
Աշխատավարձը սխալ է վճարվել
Էլինա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Խնդիրը հետևյալն է ՝ աշխատողի համար 2020 թվականին հանձնվել էր 206 857 անվանական աշխատավարձ , եկամտային հարկը 10 տոկոս ՝ 20 685 ։ 2023-ին պարզվում է, որ պիտի հարկվեր 23 տոկոս։ Լրացուցիչ ստուգելուց պարզվում է, որ աշխատավարձը 2020-ին պիտի հանձնվեր 148 993՝ 206 857-ի փոխարեն ։ Իրավունք չունեմ պակաս ցույց տալու, քանի որ 3 տարին անցել է։
Ինչպե՞ս պիտի ցույց տամ ՀԾ-ում հարկային պարտավորության ավելացում 2020 թվականի համար 2023 թվականին։ Արդյո՞ք պիտի գնամ հետ և ուղղեմ 2020 թվականի գրանցումները, թե կա ինչ-որ թղթակցություն, ըստ որի նախորդ ժամանակաշրջանի ճշտում է կարելի կատարել 2023ի մեջ ։ Կանխավ շնորհակալ եմ։

Շրջանառության հարկով աշխատող ԱՁ
Գայանե․
Ողջույն: Ասացեք խնդրեմ․
1․ Առևտրով զբաղվող ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, տարբեր հասցեներում կարո՞ղ է գործունեություն անել և ունենալ առնձին ՀԴՄ։
2․ Շրջհարկով աշխատող ԱՁ-ն, եթե աշխատում է գիշերային ժամերին, հարկվում է նույն 5 տոկոսով, թե՞ հարկը փոխվում է։

Բեռնափոխադրման հարկեր
Անի․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ հուշեք, թե ինչ հարկ պետք է վճարի հայաստանյան ռեզիդենտ կազմակերպությունը, որը բեռ է տեղափոխել Գերմանիայից Հայաստան: Ի նկատի ունեմ տարածքային տարբերությունը։

ՀԴՄ կտրոնի վերադարձ
Վարդուհի․
Բարև Ձեզ։ Եթե առավոտյան ապրանքային ՀԴՄ կտրոնի վերադարձ է եղել, որի գումարը գերազանցել է դրամարկղում առկա գումարը, արդյո՞ք դա խնդրիր է, եթե հասույթը հաստատած չի եղել։

Ինչպե՞ս են ներկայացվելու հաշվետվությունները և վճարվելու հարկերը
Արմինե․
Որևէ մեկը ինֆորմացիա ունի՞, թե ինչ է լինելու Արցախում գրանցված ընկերությունների ճակատագիրը, որոնք գործում են Հայաստանում: Ինչպե՞ս են վճավելու հարկերը, կամ արդյո՞ք պետք է հաշվետվությունները ներկայացնել, և ովքե՞ր են ստանալու այդ հաշվետվությունները:

e-invoicing սևագրերի ստորագրում
Մերի․
Ողջույն, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցս․՝ e-Invoicng համակարգում 2 ամիս առաջ դուրս եմ գրել հաշվարկային փաստաթղթեր և պահպանել սևագրեր բաժնում, այժմ ցանկանում եմ ստորագրել, համակարգը թույլ չի տալիս, եթե նոր փոփոխության մեջ նշվում է, որ կարող ենք նախկինում դուրս գրված հաշիվները ստորագրել, ապա ինչու՞մն է խնդիրը։ Նախապես շնորհակալություն։

Տնօրենի փոփոխություն
Լիլիթ․
Բարև Ձեզ: Եթե taxservice-ով կատարել ենք ՍՊԸ-ի տնօրենի փոփոխություն, սակայն պետ. ռեգիստրով չենք կատարել և մի քանի օր ուշ ենք կատարում, ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել:

Booking.com – ից ստացված հաշիվ
Մերի․
Բարև Ձեզ։
Booking - ով ստացած հաշվի համար գրու՞մ եմ ինքնահաշիվ և վճարումից հետո 20 տոկոս ոչ ռեզիդենտի շահութահա՞րկ եմ վճարում։
Հաշվի գումարը 1649,54 եվրո է։
Հարցս հետևյալն է․ 20 տոկոսը պահում եմ booking-ին վճարում եմ 1649,54-20 տոկոսը, թե՞ ամբողջ գումարն եմ փոխանցում, 20 տոկոսը հարկային գործակալի վրա է մնում ու չի ծախսագրվում։

Ի՞նչ հարկեր են առաջանում
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն իրեն պատկանող ավտոմեքենան վաճառել է ֆիզ անձին։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի ՍՊԸ-ն։

Աշխատողին հաշմանդամության կարգ են տվել
Անի․
Բարև Ձեզ։
Եթե աշխատողը 176 օր գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, և հիմա նրան երկրորդ կարգի հաշմանդամություն են տվել, կարելի՞ է նրան ազատել աշխատանքիս օրենսգրքի 113 հոդվածի 7-րդ մասով:

Աշխատակցի ազգանունը փոփոխվել է
Լիլիթ․
Բարև ձեզ։ Աշխատողներից մեկը ամուսնացել և փոխել է իր ազգանունը և հիմա կրում է ամուսնու ազգանունը։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս պետք է ձևակերպել։

Արտարժույթի փոխանակման ձևակերպումներ
Աննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ ինչպե՞ս կատարեմ հաշվապահական ձևակերպումները, ՍՊԸ ունի դրամային և ռուբլու հաշվեհամար, ցանկանում է դրամային հաշվից օրինակ 10 000 դրամի չափով մուտք անի ռուբլու հավեհամարին: Կանխավ շնորհակալ եմ։

ԱՁ-ն կարո՞ղ է շրջանառության հարկով աշխատել
Կարեն․
Բարև Ձեզ։ Ֆիզ․ անձն ընկերությունում ունի 100 տոկոս բաժնեմաս, բայց այս պահին դադարի մեջ է։ Ֆիզ․ անձը ունի նաև ԱՁ։ ԱՁ-ն արդյո՞ք կարող է շրջանառության հարկով աշխատել, թե՞ ոչ։

ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում
Եվա․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասել՝ եթե ԱՁ-ն (գեղեցկության սրահ), ով աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե ունենա աշակերտ կամ ունենա դասընթացներ և տրամադրի սերտիֆիկատ, կարո՞ղ է աշխատել միկրոյի դաշտում։

Գործունեության վերսկսում
Ռուզաննա․
Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը գործունեությունը դադարեցրել է նախորդ տարի: Հիմա ուզում եմ բացել (հյուրատուն է), արդյոք հարկայինում 207 ձևն եմ լրացնում ուղարկում: Խնդրում եմ արձագանքեք՝ շտապ է: Շնորհակալություն։

Սոցիալական վճար 3 000 դրամ համատեղությամբ աշխատանքի դեպքում
Անահիտ․
Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը միաժամանակ աշխատում է 2 գործատուի մոտ, որոնցից մեկը իր հիմնական գործատուն է, իսկ երկրորդը համատեղություն է 0,5 դրույքով։ Արդյո՞ք երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում 3 000 դրամ ամսական վճարվող սոց. վճարը պետք է վճարվի երկու գործատուների կողմից, թե՞ վճարում է միայն հիմնական գործատուն։ Շնորհակալ եմ, հնարավորություն դեպքում նաև խնդրում եմ տրամադրեք օրենքից հղում։

Հարկադիր պարապուրդ
Սվետլանա․
Մանկապարտեզի հիմնանորոգման պատճառով աշխատակիցները գտնվում են հարկադիր պարապուրդում, սակայն մեկ խմբով՝ 2 դաստիարակ և 1օգնական, աշխատում ենք: Արդյո՞ք կարող ենք ժամանակ առ ժամանակ աշխատանքին ներգրավված աշխատակիցներին փոխարինել չներգրավված աշխատակիցներով, եթե այո, ապա խնդրում եմ տալ հրամանի ձևը և հիմքը:

Ո՞ր հաշվետու ժամանակաշրջանում ներառել գումարը
Տաթև․
Բարև Ձեզ։ Հոկտեմբերի 4-ին դուրս է գրվել հաշիվ վավերագիր Օգոստոսի 14-ին մատուցած ծառայության համար ( որում առաքման ամսաթիվը նշվել է Օգոստոսի 14 )։ Հարց - շրջհարկի հաշվետվությունում սա պետք է ներառվի 3-րդ եռամսյակի մեջ՝ ըստ առաքման թվի, թե՞ 4-րդ եռամսյակի մեջ՝ ըստ հաշվի դուրս գրման ամսաթվի։ Նշեմ, որ գումարը ստացվել է Օգոստոսին։ Շնորհակալ եմ։

Հաշիվ վավերագրի դուրս գրում օտարերկրյա ընկերությանը
Նարինե․
Որպես ԱՁ freelance ծառայություն եմ մատուցել արտասահմանյան ընկերության: Սակայն չկա պայմանագիր, կա invoice անգլերենով, որտեղ նշված են բանկային տվյալներն, հասցեն և ՀՎՀՀ-ն:
Փորձում էի դուրս գրել հաշիվ վավերագիր: Միայն կարողացա լրացնել ծառայությունն ընդունող ընկերության անունն, հասցեն և մատուցած ծառայությունն: Երկրի կոդով ՀՎՀՀ-ն չի թույլ տալիս լրացնել ու բնական է, որ առանց դրա կհասկանա, որ Հայկական ՀՎՀՀ է:
Խնդրում եմ պարզաբանել ՀՕ Հոդված 55-ի կետ 10-ը: Ճի՞շտ եմ հասկանում, որ․
1. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ» վերաբերում է հենց այդ կետին
2. ՀՎՀՀ-ն պարտադիր է, եթե չկա հատուկ կնքված պայմանագիր։ Այս դեպքում invoice-ին կարո՞ղ եմ հղում անել օրենքի պահանջն բավարելու համար, ինչպե՞ս:

Օտարերկրյա ընկերության գործունեություն ՀՀ-ում
Տիգրան․
Ողջույն։ Կարելի՞ է արտասահմանյան կազմակերպության միջոցով Հայաստանում իրականացնել գործունեություն։ Կազմակերպությունը բրիտանական է, տեսակը LTD (LIMITED)։ Նախապես շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ