Tag: ավիատոմսեր

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով

Ani. Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով: Ավիատոմսերի վաճառքի ենթագործակալության պայմանագրի համաձայն տասն օրը մեկ հաշվետվություն պետք է կազմել, որը ներառում է աուդիտ, ագենտ և չիրացված թռիչքային կուպոնները: Կարող եք իմ էլ. պոստի հասցեին( larush-ani շնիկ mail.ru ) ուղարկել նման հաշվետվության ձև կամ օրինակ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների հարկային առանձնահատկություններ

Վարդան. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ինչ հարկային առանձնահատկություններ, նրբություններ կան` կապված ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների գործունեության հետ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք զբոսաշրջության ոլորտը ազատված է հարկերից

Տաթև. Բարև ձեզ: Ես հիմնել եմ մի ընկերություն, որը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով և տուրիզմով: Ընկերությունում միայն ես եմ աշխատում: Տարբեր աղբյուրներից լսել եմ, որ տուրիզմն ազատված է հարկերից: Արդյո՞ք դա այդպես է: Եվ երկրորդ հարցս` ի՞նչ հարկեր պետք է վճարվի ընկերության կողմից:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱԱՀ-ից ազատված ՍՊԸ պարտավոր է եռամսյակային ԱԱՀ հաշվետվություն ներկայացնել

iveta. Բարև Ձեզ, շտապ պետք է օգնություն: ՍՊԸ զբաղվում է միայն ավիատոմսերի վաճառքով, ազատված է ԱԱՀ-ից, սակայն միայն վերջերս հարկայինից արձանագրություն ենք ստացել, ըստ որի ՍՊԸ պարտավոր է եռամսյակային ԱԱՀ հաշվետվություն ներկայացնել 2013-2014թթ համար: Արդյո՞ք ԱԱՀ-ից ազատված ՍՊԸ պարտավոր է եռամսյակային ԱԱՀ հաշվետվություն ներկայացնել:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքում 3 մլն դրամ գերազանցող գումարի գրանցում

214 Գառնիկ. ՍՊ Ընկերությունը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, հանդիսանում է միջնորդ և վճարվում է միջնորդավճարով: Ամսական շրջանառությունը գերազանցում է 3 մլն. դրամը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք որպես խախտում չի դիտվի դրամարկղային գրքում գրանցել ամսվա կտրվածքով 3 մլն դրամ գերազանցող գումար: Հակառակ դեպքում ինչպե՞ս վարվել կամ ի՞նչ օրենքներով առաջնորդվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տուրիստական գործակալությունը վաճառում է տուր-փաթեթներ

Hasmik. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. տուրիստական գործակալությունը վաճառում է տուր-փաթեթներ, որտեղ ներառված է ավիատոմսի գումարը և գործակալության ծառայության վճարը: Շրջանառության հարկը ո՞ր գումարից է հաշվարկվում` ամբո՞ղջ տուր փաթեթի գնից, թե՞ ավիատոմսի արժեքը հանած գումարից: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպություն

Գուրգեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ինձ մոտ կա մի պարզաբանում ՊԵԿ նախագահի տեղակալի կողմից ստորագրված, համաձայն որի գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող ծառայությունների մատուցման գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող անձը "Շրջանառության հարկի մասին" ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված այլ պայմաններին բավարարելու դեպքում կարող է լինել շրջանառության հարկ վճարող: Տվյալ դեպքում ավիատոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է հանդիսանալ շրջանառության հարկ վճարող, իսկ եթե կազմակերպությունը միաժամանակ զբաղվում է նաև արտագնա տուրիզմով, "Շրջանառության հարկի մասին" ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված այլ պայմաններին բավարարելու դեպքում կարո՞ղ է լինել շրջանառության հարկ վճարող, եթե այո, ապա ո՞րը կդիտվի հարկվող շրջանառությունը (տուր փաթեթի ամբո՞ղջ արժեքը, թե՞ տուրիստական կազմակերպությանը հասանելիք վարձատրության գումարը): Նախապես շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր գումարը կհամարվի իրացումից հասույթ

Gurgen. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով, շրջանառության հարկի դեպքում ո՞րն է համարվում իրացումից հասույթը (շրջանառությունը):
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը հարկվել շրջանառության հարկով

Արման. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը զբաղվում է արտագնա տուրիզմով, ինչպես նաև ավիատոմսերի վաճառքով (ավիատոմսերի վաճառքից ստանում է կոմիսիոն եկամուտ): Կարո՞ղ է արդյոք 2013 թ.-ից հարկվել շրջանառության հարկով (2012 թ-ին շրջանառությունը 30 մլն-ը չի գերազանցել):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Լիցենզավորվող գործունեություն

Անահիտ. Հարգելի հաշվապահներ, իմ հարցը հետևյալն էˋ ո՞ր օրենքում կգտնեմ լիցենզիավորվող գործունեության ցանկը, հատկապես ինձ հետաքրքրում է ավիատոմսերի վաճառքի գործունեության հիմքերը թույլատրող փաստաթղթերը: Նախապես շնորհակալ եմ օգնության համար: