Tag: առաքում

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընտանեկան բիզնեսի դեպքում հնարավո՞ր է օգտվել առաքման ծառայությունից

Նարեկ. Բարև Ձեզ: Ես և կինս պլանավորում ենք զբաղվել հագուստի օնլայն վաճառքով, որպես ընտանեկան բիզնես։ Հարցս հետևյալն է. ապրանքներն առաքելիս կարո՞ղ ենք օգտվել առաքման ծառայությունից, թե՞ պարտադիր պետք է առաքվի ընտանիքի անդամի կողմից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կարելի է արդյո՞ք ֆիզ. անձի կողմից բանկով վճարված գումարն ընդունել որպես պարտքի մարում

Ռուզաննա. Բարև Ձեզ: Ունեմ հարցեր: 1. ՍՊԸ-ն դուրս է գրել ապրանքի մատակարարման հ/հաշիվ, որի գումարը վճարվել է ֆիզ. անձի կողմից բանկով, որտեղ նշվել է հ/հաշվի սերիան, համարը, ամսաթիվը։ Ես կարո՞ղ եմ դա ընդունել որպես պարտքի մարում։ Եթե՝ ոչ, ի՞նչ պետքա անել։ Հարց 2. ՍՊԸ-ն ապրանքի առաքման հաշվարկային փաստաթղթով ապրանք է ուղարկել խանութ 2020թ. մարտ ամսին: Խանութը ուզում է ապրանքը հետ վերադարձնել։ Ո՞նց վարվենք։ Հետ վերադարձի հաշիվ գրե՞նք: Առաջարկեք տարբերակներ խնդրում եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ է անհրաժեշտ տան պայմաններում պատրաստվող սննդի առաքումը կազմակերպելու համար

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, ի՞նչ է անհրաժեշտ տան պայմաններում պատրաստվող սննդի առաքում կազմակերպելու համար, արդյո՞ք դա օրինական գործունեություն է, ո՞ր հարկային համակարգով է հնարավոր գրանցվել /միկրոձեռնարկատիրության տակ կլինի, թե՞ ոչ/, և սննդի անվտանգության հետ կապված ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը

Էլլա. Հարգելի հաշվապահներ 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք հարկային հաշվում պարտադիր է լրացվի ապրանքների մատակարարման առաքման եղանակը: 2. Եթե կազմակերպությունը ունի 9 աշխատող՝ արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կիսաֆաբրիկատներ արտադրելու, վաճառելու և առաքելու համար

Արթուր. Խնդրում եմ տրամադրել տեղեկություն` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կիսաֆաբրիկատներ արտադրելու և խանութներին ու առաքումով վաճառելու համար։ Որպես արտադրական տարածք կարո՞ղ է արդյոք ծառայել բնակարանը, որտեղ մարդ չի ապրում, միայն այդ գործունեությունն է, և կարող է արդյո՞ք այդ տեսակը գործել միկրոձեռնարկատիրության դաշտում։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տեղափոխման փաստաթղթում ի՞նչ նշում է կատարվում

Nona. Բարև Ձեզ, հարգելի հաշվաահներ: Մի քանի հարց ունեմ․ 1. Եթե ԱՁ-ն նոր է գրանցվում արդյո՞ք նա այս տարվա համար վճարելու է 12 000 դրոշմանիշային վճար, թե՞ իր գրանցվելու պահից սկսած ամիսների համար: 2. Եթե ընկերության դրամարկղի գիրքը գրանցվել է օրինակ՝ հիմնադրումից հետո 1 ամիս անց, այս դեպքում ինչպե՞ս ենք մուտքագրում կանոնադրական կապիտալը, կարո՞ղ ենք հետին ամսաթվով մուտք անել: 3. Եթե արտադրանք ենք առաքելու բայց դեռ հաշիվներ գրված չեն, այս դեպքում տեղափոխության փաստաթղթում վայրի մասով ի՞նչ նշում ենք կատարելու:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեստորանը սնունդ է առաքում Երևան

Մանե. Եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեստորանը, որը գործում է Երևանից դուրս, սնունդ է առաքում դեպի Երևան, այս դեպքում կշարունակի՞ գործել միկրոձեռնարկատիրության դաշտում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԴՄ տպում առցանց խանութի դեպքում

Հասմիկ. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հարցը վերաբերում է օնլայն խանութին, որը ներկայացնելու է այլ խանութների ապրանքը իր կայքում և ծառայության մատուցման համար հաշիվ է գրելու, որպես միջնորդ ընկերություն:
  1. Եթե այդ գործընկեր խանութներից որոշ ապրանքի քանակ ունենա օնլայն խանութի պահեստում և իրականացնի առաքում պահեստից, ՀԴՄ տպու՞մ է գործընկեր խանութը։ Այդտեղ խնդիրը կայանում է նրանում, որ եթե գործընկեր խանութը տպի ՀԴՄ, մեր պահեստից առաքելու դեպքում առաքիչը պիտի գնա տվյալ խանութը ՀԴՄ վերցնի, հետո տանի ապրանքը պատվիրատուին, ինչը խելամիտ տարբերակ չէ: Հնարավո՞ր է գործընկեր խանութը տպի ՀԴՄ պլանավորված տարբերակը, ուղարկի հաճախորդի էլ. հասցեին:

  2. Եթե օնլայն խանութը տպի ՀԴՄ, ճիշտ չի լինի, քանի որ ձեռք չի բերում ապրանքը, և եկամուտներ կերևա հանրայինում, որոնք իրականում չեն ստացվում։

Խնդրում եմ, առաջարկեք՝ ինչպե՞ս այս գործընթացը կարելի է ճիշտ կազմակերպել:

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրել առաքման մեքենային

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Իմ հարցը կայանում է հետևյալում․ մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի ապրանքներն առաքող իր մեքենային, եթե դեռևս հայտնի չէ, թե որ գնորդն ինչ ապրանք է գնելու իր տեսականիից: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Արփինե. Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, վաճառում է կաթսաներ՝ փաստաթղթով ձեռք բերված, այս պահին խանութը, որում իրականացնում էր վաճառքը, փակվում է, կարելի՞ է արդյոք ՀԴՄ-ն վերահասցեավորել բնակարանի հասցեով և կատարել առաքում՝ տպելով ՀԴՄ կտրոն կանխիկով վճարել ցանկացողների համար։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ գրանցե՞լ, թե՞ հիմնադրել ՍՊԸ

Էդվարդ. Բարև ձեզ: Մանկական ներկելու գրքույկներ տպագրելու և վաճառելու համար Ա/Ձ գրանցե՞լ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկ եմ վճարելու: Վաճառքը լինելու է օնլայն տարբերակով, միայն առաքումով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործունեությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Տոմա. Բարև ձեզ: Եթե ես սնունդ եմ արտադրում արտադրամասում, չունեմ հանրային սննդի նման որևէ վաճառքի կետ, սակայն առաքմամբ եմ մոտեցնում պատվիրատուներին, արդյո՞ք չեմ կարող համարվել միկրոձեռնարկություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում

Արփինե. Բարև ձեզ։ G 47190 (մանրածախ առևտուր ոչ մաստագիտացված խանութներում) դասակարգչով, շրջ. հարկի դաշտում աշխատող ԱՁ-ն առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում այլ հարկեր չի վճարում չէ՞, դուրս է գրում հաշիվը և նույն՝ 5 % - 4 %, բայց ոչ պակաս քան 1,5 % սկզբունքով հարկվում։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու ԱՁ-ն

Անի. Բարև ձեզ: Կխնդրեմ՝ օգնեք հասկանալ. եթե ցանկանում եմ ԱՁ բացել՝ իրավաբանական անձին սնունդ մատակարարելու համար, ինչպիսի՞ հարկատեսակներով պետք է հարկվել, և կա՞ արդյոք տարբերություն միայն առաքումով աշխատելու դեպքում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ա/Ձ-ն զբաղվում է կահույքագործությամբ

Արամ. Հարգելի մասնագետներ, հարցս հետևյալն է՝ ես հանդիսանում եմ Ա/Ձ, չունեմ ՀԴՄ սարք, զբաղվում եմ կահույքագործությամբ։ Հաճախորդից ստանում եմ բանկային փոխանցում, առաքման ժամանակ դուրս եմ գրում հաշիվ-ապրանքագիր։ Հասկացել եմ, որ կանխիկ վճարման դեպքում պետք է տամ դրամարկղի մուտքի օրդեր, բայց նախ ես չունեմ դրամարկղ, չունեմ կնիք, և հետո այնտեղ կա հաշվապահի ստորագրության տեղ և գանձապահի ստորագրության տեղ։ Ես որտե՞ղ պետք է ստորագրեմ, և արդյո՞ք առանց կնիքի այդ փաստաթուղթը կհամարվի վավեր։ Շնորհակալություն: