Category: Գործընկերներ

Արդյո՞ք պետք է ունենալ առաքման գիրք

Armen.

ԱՁ զբաղվում է հացի արտադրությամբ, ստացել է նոր առաքման գիրք, հաշվառման հասցեն` մեքենան: Արդյո՞ք պետք է պահել առաքման գիրք փուռում: Ինչպե՞ս լրացնել: Կարո՞ղ ենք առաքման գիրք չպահել:

Նվազեցվող ծախս ձևակերպելու համար

Դավիթ Ասատրյան.

Համաձայն ՀՀ կառավարության 525 որոշման ծախսը հիմնավորող փաստաթուղթ է համարվում հարկային հաշիվը և հաշիվ-ապրանքագիրը: Հարց. Ասացեք խնդրեմ, բենզինի ձեռք բերման հաշիվը բավարա՞ր է արդյոք նվազեցվող ծախս ձևակերպելու համար: Խնդրում եմ պատասխանել այո կամ ոչ:

Ավտոլվացման կետ

Գերաս.

Ես գրանցված եմ որպես Ա/Ձ, ունեմ ավտոլվացման կետ, որը հարկվում է հաստատագրված վճարով, և մեկ վարձու աշխատող: Ամսական ինչքա՞ն գումար պետք է վճարեմ հարկ և սոց.: Եվ եթե ես բացում եմ ամսի 20-ին, տարբրություն կա՞: Նախապես շնորհակալ եմ:

Խախտվել է “Դրամարակղային գործառությունների մասին” օրենքը

N.

Բարև: ԱԱՀ ստուգման ժամանակ հայտանբերվել է, որ 2008թ. եղել է 2196000 կանխիկ գնում ու կանխիկ վճարում մեկ կտրոնով: Հաշվանցվել է նրանում եղած 336000 ԱԱՀ: Ստացվել է, որ դրանով խախտվել է Դրամարակղային գործառությունների մասին օրենքը, և ԱԱՀ հաշվանցելու հնարավորությունը: Ի՞նչ տուգանքներ են հասնում, հիշեցնեմ, որ դա վերաբերվում է 2008թ, և գործարքից անցել է 3 տարի:

Կազմակերպությունը վարկ է ստացել

Նանա.

Հարգելիներս, կազմակերպությունը ստացել է վարկ $ 60000 մեկ տարի մարման ժամկետով, տոկոսագումարը մեկ տարվա համար կազմում է $ 5999.99: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ վարկի ստացման ժամանակ և հետագա մարումները կատարելիս: Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքից ազատելու հետ կապված

Լիլի.

Բարև Ձեզ: Խնդրում եմ, ինձ շտապ պետք է այս հարցի պատասխանը. աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդում, ազատման հարց է առաջացել, ինչպե՞ս վարվեմ, նա դեռ ունի ևս 7 ամիս չվճարվող արձակուրդ:

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Շահութահարկի հաշվարկ (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
  • Շահութահարկի պարզեցված հաշվարկ (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)

Նոր առաքման գրքի հաստատման հետ կապված

Նաիրի.

Ես նոր առաքման գիրքը ներկայացրեցի հարկային մարմին գրանցելու, նրանք ինձնից պահանջեցին նախկին` հին առաքման գիրքը: Ո՞ր իրավական ակտով է սա հիմնավորվում: Ի դեպ, arlis.am-ում նայում եմ Կառավարության N314 որոշումը, այնտեղ դեռևս հին առաքման գրքի ձևը ուժի մեջ է: Որտեղի՞ց կարդամ նորի լրացման կարգը: Նախապես շնորհակալություն:

Ֆիզ. անձը բեռնափոխադրում է իրականացնում կազմակերպության համար

Աստղիկ.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք մի հարցի, միայն թե ինչքան հնարավոր է սեղմ ժամկետում:

Մեր կազմակերպությունը մի անձի հետ պայմանավորվել է, և նա պետք է բեռ տեղափոխի Երևանից-Գյումրի` այն էլ մի անգամ և դրա համար պետք է ստանա 30000 դրամ: Խնդրում եմ ասեք` ինչպիսի պահումներ պետք է կատարվի նրա ստացած 30000-ից, ինչպիսի պայմանագիր պետք է կնքվի նրա հետ (քաղաքացիաիրավակա՞ն, թե՞ ծառայությունների մատուցման): Արդյո՞ք նրա համար պետք է տրվի հրաման և նրա համար պետք է ներկայացվի անհատական հաշվի բացման հայտ: Եթե կան էլի մանրամասներ, խնդրում եմ գրեք:
Կանխավ շնորհակալություն:

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկ (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)

Արտարժույթի փոխարժեքների հետ կապված

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ֆիրման 01.11.11 գումար է փոխանցում արտերկիր ապրանք գնելու համար: Ինվոյսի ստացման 07.11.11 օրվա դրությամբ ես կատարում եմ վերագնահատում` վճարման ենթակա և փաստացի վճարած գումարների համար: Առաջացած տարբերությունը ձևակերպում եմ 625 կամ 725: Ապրանքը ստանում եմ 14.11.11: Արդյո՞ք ես պետք է ապրանքի արժեքը նորից վերագնահատեմ ապրանքի փաստացի ստացման օրվա կենտրոնական բանկի կուրսով և ստացված գումարի ու վճարած գումարի տարբերությունը գրեմ 625 կամ 725:

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Ani.

Ա Կազմակերպությունը Բ կազմակերպությանը գործառնական վարձակալությամբ տվել է իր հիմնական միջոցը: Բ կազմակերպությունը վարձակալության դիմաց տալիս է հումք Ա կազմակերպությանը: Եվ Ա կազմակերպությունը, և Բ-ն աշխատում են ԱԱՀ-ով, ու նրանցից մեկը որևէ դրամական վճարում մյուսին չի արել: Այսպիսով փակվում է պարտք ու պահանջը: Արդյո՞ք ԱԱՀ հաշվանցման խնդիր չի առաջանա: Եթե կլինի, խնդրում եմ տալ որևէ հղում:

Վարսավիրական ծառայությունների մատուցում

Մարիշ.

Բարև ձեզ: Գրանցված եմ որպես Ա/Ձ, գործունեության տեսակը` վարսավիրական ծառայություն, ունեմ 3 աշխատող: Խնդրում եմ օգնել: Ի՞նչ հարկով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Նախապես շնորհակալ եմ:

ԱԱՀ-ից ազատվելու վերաբերյալ

Գևորգ.

Մենք մանսակցելով արտասահմանյան կազմակերպության հետ համատեղ շահել ենք մրցույթ, որը ֆինանսավորվում էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից: Այդ մրցույթում շահած արտասահմանյան կազմակերպությունը պայմանագիր է կապել մեր կազմակերպության հետ: Մեր և նրանց կազմակերպությունը նախագծային կազմակերպություն է, և զբաղվում ենք Կոտայքի մարզում նոր աղբավայրի նախագծային աշխատանքներով: Ինչպես տեղեկացրեցին ինձ արտասահմանյան կազմակերպության աշխատակիցները, նրանք Եվրոպական բանկի կողմից ֆինանսավորված բոլոր ԱԱՀ-ներից ազատված են: Հիմա հարցը կայանում է նրանում, արդյո՞ք մենք որպես նրանց կից աշխատակիցներ չենք ազատվում ԱԱՀ-ից:

ԱՁ լուծարում

Միհրան.

Բարև Ձեզ։ 2010 թվականի հունիսի 21–ին ես դարձա ԱՁ համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվելու նպատակով, իսկ նույն ամսվա 28–ին դադարեցրի գործունեությունս` հանձնեցի պետ. ռեգիստրի վկայականս հարկային ծառայությանը` նախընտրելով աշխատանքը գործատուի մոտ։ Այդ 8 օրվա ընթացքում կատարել եմ 10000 ՀՀԴ պարտադիր սոց. վճար, ոչ մի այլ գումարային ելքեր կամ մուտքեր չեմ ունեցել, պայմանագրեր չեմ կնքել։ 2011 թվականին տարեկան հաշվետվություն եմ ներկայացրել ԱՊՏ – ին և սոցապ – ին:

Մի քանի օր առաջ գնացի, որ լուծարեմ ԱՁ–ն, որտեղ պարզեցի, որ Կարդալ ավելին “ԱՁ լուծարում”

Քանի՞ տոկոս եկամտահարկ պետք է հաշվարկել

Կարեն.

Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցին` կազմակերպությունը վճարել է ֆիզ. անձի փոխարեն հյուրանոցի կողմից ներկայացրած հաշվի գումարը: Ֆիզ. անձը չի հանդիսանում տվյալ կազմակերպության աշխատակիցը, այլ ժամանել է գործնական նպատակով: Տվյալ դեպքում առաջանում է եկամտահարկ 10%՞, թե՞ 11% դրույքաչափով:

Հղիության և ծննդաբերության նպաստ

Էլիզա.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ես աշխատում եմ 2012թ.-ի հունվարից և երեխա եմ ունենալու հունիսին: Գիտեմ, որ հղիության և ծննդաբերության նպաստ տրամադրվում է 140 օրվա համար, որոնցից 70-ը հղիության, իսկ մյուս 70-ը ծննդաբերության: Կարո՞ղ եմ արդյոք այդ 140 օրվա նպաստը ստանալ որպես ծննդաբերության (որպեսզի միջին աշխատավարձս ստացվի ավելի շատ, քանի որ այդ դեպքում կհամարվի, որ ես ախատել եմ 5 ամիս, հակառակ դեպքում 3 ամիս):
Նախապես շնորհալություն:

Արդյո՞ք գործունեությունը հարկվում է ԱԱՀ-ով

Hayk.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտին, օրինակ միջնորդական կամ պայմանագրերի սպասարկում, այն հարկվու՞մ է ԱԱՀ-ով, կամ ո՞ր դեպքում է հարկվում: Նախապես շնորհակալ եմ:

Վարձակալության հետ կապված ձևակերպումներ

Հակոբյան Գևորգ.

Կասե՞ք, թե ինչ ձևակերպում է տրվում վարձակալության դեպքում: Առհասարակ, եթե դժվար չէ, կխնդրեի նկարագրել վարձակալության ողջ պրոցեսը: Կանխավ շնորհակալություն:

Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ

Ruzan.

Կազմակերպության դրամարկղից տրված կանխիկ գումարով հաշվետու անձը կատարում է վճարում բանկային համակարգի միջոցով ձեռքբերված ապրանքի դիմաց: Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ: