Category: Հարց ու պատասխան
Առաքման գրքի հետ կապված
Աշխեն.
Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ առաքման գրքի լրացման հետ կապված. ես լսել եմ գործող հաշվապահներից, որ առաքման գրքի ամեն նոր էջի հետ պետք է տողերի համարակալումը նորից սկսել: Արդյոք որտեղ է ամրագրված, որ առաքման գրքի յուրաքանչյուր էջում տողերը պետք է համարակալվեն սկսած մեկից: Նախօրոք շնորհակալություն եմ հայտնում:
Ընկերությունում ընդունվել է աշխատակից
Լուսինե.
Բարև բոլորին,խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում.մեր ընկերությունում ընդունվել է աշխատակից, մեկն էլ ազատվել է 01.09.2010թ.-ից, հիմա ես այդ ընդունումն և ազատումն գրանցամատյանում չպե՞տք է գրեմ, արդյոք հիմա պիտի հրամանագիրք վարեմ: Եվ եթե կա հրամանագրքի լրացնելու մասին որևէ տեղեկություն, հայտնեք:
Աշխատավարձի հաշվարկ
Վրույր.
Ես ստանում եմ ամսական 100 000 դր, 5 օրյա աշխատանքային օրով: Օգոստոսի 9-ին գնացել եմ արձակուրդ 20 օրով: Օգոստոսի 6-ին ստացել եմ թե արձակուրդայինս, և թե 1-8 աշխատանքային օրերի աշխատավարձս: Վերադարձել եմ արձակուրդից և աշխատել եմ 30/08-ից: Ուզում եմ իմանալ, թե օգոստոսի 30-ի և 31-ի համար ես որքան գումար կստանամ:
Տարածքի վարձակալություն
Սյուզի.
Խնդրում եմ պատասխանեք, եթե ֆիզիկական անձը իր տարածքը վարձակալության է տալիս այն հիմնարկին, որտեղ ինքը տնօրեն է, ստացված ամսավճարից պետք է արդյոք եկամտահարկ վճարի, թե ոչ, և արդյոք կապ ունի գումարի չափը : Եվ եթե հնարավոր է, գրեք, որտեղ կարող եմ մանրամասն կարդալ դրա մասին: Կանխավ շնորհակալ եմ:
Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ
Meri.
Խնդրում եմ եթե հնարավոր է պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ և ցանկանում է կատարել օնլայն վաճառք, այսինքն հենց ինտերնետային էջից հաճախորդը կատարում է օն-լայն փոխանցում բանկ և իր ծառայությունը ակտիվանում է, ես նման հայկական կազմակերպություններ տեսել եմ ինտերնետում, որոնք զբաղվում են նման գործունեությամբ, հուսով եմ ձեր մեջ էլ կգտնվի մեկը, որը կպատասխանի թե ինչպես կարելի է այդ եկամուտը հիմնավորել, համաձայն կառավարության 525 որոշման պետք է պարտադիր լինի փաստաթուղթ կնիքված: Անչափ շնորհակալ կլինեմ եթե կարողանաք օգնել:
6-օրյա աշխատանքային շաբաթ
Սյուզի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե ՍՊԸ-ն ունի 3 աշխատող և աշխատում է 6 աշխատանքային օրով 10-18-ը, դա խախտու՞մ է համարվում և եթե այո, արդյոք ի՞նչ միջոցներ պետք է ձեռք առնի : Նախապես շնորհակալ եմ բոլորից:
Հաշվապահական խնդիրներ
Ադելինա.
Ես գործող հաշվապահ եմ, սակայն գիտելիքների խորացման համար ինձ անհրաժեշտ են հաշվապահական խնդիրներ:
Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող է հանդիսանում
Դավիթ.
Բարև Ձեզ,
Մի շատ կարևոր հարց ունեմ , խնդրում եմ օգնեցեք.
Ա/Ձ ԱԱՀ վճարող է հանդիսանում, իր իսկ հիմնական միջոցի համար (Կամազ մակնիշի բեռնատար) հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել անվադողեր. Արդյոք միայն հաշիվ ապրանգագիրը բավական է, որ եկամտահարկի հաշվարկում ցույց տա որպես ծախս, թե այլ փաստաթղթավորում է պահանջվում` օրինակ , եթե անվադողը իր համար արագամաշ առարկա է` արագամաշ առարկաների շահագործման հանձնման ակտ:
Խնդրում եմ նշեք թե ինչ իրավական ակտով է կարգավորվում այդ հարցը:
Նաև կխնդրեի ինձ ուղարկեիք անհրաժեշտ փաստաթղթերը` davidbabayan91 շնիկ mail.ru
Կանխավ Շնորհակալ եմ…….
Հասույթի գրքի վերաբերյալ
Արփինե.
Ողջույն բոլորին: Խնդրում եմ ասացեք, ՀԴՄ կտրոնը հասույթի գրանցման գրիքի մե՞ջ է գրանցվում, թե ոչ, եթե ոչ, ապա ո՞ր գիրքն է անհրաժեշտ: ՓՄՁ անպայմա՞ն է նման գրքի առկայությունը: Կանխավ Շնորհակալություն:
Հաշվապահական հաշվառման միջազգային նոր ստանդարտներ
Արթուր.
Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք գտնել հաշվապահական հաշվառման միջազգային նոր ստանդարտները, կանխավ շնորհակալություն:
5-օրյա աշխատանքային շաբաթ
Hasonik.
Հարգելի հաշվապահներ, էդ 5-օրյա շաբաթը վերաբերվում է նաև գրաֆիկո՞վ աշխատող կազմակերպություններին: Օրինակ, ավտոտրանսպորտային ձեռնարկությունները, որ կանոնավոր երթեր են իրականացնում, պետք է աշխատեն 5-օրյա՞ գրաֆիկով:
Նախապես շնորհակալություն:
Աշխատակիցը աշխատում է 2010 թվականի մարտի 1-ից
Լիանա.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք, ճի՞շտ եմ մտածում, թե ոչ: Կազմակերպության աշխատակիցը աշխատում է 2010 թվականի մարտի 1-ից, պայմանագիրը ավարտվում է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին: Ես կարող եմ այդ աշխատողին սեպտեմբերի 16-30 տրամադրել արձակուրդ, վճարել արձակուրդային, իսկ պայմանագիրը չերկարացնել առանց վերջնահաշվարկի: Եվ արձակուրդային վճարի համար սոց. վճարները տրվում են արդյոք:
Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք պետք է մուծվի տուգանք
Սմբատ.
Խնդրում եմ օգնեք ինձ.
Ա/Ձ – ն բացելուց հետո այն չեմ գրանցել տարածքային սոց վարչությունում, որոշ ժամանակ հետո ինձ սոց վարչությունից ծանուցագիր են ուղարկել Ա/Ձ – ն գրանցելու պահանջով: Նույն օրը ներկայացել եմ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով և դիմում եմ գրել Ա/Ձ – ն գրանցելու խնդրանքով: Սոց վարչությունում բանավոր տեղեկացրել են, որ երկու ամսից ավելի է Ա/Ձ – ի վկայականը տրվել է, այդ պատճառով ենթարկվել եմ 20000 դրամ տուգանքի և պետք է այն մուծեմ: Արդյոք պետք է մուծվի այդ տուգանքը:
Հղիության և ծննդաբերության նպաստ
Marine.
Բարև բոլորին, խնդրում եմ ինձ ասեք, արդյոք աշխատողը պետք է ստանա ֆիզ. արձակուրդի վճար ոչ հիմնական աշխատավայրից ևս, այն դեպքում, երբ հիմնական աշխատավայրից ստանալու է:
ՀՀ-ում գրանցված կազմակերպություն
Անահիտ.
Հարգելի կոլեգաներ,
ըստ Ձեզ, ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ ներմուծող կազմակերպության գործունեությունը համարվում է արտաքին տնտեսական գործունեությանը դասվո՞ղ, թե՞չդասվող, և դրա հետ կապված ինչպե՞ս է որոշվում ներմուծվող ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահը, եթե առկա է ներմուծման երկարաժամկետ պայմանագիր և ամեն ներմուծման հետ պայմանագիր չի լինում ( Invoice-ի ամսաթվո՞վ, թե՞ մաքսային հայտարարագրի ամսաթվով):
Կանխավ շնորհակալ եմ:
Հրամանների հաշվառման մատյան
Anna.
Խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում. Արդյոք պարտադիր է հրամանների հաշվառման մատյան վարելուց առաջ տալ հրաման դրանց վարման կարգի մասին, թե ուղղակի կարելի է վարել առավել ևս,որ “ԱՕ”-ից դուրս է եկել հրապարակմանն և հաշվառմանն վերաբերող դրույթները, թե՞ առաջնորդվեմ 1882-Ն որոշումով և սահմանեմ կարգը:
Արձակուրդի տեղափոխման համաձայնագիր
Ժաննա.
Իմ աշխատողներից մեկը աշխատում է միաժամանակ 5 ֆիրմաներում, որոնցից 3-ում փոխարինում է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող տնօրենին: Արդյոք կարող եմ 2 ֆիրմայով ուղարկել արձակուրդի, իսկ մնացածում կազմել համաձայնագիր արձակուրդի տեղափոխման:
Աշխատանք գիշերային ժամանակ
Լիլիթ.
Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում.
Աշխատակիցը աշխատում է ամսվա մեջ 20օր(160 ժամ),որից 10 օրը(80 ժամ) գիշերը: Ինչպե՞ս հաշվարկել գիշերային ժամանակի համար վարձատրության չափը,եթե դրույքաչափը 35000 դրամ է:
Կանխավ շնորհակալություն:
Արձակուրդ իր հաշվին
Karine.
Հարցս հետևյալ է որքա՞ն ժամանակ աշխատողը կարող է իր հաշվին արդձակուրդ վերցնել: Եթե աշխատողը իր հաշվին մեկ ամիս արդձակուրդ է վերցրել, ապա այդ դեպքում ի՞նչ վճարումներ պետք է կատարի գործատուն:
Նախապես շնորհակալություն:
5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
Ժաննա.
Հարգելի գործընկերներ, կարող է արդյոք աշխատողը 5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատել 3 օր 6 ժամ, և իրար հաջորդող 2 օր 12 ժամ, ընդհանուր 42 ժամ:
Կանխավ շնորհակալ եմ:
Աշխատավարձի հաշվարկ
Armen.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ բացատրեք, ինչպե՞ս է հաշվարկվում աշխատավարձը, երբ գտնվում ես արձակուրդում:
Օրինակ՝ ես ստանում եմ հարկերը հանած 320,000 դրամ(մաքուր) միջին ամսական աշխատավարձս կազմում է 300,000 դրամ: Ես գնացել եմ արձակուրդ 2010 թվականի օգոստոսի 2-ից 15-ը ներառյալ: Որքա՞ն գումար ես պետք է ստանամ տվյալ ամսվա համար (աշխատավարձ + արձակուրդային):
Կանխավ շնորհակալություն
Աշխատավարձի վճարում բանկի միջոցով
Anush.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կա՞ օրենքի նոր փոփոխություն, որով սկսած 60000դ աշխատավարձի դեպքում աշխատավարձը վճարվում է բանկի միջոցով:
2 աշխատանքային գրքույկ
Սուսաննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ, արդյոք խախտում կհամարվի, եթե հաշվապահը ունենա 2 աշխատանքային գրքույկ:
Հղիության և ծննդաբերության նպաստ
Անուշ.
Բարև Ձեզ, ես այս պահին գտնվում եմ ֆիզ. արձակուրդում և հիմա նորից հղի եմ, քանի՞ շաբաթ պետք է գնամ աշխատանքի, որպեսզի ստանամ նախածննդյան և հետծննդյան արձակուրդային գումարները:
Հաշվապահական դասընթացներ
Մարինե.
Որտե՞ղ կարող եմ հաշվապահական դասընթացների գնալ և կարճ ժամանակում տիրապետել մասնագիտությանը:
Երեխայի խնամքի նպաստ
Մանուշ.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Ես աշխատող մայր եմ , երեխաս ծնվել է 2008թ-ի օգոստոսի 20-ին : Հետծննդյան արձակուրդս ավարտվել է 2008թ-ի հոկտեմբերի 27-ին : Բայց երեխային հասանելիք ամենամսյա նպաստը ստացել եմ 2009թ-ի հունվար ամսին: Ասացեք խնդրեմ , միթե սա օրենքի խախտում չէ, քանի որ նպաստը հատկացնում են մինչև երեխայի 2 տարին լրանալը: Եվ արդյոք ուշ չէ դիմելու համար: Խնդրում եմ, ասեք, նման դեպքում ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալություն:
Տերմինալի վերաբերյալ
Ելենա.
Գոյություն ունի՞ այնպիսի օրենք, որ Տերմինալով ֆիքսված հասույթը պետք է ՀԴՄ – ով նույնպես ցույց տալ:
Աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ
Աննա.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ տալ ՍՊԸ-ի տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև: Կանխավ շնորհակալ եմ:
Անաշխատունակության թերթիկ վերցնելու համար
Գարիկ.
Ի՞նչ փաստաթղթեր են պարտադիր անաշխատունակության թերթիկ վերցնելու համար պոլիկլինիկայից, բացի անձնագրից և սոց քարտից, եթե գրանցված ես մարզում, սակայն Երևանում ես ապրում: Շնորհակալություն
Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում
Հայկ.
9 տարվա չօգտագործված արձակուրդի հաշվարկ աշխատանքից ազատման դեպքում, ազատվել է աշխատանքից 17.08.2010թ.: Վերջին ամսվա աշխատավարձի չափը կազմում է 210000դրամ:

