Category: Հարց ու պատասխան

Ա/Ձ դադարեցման վերաբերյալ

Մելինե.

Բարև Ձեզ։ Եթե նոր Ա/Ձ ենք բացել /դեռ 20 օրը չի լրացել/ և դեռ հարկային դաշտի ընտրության որևէ հայտարարություն չենք ներկայացրել ու հիմա անհրաժեշտություն է առաջացել Ա/Ձ-ն փակել։ Արդյո՞ք կարող եմ առանց որևէ հարկային դաշտի ընտրության լրացնել Ա/Ձ-ի գործունեության դադարեցման 207 ձևը: Եվ արդյո՞ք որևէ հարկային պարտավորություն կունենամ։

Նվազեցումներ շահութահարկից

Վանեսա Ավոյան.

Բարև Ձեզ: 2023թ․ հունվարի 1-ից միկրոյի կողմից գրված հաշիվները շահութահարկի համար այլևս չեն ծախսագրվում, ճի՞շտ է։ Եթե այո, խնդրում եմ օրենքի հղումն ուղարկել։

ՀԿ և ԱՁ փոխկապակցվածություն

Արմինե․

Հարգելի հաշվապահներ, եթե ՀԿ նախագահը գրանցված է նաև որպես անհատ ձեռնարկատեր, և ծառայություն է մատուցում այդ ՀԿ-ին, արդյո՞ք այս դեպքում այդ երկու կազմակերպությունները կարող են ճանաչվել փոխկապակցված ։ Եվ ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Շնորհակալություն։

Քոլեջը որպես միկրոձեռնարկատիրություն

Մ․Ա․

Բարև ձեզ: ԱՁ-ն գրանցված է որպես միկրոձեռնարկատիրություն, 256 ձևն ուղարկված է օնլայն: Գործունեությունը՝ նախադպրոցական քոլեջ, գործում է Երևանում, ունի 2 աշխատող:

Հարց 1. Ի՞նչ ամենամսյա հաշվետվություններ, փաստաթղթեր պիտի ներկայացնի տվյալ ԱՁ-ն հարկային մարմնին (ուղարկում ենք եկամտահարկի հաշվարկ, համապատասխան հարկերը վճարվում են բանկով): Այլ փաստաթուղթ պե՞տք է լրացնել և ուղարկել:

Հարց 2. Եթե ծնողը վճարում է կանխիկ, և չունենք ՀԴՄ, ինչպե՞ս ենք ձևակերպում, պարտադի՞ր է ինվոյսինգի ծրագրով հաշիվ դուրս գրել:

Հարց 3. Իսկ եթե կանխիկ վճարված գումարը մենք ենք մուտք անում հաշվին, ինչպե՞ս ենք ձևակերպում:

Հարց 4. Եթե ծնողը վճարում է անկանխիկ, փոխանցումով կամ գումարը անձամբ կամ միջնորդով մուտք է անում հաշվին, արդյո՞ք պարտադիր է ինվոյսինգի ծրագրով հաշիվ դուրս գրել:

Պայմանագրի գումար

Աշոտ․

Ցանկացած պայմանագրում պայմանագրի գումարը պետք է գրել հարկերի հետ միասի՞ն, թե՞ կարելի է գրել նաև առանց հարկերի։

ՏՏ ոլորտի արտոնություններ

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցերին․ ո՞րն է ամենանպատակահարմար կազմակերպաիրավական ձևը ֆրիլանսերի համար, որն առցանց աշխատում է արտերկրում գտնվող գործատուների հետ։ ՏՏ ոլորտում աշխատելու դեպքում որևէ արտոնություններ կա՞ն։ Ի՞նչ հարկեր և հաշվետվություններ են նախատեսված այդ գործունեության համար։ Կանխավ շնորհակալություն։

e-invoicing արտերկրում

Լուսինե․

Բարև Ձեզ։ Չեմ կարողանում օգտվել e-invoicing ծրագրից ՌԴ-ից։ Կա՞ արդյոք որևէ միջոց ուղղելու այս խնդիրը։

Ապրանքների ցանկեր

Մարիաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե ԱՁ-ն կամ ՍՊԸ-ն ունի ՀԴՄ, պարտադի՞ր է taxservice-ում “ՀԴՄ-ի ապրանքների ցանկեր” բաժնում գրել բոլոր վաճառվելիք ապրանքների անունները: Կանխավ շնորհակալություն։

Աշխատակիցը կատարել է լրացուցիչ աշխատանքներ

Աննա․

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է․ աշխատակիցը կատարել է որոշակի լրացուցիչ աշխատանքներ (մեկ ամիս), որի համար նրան հատկացվել է լրավճար: Արդյո՞ք պետք է նրա հետ կնքվի համաձայնագիր և հրամանագրվի, թե՞ կարելի է միայն հրամանով, որտեղ կնշվի կատարված աժխատանքի բնույթը: Կանխավ շնորհակալություն:

Պարտադի՞ր է գործունեությունը ձևակերպել

Օլգա․

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք: Արդյո՞ք ՍՊԸ-ի տնօրենը իրավունք ունի պարբերաբար մատուցել հոգեբանական ծառայություններ և վճարները ստանալ որպես ֆիզ. անձ, թե՞ պարտադիր է այդ գործունեությունը ձևակերպել, որպես այլ գործունեություն (բացել Ա/Ձ կամ ՍՊԸ) և ինչպե՞ս է դա անդրադառնալու հիմնական ՍՊԸ-ի գործունեության վրա: Շնորհակալ եմ:

Հաշվապահական խնդիր

Արինա․

Բարև ձեզ, հարգելիներս։ Կօգնե՞ք հաշվարկել բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ն ու շահութահարկը։

Արտադրանքի վաճառք արժեք-30 000 000, ԱԱՀ-6 000 000 ։

Նյութերի ձեռքբերում արժեք-40 000 000, ԱԱՀ-8 000 000։

Կոմունալ ծառայություններ արժեք-3 000 000, ԱԱՀ-600 000։

Այլ տեղեկություններ․ արտադրական բանվորների աշխատավարձ՝ 6 000 000: Վարչական անձնակազմի աշխատավարձ՝ 3 000 000: Իրացման բաժնի աշխատավարձ՝ 2 000 000: Իրացված արտադրանքի ինքմարժեք՝ 20 000 000: Մարքեթինգային ծախսեր 1 000 000: Բանկային ծախսեր՝ 200 000:

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Մեկ մուտքի օրդեր

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, օգնեք ճիշտ լրացնել դրամարկղային գիրքը։ ՍՊԸ-ն ծառայություն է մատուցում և օրական 8-15 բաժանորդից գումար է ստանում դրամարկղում։ Յուրաքանչյուր օրվա համար գանձապահը մեկ մուտքի օրդեր կազմի՞, թե՞ կարելի է նաև ամսական կտրվածքով։ Ամեն օրվա գումարը ճանաչում ենք անմիջապես եկամուտ։ Թե՞ պետք է ամսվա սկզբին բաժանորդների քանակով դեբիտորական պարտք ձևակերպել և արդեն ամեն օրվա ստացած գումարը ճանաչել պարտքի մարում։ Շնորհակալ կլինեմ, եթե ուղղորդեք։

Լիզինգի ձևակերպումներ

Սուրեն․

Բարև Ձեզ։ Հարցս վերաբերում է լիզինգի ձևակերպումներին, խնդրում եմ վրայով անցնենք իրար հետ, նոր ձևակերպեմ։

1- ՀՄ Ձեռքբերման մասով դտ 1119-կտ 413,

2- կանխավճարի ձևակերպման մասով՝ դտ 413-կտ 252,

3-չկրած տոկոսի ծախսի մասով՝ դտ 414-կտ 413 (ընդհանուր տոկոսն եմ գրում) և 12 ամսվա համար դտ 414-կտ 516 ,

4- տոկոսի ծախսագրում՝ դտ 727-կտ 516, 5- մայր գումարի վճարում՝ դտ 413-կտ 252։

Խնդրում եմ տոկոսի սուբսիդավորման մասով ասեք՝ ի՞նչ ձևակերպեմ, և եթե լիզինգի պայմանագիրը արտարժույթով է ու պայմանագրային արժեքի և նախնական արժեքի մեջ կա դրական տարբերություն, դա ի՞նչ ձևակերպում տամ։ Նախապես շնորհակալ եմ։

Վարձավճարի ծախսագրում

Գեղամ.

Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է անշարժ գույք, կազմվել են կատարողական ակտեր և արձանագրություններ, սակայն կադաստրով չի անցել: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը այդ գումարը ծախսագրել և եթե ոչ՝ ինչի՞ հիման վրա:

ՀԴՄ գրանցումից հանում

Մարիամ.

Բարի օր բոլորին։ Խնդրում եմ ասեք, եթե արդեն ներկայացվել է ՀԴՄ գրանցումից հանելու դիմում՝ կարո՞ղ եմ չեղարկել։ Պարզապես համակարգը թույլ չի տալիս նորից գրանցել, քանի որ ՀԴՄ -ն գտնվում է գրանցումից հանելու ընթացքի մեջ։

Գործուղում պարապուրդի ընթացքում

Նարինե.

Պարապուրդում գտնվողին արդյո՞ք կարելի է գործուղման ուղարկել։

Փորձաշրջանի երկարաձգում

Լիանա.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. աշխատակցին ընդունելիս, պայմանագրի մեջ նշվել է մեկ ամիս փորձաշրջան: Հնարավո՞ր է արդյոք ևս մեկ ամսով երկարացնել փորձաշրջանը, և ի՞նչ կարգով է դա արվում։ Շնորհակալ եմ։

Հաշվապահական խնդիր

Լուսէ․

Խնդիր. Կազմակերպությունը զբաղվում է առևտրական գործունեությամբ, ունի առևտրային սրահ, որի պաշարների գույքագրումը իրականացվել է 01.01.2016թ.ին, գույքագրմամբ պաշարները կազմվել են 15 մլն. դրամի, սակայն պաշարների հաշվապահական մնացորդը կազմում էր 15.2 մլն. դրամ: Տարվա ընթացքում մատակարարներից կատարվել են ձեռք բերումներ՝ 145 մլն. Վաճառքը կազմել է 158մլն, Վաճառքից համախառն շահույթը կազմում է 23 մլն. Հայտնի է, որ տվյալ տարում պաշարների պահպանման ծախսերը կազմել են 1 մլն: Պահանջվում է որոշել պաշարների մնացորդը առ 31.12.2016թ.ին։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Միջնորդային ծառայության հաշիվ

Էրիկ․

Բաևր ձեզ, հաշվապահներ, հարցս հետևյալն է․ բացել եմ ՍՊԸ, ուզում եմ շրջ. հարկով աշխատել, հանդիսանում եմ միջնորդ, invoicing-ով պետք է հաշիվ գրել միջնորդավճա՞րի համար։

Ավել գումարի հետ գանձում

Լուսիկ․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք․ աշխատողը գնացել է մեկ տարվա արձակուրդ և ստացել է արձակուրդային 100 528 ՀՀ դրամ, բայց աշխատանքից ազատվել է 6 ամիս աշխատելուց հետո։ Ունի նաև ստանալիք գումար վերջին աշխատած ամսվա համար 35 000 ՀՀ դրամ։ Ինչպե՞ս վերահաշվարկել։ Արդյո՞ք կարող ենք հետ գանձել ավել ստացված գումարը, և ի՞նչ անել մնացած -15 264 ՀՀ դրամի հետ։ Կանխավ շնորհակալ եմ։