
Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն անցնել միկրոձեռնարկատիրության համակարգ
Տոմա.
Բարև ձեզ։ Սնունդ արտադրող ԱՁ եմ բացել երկու օր առաջ։ Սակայն միկրոյի մասին նոր եմ տեղեկանում։ Արդյո՞ք հնարավոր է փոփոխել: Գործունեությունը Երևան քաղաքում է իրականացվում։

Կարո՞ղ է արդյոք գրանցված աշխատողը հաշվառվել որպես ԱՁ
Նարե.
Բարև ձեզ: Եթե մարդ հանդիսանում է հայաստանյան կազմակերպությունում լրիվ դրույքային աշխատող, կարո՞ղ է այդ անձը նաև ունենալ ԱՁ և ծառայություն մատուցել դրսի կազմակերպությանը, ոլորտը՝ ծրագրավորում։ Եվ ԱՁ-ի դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարվի, արդյո՞ք պետք է վճարվի նաև եկամտահարկ, թե՞ միայն շրջանառության հարկ։ Շնորհակալ եմ:

Ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն
Լիդիա.
Բարև ձեզ: Հուսամ՝ հարցս տեղին կլինի, ու ինձ կօգնեք։ Ես Ա/Ձ եմ բացել, դիմել շրջ. հարկով հարկվելու համար։ Կասե՞ք՝ բացի եկամտի 5 %-ից ի՞նչ ամսական հարկեր ունեմ վճարելու։ Կանխավ շատ շնորհակալ եմ։

Պետական աջակցության ո՞ր ծրագրի շահառու է հանդիսանում ԱՁ-ն
Լուսինե.
Բարև ձեզ: Ես 2018 թվականից ԱՁ ունեմ, որը զբաղվում է թխվածքի արտադրանքով: 2019թ.-ին եղել եմ ընտանեկան ձեռնարկություն և աշխատել եմ հին ՀԴՄ սարքով և նորի համար մեկ տարուց ավել է դիմում եմ ներկայացրել: Իմ ԱՁ-ն հանդիսանու՞մ է արդյոք հանրային սննդի օբյեկտ, և պետական աջակցության ծրագրերից 8-րդ, թե՞ 10-րդն է ինձ վերաբերում:

Որպես ԱՁ առցանց գրանցվելու համար
Քնարիկ․
Բարև Ձեզ։ Ուզում եմ ԱՁ բացել, հնարավո՞ր է օնլայն։

Առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում
Արփինե.
Բարև ձեզ։ G 47190 (մանրածախ առևտուր ոչ մաստագիտացված խանութներում) դասակարգչով, շրջ. հարկի դաշտում աշխատող ԱՁ-ն առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում այլ հարկեր չի վճարում չէ՞, դուրս է գրում հաշիվը և նույն՝ 5 % - 4 %, բայց ոչ պակաս քան 1,5 % սկզբունքով հարկվում։ Նախապես շնորհակալ եմ։

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Մերի.
Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը իրականացնելու է հյութի արտադրություն՝ ԱՏԳԴ C11.07.2, արտադրանքը պիտակավորվող է 22.02.: Կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Կանխավ շնորհակալ եմ:

Ֆիզիկական անձը տարածքի վարձակալությունից եկամուտ է ստացել
Վարդուհի.
Բարև ձեզ: Ֆիզիկական անձը 2019թ.-ին ստացել է տարածքի վարձակալությունից եկամուտ առևտրի և ծառայությունների համար: Հիմա ուզում է հայտարարագիր գրել և վճարել հարկերը: Ասացին, որ պետք է տալ հայտարարություն: Խնդրում եմ քայլ առ քայլ հուշել հերթականությունը: Շատ շտապ է:

Որքա՞ն կկազմի ԱՁ մայրության նպաստը
Արփինե.
Բարև ձեզ։ Ես ԱՁ ունեմ 2018թ. դեկտեմբերից, աշխատում եմ շրջ. հարկով՝ 5 %, մատուցում եմ վերելակի վերանորոգման աշխատանք և դրա դիմաց վարձատրվում ամսական 200 000 դրամ ստաբիլ։ 2019թ.-ի շրջանառությունը կազմել է մոտ 5 800 000
դրամ, 2020թ. հունվարի 1-ից մինչ այսօր՝ 3 000 000 դրամ: 1 ամսից գնում եմ ֆիզ. արձակուրդ։ Ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ.-իս գումարը, ինչքա՞ն գումար կստանամ ֆիզ. գնալիս:

ԱՁ-ն մարքեթինգային ծառայություններ է մատուցելու արտասահմանյան կազմակերպությանը
Շուշանիկ.
Բարև ձեզ: Ես բացել եմ ԱՁ Բելգիական կազմակերպության համար մարքեթինգային ծառայություններ մատուցելու համար։ Ունեմ ԱՁ բանկային հաշիվ և հայտարարություն եմ ներկայացրել շրջ. հարկի մասին։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ պետք է անեմ հաջորդիվ:

ԱՁ-ն ցանկանում է երրորդ երկրից սարքավորում ներմուծել
Հրաչյա.
Բարև ձեզ: Ես անհատ ձեռներեց եմ, մոտ 8 ամիս (բժշկական օգնություն և սպասարկում) հարկվում եմ շրջ. հարկով: Ուզում եմ երրորդ երկրից ներմուծել սարքավորում, ենթակա է հարկման (մաքսազերծման) ԱԱՀ-ով 20 %: Կարո՞ղ եմ ես օգտվել ամորտիզացիայից, մաշվածության ծախսերից ԱԱՀ-ի վճարի ժամանակ, թե՞ պետք է անմիջապես վճարեմ ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:

Ա/Ձ-ն զբաղվելու է ալկոգելի արտադրությամբ
Լենա.
Բարև ձեզ: Ա/Ձ է բացվում և ուզում է աշխատել ալկոգելի արտադրությամբ, կհուշե՞ք՝ ինչ դասակարգչով սկսի աշխատել:

ԱՁ-ն ունեցել է շրջանառության հարկի գերավճար
Անահիտ.
2013թ.֊ին Ա/Ձ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, որից 1 ամիս հետո անհատ ձեռնարկատերը մահացել է։ Տեղյակ եմ, որ այդ ժամանակ ունեցել է շրջանառության հարկի գերավճար։ Ցանկանում եմ ճշտել՝ կարո՞ղ են արդյոք ժառանգները այդ գերավճարը կանխիկացնել կամ օգտագործել այլ նպատակով, եթե այո, ապա հարկային օրենսդրության ո՞ր օրենքով է կանոնակարգվում այդ:

ԱՁ-ն ցանկանում է փոխել գործունեության ոլորտը
Արթուր.
Բարև ձեզ:
Ես ունեմ բացած ԱՁ, զբաղվում եմ արտադրությամբ։ Տվյալ պահին ցանկանում եմ փոխել ոլորտը և սկսել զբաղվել առևտրով։ Պե՞տք է արդյոք ինչ-որ տեղ մոտենամ և ինչ-որ բան փոխեմ, թե՞ դա դեր չի խաղում, և նույն ԱՁ-ի անունից կարող եմ զբաղվել ցանկացած գործունեությամբ։
Շնորհակալություն:

Անձը ցանկանում է պտուղ-բանջարեղենի խանութ բացել
Լևոն.
Բարև ձեզ: Ուզում եմ պտուղ-բանջարեղենի խանութ բացել, ինչպե՞ս դառնամ ԱՁ միկրոձեռնարկատեր և ի՞նչ վճարումներ պետք է անեմ, տարածքը վերցնելու եմ վարձակալությամբ։ Այդ ժամանակ տարածքի սեփականատերը արդյո՞ք պետք է իր թույլտվությունը տա, թե՞ ոչ:

ԱՁ լուծարում արտերկրից
Արծրուն․
Բարև ձեզ։ Ինչպե՞ս լուծարեմ ԱՁ-ն, եթե այս պահին գտնվում եմ ՌԴ-ում։ Շնորհակալություն։

Ինչպե՞ս կհաշվարկվեր շահութահարկը
Արայիկ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս վերաբերում է հարկային օրենսգրքի նախկին խմբագրությանը: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ մանրածախ առևտուր, և դրան զուգահեռ իրականացնում է ավտոտեխսպասարկման գործունեություն (նախկին խմբագրությամբ պետք է վճարեր արտոնագրային հարկ), տվյալ պարագայում շահութահարկը ինչպե՞ս կհաշվարկվեր՝ արտոնագրային հարկի մասով առանձին 5 000 դրամ, իսկ ընդհանուր հարկման դաշտում եկամուտներից հանած նվազեցու՞մ, թե՞ 5 000 դրամը այս պարագայում էլ չի վճարվի:

ԱՁ գրանցելու համար
Վահագն.
Որտե՞ղ դիմել ԱՁ բացման համար:

Ինչպե՞ս կարող է անհատ ձեռնարկատերը առցանց տեղեկատվություն ստանալ իր հարկային պարտավորությունների մասին
Տիգրան.
Բարև ձեզ: Կասեի՞ք՝ petekamutner.am կամ ուրիշ ի՞նչ կայքով անհատ ձեռնարկատերը կարող է իր հարկային պարտավորությունների կամ հարկային մարմնին պարտքերի տույժ-տուգանքների մասին տեղեկատվություն ստանալ:

Ինչպե՞ս ԱՁ-ն հանել հաշվառումից
Էմմա.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինչպես կարող եմ ԱՁ-ն փակել կամ էլ կասեցնել:
Վերջին մեկնաբանություններ