Tag: աշխատավարձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Արսեն. Շարադրեմ իմ հարցը. եթե առձեռն 180.000 աշխատավարձ ես տալիս քո աշխատողին, այսինքն մաքուր աշխատավարձն եմ տալիս, կեղտոտ աշխատավարձը ինչպե՞ս կարելի է հաշվել: Ո՞վ կարող է ինձ այս հարցում օգնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը

Շուշանիկ. Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: 1. Ուսուցիչը օգտվել է 2010թ հերթական արձակուրդից (48 օրացույցային օր): 2011 թ. հուլիսին հերթական արձակուրդի ժամանակն է: Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձի չափը, վերցնել 10 ամսվա միջին, թե՞ 12: 2. Ուսուցչի արձակուրդի օրերի թիվը կապվա՞ծ է աշխատած տարիների ստաժի հետ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը

Գարիկ. Հարգելի հաշվապահներ, կինս 2008թ. մինչև 2011թ. աշխատել է մի հաստատությունում, իսկ 2011թ. փետրվարից տեղափոխվել է մեկ այլ հաստատություն, այս հունիսից նա անցել է ֆիզ. արձակուրդի: Ինչպե՞ս է հաշվարկվում նրա ֆիզ. արձակուրդի գումարը, արդյո՞ք պետք չէ նաև նախկին աշխատանքի վայրի աշխատավարձը հաշվի առնել, խնդրում եմ հնարավորության դեպքում հիմնավոր գրեք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը վճարում է ուսման վարձը

Անի. Խնդրում եմ օգնեք, երբ կազմակերպությունն անհատույց, իր միջոցների հաշվին, վճարում է իր աշխատողի երեխայի բուհում սովորելու ուսման վարձը, ինչպե՞ս է կազմակերպությունը հաշվարկում եկամտահարկ, արդյո՞ք միացնում է աշխատողի աշխատավարձին և ի՞նչ դրույքաչափով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Լիաննա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնել այս հարցում. աշխատողս ֆիզից ֆիզ է գնում, միջինը հաշվարկելու համար ի՞նչ գումար ենք վերցնում, իր նախկին տարիֆիկացիայի թիվը, թե՞ նվազագույնը (32500):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձ

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձը պե՞տք է ներառել աշխատավարձի ցուցակում, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի ձևակերպում

Լիլիթ. Խնդրում եմ ասել` ինչպես ձևակերպեմ ընկերության հիմնական աշխատողին համատեղությամբ նաև այլ պաշտոնի: Պե՞տք է արդյոք կնքել նոր պայմանագիր, և ինչպե՞ս պետք է որոշվի աշխատավարձի չափը: Կա՞ արդյոք արևէ սահմանափակում` որ պաշտոնին քանի տոկոս դրույքաչափից պետք է սահմանվի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Անուշ. Եթե աշխատանքի է ընդունվել սեպտեմբերի 9-ին, հղիության և ծննդաբերության արձակուրդը ձևակերպվել է ապրիլի 11-ից, աշխատած ժամանակահատվածի միջինը հաշվելու համար սեպտեմբերի և ապրիլի կիսատ ամիսները մեկ լրիվ համարվու՞մ է, թե՞ ընդհանրապես չենք վերցնում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչքա՞ն է կազմում աշխատավարձը

Աննա. Երբ անձը նույն հիմնարկում աշխատել է հունվարի 1-ից, ստացել է 16250 կեղտոտ աշխատավարձ, իսկ մարտի 31-ից - ապրիլի 15 ներկայացրել է հիվանդության վերաբերյալ անաշխատունակության թերթիկ, ինչքա՞ն է կազմում նրա աշխատավարձը: Երբ նրա ընդհանուր ստաժը 1տարի 10 ամիս է:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տվյալների արտացոլում վիճակագրական ծառայության հաշվետվության մեջ

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, վիճակագրական հաշվետվության մեջ աշխատողների թվաքանակում արդյո՞ք անհրաժեշտ է ներառել նաև ծառայության մատուցման պայմանագրով աշխատողներին, թե՞ ոչ, քանի որ նրանց համար աշխատավարձ ենք հաշվարկել, իսկ հաշվետվության համապատասխան աղյուսակում գրված է` աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պահակը աշխատում է ժամային դրույքաչափով

Նառա. Եթե պահակը աշխատում է ժամային դրույքաչափով և ոչ թե հաստիքով, ինչպե՞ս հաշվել նրա աշխատավարձը: Ինչպե՞ս կարող եմ իմանալ պատասխանը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Անիտա. Իմ հարցը կարող է շատերին տարօրինակ թվալ առաջին հայացքից, սակայն ես երեկ կարդացել եմ Աշխատանքի տեսչության կողմից հրապարակված աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները իրենց իսկ մեկնաբանմամբ, և մի քանի հարց առաջացավ ինձ մոտ: Ամենակարևորը` եթե պահակը աշխատում է հերթափոխով, և նրա հաստիքային աշխատավարձը 60 000 դրամ է, որքա՞ն կկազմի նրա ընդհանուր աշխատավարձը: Ես մինչև այժմ հաշվարկում էի 60000+6000 (գիշերային աշխատանքի համար):
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվետվության վերաբերյալ

Լարիսա Խատայան. Ինչու՞ է եկամտահարկի վերաբերյալ Հավելված 1 հաշվետվության ձևի մեջ 12ա և 31ա տողերում նշված 33500 դրամ, եթե նվազագույն աշխատավարձը սահմանված է 32500 դրամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ պարապուրդի ժամանակ

Լուսինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ տալ պարապուրդի հաշվարկման ձևը, եթե աշխատավարձի չափը կազմում է 60 000 ՀՀ դրամ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հետհաշվարկ

Լիաննա. Բարև Ձեզ: Ես ստանում եմ մաքուր 65 000 դրամ աշխատավարձ, ինձ հետաքրքրում է, թե ինչքան գումար պետք է նշվի աշխատանքային պայմանագրում և ինչպես է այդ հաշվարկը կատարվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվարկվում է սոցիալական ապահովության վճար

Սվետլանա. Հարգելի հաշվապահներ, ես նույնպես մինչև այժմ վերջնահաշվարկից սոց. չեմ հաշվարկել, սակայն միշտ անհամապատասխանություն եմ տեսել: Այժմ ես մեկ անգամ ևս մանրամասն կարդացի "Հարկ վճարողի սեղանի գիրքը" և էջ 210-ում` "Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում" պարբերության մեջ վերջին նախադասությունը մանրամասնում է` վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով: Այսինքն չօգտագործված արձակուրդը, որը աշխատողին աշխատանքից ազատվելիս վճարվում է, դիտվում է որպես աշխատավարձին հավասարեցված վճարում: Դա նպաստ կամ այլ փոխհատուցում չէ: Հարգարժան հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը հիմնադրվել է հյուրանոցային գործունեություն ծավալելու նպատակով

Armenuhi. Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում, և ակնկալում եմ ձեր օգնությունը: Կազմակերպությունը հիմնադրվել է հյուրանոցային գործունեություն ծավալելու նպատակով և ստեղծման օրից ի վեր իրականացրել է միայն հյուրանոցային մասնաշենքի կառուցման աշխատանքներ: Շենքն այժմ կիսակառույց է, իսկ աշխատանքները` շուրջ 2 տարի դադարեցված: Սակայն կազմակերպությունը կիսակառույց շենքի համար վարձել է պահակ, որին վճարում է աշխատավարձ: Արդյո՞ք այդ աշխատավարձի գումարը, ինչպես նաև գործատուի սոցիալական վճարը պիտի ճանաչվեն հաշվետու ժամանակաշրջանի ծախս, թե՞ պիտի վերագրվեն կիսակառույցի արժեքին, և ընդհանրապես ինչպե՞ս հստակորեն առանձնացնել` կատարված ծախսերից որն է ավելացվելու շենքի արժեքին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե միջին աշխատավարձը ցածր է բազայինից

Սուսաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե միջին աշխատավարձը բազային աշխատավարձից ցածր է, ինչպե՞ս հաշվել ֆիզ. արձակուրդի գումարը: Կանխավ շնորհակալություն: