Category: Հարց ու պատասխան

Ռեզիդենտության տեղեկանքի անհրաժեշտություն

Աննա․

Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի ընկերություն ենք, ստանում ենք ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից վիտուալ ծառայություններ, որի համար մեզ հաշիվ է գրվում, համապատասխանաբար մենք էլ ինքնահաշիվ ենք գրում։ Ինձ հետաքրքիր է՝ բացի կրկնակի հարկման երկրների միջև համաձայմանգրերից, անհրաժե՞շտ է նաև կոնկրետ կազակերպության ռեզիդենտության տեղեկանքը, որպեսզի ոչ ռեզիդենտ շահութահարկի մասով նվազեցում կատարվի, և եթե ունեք Slack, AWS (Ամազոն) ընկերության հրապարակային ռեզիդենտության տեղեկանքները, խնդրում եմ կիսվել։

Ո՞ր ամսաթվի փոխարժեքը կիրառել

Արմեն․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն ՌԴ-ից կատարել է ներմուծում , “транзитная декларация” փաստաթղթի վերևի աջ անկյունում գրված է 04․11․2022, իսկ ներքևում ՊԵԿ արևելյան մաքսային կնիքում նշված է 10․11․2022։

Հարց 1․ ԵՏՄ հայտարարության մեջ պետք է ներկայացնեմ ապրանքի հաշվառման ամսաթիվ 04․11․2022, թե՞ 10․11․2022, և հետևաբար պետք է վերցնեմ 04․11․2022, թե՞ 10․11․2022 ամսաթվերի նախորդ օրվա ԿԲ-ի կուրսը։

Հարց 2․ Հաշվապահական ծրագիր մուտք անելիս ինքնարժեքը ո՞ր ամսաթվի ԿԲ-ի կուրսով պետք է հաշվառվի։ Եթե հնարավոր է՝ այս հարցերիս հետ կապված նշեք, թե որ հոդվածը կարդամ։

Ավտոմեքենայի ներմուծում

Արամ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ԱԱՀ ով աշխատող ՍՊԸ ներմուծել է ավտոմեքենա վաճառքի նպատակով, կասե՞ք՝ ի՞նչ հարկեր են առաջանում վաճառքից, կարո՞ղ է արդյոք գնման արժեքից պակաս արժեքով վաճառել, և մաքսազերծման ժամանակ մուծված ԱԱՀ-ն հաշվանցվում է։

Պաշտոնի փոփոխություն

Աննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ խորհուրդ հետևյալ հարցիս շուրջ: Փոխվել են աշխատանքի էական պայմանները՝ պաշտոնի փոփոխություն՝ բանվորից որպես բրիգադիր: Նա ծանուցվել է այդ մասին, նրա հետ կնքվել է համաձայնագիր կից աշխատանքային պայմանագրին և հրամանագրվել: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել, թե՞ պետք է լուծվեր աշխատանքային պայմանագիրը և կնքվեր նորը: Կանխավ շնորհակալություն:

Հաշվարկային հաշվի համալրում

Լիանա.

Բարև ձեզ։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Հիմնադիր-տնօրենը ՍՊԸ-ի հաշվարկային հաշվին ինչպե՞ս կարող է գումար մուտք անել։ 1․ Որպես ներդրու՞մ։ 2․ Անտոկոս փոխառությու՞ն։ 3․ Դրամարկղի գիրք և կանխիկ գործարքներ չունի, կարո՞ղ է համալրում անել։

Ա/Ձ ֆիրմային անուն

Սոնա.

Բարև Ձեզ։ Կասե՞ք, Ա/Ձ-ն կարո՞ղ է լոգո ունենալ կամ անուն, եթե այո, ապա ինչպե՞ս գրանցել, որպեսզի օրենքին չհակասի։

ԱՁ գործունեության վերսկսում

Սաթենիկ.

Բարև Ձեզ։ Օգնեք, խնդրում եմ, եթե ուզում եմ բացել փոքր քոլեջ առաջին քայլս ո՞րը պետք է լինի։ Արդյո՞ք անհրաժեշտ է Ա/Ձ ունենալ։ Ես ունեմ ժամանակավորապես դադարեցված ԱՁ սննդի ոլորտի համար։ Կարո՞ղ եմ արդյոք այդ Ա/Ձ-ով աշխատել, եթե վերականգնեմ։ Կա հաշվապահ ո՞վ ինձ կօգնի այդ հարցում։

Ա/Ձ զբաղվում է հացի արտադրությամբ

Արփինե.

Բարև Ձեզ։ Մարզում գործունեություն իրականացնող Ա/Ձ-ն զբաղվում է հացի արտադրությամբ և տեղում վաճառում, գործում է միկրոհամակարգում։ Կարո՞ղ է չէ դնել օրինակ՝ կոլայի սառնարան և վաճառել, եթե տարեկան չի գերազանցում 24000000։

Նպաստն ավել է եկամտային հարկից

Մարգարիտա.

Բարև Ձեզ։ Մայրության նպաստն ավել է քան տվյալ ամսվա եկամտային հարկը։ Ինչպե՞ս պետք է ստանալ տարբերությունը։

Այլ ծառայությունների դիմաց վճար

Մանե.

Բարև ձեզ։ Եթե Ա/Ձ զբաղվում է մանրածախ առևտրով, կարո՞ղ է ընդունել նաև գրաֆիկ դիզայնի ծառայությունների մատուցման համար վճար։ Եթե ոչ, ապա ի՞նչ ձևով կարելի է անել։ Շնորհակալություն։

Արտահանում ՌԴ

Գևորգ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ հարցիս պատասխանեք : ՍՊ ընկերությունը զբաղվում է շորերի արտադրությամբ, աշխատում է շրջանառության հարկի դաշտում։ Ուզում ենք արտահանել Մոսկվա, այս դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում և ի՞նչ փաստաթղթավում է անհրաժեշտ: Նախապես շնորհակալություն։

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ տալ

Արև․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել կատարելու հաշվապահական ձևակերպումներ.

ՍՊԸ հիմնադիրը ընկերության կանոնադրական կապիտալ է ներդրել հող և շինություն՝ բազմահարկ շենքի կառուցման նպատակով: Շենքը քանդվել է, իսկ հողամասի վրա կառուցվել է շենք և վաճառվել: Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պիտի տալ կանոնադրական կապիտալի նվազեցման մասով:

Ինչպիսի՞ թղթակցություն կլինի

Աշոտ․

Կազմակերպել ենք արտադրություն, ստացել ենք կաղամբ, որը երկար ժամանակ պահուստում մնալու պատճառով վնասվել է, և իր ծավալը քչացել է, ինչպիսի՞ թղթակցություն կլինի։

Кондитерские изделия на заказ

Белла.

Добрый день! Подскажите, пожалуйста, я собираюсь готовить кондитерские изделия на заказ на домашней кухне при статусе ИП. Я так понимаю – это входит в понятие общественное питание, мне будет необходимо платить налоги с оборота в конце года? И будет необходимо приобрести кассовый аппарат? И я собираюсь нанять одного работника, какой процент от его зарплаты нужно будет платить в качестве налога?

Ավտոմեքենաների ներմուծում

Նարեկ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով։ Կազմակերպությունը ՌԴ քաղաքացում վաճառել է ավտոմեքենան, որը որպես արտահանում է ձևակերպվել, իսկ “транзитная декларация” փաստաթղթի մեջ գործարքի գումարը նշվել է ՀՀ դրամով։

Հարց 1․ Դա նորմա՞լ է

Հարց 2․ Ներմուծման ժամանակ, եթե բնապահպանական հարկ է վճարվել, պե՞տք է բնապահպանական հաշվետվություն ներկայացնեմ։

Շինարարական կազմակերպություն

Մարիաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։

Շինարարական կազմակերպությունը զբաղվում է և՛ արտադրանք տալով, և՛ վաճառքով։

1.Չունի ՀԴՄ, եկամուտը ստանում է բանկային հաշվի վրա, արդյո՞ք պետք է այդ եկամուտները գրել դրամարկղի գրքում։

2.Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնի տարվա կտրվածքով, եթե աշխատում է ԱԱՀ-ով։ Ունի նաև գրանցված աշխատողներ, դա գիտեմ Ձև 189 է։

3.ՀԴՄ ունենալը պարտադի՞ր է, թե՞ ոչ։

Անդյո՞ք գործունեությունը հանրային սնունդ է

Հայկ.

Բարև Ձեզ։ Անձը ցանկանում է փոքրիկ բիզնես սկսել, մասնավորապես՝ զբոսայգում հոթ-դոգ, ֆրի, պոպկորն պատրաստել և վաճառել։ Այս գոծունեությունը արդյո՞ք հանրային սնունդ է, ի՞նչ հարկատեսակով կաշխատի, և ճիշտ է ԱՁ բացելը, թե՞ ՍՊԸ։ Եվ արդյո՞ք լիցենզիա հարկավոր է։ Խնդրեմ ուղղորդել։

2023 թվականի հարկեր

Անի.

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք, 2023թ.-ին եկամտային հարկ, սոց. վճար և դրոշմանիշ քանի՞ տոկոս ենք պահելու։ Աշխատակիցս արձակուրդ է վերցնում, որի մի մասը 2023թ.-ին է ընկնում։

Փոխառության զուտ մնացորդ

Լիլիթ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել լուծել այս խնդիրը։ Պայմանագրի համաձայն <<Լույս>> ԲԲԸ-ն իր ժամանակավորապես ազատ դրամական միջոցները տրամադրել է <<Քվանտ>> ՍՊԸ-ին որպես փոխառություն` 2 000 000 դրամ գումարով: Փոխառությունը տրամադրվել է 2016թ. փետրվարի 1-ից` 2 տարի ժամկետով, տարեկան 15% տոկոսադրույքով: Փոխառության հիմնական գումարի և տոկոսների մարումը կատարվել է միանվագ վճարման կարգով՝ փոխառության ժամկետի վերջում: Վճարված գումարները մուտքագրվել են <<Լույս>> ԲԲԸ-ի հաշվարկային հաշվին: Ձևակերպել գործարքը և ըստ տարիների ճանաչված տոկոսային եկամուտը: Ցույց տալ յուրաքանչյուր տարվա վերջին տրված փոխառության զուտ մնացորդը:

ՀԴՄ չունենալու դեպքում

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ միկրոյով աշխատող Ա/Ձ զարգացման կենտրոնը, որը հդմ չունի, պետք է հաշիվ դուրս գրի։ Ինչպե՞ս, աշակերտի ծնողի անձնագրի տվյալներո՞վ։ Խնդրում եմ մանրամասն ասեք։