Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նվիրատվության հայտարարագրում

Նոնա․

Բարև Ձեզ: Եթե ամերիկյան կազմակերպությունը ՀՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացի ֆիզանձին ամսական գումար է փոխանցում որպես նվիրատվություն անձնական կարիքները հոգալու (կազմակերպության հիմնադիր տնօրենը կազմակերպության միջոցներից որպես նվիրատություն գումար է ուղարկում իր` ՀՀ քաղաքացի ծնողին), որը գերազանցում է 300 000 դրամը, այդ գումարը եկամտային հարկով հարկվո՞ղ է, թե՞ ոչ, և հայտարարագրում ո՞ր տողում է անհրաժեշտ հայտարարագրել։

ԱյլՀիշեցումներ

Իրական շահառուների հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ (2025թ․)

Հարգելի գործընկերներ,

2025թ. փետրվարի 20-ը 2025թ․ համար իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետն է:

Իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը լրացնելու համար լիազորված անձի կողմից լիազորագիրը ներկայացնելու դեպքում՝ լիազորված անձը կարող է մուտք գործել https://e-services.moj.am արդարադատության ոլորտի թվային ծառայությունների հարթակի «Լիազորագրեր» բաժնի «Լիազորված անձի կողմից լիազորագրի տվյալների տրամադրում» ենթաբաժին և «Դիմել առցանց» դաշտում տրված ցուցումները կատարելով կցել համապատասխան լիազորագիրը և հանձնել դիմումը։

Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարձավճարի վճարում հիմնադրի անձնական հաշվից

Վահագն․

Բարև ձեզ, հարգելի՛ հաշվապահներ։ Այսպիսի մի հարց ունեմ։ Կարո՞ղ եմ ես ՍՊԸ-ով ոչ նոտարական վարձակալության պայմանագրի գումարը վճարել իմ (հիմնադիրն եմ) անձնական հաշվից և ձևակերպումներ չտալ, քանի որ առհաշիվ չեմ ուզում անել։ Էդ գումարի վերադարձը չեմ ուզում իրականացնել։ Նախապես՝ շնորհակալ եմ։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական խնդիր

ՀԲ․

Կօգնե՞ք լուծել այս խնդիրը։ Ըստ Ստորև բերված տվյալների` որոշել վաճառքների գծով դեբիտորական պարտքերի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի ավարտին:

Տվյալներ․ կազմակերպության վաճառքների գծով դեբիտորական պարտքի մնացորդը 20X1 թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է. «Ա» գնորդինը` 50 000 դրամ, «Բ» գնորդինը` 160 000 դրամ, «Գ» գնորդինը` 180 000 դրամ։ Հաշվետու եռամսյակի ընթաց-քում առաքվել է արտադրանք «Ա» գնորդին` 72 000 դրամ, «Բ» գնորդին` 108 000 դրամ, իսկ «Գ» գնորդին՝ 60 000 դրամ արժողությամբ։ «Բ» գնորդի կողմից արտադրանքի մի մասը` 36000 դրամ արժողությամբ, որակի անհամապատասխանության պատճառով վերադարձվել է կազմակերպությանը։ «Գ» գնորդին հաշվետու եռամսյակում առաքված արտադրանքի համար պայմանագրով սահմանված պայմաններով տասնօրյա ժամկետում վճարում կատարելու համար տրվել է գների իջեցման 20% զեղչ: Հաշվետու եռամսյակի ընթացքում գնորդների կողմից կատարվել է վճարում առաքված արտադրանքի դիմաց` «Ա» գնորդի կողմից՝ 80 000 դրամ, «Բ» գնորդի կողմից` 140 000 դրամ, «Գ» գնորդի կողմից` 160 000 դրամ: Բոլոր գումարները ներկայացված են վաճառքի գներով (ներառյալ՝ ԱԱՀ-ն):

Այլ հաշվապահական խնդիրներ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի հարկեր

Արաքսյա․

Բարև ձեզ, կարո՞ղ եք, խնդրում եմ, պատասխանել իմ մեկ հարցին։ Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատելիս ի՞նչ հարկեր պետք է վճարի աշխատողը, արդյոք նո՞ւյն չափով, ինչ որ գրանցված աշխատողը։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոմեքենաների խոտանում և պահեստամասերի վաճառք

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ձեր խորհրդի կարիքը ունեմ հետևյալ գործունեության համար․

Քաղաքացին փաստաթղթով գնում է վնասված ավտոմեքենա, խոտանում և իր անունով բացված ԱՁ-ով վաճառում որպես ավտոպահեստամասեր։

Հարց 1․ գործունեությունը ԱՁ-ի համար կարո՞ղ է համարվել արտադրություն, քանի որ կատարում է որոշակի գործողություններ՝ քանդում, մասերի լվացում, թարմացում և այլն, և աշխատել միկրոյի դաշտում։

Հարց 2․ Կհաշվարկվի 20 % եկամտային հարկ․ ա) 2024թ․ և առաջ ձեռք բերված՝ վնասված և խոտանված ավտոներից առաջացած ավտոպահեստամասերի վաճառքի նկատմամբ բ) 2025թ․ ձեռք բերված՝ վնասված և խոտանված ավտոներից առաջացած ավտոպահեստամասերի վաճառքի նկատմամբ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ձեռագործ կախազարդերի ու այլ աքսեսուարների արտադրություն և վաճառք

Սեդա․

Բարև ձեզ, ԱՁ-ն բացել եմ միայն տոնավաճառներին մասնակցելու համար, փաստացի աշխատել եմ տարվա մեջ 18 օր, իսկ տարեկան եկամուտը չի գերազանցել 1.5մլն-ը։ Իրենից ներկայացնում է ձեռագործ կախազարդերի ու այլ աքսեսուարների արտադրություն և վաճառք։ Այս տարի դեռ գործունեություն չեմ վարել։ Արդյո՞ք նոր օրենքով կշարունակեմ աշխատել որպես միկրո, թե՞ պետք է վճարեմ շրջհարկ։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն գործելու է շրջանառության հարկի դաշտում

Zara.

Բարև ձեզ։ Ունեմ մի քանի հարց ԱՁ-ի 2025թ․ հարկերի և դրանց վճարման վերաբերյալ։ ԱՁ-ն գործելու է շրջանառության հարկի դաշտում, աշխատողներ չի ունենալու։

Հարց 1 - Ճի՞շտ եմ հասկանում, որ վճարելու եմ հետևյալ հարկերը՝ - 5 000 դրամ ամսական շահութահարկ - 5 000 դրամ ամսական սոց․ վճար - 10% եռամսյակային շրջանառության հարկ - դրոշմանիշային վճար՝ տարեկան կտրվածքով: Կա՞ն այլ վճարներ, որոնք մոռացել եմ հաշվի առնել։ Եկամտային հարկը վճարվում է միայն աշխատող ունենալու դեպքում, ճի՞շտ է։

Հարց 2 - հնարավո՞ր է արդյոք ամսական վճարները կուտակել և վճարել միանգամից՝ տարվա վերջում, կամ օրինակ եռամսյակը մեկ։ Եվ եթե այո, դա ինչ-որ հատուկ քայլերո՞վ է արվում, թե պարզապես վճարումը կատարում եմ այդ ժամանակ և վերջ։

Հարց 3 - Ինչպե՞ս եմ կատարում վճարումները։ Արդյո՞ք բոլորը կարող եմ անել պետական վճարումների էլեկտրոնային համակարգով՝ https://www.e-payments.am/hy/ թե՞ պարտադիր է բանկով կատարել։

Հարց 4 - Ո՞ր վճարների համար պետք է հաշվետվություն ներկայացնեմ հարկային ծառայության էլեկտրոնային համակարգում։ Շրջանառության հարկ, շահութահարկ, այսքա՞նը, թե սոց վճարների և դրոշմանիշների համար էլ է պետք հաշվետվություն

Հարց 5 - արդյո՞ք դրոշմանիշային վճարի հաշվարկի սանդղակը այստեղ նշվածն է՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=175713 "հաշվարկման բազա" ասելով հասկանում ենք տարեկան եկամուտների գումա՞րը, թե՞ սա այլ եզր է։

Անչափ շնորհակալ կլինեմ պատասխանների համար։

ԱյլՀիշեցումներ

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումները հանձնելու վերջնաժամկետ

Հարգելի գործընկերներ,

2025թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել.

Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2025թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար

Ձև N 257. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2025թ-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահաբաժնի վճարում և հաշվետվության ներկայացում

Լևոն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս ՍՊԸ-ի հիմնադրին շահաբաժին տալն է: Աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգով: Առաջին անգամ եմ անելու և խնդրում եմ ներողամտաբար մի քիչ ավելի մանրամասն բացատրեք անհրաժեշտ գործողությունների հերթականությունը, և ի՞նչ հաշվետվություններ և ե՞րբ լրացնեմ: (Եթե կարելի է նաև հաշվետվությունների լրացման ձևը մի փոքր մանրամասնեք): Կանխավ Շաաատ շնորհակալ եմ:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ակտիվի արժեքը չի գերազանցում 50 000 դրամը

Սերգեյ․

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, անվտանգության տեսախցիկները ինչպե՞ս ձևակերպել ՀԾ-ով, եթե չի գերազանցում 50 000 դրամը: Իսկ եթե գերազանցում է, որպես ի՞նչ ակտիվ եմ դիտարկելու և որքա՞ն մաշվածության ժամկետով։

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պարտադիր աուդիտի պահանջ

Նարա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Աուդիտի ենթակա կազմակերպությունները և խմբերը (խմբի մայր կազմակերպությունը) պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո։ Ո՞ր դեպքում կարող է կազմակերպությունը աուդիտի չենթարկվել։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ընկերությունը պե՞տք է դուրս գրի ինքնահաշիվ

Հասմիկ․

Բարև Ձեզ։ ՀՀ ընկերությունը անգլիական ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք է բերել գրքի թարգմանության տպագրության իրավունք։ 2024թ․ հունվար ամսին վճարել է 2 000 $ կանխավճար invoice հիման վրա։ 2024թ․ արդյունքներով առաջացել է 200 $ ռոյալթի։ 200 $ ռոյսլթիի համար անգլիական ընկերությունը invoice չի տրամադրում։ Հարցս հետևյալն է` ՀՀ ընկերությունը պե՞տք է դուրս գրի ինքնահաշիվ, թե՞ ոչ։

Editors choiceԱռօրյաՀետաքրքիրՊատմություններՕգտակար

Ինչու՞ է բիզնեսին անհրաժեշտ հաշվապահ

-Որոշել եմ բիզնեսով զբաղվեմ

-Լավ բան ես մտածել։ Իսկ լավ հաշվապահ գտե՞լ ես։ Իմ գործերով մեր ընկերն ա զբաղվում, հիմա համարը...

-Ի՞նչ հաշվապահ, ես կանեմ ամեն ինչ, էնտեղ առանձնապես անելու բան էլ չկա, մի հատ "կնոպկա" չի՞

-Մի հատ էս ռիսկերին ծանոթացիր, իմացիր՝ ինչու՞ է քեզ անհրաժեշտ լավ հաշվապահ, հետո նոր կասես՝ արժի՞ խնայել հաշվապահական ծառայությունների վրա․

  • Չներկայացված կամ վերջնաժամկետից հետո ներկայացված հարկային հաշվետվություններ և հաշվարկներ, դրա հետևանքով առաջացող տույժեր և տուգանքներ
  • Սխալ պատրաստված հարկային հաշվետվություններ և հաշվարկներ, դրա հետևանքով առաջացող տույժեր և տուգանքներ
  • Սխալ հաշվարկված հարկեր և վճարներ
  • Հաշվապահական հաշվառման բացակայություն
  • Գործընկերների հետ պարտավորությունների հաշվառման բացակայություն

Համ էլ տես, թե ինչ են գրում հաշվապահները մեկնաբանություններում 👇

Գտնել աշխատանք

Գլխավոր հաշվապահի #գործկա ԷԼ ՔՈՆՍԱԼԹ ընկերությունում

Ընկերություն՝ ԷԼ ՔՈՆՍԱԼԹ ՍՊԸ
Հեռախոս՝ +374 94471217
Էլ․ փոստ՝ elizmarkaryan18@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ

Աշխատանքի նկարագրություն՝

Առևտրի ոլորտի գլխավոր հաշվապահ

  • Ֆինանսական հաշվետվությունների կազմում
  • Հարկային հաշվետվությունների կազմում
  • Հաշվապահական հաշվառման վարում
  • Հարկային հաշիվների դուրս գրում
  • Ստացված և դուրս գրված հաշիվների ներմուծում
  • Գործընկերների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում
  • Ներքին հաշվետվողականություն

Պահանջներ՝

  • ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն
  • Taxservice կայքի իմացություն
  • E-Mark կայքի իմացություն

Աշխատավարձ՝ 400 000-450 000

Այլ նշումներ՝ Երկուշաբթի-ուրբաթ, 09։00-18։00

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ոչ լրիվ աշխատաժամանակ

Լևոն․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Հիմնականում՝ 90% դեպքում աշխատում ենք պատվերով, իսկ մնացած ժամանակ աշխատանքի չենք հաճախում (ընդամենը երկու հոգով ենք և գործ լինելուց` հեռախոսով պայմանավորվում ենք աշխատանքի գնալու մասին): Ստացվում է, որ շաբաթվա կամ ամսվա ընթացքում կարող ենք գործի գնալ մի քանի օր միայն և գնացած օրերին էլ աշխատում ենք 3-4 ժամ և հազվադեպ առավելագույնը՝ 5-6 ժամ, կախված պատվերի քանակից և կատարման ժամկետից: Տարվա ընթացքում կարող ենք նաև 1-2 ամսով մի քանի անգամ չաշխատել:

Այս դեպքում ինչպե՞ս լրացնեմ աշխատանքային պայմանագիրը և առավել ևս կետ-79. Գրանցման հայտը, որը այսպիսի անորոշ աշխատանքային ռեժիմ արտացոլելու հնարավորություն չի տալիս այլ 4.1.7 կետը ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում շաբաթական կոնկրետ տևողություն է պահանջում: Արդյոք ինչ որ ձև կա՞ արտացոլելու իրական վիճակը:

Հարգանքներով Լևոն։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ-ն կատարում է տպագրական աշխատանքներ

Լևոն․

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն կատարում է տպագրական աշխատանքներ (օֆսեթ տպարան է): 4 տարի գործունեության ժամանակավոր դադարից հետո ուզում եմ վերսկսել աշխատանքը: Կատարում եմ ա) գրքերի, բուկլետների, պլակատների և այլն օֆսեթ տպագրական աշխատանքներ պատվիրատուների պատվերով բ) և մեր նախաձեռնությամբ տպագրած նյութերի (գրքեր, օրացույցներ, բուլկլետներ) վաճառք հուշանվերների խանութներին և այլ կազմակերպությունների (տուրիստական և այլն): Վաճառքը կատարում եմ անմիջապես և ոչ թե գործակալական պայմանագրով:

Հարց 1. Կարո՞ղ եմ արդյոք աշխատել միկրոձեռնարկատիրական համակարգում:

Հարց 2. Պատվերով արտադրած տպագիր ապրանքը գնորդին առաքելուց պե՞տք է ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՇԻՎ ՎԱՎԵՐԱԳԻՐ դուրս գրեմ, թե՞ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ, արդյոք տարբերություն կա՞: Երկրորդ դեպքում քանի որ առաքման նշանակման վայրը չեմ կարող նշել (այդպիսի տեղ չկա ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՎԵՐԱԳՐՈՒՄ) երևի պետք է նաև ԱՊՐԱՆՔԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԲԵՌՆԱԳԻՐ գրե՞լ:

Հարգանքներով Լևոն: