Category: Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի

Հայկուհի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Հացի արտադրամասից ամեն օր հաց է մատակարարվում (առաքվում) կազմակերպություններին: Ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի, քանի՞ հատ (կազմակերպությունների թվով), և այդ ուղեկցող փաստաթուղթը կարո՞ղ է լինել հենց հաշիվ-ապրանքագիրը:

Ինչքանո՞վ է պարտադիր գրանցումը առաքման գրքում

Արտակ Ավետիսյան.

Հարգելի խորհրդատուներ, երբ x քանակի ապրանք (սարքավորում) տեղափոխում ենք մի այլ հասցե ոչ վաճառքի նպատակով, հետո այդ հասցեից պետք է բաշխում իրականացվի 74 կետեր, ինչքանո՞վ է պարտադիր դրանց գրանցումը առաքման գրքում, կամ այդ դեպքում ակտը համարվու՞մ է որպես ուղեկցող փաստաթուղթ:

Ինտերնետային խանութի համար անհրաժեշտ փաստաթղթեր

Նոնա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե որևէ մեկն ունի փորձ կամ տեղյակ է ինտերնետային խանութի համար անհրաժեշտ փաստաթղթերի և հաշվապահության վարման վերաբերյալ, խնդրում եմ արձագանքեք: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք պետք է ունենալ առաքման գիրք

Armen.

ԱՁ զբաղվում է հացի արտադրությամբ, ստացել է նոր առաքման գիրք, հաշվառման հասցեն` մեքենան: Արդյո՞ք պետք է պահել առաքման գիրք փուռում: Ինչպե՞ս լրացնել: Կարո՞ղ ենք առաքման գիրք չպահել:

Տուգանք կատարողական ակտի բացակայության պատճառով

Դավիթ Ասատրյան.

Ենթադրենք, որ Ալֆա ՍՊԸ-ն ցանկանում է խանութ կառուցի և այդ նպատակով դիմում է Բետա ՍՊԸ-ին, որը ունի շինարարական լիցենզիա: Բետա ՍՊԸ-ն առաջարկում է այդ խանութը կառուցել ասենք տաս միլիոն դրամով: Ալֆա ՍՊԸ-ն համաձայնվում է, կնքվում է կապալի պայմանագիր` տաս միլիոն դրամ: Իրականացվում է շինարարություն, Բետա ՍՊԸ-ն դուրս է գրում հարկային հաշիվ, ցույց է տալիս ԱԱՀ-ի հաշվարկում և տեղեկանքում, Ալֆա-ն վճարում է տաս միլիոնը, Բետան վճարում է ԱԱՀ-ն… Եվ գալիս է Բետա ՍՊԸ-ի ստուգման օրը, հարկային տեսուչը պահանջում է կատարողական ակտ, իսկ Բետա ՍՊԸ-ն չունի այն: Կարո՞ղ է հարկայինը տուգանել Բետա ՍՊԸ-ին կատարողական ակտի բացակայության համար, և եթե այո, ապա ո՞ր օրենքով, ո՞ր հոդվածի համաձայն:

Նվազեցվող ծախս ձևակերպելու համար

Դավիթ Ասատրյան.

Համաձայն ՀՀ կառավարության 525 որոշման ծախսը հիմնավորող փաստաթուղթ է համարվում հարկային հաշիվը և հաշիվ-ապրանքագիրը: Հարց. Ասացեք խնդրեմ, բենզինի ձեռք բերման հաշիվը բավարա՞ր է արդյոք նվազեցվող ծախս ձևակերպելու համար: Խնդրում եմ պատասխանել այո կամ ոչ:

Առաքման գրքի կազմի լրացում

Aram.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ ասել` առաքման գրքի կազմի վրա ով է գրանցում-անվանումը, կազմակերպական իրավական տեսակը, ՀՎՀՀ, գտնվելու (բնակության) վայրը և առաքումների գրանցման գրքի հերթական համարը: Ո՞վ է գրանցում` հարկայի՞նը, թե՞ հաշվապահը:Շնորհակալություն:

Հարկավո՞ր է արդյոք առաքման գիրք

Norayr.

Կօգնե՞ք ինձ: Մենք ունենք հացի արտադրամաս և վաճառք: Առաքում չունենք: Ինձ հարկավո՞ր է արդյոք առաքման գիրք, թե՞ ոչ:

Ուղեկցող փաստաթղթի վերաբերյալ

Դավիթ Ասատրյան.

Ինչպես գիտենք, նոր առաքման գիրք է ասպարեզ եկել, որտեղ պետք է գրանցվի ուղեկցող փաստաթղթերը: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ուղարկել այդ ուղեկցող փաստաթղթի ձև, նմուշ` david456 շնիկ list.ru: Ես ունեմ իմ ձևը, խնդրում եմ ասացեք` ինչ սխալ կա, ինչը չի բավարարում օրենքի պահանջներին (հավելված 4): Ես պարզապես copy-paste եմ արել այդ հատվածը հավելված 4-ից, վերևն էլ գրել ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ահա այն. Կարդալ ավելին “Ուղեկցող փաստաթղթի վերաբերյալ”

Հաշվետվություն պայմագրերի մասին

N..

Էլեկտրոնային հաշվետվություններում կա նոր հաշվետվություն պայմագրերի մասին: Ո՞վ կարող է տեղեկություն տալ դրա լրացման կարգի մասին, և ո՞ր կազմակերպությունները պետք է լրացնեն այդ հաշվետվությունը: Շնորհակալություն:

Պայմանագրի ձևեր

Լիլիա.

Բարև Ձեզ: Կա՞ արդյոք փոխշահավետ պայմանագրի ձևեր, և որտեղի՞ց այն կարելի է բեռնել: Նախապես շնորհակալություն:

Ինչպիսի՞ պայմանագիր կնքել

astxik.

Հարգելիներս, բարև ձեզ: Բեռնափոխադրումների համար, եթե ֆիզ. անձը իր սեփական մեքենայով է այն կատարում, անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքվի որպես վարորդ, իսկ մեքենայի համար էլ պե՞տք է ծառայության պայմանագիր կնքվի, թե՞ ոչ: Շնորհակալություն կանխավ:

Նոր առաքման գրքի հաստատման հետ կապված

Նաիրի.

Ես նոր առաքման գիրքը ներկայացրեցի հարկային մարմին գրանցելու, նրանք ինձնից պահանջեցին նախկին` հին առաքման գիրքը: Ո՞ր իրավական ակտով է սա հիմնավորվում: Ի դեպ, arlis.am-ում նայում եմ Կառավարության N314 որոշումը, այնտեղ դեռևս հին առաքման գրքի ձևը ուժի մեջ է: Որտեղի՞ց կարդամ նորի լրացման կարգը: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք պարտադիր է ունենալ առաքման գիրք

Արշակ.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցի վերաբերյալ: Իմ կազմակերպությունը զբաղվում է մաքսային միջնորդությամբ և ավիա բեռնափոխադրումների կազմակերպմամբ։ Ներկա պահին ԱԱՀ վճարող չեմ: Կազմակերպության ծառայությունները ներառում են նաև մաքսային ձևակերպումներից հետո պատվիրատուների բեռների առաքումը պատվիրատուների գրասենյակներ կամ պահեստներ։

Արդյո՞ք պարտավոր եմ Առաքման Գիրք վարել, թե՞ ոչ։

Շնորհակալություն:

Ի՞նչ պետք է անել հին առաքման գրքերի հետ

Anna.

Բարև ձեզ: Առաքման նոր գրքերը արդեն կան, իսկ հին առաքման գրքերը ի՞նչ պետք է անենք: Մեր կազմակերպությունը դուրս է գրում հարկային հաշիվ, նաև կատարում է ներքին տեղափոխություն: Եթե պետք է նոր գիրք ձեռք բերել, ապա ես ի՞նչ պետք է անեմ և ու՞մ դիմեմ, եթե ունեմ հին գիրք (որը ամբողջությամբ լրացված չի):

Անհրաժե՞շտ է արդյոք ունենալ և վարել առանձին գրքեր

Վալոդիա.

Համաձայն “Հարկերի Մասին” ՀՀ օրենքի Հավելված 4-ի կետ 7-ի “Հարկ վճարողն իր յուրաքանչյուր առաքման վայրի համար (ապրանքների առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում) պարտավոր է վարել առանձին գիրք, …”:
ԲԲԸ-ն ունի մի քանի պահեստ, որոնք տեղակայված են պարսպապատված և մեկ անցակետ ունեցող տարածքում: Տարածքը ունի մեկ հասցե: Այդ պահեստներից կատարվում է ապրանքների առաքում կամ տեղափոխում:
Հարց.
Անհրաժե՞շտ է արդյոք յուրաքանչյուր պահեստի համար ունենալ և վարել “Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման)” առանձին գրքեր, թե՞ ելնելով վերը նշված հավելվածի 2-րդ կետով սահմանված առաքման կետի սահմանումից` “…, անշարժ գույքի միավորներից որպես միասնություն կազմված անշարժ գույքի օբեկտ,…”, կարելի է ունենալ և վարել միայն մեկ գիրք հաստատված այդ տարածքին տրված հասցեով:
Կանխավ շնորհակալություն:

Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքի վերաբերյալ

Դավիթ Ասատրյան.

Հին առաքման գիրքը վերացավ, նոր գիրք ստեղծվեց, որտեղ պետք է հաշվառվի ապրանքների առաքման կամ տեղափոխման ուղեկցող փաստաթղթերը, այսպես ասած բեռնագրերը: Ճիշտ է գիրքը կարող ես ունենալ ապրիլից, սակայն բեռնագրերը արդեն պիտի գրես, հունվարից, այսինքն, երեք ամիս կուտակված թղթերը պետք է լրացնես գրքում ապրիլին: Հարկերի մասին օրենքի հավելված 4-ով սահմանված են վավերապայմաններ, թե ինչ պետք է գրվի բեռնագրում, սակայն օրինակելի ձև չի զետեղված: Սա մեկ… Կարգը կարդալուց առաջացել են բազում հարցեր, դրանք են` Կարդալ ավելին “Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքի վերաբերյալ”

Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք ունենալ

Nara.

Բարև ձեզ: Ասացեք խնդրեմ, այս տարվանից մենք էլեկտրոնային եղանակով ենք աշխատելու, արդյո՞ք առաքման գրքի անհրաժեշտություն առաջանալու է:

Միակողմանի գնման ակտի ձև

Արեգ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ ասեք, թե որտեղից կարելի է վերցնել միակողմանի գնման ակտի ձև` շուկայից ապրանք ձեռք բերելու համար:

Կազմակերպությունը ապրանքներ է մատակարարում ՀՀ սահմաններից դուրս

Artur.

Հարգելի հաշվապահներ, օգնեք մի հարցի մասով: ԱԱՀ վճարող և էլեկտրոնային հաշիվներ դուրս գրող կազմակերպությունը ապրանքներ է (արտադրանք) մատակարարում ՀՀ սահմաններից դուրս: Խնդրում եմ ասել` ԱԱՀ-ի հետ կապված ի՞նչ հարցեր կարող են առաջանալ, և բեռնափոխադրողին ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել: