Tag: անհատ ձեռնարկատեր

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել։ Եթե Ա/Ձ նոր է բացվել խորհրդատվությունների համար, ռեգիստրում գրանցել են 96.09.0- Այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներ։ Ապա մինչև հոկտեմբերի 20-ը ի՞նչ հաշվետվություն տամ, ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ, ինչպես նաև միկրոյի տակ կարո՞ղ եմ աշխատել։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հագուստի ներմուծում Եգիպտոսից

Նազելի. Բարև Ձեզ: Եգիպտոսից հագուստ ենք ուզում ներկրել Հայաստան հիմնականում մեծածախ վաճառքի համար, բայց նաև չի բացառվում մանրածախ օնլայն վաճառքը: Հարցս հետևյալն է՝ որտե՞ղ պետք է դիմենք այս ամենը օրինական և մատչելի կազմակերպելու համար՝ սկսած բեռնափոխադրումից մինչև մաքսազերծում: Եվ հաջորդ հարցս՝ արդյո՞ք հարկավոր է Ա/Ձ բացել և մտնել հարկային դաշտ ներկրված ապրանքը վաճառելու համար, այսինքն՝ մաքսազերծման հարկերը վճարելուց հետո հարկավո՞ր է կրկին հարկեր վճարել մեծածախ կամ օնլայն վաճառքի դեպքում։ Նշեմ նաև, որ վաճառքի կետ չենք ուզում վերցնել, այլ հենց սեփական պահեստից վաճառենք: Չգիտենք որտեղից սկսենք, որ ճիշտ լինի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծառայությունների մատուցում օտարերկյա քաղաքացու կողմից

Հեղինե. ՀՀ-ում գրանցված ԱՁ-ին պետք է ծառայություն մատուցի Իտալիայի քաղաքացին (ֆիզ. անձ)։ Ի՞նչ պայմանագիր է կնքվում նրանց մեջ և ի՞նչ հարկ է առաջանում Ա/Ձ-ի մասով։ Ա/Ձ աշխատում է շրջհարկով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիփոթեկի համար անհրաժեշտ փաստաթղթեր

Լուսինե. Ողջույն բոլորին: Ընկերներ, հիփոթեկի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում կա՞ հետևյալը. Ա/Ձ-ի միասնական հաշիվ Excel ֆայլով: Սուբյեկտը միկրոձեռնարկատիրություն է, գործունեությունը՝ վարսավիրություն: Կօգնեք հասկանամ, թե այդ ֆայլը որտեղի՞ց դուրս բերեմ։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ վավերագիր

Ռուզաննա. Արդյոք միկրոհամակարգով աշխատող, առքուվաճառքով զբաղվող Ա/Ձ կարո՞ղ է հաշիվ-վավերագիր դուրս գրել ֆիզ. անձի անունով և վերջինս դրա դիմաց գումարը փոխանցի, դա օրենքի խախտում չի լինի՞։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Sa2i. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Չե՞ք հուշի՝ շինարարության և վերանորոգման գործունեությամբ զբաղող Ա/Ձ-ն կարո՞ղ է աշխատել միկրոձերնարկատիրության դաշտում։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է pos տերմինալ ունենալ

Աննա. Բարի օր բոլորին։ Խնդրում եմ ասեք՝ Ա/Ձ զբաղվում է վարսահարդարման ծառայությունների մատուցմամբ և աշխատում է միկրոձեռնակարատիրության տիրույթում՝ արդյո՞ք պետք է պարտադիր pos տերմինալ ունենա։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի փոփոխություն

Գայանե. Ա/Ձ թարգմանչի համար չենք հասցրել ուղարկել շրջհարկով աշխատանքի դիմում, սակայն դեռևս որևէ գործունեությամբ չենք զբաղվել։ Ի՞նչ ձևով կարող ենք բողոքարկել հարկային դաշտի փոփոխության համար։ Ի՞նչ պատճառների դեպքում դիմումը կբավարարվի։ Ա/Ձ-ն գրանցվել է սեպտ 2-ին 2022թ․։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց Ա/Ձ

Սերյոժա. Բարև ձեզ։ Ես գրանվել եմ որպես Ա/Ձ և կարգացիճակս նշված է՝ նոր գրանցված, կից նշված է հաշվեհամար, ես հիմա չեմ զբաղվում գործունեությամբ, չունեմ հդմ։ Ես ի՞նչ որ պարտավորություներ ունեմ հիմա, հնարավո՞ր է հետագայում ունենամ խնդիրներ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի դիմում

Սիմոն. Հանրային սննդի ոլորտում է ԱՁ-ն գործունեությունը ծավալելու։ Շրջանառության հարկի հայտ պետք է տամ 201 դիմումով, ամսաթիվը նշում եմ այսօրվանը, ասում ա՝ "Հայտարարությունը կարող եք ներկայացնել մինչև ընթացիկ տարվա փետրվարի 20-ը"։ Ինչպե՞ս պետք ա հայտը ճիշտ ուղարկեմ, խնդրում եմ օգնեք։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արտակ. Բարև Ձեզ: Կասեք՝ ի՞նչ և ո՞նց պեք է անեմ Ա/Ձ հաշվետվություն տալու համար։ Միկրոձեռնարկություն է՝ գրանցված, կատարում եմ սպասարկման ծառայություններ, աշխատողներ չունեմ, հիմա չգիտեմ ոնց պետք է անեմ, որպեսզի սանկցիաների տակ չընկնեմ հարկայինի կողմից։ 🙂
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Չրի արտադրությամբ զբաղվելու համար

Արսեն. Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ չրի արտադրություն սկսելու համար Ա/Ձ գրանցվելու դեպքում ի՞նչ հարկեր եմ վճարելու: Միկրո հնարավո՞ր է դառնա: Ա/Ձ գրանցումը պարտադիր է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ կարկանդակ է մատակարարում դպրոցին

Գոհար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք. ԱՁ-Ն գործում է Էջմիածնում և պոնչիկ ու կարկանդակ է մատակարարում մեկ դպրոցի և աշխատում է փոխանցումով։ 1․ Կարո՞ղ է ՀԴՄ չունենալ։ 2․ Կարո՞ղ է գործել միկրոյով։ 3․ Կարո՞ղ է գրանցված աշխատող չունենալ, եթե Ա/Ձ-ն է աշխատում։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Անուշ. Կարճ ֆիլմերի, հաղորդումների, տեսահոլովակների և տարբեր տեսաշարերի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատեր:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ գործունեության դադարեցում

Սերյոժա. Հարգելի մասնագետներ, Ա/Ձ-ն բացվել է մի քանի օր առաջ (դեռ 20-օրյա ժամկետի մեջ է), ոչ մի դիմում կամ գործարք իրականացված չկա։ Հիմա ուզում եմ ժամանակավոր դադարեցնել գործունեությունը։ 1․ Որևէ հաշվետվություն պե՞տք է ներկայացնել։ 2․ Հետագայում նորից գործունեությունը սկսելու համար որևէ խնդիր կունենա՞մ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն տուգանք է սահմանված

Տիգրան. Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասացեք՝ եթե ներկրել եմ ապրանք Ա/Ձ-ով՝ միկրո, և վաճառել եմ առանց ֆակտուրա և հդմ, ինչքա՞ն տուգանք է հասնում և ո՞նց կարելի է կարգավորել այդ հարցը։