
Հանրային սննդի գործունեություն Երևան քաղաքից դուրս
Թեհմինե․
Հարգելի գործընկերներ, Երևանից դուրս սննդի կետը (խորովածանոց և սննդի կետ) կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել։ Պատասխանների համար շնորհակալ եմ անչափ։

Դրամաշնորհի գումարի արտացոլում հաշվետվության մեջ
Նարե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը շահել է գրանտ, որի շրջանակներում անձնական օգտագործման նպատակով ձեռք է բերելու սարքավորումներ։ Գրանտի գումարը փոխանցվելու է եվրոյով։ Խնդրում եմ ասել` ո՞ր ամսվա ԱԱՀ-ի հաշվարկում պետք է արտացոլվի գումարը և ո՞ր օրվա փոխարժեքով։

Էլեկտրոնային գրքի ձեռքբերում Amazon կայքից
Մարիամ․
Բարև Ձեզ, կասե՞ք՝ էլեկտրոնային գրքի ձեռքբերումը Amazon - ից համարվում է ապրանքի ձեռքբերու՞մ, թե՞ ռոյալթի ոչ ռեզիդենտի շահութահարկի վճարման հետ կապված։

Եկամտային հարկի վերադարձ հիփոթեքի դեպքում
Աննա․
Բարև ձեզ, ես և ամուսինս 2023 թ-ին հիփոթեք ենք վերցրել։ Նա վարկառուն է, իսկ ես համավարկառուն։ Նա եկամտային հարկի վերադարձ է ստանում, բայց ես չեմ աշխատում։ Եթե սկսեմ աշխատել, ես էլ եկամտային հարկի վերադարձ կարո՞ղ եմ ստանալ մեր հիփոթեքով, թե՞ ոչ։ Իր ստացած եկամտային հարկը ավելի քիչ է, քան մեր հիփոթեքի տոկոսները։

ՊՈԱԿ – ը գերազանցել է 115 միլիոն դրամ ԱԱՀ շեմը
Նաիրա․
Ողջույն, հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է ՊՈԱԿ-ի ֆինանսավորմանը, որը գերազանցում է 115 մլն, արդյո՞ք ոչ առևտրային կազմակերպությունը պետք է ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնի և յուրաքանչյուր ամիս ԱԱՀ-ի ձև 260 հաշվետվությունը ներկայացնի: Նախապես շնորհակալություն։

Պահումներ ԴԱՀԿ կողմից նվազագույն աշխատավարձի դեպքում
Գոհար․
Հարգելի մասնագետներ, նվազագույն աշխատավարձով գրանցված աշխատողից ԴԱՀԿ-ի կողմից պահումներ արվու՞մ են։

Հեռախոսների և համակարգիչների նորոգման գործունեություն
Էվա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետյալն է, խնդրում եմ պատասխանեք: Ա/Ձ չհանդիսացող ֆիզ. անձը համարվում է միկրոձեռնարկատիրության սուբեկտ, զբաղվում է հեռախոսների, համակարգչային տեխնիկայի ծրագրային սպասարկում վերանորոգմամբ: Կարո՞ղ է 2025թ-ին աշխատել միկրոյով:

Որքա՞ն հարկ է առաջանում փոխառությունից տոկոս ստանալու դեպքում
Արմեն․
Բարև Ձեզ։ Եթե որպես ֆիզիկական անձ տոկոսով փոխառություն եմ տրամադրել այլ ֆիզ․ անձի (կամ իրավաբանական անձի), ստացված տոկոսը ինչքա՞ն է հարկվում, ու արդյո՞ք ֆիզ․ անձը կարող է փոխառություն տրամադրել ՍՊԸ-ի։

Ոչ ռեզիդենտի շահութահարկի պարտավորություն
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն շրջանառության հարկ վճարող է, աշխատողներ չունի: Առանց իմանալու ոչ ռեզիդենտի շահութահարկի մասին, ԱՁ քարտով օնլայն ծառայության համար եմ վճարել: Կպարզաբանե՞ք 209 հաշվետվության այս արտահայտությունն «Հաշվարկված, պահված և վճարված շահութահարկի գումարներ»: Արդյո՞ք սա նշանակում է, որ ոչ ռեզիդենտի շահութահարկն պետք է վճարեմ մինչև 209 հաշվետվությունն հանձնել: Այդ դեպքում ի՞նչ պետք է անել, եթե ուշացած եմ և հաշվետվությունն հանձնելու, և վճարելու: Մի հարց էլ: Պե՞տք է ոչ ռեզիդենտի շահութահարկն ներառվի 240 տարեկան շահութահարկի հաշվետվության մեջ:

Հարկեր որպես ֆրիլանսեր աշխատելու դեպքում
Անուշ․
Ես որպես ֆրիլանս աշխատող ինչպե՞ս պետք է հարկերն վճարեմ, եթե գրանցված չեմ։ Եկամուտս ստանում եմ ԱՄՆ-ից ամեն ամիս 800$ - 1 200$ սահմաններում։ Արդյո՞ք պետք է ԱՁ բացել։ Եվ կասե՞ք խնդրում եմ՝ որքա՞ն տոկոսն եմ եկամտից վճարելու։

Գործունեություն ՏՏ ոլորտում
Արման․
Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի ֆրիլանսեր եմ, աշխատում եմ արտասահմանյան պատվիրատուների հետ։ Հիմնականում կատարում եմ միանգամյա պատվերներ տարբեր անձանց համար, առանց որևէ պայմանագրի։ Ամսական աշխատավարձս տատանվում է 500 000 դրամի սահմաններում։ Խնդրում եմ նշել քայլերի հերթականությունը, որը պետք է անել օրինական հարկեր վճարելու և ՏՏ ոլորտի հարկային արտոնություններից օգտվելու համար։ Շնորհակալություն։

Անհատույց ստացված ակտիվի՝ որպես եկամուտ ճանաչում
Ալինա․
Արդյո՞ք հարկման հատուկ համակարգում (շրջանառության հարկ) աշխատող իրավաբանական անձի անհատույց ստացած ակտիվների մասով որևէ պահի պետք է եկամուտ ճանաչվի և/կամ հարկվի։

Շրջանառության հարկի նվազեցում ապրանքը Չինաստանից ներմուծելու դեպքում
Տաթև․
Շրջանառության հարկով աշխատող ԱՁ առք ու վաճառք է իրականացնում, ապրանքները ձեռք է բերում Չինաստանից և անցնում մաքսայինով։ Խնդրում եմ նշել՝ ինվոյսը նվազեցնու՞մ է ծախսերը, թե՞ ոչ։

Ո՞ր հարկային դաշտում աշխատել
Շողեր․
Բարև Ձեզ, ես մարքեթինգի մասնագետ եմ։ Եթե ԱՁ բացեմ, աշխատանքի անցնեմ Գերմանիայում գործունեություն ծավալող կազմակերպությունում և կնքեմ ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա ո՞ր հարկատեսակի համաձայն պետք է հարկ վճարեմ։ Մինչ օրս շրջանառության հարկն էր կարծես լավագույն տարբերակը, բայց 2025-ին կարծես օրենսդրական փոփոխություն է լինելու։ Տեղեկատվություն կտրամադրե՞ք։

Աշխատավարձի և կոմունալ ծախսերի նվազեցումներ շրջանառության հարկից
Վարսենի․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Արդյո՞ք 2025թ. 1-ին եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկում որպես իրացման ծախսեր հնարավոր է նվազեցնել աշխատողների աշխատավարձը, հոսանքի ու ջրի գումարները, որոնց հաշիվները ստանում ենք էլեկտրոնային եղանակով անկատ ձեռնարկատիրոջ անունով, ՀՎՀՀ-ով դուրս գրված։ Շնորհակալություն։

Եկամտի ստացում օտարերկրյա ընկերությունից
Խաչիկ․
Ողջույն: Ես գրանցված աշխատող եմ Մեծ Բրիտանիայում, և ստանում եմ աշխատավարձ բանկային փոխանցմամբ ընկերության անունից: Ի՞նչ հաշվետվություններ են անհրաժեշտ ներկայացնել հարկային դաշտում: Եվ քանի՞ տոկոս են կազմելու եկամուտներից պահումները:

Շրջանառության հարկի հաշվարկի ճշգրտում
Տաթև․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Էսպիսի մի հարց․ եթե շրջանառության հարկի 4-րդ եռամսյակի հաշվարկը ուղարկած է արդեն, բայց բաց թողնված հաշիվ կա, որը պետք է գրվեր դեկտեմբերին, հիմա տարբերակ կա՞ գրել դեկտեմբերի մատուցումով հաշիվը և նորից շրջ. հարկի հաշվարկը ճշգրտել, ուղարկել։ Շնորհակալ կլինեմ արձագանքի համար։

Աշխատողն ընկերության մեքենան վթարի է ենթարկել
Գոհար․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ, օգնեք խնդրում եմ. Աշխատողն ընկերության մեքենան վթարի է ենթարկել, վնասել է մեքենայում եղած բեռը, չի տեղեկացրել ոչ ԱՊՊԱ-յին, ոչ գործատուին, նախապես կանխիկ գումար է վերցրել տնօրենից պարտքով: Երբ տնօրենն իմացել է պատահածի մասին, փոխհատուցում է պահանջել, աշխատողը դիմել է շանտաժի, իբր իրեն սպառնացել են, ծեծել են: Գործատուն աշխատանքից ազատման ի՞նչ ընթացակարգ պետք է վարի, արդյո՞ք 113-րդ հոդվածի 6-րդ կետը հիմք չէ առանց ծանուցման և կարգապահական տույժերի հեռացման։

Հաշվապահի #գործկա Թի Ըքաունթ ընկերությունում
Ընկերություն՝ «Թի Ըքաունթ» ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Փոքր կենտրոն, Իսրայելյան 37, 1/1
Հեռախոս՝ 37411408608
Էլ․ փոստ՝ hr@taccount.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
«Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր գործընկեր` քարի արտադրությամբ զբաղվող ընկերության համար աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների։ Հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառման պարտականությունների ամբողջ շարքի համար:
Պարտականություններ՝
- Հաշվապահական հաշվառման վարում
- Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
- Բանկային գործառնությունների ձևակերպում
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
- Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
- Եկամուտների, ծախսերի հաշվառում
- Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում
- Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
- Համափատասխան մասնագիտական աշխատանքային փորձ
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
- Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

Միջազգային բեռնափոխադրումների գործունեություն
Նելլի․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն միջազգային բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ, կարո՞ղ է աշխատել ԱԱՀ դաշտում և հարկվել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով։ Այսինքն՝ այս դեպքում դիմացի կողմին հաշիվներ չի գրվում և ամսվա ընթացքում միայն ԱԱՀ-ի հաշվետվությունն է ուղարկում, որի մեջ ներառում է բեռնափոխադրման արժեքը, այսինքն՝ հարկման բազան զրո տոկոս դրույքաչափով։
Վերջին մեկնաբանություններ