Category: Հարց ու պատասխան

Համակարգչային դասընթացների կազմակերպում

Նարեկ․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ կազմակերպությունը նոր է գրանցվել, և զբաղվելու է համակարգչային դասընթացներով, դասակարգիչը՝ P85.59.3, taxservice-ում նշված գործունեության դասակարգիչը ցույց է տալիս որպես լիցենզավորվող ոլորտ, կխնդրեմ հուշել՝ արդյո՞ք անհրաժեշտ է ստանալ լիցենզիա, և եթե այո, ապա ո՞ր պետական մարմին դիմել։

Կազմակերպությունը գնել է կնիք

Մարինե․

Բարև Ձեզ, սիրելի՛ հաշվապահներ: Կազմակերպությունը գնել է կլոր կնիք: Կխնդրեմ օգնեք ձևակերպումների հարցում:

Ինքնահաշվի դուրսգրում

Հրանուշ․

Բարև Ձեզ։ Եթե Ռումինիայում գտնվող ընկերությունը մատուցում է ՀՀ-ում գտնվող ընկերությանը (ԱԱՀ-ով աշխատող) խորհրդատվական ծառայություններ, հաշիվ-ապրանքագրերի հիման վրա կատարվում է վճարում տվյալ ընկերությանը։ Նման դեպքում ՀՀ-ում գտնվող ընկերությունը պե՞տք է դուրս գրի ինքնահաշիվ, և խնդրում եմ հուշել նման ծառայության տեսակը հարկվելու՞ է արդյոք ՀՀ-ում շահութահարկով, և եթե այո, ապա ի՞նչ դրույքաչափով։ Նախապես շնորհակալություն։

Պայմանագիր տնօրենի հետ

Արամ.

Բարև ձեզ։ Պետռեգիստրում գրանցվելուց հետո ՍՊԸ-ի տնօրենը պարտադի՞ր է պայմանագիր կնքել ՍՊԸ-ի սեփականատիրոջ հետ։

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` բուժաշխատողի պայմանագիրը կարո՞ղ է քաղիրավական պայմանագիր լինել, քանի որ կատարում է պատասխանատու գործ և եթե կարող ենք՝ ինչպե՞ս անցնել աշխատանքայինից քաղիրավական պայմանագրի։ Այսինքն՝ ծանուցում տրամադրելո՞վ, թե՞ այլ ինչ որ գործառույթներ կատարելով։
2. Քաղիրավական պայմանագրով աշխատակիցների թիվը որքա՞ն պետք է կազմի ընդհանուր աշխատակիցների թվից։ Որքան հասկանում եմ, ոչ ավել 1/3 ընդհանուր աշխատակիցների թվից։ Եվ իրավունք ունե՞նք արդյոք ուղիղ կես կամ կեսից ավելին քաղիրավական աշխատակիցներ ունենալու, այն էլ, եթե խոսքը գնում է բուժհիմնարկի մասին։
Կանխավ շնորհակալ եմ։

Հարկային պարտավորություն ֆիզ. անձի համար

Նարեկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Արդյո՞ք ՀՀ ռեզիդենտ ֆիզ. անձի համար առաջանում են հարկային պարտավորություններ, եթե անձը բանկային ավանդի տոկոսներ է ստանում այնպիսի երկրից, որտեղ ավանդի տոկոսը համարվում է չհարկվող եկամուտ։ Իսկ եթե արտերկրից ստացվող եկամուտը արտերկրում հարկվել է 10 տոկոս, արդյո՞ք վճարված հարկերը նվազեցնում ենք եկամտից և մնացած գումարը հարկում 21 տոկոսով, թե՞ պետք է վճարված հարկերը նվազեցնել վճարվելիք հարկից։ Կանխավ շնորհակալություն։

Կարգապահական տույժ հաշվապահին

Անի.

Բարև ձեզ։ ՓԲԸ-ին հարկայինը տուգանում է ժամանակին հաշվետվությունը չներկայացնելու համար, հաշվապահը արդարանում է, որ վերջին երկու շաբաթը եղել է բյուլետենում (ամբուլատոր) և իր մեղավորությունը չկա, սակայն հրամանով հաշվապահի պարտականությունները տվյալ ժ|հատվածի համար չեն վերցվել, քանի որ այլ հաշվապահ ընկերությունը չունի: Այս դեպքում գործատուն կարո՞ղ է կարգապահական տույժի ենթարկել հաշվապահին:

Արձակուրդ ազատումից առաջ

Անուշ.

Բարև ձեզ։ Կօգնեք, եթե աշխատողը գործի է ընդունվել 2019թ. մայիսին ու հիմա հոկտեմբեր ամսին ցանկանում է վերցնել իր այս տարվա արձակուրդը և նոր ազատվել աշխատանքից, նա իրավունք ունի՞ վերցնել ամենամյա արձակուրդը 25 օր ու նոր ազատվել։

Ուսումնական կենտրոն բացելու համար

Վաղարշակ.

Ցանկանում եմ ուսումնական կենտրոն բացել պահնորդներին դասընթացներ տալու և վերջում ստուգարքներից հետո տալ համապատասխան որակավորման վկայական։ Այս գործընթացի համար ինձ որպետ Ա/Ձ որևէ մեկից լիցենզի՞ա պետք է ստանամ։

Առցանց ուսուցում

Հայարփի.

Բարև Ձեզ: Ես աշխատում եմ որպես օնլայն անգլերենի ուսուցիչ, դասավանդում եմ չինացի երեխաների: Նրանց ծնողները իմ վարձը փոխանցում են իմ Alipay-ին, որը ես այնուհետև անհատ անձանց միջոցով փոխում եմ յուանից դրամ և ուղարկում եմ ինձ, ես նրան վճարում եմ յուան, նրանք ինձ Հայաստանում տալիս են դրամ: Ես ինչպե՞ս կարող եմ լեգալացնել և հարկային դաշտ մտնել Հայաստանում այս աշխատանքով, կա՞ այդպիսի տարբերակ:

1C ծրագրի ուսուցողական գիրք

Սաթենիկ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ էլ ուղարկեք 1C 8 ծրագրի ուսուցողական գիրքը և ցուցադրական տարբերակը, եթե հնարավոր է՝ նաև ծրագիրը, sathakobyan@mail.ru։

1 գործունեություն 2 տարբեր տարածքներում

Հասմիկ.

Բարև ձեզ:
1. Ա/Ձ աշխատում է միկրո համակարգում, համակարգչային ծառայությունների մատուցում է իրականացնում, գրանցված է՝ այլ ծառայությունների մատուցում դասակարգիչի տակ։ Ցանկանում է բացել նաև ֆոտո նկարահանման ծառայություն՝ նույն վայրում։ Արդյո՞ք դա խնդիր չի առաջացնի։
2. Ա/Ձ, որն աշխատում է միկրո համակարգում, կարո՞ղ է նույն գործունեությամբ զբաղվել 2 տարբեր տարածքներում, ունենալ 2 ՀԴՄ, այսինքն՝ բացել երկրորդ մասնաճյուղ։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։

Ամենամյա արձակուրդ

Արմինե.

Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը 4 ամիս առաջ է քաղիրավականից դարձել աշխատանքային, ես կարո՞ղ եմ նրան արձակուրդ տալ և եթե մյուս աշխատողս ապրիլին է վերադարձել մայրության խնամքից, նրան ևս կարո՞ղ եմ տալ, թե՞ ոչ։ Խոսքս ամենամյա արձակուրդի մասին է։

Ներմուծում Չինաստանից

Արսեն.

Բարև ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է մոտ 100 զույգ կոշիկ ներկրել Չինաստանից՝ Ալիբաբա կայքի միջոցով, մոտ 3000$ արժեքով, ծովային առաքումով, օնլայն վաճառելու նպատակով: Կխնդրեմ օգնեք մոտավոր հաշվարկել ի՞նչ գումար կարժենա ընդհանուր մաքսազերծումը։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լիլիթ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ կհուշե՞ք՝ արդյոք (Ա/Ձ ) ապահովագրական գործակալը կարո՞ղ է միկրոյով աշխատել, և եթե այո, ապա ի՞նչ հարկեր պետք է վճարի։

Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ ունենալը

Կահույք արտադրողը պարտադիր պետք է ունենա՞ ՀԴՄ, եթե վաճառք է իրականացնում նաև ֆիզ. անձանց։

Աշխատաժամանակի տևողություն

Սոնա.

Հարգելի գործընկերներ, ողջույն։ Եթե ունենք հերթափոխային շաբաթական 40 ժամ գրանցված աշխատակից, ով նաև ուզում է ներքին համատեղությամբ այլ հաստիք նույնպես զբաղեցնել, ինչպե՞ս կարող ենք իրականացնել գրանցման գործընթացը, կամ այն հնարավո՞ր է, թե՞ ոչ, քանի որ, ըստ աշխատանքային օրենսգրքի նույն կամ տարբեր գործատուների մոտ համատեղությամբ կարող է օրական 12 ժամ աշխատել։ Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատակցին փոխարինելու հրաման

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, եթե տնօրենը գնում է արձակուրդի, պարտականությունները վերապահվում է տնօրենի տեղակալին: Տրվում է հրաման տնօրենի պարտականությունները վերապահելու մասին: Տեղակալը, եթե ստորագրում է փաստաթղթեր, նրա պաշտոնը ո՞նց ենք ձևակերպում՝ ստորագրեց տնօրենի տեղակալ, թե՞ ՊԺԿ (պարտականությունների ժամանակավոր կատարող)։

Ոչ ռեզիդենտի շահութահարկ

Նարեկ.

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ոչ ռեզիդենտին բեռնափոխադրման համար վճարումներ է կատարել։ Բեռնափոխադրման համար ոչ ռեզիդենտի գրված ինվոյսում առանձնացված չէ ՀՀ սահմանի բեռնափոխադրումը։ Այս դեպքում պե՞տք է արդյոք ներկայացնել 209 համարի հաշվետվությունը (Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին):

Տույժ աշխատավարձի ուշացման համար

Արամ.

Բարև ձեզ: Հարցս վերաբերվում է աշխատավարձի ուշացման դեպքում առաջացած տուժին: Հարց 1. Եթե սեպտեմբեր ամսվա աշխատավարձի վճարման վերջնաժամկետը, այսինքն՝ հոկտեմբերի 15-ը ոչ աշխատանքային օր է, արդյո՞ք կարելի է աշխատավարձ վճարել աշատանքային օրը, տվյալ դեպքում հոկտեմբերի 17-ին։ Արդյոք տույժ պետք է հաշվարկել, թե՞ ոչ։
Եվ հաջորդ հարցը. եթե աշխատավարձը փոխանցվել է հոկտեմբերի 6-ին, բայց գումարը աշխատողի հաշվին նստել է հոկտեմբերի 20-ին, տվյալ դեպքում որքա՞ն տույժ կառաջանա։