Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

Կազմակերպությունը կոմիսիայի պայմանագրով ապրանք է տվել մեկ այլ կազմակերպության

Liana.

Խնդրում եմ, եթե տեղյակ եք, պատասխանեք: ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը կոմիսիայի պայմանագրով ապրանք է տվել մեկ այլ կազմակերպության, որը պետք է հաշվետվություն տա վաճառքի վերաբերյալ և վճարի համապատասխանաբար վաճառված ապրանքի չափով: Արդյո՞ք ապրանք մատակարարողը պետք է վճարի ամբողջ ապրանքի համար ԱԱՀ առանց հաշվի առնելու արդեն վաճառվել է, թե ոչ, թե՞ պետք է վաճառվածի վերաբերյալ հաշվետվությունը ստանալուց հետո վճարի այդ մասով ԱԱՀ:

Ի՞նչ հարկատեսակներով է հարկվելու ՍՊԸ-ն

Robert Babayan.

Հարգելի հաշվապահ մասնագետներ, շնորհավոր Ձեր Սուրբ Ծնունդն ու Ամանորը: Խնդրում եմ Ձեր ճշգրիտ ցուցումը: Ես պատրաստվում եմ բացել ուսումնական կենտրոն, որը կազմակերպելու է լեզուների և տնտեսագիտական դասընթացներ: Ի՞նչ հարկատեսակներով է հարկվելու իմ ՍՊԸ-ն: Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ վճարող չհամարվելու վերաբերյալ

Ինգա.

Խնդրում եմ օգնեք հետևայլ հարցում: Ընկերությունը 2011-ին ԱԱՀ վճարող է եղել համաձայն դիմումի, իսկ 2012-ին որոշել է դուրս գալ ԱԱՀ-ից: Արդյո՞ք կարիք կա հարկային տեսչությանը ինչ-որ ձևով տեղյակ պահել այդ մասին: Մեր հարկայինի մի աշխատակիցը ասում է` պետք է տեղեկանք գրեք, մյուսն ասում է` ոչ մի բանի կարիք էլ չկա: Մեկ էլ մի հարց ևս` արդյո՞ք գործունեության ինչ-որ սահմանափակում կարող է հետևել դրան: Կանխավ շնորհակալություն:

Արձակուրդայինի հաշվարկ

Մարիամ.

Բարև Ձեզ: Աշխատողը վերջին անգամ արձակուրդ գնացել է 01-30.11.10թ.: Այժմ պետք է հաշվարկեմ արձակուրդային 01-23.12.11-ի համար 20 աշխատանքային օր: Աշխատավարձը 70000 դրամ է, 5 օրյա աշխատանքային գրաֆիկ է եղել մինչև 01.12.11թ: Պետք է 20՞ օր լինի արձակուրդը, թե՞ 24: Գրեք մասնրամասն խնդրում եմ արձակուրդայինի հաշվարկը և սոց-ի ու եկամտահարկի պահումները: Կանխավ շնորհակալ եմ:

Հարկերի վճարման հետ կապված

Արման.

Կարելի՞ է արդյոք ՍՊԸ-ի եկամտահարկը և սոց. վճարը կանխիկ մուծել բանկում առանց հաշվեհամարին մուտք անելու և փոխանցելու, եթե գումարը չի գերազանցում 300 000 դրամը:

Կոմունալ վճարումների կատարում վարձատու ֆիզ. անձի կողմից

Ata.

Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է: ՍՊԸ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից, կոմունալ վճարները մինչև օրս անվանափոխված չէ, այսինքն ֆիզ. անձի անունով է: Պե՞տք է արդյոք եկամտահարկի հաշվետվությունում վարձակալական վճարի 10 տոկոս հաշվարկել և վճարել բյուջե: Ինձ թվում է, որ պետք չէ, քանի որ ֆիզ. անձի անունով են կատարվում վճարումները, սակայն կասկածում եմ և խնդրում եմ օգնեք ինձ: Շատ շնորհակալ եմ:

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող

Մարիաննա.

Բարև Ձեզ, կանխավ շնորհակալություն: Կազմակերպությունս աշխատում էր առանց ԱԱՀ, սակայն 2011 թվականի հունիս ամսին վճարել եմ լիցենզիայի համար 200 000 ՀՀ դրամ, որից հետո համարվել եմ ԱԱՀ վճարող, սակայն տարեվերջին տեղեկացա, որ լիցենզիայի համար այլևս վճար հարկավոր չէ: Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք 2012 թվականի նորից կարող եմ աշխատել առանց ԱԱՀ-ի:

ԱԱՀ վերաբերյալ

Լյուդմիլա.

Խնդրում եմ օգնել: Արտերկրից գործընկերը համակարգչային սարք է ուղարկել, մենք մաքսայինում ԱԱՀ ենք մուծել, ես ինչպե՞ս ձևակերպեմ, և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ պակասեցում ցույց տալու՞ եմ, թե՞ ոչ:

Սրճարանը ի՞նչ հարկով պետք է աշխատի

Մարի.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել: Սրճարանը ի՞նչ հարկով պետք է աշխատի: Կարո՞ղ է արդյոք աշխատել հաստատագրված վճարով: Նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունը իրականացնում է միջազգային բեռնափախադրման միջնորդային ծառայություն

Կարեն.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը իրականացնում է միջազգային բեռնափախադրման միջնորդային ծառայություն: Շրջանառությունը գերազանցում է 58.3 միլիոն դրամը: Խնդրում եմ ասեք` մենք ԱԱՀ վճարո՞ղ ենք, թե՞ ոչ:

Կազմակերպությունը աշխատում է և հաստատագրված վճարով, և համարվում է շահութահարկ վճարող

Mariam.

Հարգելի փորձառու հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Կազմակերպությունը աշխատում է և հաստատագրված վճարով, և համարվում է շահութահարկ վճարող: Կարո՞ղ եք ինձ ասել և հիմնավորել, թե ինչպես ես պետք է հաշվարկեմ ստացված եկամուտը, որպեսզի շահութահարկի տարեկան հաշվետվությունը փակեմ: Արդյո՞ք հաստատագրված վճարից ստացված եկամուտը պետք է գումարեմ առևտրից ստացաված եկամուտին: Ես գտնում եմ, որ պետք է կատարեմ առանձին հաշվառում, և հաստատագրված վճարի համար կատարված ծախսերը և ստացված եկամուտները առանձնացնեմ, և շահութահարկը նվազեցնեմ միայն իրեն վերաբերվող ծախսերով, և հիմք ընդունեմ միայն այն եկամուտները, որոնք վերաբերվում են տվյալ ոլորտին: Խնդրում եմ ինձ հուշեք` արդյոք ճիշտ եմ: Եթե ոչ, գրեք ճիշտ տարբերակը: Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտահարկ վերջնահաշվարկի գումարից

Մարի.

Եթե տեղյակ լինեք, շատ շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք ձեր ինֆորմացիայով: Որոշ ժամանակ առաջ հարկային տեսչությունում հանդիպեցի մի կնոջ, ով վերջնահաշվարկի եկամտահարկի գումարը հաշվարկել էր առանց 32500 դրամի նվազեցման, և պնդեց, որ դա է ճիշտ տարբերակը: Եվ նշեմ, որ վերջնահաշվարկի գումարը 70000 դրամ էր, այսիքն այստեղ չի գործում փոքր գումար լինելու տարբերակը: Եթե տեղյակ եք, կամ իսկապես եկամահարկը վերջնահաշվարկում այդպես է հաշվարկվում, խնդրում եմ արձագանքեք:

Չօգտագործված արձակուրդի փոխհատուցման հարկումը

Արթուր.

Խնդրում եմ պատասխանել և հիմնավորել օրենքի հղումով, եթե հնարավոր է. չօգտագործած ամենամյա արձակուրդի փոխհատուցման գումարները եկամտահարկով հարկվու՞մ են, թե՞ ոչ:

Ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկի կանխավճարի գումարները

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, ընկերությունը սկսել է գործել 2011-ի սեպտեմբեր ամսից և 2011-ի ընթացքում ձևավորվել է հարկվող շահույթ: Ինչպե՞ս պետք է հաշվարկել 2012-ի 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարի գումարները, հաշվի առնելով, որ նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարը ստացվել է գործունեության 4 ամիսների ընթացքում, արդյո՞ք կիրառելի է 1/6 գործակիցը: Շնորհակալություն:

Եկամտահարկի հաշվարկ

Քրիստինե.

Խնդրում եմ օգնեք: Ինչպե՞ս է կատարվում քաղաքացիաիրավական պայմանագրով եկամտահարկի հաշվարկը: Կանխավ շնորհակալություն:

Չօգտագործված արձակուրդի վերաբերյալ

Ռուբեն.

Ողջույն: Չօգտագործած արձակուրդը տարվա վերջ ընկերությունը ճանաչում է պարտավորություն աշխատակիցներին։ Կարծես թե տրամաբանական է տվյալ պարտավորության դիմաց ծախսը դիտել որպես աշխատավարձի ծախս և ներառել այն շահութահարկի գծով նվազեցվող ծախսերի ցուցակում։

Խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք այդ մոտեցումը ճիշտ է։ Ողջունելի կլինի տալ նաև հղումներ համապատասխան իրավական ակտերին։

Շնորհակալություն:

Դրամարկղային գրքի գործառնություններ

Lina.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, եթե հաստատագրված հարկ վճարելու համար դրամարղային ելքի օրդերով ելք է եղել 300.0 դրամ գերազանցող գումար, արդյո՞ք դա համարվում է սահմանափակումների խախտում:

ԱԱՀ մասին օրենքի 26 հոդվածի 3-րդ կետ

hayk.

Բարև, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պարզաբանեք ԱԱՀ մասին օրենքի 26 հոդվածի 3-րդ կետը, որ հաշվանցման ենթակա չեն`…
3)ոչ արտադրական (ոչ առևտրային) նպատակներով ձեռք բերված և (կամ) օգտագործված ապրանքների և ծառայությունների գծով, բացառությամբ ապրանքների ու ծառայությունների անհատույց (մասնակի հատուցմամբ) հատկացման դեպքերի: Ի՞նչ է նշանակում ոչ արտադրական (առևտրային) նպատակներով: Օրինակ, ես զբաղվում եմ ներմուծմամբ և մեծածախ ու մանրածախ առևտրով: Հիմա, տնօրենի ավտոմեքենայի համար գնված անվադողի ԱԱՀ-ն հաշվանցվու՞մ է, թե՞ ոչ: Եվ խնդրում եմ բերեք հակառակ օրինակը ու պարզաբանեք, թե ինչու՞ բացառությամբ հատուցման դեպքերի: Սա ո՞ր դեպքն է: Կանխավ շնորհակալ եմ:

ԱԱՀ վճարող չհամարվելու համար

Հելեն.

ՍՊԸ-ն սխալմամբ անցել է ԱԱՀ-ով աշխատող կազմակերպության: Հնարավո՞ր է արդյոք 2011թ-ի գոնե այս երկու ամսվա համար դիմում գրել ՊԵԿ և հրաժարվել այդ հարկից:

Ընկերությունը խորհրդատվական ծառայություն է մատուցում

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում:

Ընկերությունը խորհրդատվական ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերության: Պետ. ռեգիստրից վերցրել ենք տեղեկանք առ այն, որ այդ ընկերությունը հայաստանյան որևիցե ներկայացուցչություն կամ մասնաճյուղ չունի: Այսինքն ԱԱՀ-ն կհաշվարկի 0%: ԱԱՀ հաշվարկում ես դա ներկայացնում եմ 9 կետում, որպես ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներ, իսկ այն դիմումը ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի չի վերաբերվում չէ՞ այս գործարքին: Նախապես շնորհակալություն: