Tag: աշխատավարձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի վճարում

Աստղիկ. Բարև հարգելի գործընկերներ: Խնդրում եմ ինձ օգնել, այն շատ շտապ է: Մահացել է աշխատակից: Ու՞մ իրավունք ունեմ տալ նրա աշխատավարձը և վերջնահաշիվը և ինչ փաստաթղթերի առկայության դեպքում : Խնդրում եմ ասեք նաև, թե որ օրենքն է դա կարգավորում: Կանխավ շնորհակալություն: Ակնկալում եմ շտապ պատասխան:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի վերահաշվարկ

Լուսինե. Բարև Ձեզ,խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.ինքնուրույն հայտնաբերել եմ աշխատավարձի սխալ հաշվարկ 2009թ. և 2010թ.-ի մինչև հուլիս ամիսը:Արդյոք կարող եմ վերահաշվարկ կատարել հուլիսին 2010թ.ի աշխատավարձերը,իսկ օգոստոսին 2009թ.-ի վերահաշվարկը,և արդյոք կարող ենք աշխատավարձը և վերահաշվարկը վճարել միևնույն ցուցակով այն դեպքում,երբ աշխատողներ կան ազատված:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փորձաշրջան անցնող աշխատակցի վարձատրություն

Գագիկ. Խնդրում եմ մանրամասն ներկայացնեք փորձաշրջան անցնող աշխատակցի վարձատրության կանոնները`նշելով,թե աշխատանքային օրենսգրքի որ կետին է արվել հղումը:Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գանձապահի աշխատավարձ

Գուրգեն. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ երկու հարցերին: Ինչպե՞ս է հաշվարկվում Գանձապահի աշխատավարձի հավելավճարը: Որտե՞ղ կարելի է գտնել Կառավարության որոշմամբ հաստատված վտանգավոր կամ վնասակար աշխատանքների ցանկը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի վերաբերյալ

Աննա. Եթե դժվար չէ, ասացեք՝ ես սեպտեմբերի 8-ին կստանամ անաշխատունակության թերթիկ դեկրետ գնալու համար: Հուլիս ամսին ես արձակուրդի մեջ եմ եղել: Դա ազդու՞մ է նպաստի գումարի վրա, թե՞ ոչ: Աշխատավարձս 50 000 դրամ է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ տնօրենը և հիմնադիրը նույն անձն է

Աշիկ. Եթե ՍՊ Ընկերության տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, և Ընկերությունը դեռևս եկամուտ չունի, ապա կարող է արդյոք հիմնադիրը իրեն` որպես տնօրեն, աշխատավարձ վճարելու համար փոխառություն տրամադրել Ընկերությանը, և արդյոք թույլատրելի է, որ երկու կողմերը` Փոխառու և Փոխատու, նույն անձը լինի: Նաև դա ի՞նչ հաշվապահական ձևակերպում ունի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղման մեջ գտնվող աշխատողների աշխատավարձ

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, ինչպե՞ս վարվեմ գործուղման մեջ գտնվող աշխատողների աշխատավարձի հետ, աշխատավարձի վճարման օրը նրանք գտնվել են գործուղման մեջ, պե՞տք է նրանց համար առանձին ցուցակ և վճարային տեղեկագիր կազմել, որ գործուղումից հետո ստանան աշխատավարձն ու ստորագրեն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Manush. Ես ուզում եմ իմանալ ինչպես հաշվարկեմ նախածննդյան ֆիզ արձակուրդի գումարը, երբ աշխատողը աշխատել է հիմնարկում 1 տարի 9 ամիս 7 օր,ուզում եմ իմանամ վճարումը 100 տոկոսով է լինելու թե ոչ, հաշվարկից եկամտահարկ պահվելու է թե ոչ,աշխատողի դրույքը 60000 դրամ է, երբ աշխատողի միջին աշխատավարձը կազմում է 60000 դրամ:Կանխավ շնորակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Վիկտորյա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ հուշել մեկ հարցում.. Ցանկանում եմ կնքել աշխատողի հետ ՔԱՂ.-ԻՐԱՎԱԿԱՆ պայմանագիր, քանի որ նա պետք է աշխատի շաբաթական ընդամենը 1 օր: Խնդիրը նրանում է, որ աշխատավարձը պետք է լինի ֆիքսված ամեն աշխատանքի ներկայանալու օրվա և ծառայություն մատուցելու համար X դրամ: Ինչպե՞ս դա կարելի է նշել պայմանագրում, որպիսի հետագայում խնդիրներ չառաջանան աշխ./քաղ.-իրավ. պայմանագիր հարթությունում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Ani. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ հաշվարկել աշխատավարձ ազատ գրաֆիկով համատեղության կարգով աշխատողի համար, ընդ որում աշխատանքը սկսված է մայիսի 15-ից: Ինչպիսի՞ հաշվարկ պետք է ես անեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի աշխատավարձ

Կարինե. Հարգելի Կոլեգաներ... Ի՞նչ եք կարծում կարող ենք արդյոք ոչ ռեզիդենտի աշխատավարձը աշխատանքային պայմանագրում ֆիքսել արտարժույթով:Կա՞ ինչ որ այդպիսի օրենք կամ որոշում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձ գտնելու համար

Մարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել արձակուրդ գնալիս պարտադիր պետք է ետ գնալ և լրացնել 12 ամիս, միջին աշխատավարձ գտնելու համար, թե ետ ենք գնում մինչև նախորդ արձակուրդ գնացած ամիսը: Օրինակ եթե աշխատողը գնացել է 2009թ. հուլիս ամսին արձակուրդ, իսկ 2010թ. ցանկանում է գնալ մայիս ամսին, միջին ինչպես հաշվարկեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Հայկ. Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում` աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ մայիսի 3-27-ի համար, հետո նորից հիվանդացել է և մայիսի 31-ից կրկին ներկայացնելու է անաշխատունակության թերթիկ, ինչպես հաշվարկեմ նրա աշխատավարձը և հիվանդ. նպաստը(գրեք հաշվարկը), երբ վճարեմ և մայիսի սոցի հաշվետվ. մեջ ինչպես դա ներկայացնեմ:Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երկքաղաքացիություն

Հասմիկ. Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ուզում եմ դառնալ նաև Հայաստանի քաղաքացի, այսինքն վերցնել երկքաղաքցիությունը, այդ դեպքում աշխատավարձի հետ պահումները արվում է ինչպես ՀՀ քաղաքացիների՞նը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Իգոր. Հարգելի կոլեգաներ, մեր ընկերության աշխատակիցը մայիս ամսվա համար ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, 03.05-31.05: Նրա միջին ամսական աշխատավարձը՝ 70 000 դրամ է: Խնդրում եմ, հուշեք, թե ինչպե՞ս պետք է հաշվարկվի նրա աշխատավարձը և նպաստը, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Նաիրա. Հարգելի հաշվապահներ,օգոստոսից պետք է ներկայացնեմ անաշխատունակության թերթիկ 140 օրվա(70 նախածննդյան և հետծննդյան 70օր),աշխատավարձս կազմում է 60,000.00 դրամ,խնդրում եմ գրել թե ինչքան կկազմի իմ գումարը վերջնական և արդյոք ճիշտ է արձակուրդ վերցնել դեկրետից 1 ամիս առաջ Կանխավ շնորհակալ եմ