Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը չի ներկայացել և հիվանդաթերթիկ չի բերել

Մարինե. Բարև Ձեզ: Կարո՞ղ եմ աշխատավարձից պահում անել, եթե աշխատողը չի ներկայացել աշխատանքի և հիվանդության թերթիկ չի բերել։ ԱՕ-ում հիմք չգտա, եթե կա՞, խնդրում եմ տալ հղում։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ-ից ազատվելու համար տեղեկանքի ձև

Վալյա Ղանդիլյան. Ինձ անհրաժեշտ է տեղեկանքի ձև ԱԱՀ-ից ազատված լինելու համար, որը պետք ներկայացվի էկոնոմիկայի նախարարություն հաստատման:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նոր տնօրենի նշանակում

Լիաննա. Բարև ձեզ: Մի քանի հարց փաստաթղթաշրջանառության վերաբերյալ։ Եթե ՍՊԸ հիմնադիր տնօրենը ազատվում է տնօրենի պաշտոնից, ո՞վ պետք է ստորագրի ազատման հրամանը, և նոր տնօրենը, որը գրանցվում է պետ. ռեգիստրով, ինքը պե՞տք է ստորագրի իր ընդունման հրամանը։ Եվ, եթե ՍՊԸ-ն հիմնադրվել է սեպտեմբերի 19-ին, բայց տնօրենի գրանցման հայտը ուղարկվել է հոկտեմբերի 13-ին, և հայտում էլ աշխատանքային հարաբերության սկիզբ նշվել է սեպտեմբերի 19-ը, արդյո՞ք չկա այստեղ սխալ։ Եվ այս դեպքում աշխատանքային պայմանագրի և հրամանի ամսաթիվ պետք է ընդունել հոկտեմբերի 13-ը, թե՞ սեպտեմբերի 19-ը։ Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն

Գուրգեն. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը 2 օր առաջ ներկայացրել եմ, պատասխանը որտե՞ղ կարող եմ տեսնել, ո՞նց է ուղարկում ՊԵԿ-ը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդաթերթիկի հետ կապված

Լիան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ճիշտ կողմնորոշվել հիվանդաթերթիկի (բյուլետենի) հաշվարկի հետ կապված մի քանի հարցում. 1. Հիվանդաթերթիկի համար միջին աշխատավարձ հաշվարկելիս, եթե չի լրացել տվյալ գործատուի մոտ աշխատանքի 12 ամիսը, ապա նախորդ գործատուի մոտ աշխատած ամիսների համար ստացված աշխատավարձից բացի այդ ամիսներին ստացված արձակուրդայիններն էլ են ներառվու՞մ միջին աշխատավարձի հաշվարկի մեջ։ 2. Հիվանդաթերթիկի գումարը հաշվարկելիս՝ միջին աշխատավարձի 80%-ից ի՞նչ հարկեր են գանձվում (եկամտային հարկ, սոց. վճար, դրոշմանիշ)։ 3. Կխնդրեի հստակեցնել՝ արդյո՞ք հիվանդաթերթիկի առաջին իսկ օրվանից սկսած է հաշվարկը կատարվում։ 4. Եթե հիվանդաթերթիկը 2021թ. սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ է, հաշվարկվու՞մ և վճարվու՞մ է միանգամից 14 աշխատաքային օրվա համար (8 օր սեպտեմբեր + 6 օր հոկտեմբեր), թե՞ սեպտեմբերինը սեպտեմբերի աշխատավարձի հետ ենք հաշվում և վճարում, իսկ հոկտեմբերի օրերը՝ հոկտեմբերի աշխատավարձի հետ։
ԱյլԿայքի նորություններ

Ինքնահոս գրիչ Chinese Flowers

Տեսակը՝ ինքնահոս Գրելու մասի հաստությունը՝ 0,7 մմ Իրանը՝ պլաստմասե Քարթրիջի թանաքի գույնը՝ կապույտ
  • Բացի թանաքով լիցքավորվելուց, գրիչը գրում է նաև միջուկ-քարթրիջով
  • Գրիչի հետ տրվում է 1 միջուկ-քարթրիջ
  • Գրիչն ունի փաթեթավորում՝ նվիրելու համար
[product id="71255"]
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ապրանքների դուրսգրում

Մարիա. Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ՀՈԱԿ-ը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ապրանքներ, որոնք պիտանի են հետագա օգտագործմանը, այդ ապրանքները ուզում ենք հանձնել մեկ այլ ՀՈԱԿ-ի, որը դրամական ունի։ Խնդրում եմ պատասխանել՝ կարո՞ղ ենք դուրսգրել, եթե այո, կամ ոչ, ի՞նչ տարբերակ կառաջարկեն, ի՞նչ փաստաթղթեր են պետք որպես հիմք։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ձեռքբերված մեքենայի հետ վերադարձ

Արսեն. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ֆիզ. անձից գնել է մեքենա ձեռնարկատիրական նպատակներով, սակայն 5 ամիս անց ուզում է այն վերադարձնել (համաձայնություն կա կողմերի միջև)։ Ինչպե՞ս է դա կատարվելու, և արդյո՞ք հարկեր կառաջանան։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ

Հրանուշ. Բարև Ձեզ։ Մի էսպիսի հարց ունեմ. կազմակերպությունը իր պահեստից մեր մեկ այլ կազմակերպության պահեստ՝ որպես ի պահ, տեղափոխել է ապրանք։ Խնդրում եմ ինձ հուշել՝ նման դեպքում ինչպիսի՞ ձևակերպում պետք է անել 2 կազմակերպություններում էլ։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր

Անահիտ. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ ֆիզ. անձին, ապա հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր է դուրս գրելու: Եվ արդյո՞ք լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան եկամտային հարկի կամ շահութահարկի գծով: Արդյո՞ք ԱԱՀ-ն /եթե հարկային հաշիվ է դուրս գրվում/ հաշվանցման ենթակա է:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային գրքույկները մնացել են Շուշիում

Գայանե. Բարև ձեզ։ Պատերազմի պատճառով աշխատանքային գրքույկները մնացել են Շուշիում։ Հիմա ոչ հրաման կա, ոչ գրքույկ։ Աշխատակիցը 1995 թվականից աշխատում է հիմնարկում, բայց հիմնարկի անվանումը 2018թ-ին փոխվել է ու կնիքի վրա գրված է ներկայիս անվանումը։ Հիմա ես ո՞նց պետք է աշխատանքային գրքույկը լրացնեմ, եթե ոչինչ չի պահպանվել։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոյի հայտարարություն չներկայացնելու դեպքում

Անի. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ունեմ մի հարց. ԱՁ միկրոձեռնարկատիրության հայտը ներկայացրել է ճիշտ ժամանակին, սակայն հետո հաշվառումից հանվել է, երբ բացվել է ԱՁ նորից միկրոձեռնարկատիրության հայտը չենք տվել, ու հիմա համարվում է ԱԱՀ վճարող: Ի՞նչ տարբերակներ կան օգնելու:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկների թվայնացում

Հայկ. Բարև Ձեզ: Հարցս աշխատանքային գրքույկների մասին է: Եթե աշխատողին ընդունել եմ 2018 թվականին, ապա մինչ այդ ունեցած նրա աշխատանքային ստաժը թվայնացնելու համար հենց աշխատողը պե՞տք է դիմի սոցապ բաժին, թե՞ գործատուն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվ

Լիլիթ. Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում: Invoicing-ում ստացած հարկային հաշիվների մեջ լրացուցիչ բաժնում, եթե հարկային հաշիվն ուղարկող ՍՊԸ-ն նշում է փոխանցումով, դա տվյալ Ա/Ձ-ի համար խնդիր կառաջացնի՞, թե՞ ոչ: