Tag: աշխատավարձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Էլլա. Բարև ձեզ, հարգարժան հաշվապահներ: Խնդրում եմ, հաշվարկով ներկայացրեք ինձ հասանելիք ֆիզ. արձակուրդի գումարը: Տվյալ կազմակերպությունում աշխատում եմ 01/07/2011թ.-ից, ստացել եմ 70 000 դրամ աշխատավարձ, դրան նախորդող 12 ամիսներին չեմ աշխատել: Բյուլետենի ժամանակահատվածն է 01/12/2011թ.-18/04/2012թ.: Շատ եմ խնդրում, արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե սխալ հաշվարկի արդյունքում աշխատավարձը վճարվել է թերի

Թերեզա. Եթե սխալ հաշվարկի արդյունքում աշխատավարձը վճարվել է թերի, և անցել է մի քանի ամիս, արդյո՞ք չվճարված մասը պետք է հաշվարկել տուժանքով: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի վերաբերյալ

Ռուբեն. Ողջույն: Չօգտագործած արձակուրդը տարվա վերջ ընկերությունը ճանաչում է պարտավորություն աշխատակիցներին։ Կարծես թե տրամաբանական է տվյալ պարտավորության դիմաց ծախսը դիտել որպես աշխատավարձի ծախս և ներառել այն շահութահարկի գծով նվազեցվող ծախսերի ցուցակում։ Խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք այդ մոտեցումը ճիշտ է։ Ողջունելի կլինի տալ նաև հղումներ համապատասխան իրավական ակտերին։ Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաշվարկվու՞մ է արդյոք եկամտահարկ

zara. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում` եթե օտարերկրյա քաղաքացու աշխատավարձը կազմում է 32.500 դրամ, հաշվարկվու՞մ է արդյոք եկամտահարկ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձ ստանալու համար

Hayk. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեր օգնության կարիքն ունեմ. դպրոցում 7 ամսվա աշխատող մանկավարժը գնացել է ֆիզ. արձակուրդ, ստացել է նախա- և հետծննդյան գումարները, և 140 օրը լրանալուց հետո հաշվարկվել է արձակուրդային` օրենքով 42 աշխ. օր: Խնդիրը նրանում է` միջին աշխատավարձ ստանալու համար ընդ. եկամուտը պետք է բաժանել 12՞, թե՞ 7-ի: Օրենքում շատ անհասկանալի է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Տաթև Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ինչպե՞ս աշխատավարձում հաշվել արհմիության վճարը, և եթե հնարավոր է, մանրամասն գրել որևէ չափի, օրինակ` 150000 աշխատավարձի հաշվարկ պարզ ձևով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Diana. Հարգելի հաշվապահներ, ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` աշխատելու ժամանակահատվածը 12 ամսից պակաս լինելու դեպքում նպաստը հաշվարկելիս եկամուտը բաժանում ենք էլի՞ 12:
.Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել հարկերը

Արտակ. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում, եթե աշխատողը ամսական ստանում է 80000 դրամ աշխատավարձ և 10000 դրամ պարգևավաճար, ինչպե՞ս հաշվարկել հարկերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ

Շուշանիկ. Ինչպե՞ս է հաշվարկվում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը անաշխատունակության նպաստը հաշվարկելիս (հղիության և ծննդաբերությյան նպաստ), եթե անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող ամիսների թիվը պակաս է 12-ից (աշխատել է 6 ամիս):
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

kr. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքում ասվում է` միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը աջանալու ամսվան նախորդող 12 ամիսների համար աշխատողին վճարված եկամուտը, տվյալ դեպքում, եթե վերջին 12-րդ ամիսը 2010թ. հոկտեմբերն է, իսկ հոկտեմբերին աշխատողին վճարվել է անաշխատունակության նպաստ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար, ապա հաշվարկի մեջ արդյո՞ք պետք է մտնի նպաստի ամբողջ գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչքա՞ն աշխատավարձ պետք է վճարվի

Սիրարփի. Աշխատողը աշխատել է մեկ ամիս: Գործատուին տեղեկացրել է ամսվա վերջին օրը, որ չի աշխատելու հաջորդ օրվանից: Ինչքա՞ն աշխատավարձ պետք է վճարվի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել աշխատողի միջին աշխատավարձը

Hasmik. Ինչպե՞ս հաշվարկել աշխատողի միջին աշխատավարձը, եթե նա 2010թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եղել է արձակուրդի մեջ, դեկտեմբեր ամսին ստացել է պարգևատրում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվարկվում է սոցիալական ապահովության վճար

Արեն. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցի վերաբերյալ. եթե վարձու աշխատողը ամբողջ ամսվա ընթացքում ներկայացրել է անաշխատունակության նպաստի թերթիկ, և տվյալ ամսվա համար նրան չի հաշվարկվել աշխատավարձ, ապա այդ աշխատողի համար արդյո՞ք վճարվում է գործատուի սոցիալական վճարը, թե՞ ոչ (նվազագույն 7000 դրամի չափով):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք ճիշտ է հաշվարկված աշխատավարձը

Nare. Աշխատում եմ պետական ԲՈւՀ-ում: Որպես հիմնական աշխատող ձևակերպված եմ ԲՈւՀ-ի գիտական կենտրոններից մեկում, համատեղությամբ (0.5 դրուք) դասավանդում եմ նույն ԲՈւՀ-ում 45 000 դր աշխատավարձով, որից ստանում եմ մոտ 34 800 դր.: Կարո՞ղ եք ասել` ինչպես է հաշվարկվում նույն գործատուի մոտ համատեղությամբ աշխատավարձը, ի՞նչ օրենքով և արդյո՞ք ճիշտ է հաշվարկված:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է վարձատրվի աշխատողը

Նունե. Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցը ժամանակավորապես փոխարինում է իրենից բարձր վարձատրվող մեկ այլ աշխատակցի, ով գտնվում է օրինակ արձակուրդում, ապա տվյալ ժամանակահատվածի համար ինչպե՞ս պետք է նա վարձատրվի` սեփական աշխատավարձի՞ չափով, թե՞ արձակուրդում գտնվողի աշխատավարձի չափով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Inga. Հաշվարկում եմ մի աշխատակցի արձակուրդային, որը նախորդ 12 ամիսների ընթացքում ստաբիլ ստացել է 95000 դրամ աշխատավարձ, արձակուրդ է գնում սեպտեմբեր ամիսը ամբողջությամբ, այսինք 21 աշխատանքային օր: Եվ ստանում եմ նույն 95000 (94983) դրամը: Սխալ ունե՞մ, թե ուղղակի անհիմն անհագնստանում եմ: Մերսի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ենք հաշվում աշխատողի արձակուրդայինը

Astgh. Ասացեք, խնդրեմ, աշխատողի աշխատավարձը կազմում է 60000 ՀՀ դրամ, նրան ուղարկում ենք հերթական արձակուրդ: Ինչպե՞ս ենք հաշվում նրա արձակուրդայինը, և որքա՞ն պետք է ստանա աշխատողը, եթե, ենթանդրենք, ամսվա կեսից է արձակուրդ գնում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչքա՞ն կկազմի աշխատողին վճարվելիք գումարը

Ն. Բարև ձեզ: Աշխատողն ինձ մոտ աշխատել է ապրիլի 1-ից հուլիսի 30, և հաշվարկվել է ամսական 65 000 դրամ աշխատավարձ, առձեռն 59 995 դրամ: Ասացեք խնդրեմ, ինչքա՞ն կկազմի աշխատողին վճարվելիք գումարը, որում ներառված կլինի վերջնահաշվարկը, և ինչքա՞ն կկազմի սոց. վճարն ու եկամտահարկը: Պե՞տք է տեղեկացնել այլ տեսչություններին ազատվելու մասին: Խնդրում եմ բացատրել քայլերով: Վերջում նշեմ` կազմակերպությունն աշխատում է շաբաթական 5 օր: Նախապես շնորհակալություն: