
Հիմնադրամի գործունեություն
Անահիտ․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել՝ որտե՞ղ կարող եմ ծանոթանալ հիմնադրամների մասին օրենքին, հարկման համակարգին։

Դեբիտորական պարտքերի դուրսգրում
Նելլի․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կազմակերպությունը ունի դեբիտորական պարտքեր, որոնք չեն մարվել արդեն 3-4 տարի, կարո՞ղ եմ լրիվ դուրս գրել և շահութահարկով ծախս ճանաչել։ Ասեմ, որ ոչ մի տարում պահուստային ֆոնդ չի եղել ստեղծված։ Շնորհակալություն։

Էլեկտրոմոբիլի ձեռքբերում
Ջուլիա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ փետրվար ամսին գնել է լիզինգով էլէկտրոմոբիլ և հիմա ցանկանում է ամբողջությամբ փակել լիզինգը.
1. Ե՞րբ մեքենան կհարմարվի ընկերության սեփականությունը
2. Հնարավո՞ր է արդյոք կատարել այսպիսի գործարք ֆիզ․ անձի և ընկերության մեջ՝ փոխանակելով մեքենան համարժեք մեքենայի հետ, թե՞ միևնույն է դա դիտարկվում է որպես օտարում, և այդ պարագայում պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր և վճարել 5% հարկը (Ընկերությունն աշխատում է շրջհարկի դաշտում)։

Անշարժ գույքի ձեռքբերում ֆիզ. անձից
Աշոտ․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը ֆիզ․ անձից շինություն է ձեռք բերում, որը կառուցել է հենց վաճառողը, բայց մոտ 20 տարի առաջ։ Եկամտային հարկը 20% է լինելու, թե՞ 10։

Շրջանառության հարկի դիմում
Մարիամ․
Ողջույն, խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս և որտե՞ղ նոր բացված ԱՁ-ն տա շրջանառության հարկի դիմումը։ Թաքսսերվիսի կայքում չի թողնում ֆայլը ներբեռնել, բոլոր տվյալները ճիշտ են լրացված։ ՊԵԿ պե՞տք է գնալ և դիմում գրել։

Համակարգչի ձեռքբերում ԱՁ կողմից
Դավիթ.
Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատանքի համար պետք է պատվիրի էժան համակարգիչ, մոտ 450$ արժեքով, ԱՁ-ի քարտով: Աշխատում է շրջ. հարկով: Հաշվի առնելով, որ մաքսային պարտավորվածություն չի առաջանում, խնդիր չի՞ առաջանա Հայաստան առաքող ընկերության ծառայությունից անձնական accountով օգտվելու դեպքում: Թե՞ պետք է ամեն դեպքում ներմուծումն որևէ կերպ ձևակերպել կամ ԱՁ-ի անունն արտացոլել: Արդյո՞ք հնարավոր է գնումն որպես ծախս ձևակերպել:

Նվազեցումներ շահութահարկի հաշվարկի ժամանակ
Հայկ․
Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ: 2023թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունեցել եմ ԱԱՀ-ով ձեռքբերումներ (նյութեր՝ ծառայություններ մատուցելու նպատակով): ԱԱՀ-ի հաշվետվություններում կատարել եմ այդ ձեռքբերումների ԱԱՀ-ի չափով հարկի պակասեցում: Սակայն եթե նյութերի քիչ մասն եմ միայն օգտագործել, մյուս մասը երևում է որպես մնացորդ՝ 01.01.2024թ. դրությամբ: Հարց. շահութահարկի բազան հաշվելիս պետք է պակասեցնել այնքան, որքան ծախսվել է, թե՞ ամբողջությամբ, որքան ձեռք է բերվել 2023թ. ընթացքում:

Գնորդը ջնջել է հաշիվը
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, այսպիսի իրավիճակում եմ հայտնվել: Հաշվարկային հաշիվ եմ գրել ապրիլ ամսին և մայիս ամսից անցել եմ ԱԱՀ դաշտ, դիմացի կողմը ամիսներ անց ասեց, որ համաձայն չի և հաշիվը չի ստորագրի, ես շրջանառության հարկի 2-րդ եռ. հաշվետվությունը արդեն ուղարկել էի և մի քանի ամիս ԱԱՀ հաշվետվություններն էլ էի ուղարկել: Հիմա նայում եմ՝ այդ հաշվի դիմաց գրված է ջնջված, ի՞նչ անել այս դեպքում:

ԱՁ ավտոմատ կերպով համարվել է ԱԱՀ վճարող
Աստղիկ․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն հունվարի 12-ին ռեգիստրում գրանցվել է և պետք է ԱԱՀ-ով աշխատեր, բայց 20 օրվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չի հանձնվել, ավտոմատ կերպով դարձել է ԱԱՀ վճարող։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ինչ-որ տարբերություն կա՞ ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն տալով աշխատելու ու ավտոմատ կերպով ԱԱՀ դաշտում աշխատելու միջև, ԱԱՀ-ի հաշվանցման հետ կապված խնդիր կառաջանա՞, թե՞ ոչ։ ԱԱՀ-ի հաշվանցման սահմանափակումների մեջ այդ մասով կոնկրետ սահմանափակում նշված չէր։

Վարսավիրանոցի ձեռքբերումները առանց փաստաթղթի են
Եվա․
Խնդրեմ կասե՞ք՝ եթե անհատ ձեռնարկատերը զբաղվում է վարսավիրական ծառայություններով և միկրոյի դաշտում է աշխատում, այս դեպքում ձեռքբերված նյութերի համար եթե առանց փաստաթղթի է, խնդիր կունենա՞։

Եկամուտների հայտարարագրում
Եվա․
Ֆիզ․ անձանց եկամուտների հայտարարագրման մասով ինչ որ բան արդեն պա՞րզ է, կա՞ հաշվետվության ձև։

Հաշվապահի #գործկա Թաքս Լոու ընկերությունում

Ընկերություն՝ Թաքս Լոու Հաշվապահական և Փաստաբանական գրասենյակ
Հասցե՝ ք․ Երևան, Աբովյան 31, տարածք 20
Հեռախոս՝ 093 54 56 27
Էլ․ փոստ՝ taxlawllc3@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական կազմակերպությանը անհրաժեշտ է հաշվապահ՝ աշխատանքային փորձով, ՀԾ ծրագրի իմացությամբ։ Աշխատանքային ժամերը՝ 10։00-18։00, հնգօրյա։ Աշխատավարձը՝ սկսած 250․000 ՀՀ դրամից։ Ուղարկել ինքնակենսագրականը taxlawllc3@gmail.com էլեկտրոնային հասցեին։ Հեռ․՝ 093 54 56 27։
Պահանջներ՝ Թիմում աշխատելու կարողություն, լիդերին բնորոշ հատկանիշներ։
Աշխատավարձ՝ սկսած 250․000 ՀՀ դրամից

Վարձակալության եկամտային հարկ
Մարիամ․
Ինչպե՞ս և որտե՞ղ վճարել տան վարձակալության եկամտահարկը, եթե վարձատուն գտնվում է ԱՄՆ-ում, ունի հայկական անձնագիր և սոց. քարտ։

Մարքեթինգի դասընթացների կազմակերպում
Անի․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը զբաղվելու է դասընթացների կազմակերպմամբ մարքեթինգի ոլորտում։ Ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել։

Նպաստի արտացոլում հաշվետվությունում
Սոնա․
Բարև Ձեզ։ Արդյո՞ք հիվանդության նպաստը հաշվետվության մեջ լրացվում է ըստ ամիսների, թե՞ անաշխատունակության ժամանակահատվածը լրացվում է ամբողջովին, իսկ հետո հետպահում արվում։
Կանխավ շնորհակալ եմ։

Կանխիկ գումարի ելքագրում
Վահագն․
Բարև Ձեզ։ Ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը։ Անհատ Ձեռնարկատերը, որն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, ԱՁ-ի հետ չկապված իր անձնական ծախսերի համար իրավունք ունի՞ խանութի կանխիկ գումարից գումար վերցնել կանխիկ, թե՞ դա էլ կդիտվի անկանխիկ գործառությունների մասին օրենքի խախտում։

ՏՏ ուսումնական կենտրոն
Մարիամ․
Ողջույն, կասե՞ք, խնդրում եմ, ի՞նչ է հարկավոր IT ուսումնական կենտրոն բացելու համար, որը պետք է գործունեություն ծավալի IT ընկերությանը կից՝ Ընկերության ներսում։ Շնորհակալություն։

Տնօրեն համատեղությամբ
Տիգրան․
Բարև ձեզ, կարո՞ղ է X ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը լինել Y ՍՊԸ-ում գրանցված աշխատող: Եթե այո, դա նորմալ ընթացքով է լինում, թե՞ որոշալի այլ գործողություններ է պետք, որ գրանցվենք այդպես։

Договор займа
Екатерина.
Добрый день. Организация имеет договор займа с грузинской организацией. Поэтому договору грузинская организация должна заплатить армянской проценты по займу. Подскажите, пожалуйста:
1) по какой ставке налога на прибыль облагаются проценты?
2) берется ли в зачет налог, уплаченный в Грузии?
3) какой документ нужен с грузинской стороны об оплате налога? нужно ли его заверять апостилем?
4) какую отчетность нужно будет сдать и в какие сроки?
Заранее огромное спасибо!

Առցանց խանութ
Yana.
Բարև Ձեզ: Խնդրեմ կասե՞ք՝ կոսմետիկայի օնլայն խանութը ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել, պարտադի՞ր է գրանցել աշխատող, եթե հիմնադիրն է զբաղվում ամբողջ գործով, և պարտադիր է ՀԴՄ ունենալ։
Վերջին մեկնաբանություններ