Tag: անհատ ձեռնարկատեր

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործունեության դասակարգիչ

Վարդան. Դիզայներական և ինժեներական աշխատանքները ո՞ր դաշտում է ավելի հարմար իրականացնել, որպես Ա/Ձ, թե՞ որպես միկրոձեռնարկություն: Եվ եթե կարելի է, հուշեք կոդը (դասակարգիչը): Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկի սահմանափակումներ

Մելինե. Բարև ձեզ։ Ունենք Ա/Ձ մթերային խանութ, համաձայն հուլիսի մեկից մտած օրենքի, մատակարարներից ստացված բոլոր ապրանքների դիմաց վճարումը պետք է կատարեմ փոխանցումով չէ։ Այդ դեպքում ինչու՞ են բոլոր առաքիչ-մենեջերները զարմանում և ասում, որ առաջինն եմ, ումից նման բան են լսում: Հիմա ո՞րն է ճիշտը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

POS տերմինալով վճարում ընդունելու դեպքում

Կարմեն. Բարև Ձեզ: 1 հարց ունեմ` Որպես Ա/Ձ աշխատելու եմ շրջհարկով։ POS տերմինալով վճարում ընդունելու դեպքում կարո՞ղ եմ Ա/Ձ֊ի քարտին չփոխանցել, այլ գրանցել իմ անհատական քարտին։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի պարտք

Սյուզաննա․ Բարև Ձեզ, հարգելի ընկերներ։ Ա/Ձ հունվարից դադարեցում եմ տվել, ՀԴՄ դադարեցրել եմ, բայց հաշվետվությունների ներկայացման էլ․ համակարգի իմ էջում դրոշմանիշայն հարկ է երևում 96 000։ Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք դա այդպես պետք է լինի։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ավտոմեքենաների ներմուծում

Աննա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կարո՞ղ եք ասել․ 1) եթե Աձ ն կամ կազմակերպությունը զբաղվում է մեքենաների ներմուծմամբ և վաճառքով, ներմուծման ժամանակ մաքսազերծումից և ԱԱՀ-ի վճարումից հետո իրականացվում է ավտոմեքենայի պետական գրանցումը։ Գույքահարկի վճարումը ե՞րբ է կատարվում՝ վաճառքի պահին կազմակերպությանը հասանելիք մասի չափո՞վ։ 2) ներմուծված ավտոմեքենաների վաճառքի ժամանակ, եթե տրամադրվում է երաշխիք, դա ինչպիսի՞ փաստաթղթով է կարատրվում։ Երաշխիքային սպասարկման ծախսերը շահութահարկով ծախս համարվու՞մ են, թե՞ նախօրոք դրանք պետք ներառվեն ավտոմեքենայի արժեքի մեջ։ Դրանք իրացմա՞ն ծախսեր են, թե՞ գործառնական այլ ծախսեր, և ծախսված նյութերի և մատուցված ծառայությունների ԱԱՀ-ն հաշվանցվու՞մ է, թե՞ սկզբից մտնում է ինքնարժեքի մեջ և բարձր գնով վաճառվում, իսկ սպասարկումը իրականացնելիս ճանաչում ծախս և հաշվանցում։ 3) Ավտոմեքենա ներկրող ԱՁ-ն կարո՞ղ է արդյոք աշխատել շրջհարկով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ ձեռքբերել

Ռաֆայել. ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում։ Արդյո՞ք պարտադիր է (խնդրում եմ՝ օրենքի հղումով) ձեռքբերել հդմ, եթե կատարած ծառայության դիմաց ԱՁ֊ն ֆիզ. անձանց տվյալներով գրում է հաշիվ վավերագիր, իսկ 300 հազար դրամը չգերազանցող գումարը ստանում է կանխիկ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տարածք վարձակալությամբ

Անի. Կասե՞ք, եթե սառցե սենյակ ունեմ, որը ցանկանում եմ վարձով տալ հարևաններիս, որ իրենց միրգը էնտեղ պահեստավորեն: Ա/Ձ պե՞տք է բացել և ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու, քանի՞ տոկոս ու ի՞նչ վճարներ եմ տալու: Շնորհակալություն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հյութերի և ջրեղենի վաճառք

Անի․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ցանկանում ենք բացել Ա/Ձ և վաճառել հյութեր և ջրեղեն: Ա/Ձ ունենալու է 1 աշխատող: Ապրանքը ստանալու ենք ՀՖ-ով մոտավոր 4-5 միլոնի, որից մոտավոր 1.5-2 միլոինը իրացվելու է ՀՖ-ով: Ի՞նչ հարկատեսակով է կլինի ճիշտ աշխատել, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել, և անհրաժե՞շտ է արդյոք ՀԴՄ տեղադրվի։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցման հետ կապված

Սոֆյա. Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն որոշել է ժամանակավոր դադարեցնել իր գործունեությունը, սակայն ունի մեկ աշխատող ով գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, կարո՞ղ է արդյոք դեկրետայինի գումար հաշվարկել նրան գործունեության դադար տալուց հետո ներկայացրած երկրորդ երեխայի համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ ձեռքբերում շուկայից

Վահագն․ Բարև Ձեզ։ Ի՞նչ է նշանակում օրենքի այս կետը.ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով, այսինքն՝ կարող եմ ենթադրել, որ որպես անհատ ձեռնարկատեր կանխիկ վճարելով չե՞մ կարող ձեռք բերել ապրանք շուկայից առանց փաստաթուղթ կամ այլ խանութից ՀԴՄ կտրոնով, կանխիկ վճարելով, թեկուզ մինչև 300 000դրամի դեպքում ինձ մոտ վաճառելու համար։ Եթե ԱՁ-ն աշխատում է միկրոյի դաշտում (գտնվում է մարզում):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

POS տերմինալի հետ կապված

Գոհար. ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող սուբյեկտները (բացառությամբ կրպակների) պետք է ապահովեն վճարային քարտերի (POS տերմինալների) կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով վճարման ընդունում... Այս օրենքը գործելու՞ է շրջհարկով աշխատող բանջարեղենի խանութի վրա, և ինչպե՞ս կարող ենք դա անել։ Եվ եթե ԱՁ-ն գործում է շրջհարկով և ունի 1 գրանցված աշխատող, մինչև հուլիսի 1-ը պետք է վճարի անկանխի՞կ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի փոփոխություն

Անի. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք. եթե Ա/Ձ-ն բացվել է 2 ամիս առաջ և միկրոյի հայտ է ներկայացրել, կարո՞ղ է արդյոք այս պահին փոխել հարկատեսակը և համարվել ԱԱՀ վճարող: Եթե այո, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում այս պահին և ի՞նչ հարկեր է ձևավորվում, եթե դեռ գործունեություն չի ծավալելու: Շնորհակալ եմ կանխավ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Լևոն. Խորհրդատվական ծառայություններ մատուցող, տարեկան 9-10մլն կանխատեսվող շրջանառությամբ գործունեությունը համարվու՞մ է արդյոք միկրոձեռնարկություն։ Ինչպե՞ս են հարկվում վերոնշյալները և ինչքանո՞վ է էական ձեռնարկատիրության տեսակը (Ա/Ձ/ՍՊԸ)։