
Որքա՞ն ժամանակում կարելի է դիմել դատարան
Քնարիկ.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Ես այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը սեփական դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից, նրան մի քանի ամսվա աշխատավարձ չեն վճարել, ինչպես նաև վերջնահաշվարկ չեն կատարել: Խոսք են տվել, որ որոշակի ժամկետում կանեն, պատճառաբանել են, որ այդ պահին գումար չունեն: Հիմա հարցս հետևյալն է` աշխատանքային պայմանագիրը լուծվելուց հետո ու աշխատողի ազատման դիմումը ստորագրելուց հետո որքա՞ն ժամանակում կարող ենք դիմել դատարան:

Ինչպե՞ս հաշվել արձակման նպաստը
Լուսինե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օրինակի վրա բացատրել` ինչպե՞ս հաշվել արձակման նպաստը, եթե աշխատողը 6 տարի աշխատել է կազմակերպությունում և ստանում է նվազագույն աշխատավարձ: Կանխավ շնորհակալություն:

Վերջնահաշվարկ
Վերգի.
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկ հաշվարկել։ Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01․03․2016թ․, մայիսի 16-31 եղել է իր հաշվին արձակուրդում, նոյեմբեր ամսին վերցրել է արձակուրդ իր հաշվին և դեկտեմբերի 1-ից ցանկանում է դուրս գալ աշխատանքից։ Աշխատավարձը 250 000 դրամ է, 5-օրյա աշխատանքային շաբաթ։ Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք պետք է հաշվարկել արտաժամյա աշխատանքի համար հավելավճար
Աստղիկ.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել մի շատ կարևոր հարցում: Ընկերության պահակները երեքն են և աշխատելու են 24-ժամյա գրաֆիկով` ամսական աշխատելով 240-ից 264 ժամ: Խնդրում եմ ասել` բացի գիշերային 30 տոկոս հավելավճարից նրանց քանի՞ ժամ արտաժամյա վճար է հասնում կամ հասնու՞մ է արդյոք: Կանխավ շնորհակալություն:

Միջին աշխատավարձի հաշվարկ
Ամալյա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողի միջին աշխատավարձը հաշվարկելիս ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի չպետք է ներառել այն ամիսները, որտեղ աշխատողը գտնվել է արձակուրդում, անաշխատունակության կամ պարապուրդի մեջ: Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ եթե աշխատողը արձակուրդում է եղել, ենթադրենք, մայիսի վերջին և հունիսի սկզբին, այսինքն՝ 2 ամիսներին էլ նա ունի աշխատավարձ, միջին աշխատավարձի ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այդ 2 ամիսների ստացած միայն աշխատավարձը:

Մայրության նպաստ հաշվարկելիս
Կարինե.
Բարև ձեզ:
Արդյո՞ք աշխատողները ֆիզ. արձակուրդ գնալիս ստանում են 126 000 դրամը, որ տրվում է պետության կողմից: Եվ մայրության նպաստ հաշվարկելիս վերջին 12, թե՞ 6 ամիսների միջին կեղտոտ աշխատավարձով են հաշվում: Մի հարց ևս` կեսարյան դեպքում, երբ 155 օր են հաշվում նպաստը միանգամից 155 - ով են հաշվում, թե՞ 140 -ով ու արդեն ծննդաբերությունից հետո 15 օրվա հաշվարկն առանձին են անում:
Նախապես շնորհակալ եմ պարզաբանումների համար:

Ինչպե՞ս է հաշվարկվելու միջին աշխատավարձը
Անի.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ:
Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, կանխավ շնորհակալ եմ:
Եթե աշխատակցին նույն աշխատավայրում տեղափոխում են այլ պաշտոնի, սակայն աշխատակիցը 2 ամիս աշխատելուց հետո, սեփական դիմումի հիման վրա դուրս է գալիս աշխատանքից, ապա վերջնահաշվարկը ինչպե՞ս է կատարվում, միջին աշխատավարձը ո՞ր ժամանակահատվածով է կատարվում:

Որքա՞ն կկազմի նպաստը
Marina.
Բարև ձեզ, կասե՞ք խնդրում եմ` ես աշխատում եմ պետակամ հիմնարկում, մաքուր աշխատավարձս կազմում է 156 000 դրամ, բայց ստանում եմ մոտ 110 000 դրամ, աշխատում եմ արդեն 5 տարի, պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդ, ինչքա՞ն կկազմի արձակուրդիս վճարը, շնորհակալություն: Ֆիզ-ը հաշվարկվում է մաքու՞ր աշխատավարձից:

Մայրության նպաստի հաշվարկ
Սոնա.
Բարև ձեզ: Աշխատում եմ դպրոցում: Մաքուր աշխատավարձս` 54 000 դրամ, կեղտոտը` 78 000 դրամ: Նոյեմբերի սկզբին գնալու եմ ֆիզ. արձակուրդ: Որքա՞ն կկազմի մայրության նպաստը, եթե հուլիս - օգոստոս ամիսներին եղել եմ արձակուրդում 20 օր: Շատ շնորհակալ եմ նախապես:

Որքա՞ն կկազմի նպաստը
Մերի.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել ֆիզարձակուրդի հաշվարկման հարցում: Դպրոցում աշխատում եմ 01.09.2013թ, մաքուր աշխատավարձս կազմում է 51 700 դրամ: Դեկտեմբերի 1-ից գնալու եմ ֆիզարձակուրդ, որքա՞ն է կազմելու իմ ֆիզարձակուրդի գումարը: Նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունը ժամավարձով ընդունում է աշխատող
Լալա.
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե կազմակերպությունը ժամավարձով ընդունում է աշխատող, և տվյալ հաստիքը չունենք, ապա ի՞նչ պայմանագիր պետք է կնքենք:

Որքա՞ն կկազմի նպաստի գումարը
Հասմիկ.
Բարև ձեզ: Տվյալ կազմակերպությունում աշխատում եմ 19.10.2014 թվից: 2016-ի նոյեմբերի 1-ից գտնվելու եմ ֆիզարձակուրդում, միջին ամսական աշխատավաչձը կազմում է 120 000 դրամ, ունեմ 22 օր չօգտագործված արձակուրդ: Որքա՞ն կկազմի նպաստի գումարը:

Որքա՞ն կկազմի աշխատավարձը
Անահիտ.
Բարև ձեզ: Իմ մաքուր աշխատավարձը կազմում է 55 000, սեպտեմբեր ամսին գնացել եմ 20 օրով արձակուրդ, հիմա իմ այս ամսվա աշխատավարձը որքա՞ն կկազմի: Ասեմ, որ աշխատում եմ 01.12.2015թ.-ից: Նախապես շնորհակալություն:

Չաշխատող մայրերի նպաստի հաշվարկ
Նունե.
Բարև ձեզ: Կխնդրեի բացատրել չաշխատող մայրերի մայրության 126 600 դրամ տրվելիք գումարը ինչպես են հաշվում: Գիտեմ՝ միջին աշխատավարձը 55 000 դրամ է: Կանխավ շնորհակալություն:

Որքա՞ն կկազմի նպաստը
Ռիմա.
Եթե իմ մաքուր աշխատավարձը 75 600 դրամ է, ես աշխատում եմ 01-02-2016-ից, դեկրետ եմ գնացել 13-09-2016-ից, ինչքա՞ն կլինի իմ դեկրետային աշխատավարձը: Խնդրում եմ, օգնեք:

Ժամավճարով աշխատավարձի հաշվարկ
Հասմիկ.
ՀԾ-ով ինչպե՞ս հաշվել աշխատողի աշխատավարձը ժամավճարով, օրինակ, եթե մեկ ժամվա համար վճարվելու է՝ 10 000 դրամ, աշխատակցի հավելում պահում դաշտում ի՞նչ եմ գրում: Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատողին վերջնահաշվարկ չեն վճարել
Լիլիթ.
Բարև ձեզ:
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Քաղաքացին 38 տարի աշխատել է և կենսաթաշակային տարքը լրանալու կապակցությամբ նրա հետ կնքված անժամկետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Ամսական մաքուր աշխատավարձը կազմել է 73 000 ՀՀ դրամ: Իր հետ վերջնահաշվարկ չեն կատարել, արձակման նպաստ չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ 6 տարի առաջ ինքը օրենքով սահմանված ժամկետից ավել է գտնվել արձակուրդում: Արդյո՞ք ճիշտ են պատասխանե՞լ:

Աշխատավարձի վճարման ժամկետներ
Marine.
Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: Կասե՞ք, իսկ ամսի 15-ը արդեն իսկ ուշացու՞մ է համարվում:

Արձակուրդայինի հաշվարկ
Արթուր.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք հաշվել վստահորդիս արձակուրդայինը: Աշխատում է վեցօրյա ռեժիմով: Ստանում է ամսական 700 000 դր. մաքուր աշխատավարձ: Օգոստոսի 8-ից մինչւ օգոստոսի 20-ը գտնվել է արձակուրդում: Անհրաժեշտությունից ելնելով՝ ցանկանում ենք իմանալ` ինչքա՞ն արձակուրդային պետք է ստանար և ինչքա՞ն աշխատավարձ օգոստոս ամսվա համար: Խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն նշել հաշվարկը: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք նպաստը հաշվարկվելու է նվազագույն աշխատավարձի հիման վրա
Ծովինար.
Բարև ձեզ: Ես պատրաստվում էի ֆիզ. արձակուրդից ֆիզ. արձակուրդ գնալ: Ինձ ասացին, որ կվճարվի միայն նվազագույն աշխատավարձով, ոչ իմ իսկական աշխատավարձով: Դա արդյո՞ք ճիշտ է:
Վերջին մեկնաբանություններ