Tag: ավտոմեքենա

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն է կազմում մաքսազերծման գումարը

Նարեկ. Ողջույն։ Խնդրում եմ օգնեք հաշվարկել մաքսազերծման գումարը հետևյալ ինքնաթափ բեռնատար ավտոմեքենայի համար։ 2016թ. շարժիչի ծավալը 8 լիտր, ԵԱՏՄ երկիր չհանդիսացող երկրից ներմուծված։ Մաքսային արժեքը (մեքենայի գին + տրանսպորտային ծախս) = 24 000 դոլար։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է ԱԱՀ հաշվանցել մարդատար ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում

Թամարա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ՝ եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ը մարդատար ավտոմեքենա գնի կազմակերպությունից կամ լիզինգով, գնի մեջ մտնող ԱԱՀ հաշվանցվու՞մ է, թե՞ ոչ: Պատասխանը խնդրում եմ ուղարկել tamaragasparyan շնիկ yahoo.com հասցեով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ ցանկանում է զբաղվել միջպետական բեռնափոխադրումներով

Արփինե․ Բարև ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է զբաղվել միջպետական բեռնափոխադրումներով, գործելու է շրջհարկի համակարգում (յուր․ եռամսյակ շրջանառության 5% + ԱՁ-ի համար 5 000 շահութահարկ, 5 000 սոց․ ամսական, դրոշմանիշային տարեկան, վարորդների մասով եկամտային հաշվարկներ ամսական)։ Բացի այս հարկերից ու հաշվետվություններից ի՞նչ քայլեր պետք է արվի, և ի՞նչ թույտվություններ են պետք մեքենաների մասով սահման հատելու համար։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Երկուսից ավելի մեքենաների ներմուծում և վաճառք

Եվա․ Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: Եթե ներմուծել եմ 3 ավտոմեքենա և վաճառել, ապա եկամտային պետք է հանձնեմ երեքի համար էլ, թե՞ 2-ից սկսած:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վառելիքի ծախսագրման հետ կապված

Արեգ․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք ձեռք բերելու ավտոմեքենայի անհատույց օգտագործման պայմանագրի ձև։ Եվ ունեմ երկու հարց. 1.Պայմանագիրը կնքելուց հետո կարո՞ղ եմ օգտագործված վառելիքը համարել ծախս ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկում 2.ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ձեռք բերված վառելիքը կարելի՞ է դեբետագրել, եթե դա ձեռք է բերվել ՀԴՄ կտրոններով
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը գնել է մեքենա ֆիզ. անձից

Քրիստինե. Բարև Ձեզ։ Կազմակերպությունը գնել է մեքենա ֆիզ. անձից 3 ամիս առաջ և չի տվել եկամտային հարկի հաշվետվություն։ Ի՞նչ տուգանք կառաջանա ճշտում տալուց հետո, եթե առաջացող հարկի գումարը գերազանցելու է 200 000 դրամը։ Եվ ի՞նչ հետևանք կլինի, եթե հաշվետվություն չուղարկվի։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

2-րդ մեքենայի վաճառքի վերաբերյալ

Davit. Բարև Ձեզ: Ես ունեմ 2 մեքենա՝ իմ անունով գրանցված: 2-ի հարկերը տրված են, եթե վաճառեմ մեքենաներից մեկը՝ մնացած ամիսների չքշված հարկը փոխանցվու՞մ է իմ հաշվին, թե՞ չէ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ներմուծմամբ զբաղվող Ա/Ձ-ի համար կնիք ունենալն անհրաժեշտ է

Ani. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ: 1. Ներմուծող Ա/Ձ-ի համար արդյո՞ք պարտադիր է կնիքի առկայությունը, եթե այո, ապա որտեղ է օգտագործվում: 2. Ա/Ձ-ն ցանկանում է ներմուծել մեքենա, արդյո՞ք կա դեպք, որի համաձայն հնարավոր է չվճարել ԱԱՀ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ցանկանում է իրեն պատկանող մեքենաները վարձակալության տալ

Արմինե. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն ցանկանում է իրեն պատկանող մեքենաները վարձակալության տալ: Դրա համար ի՞նչ քայլեր է անհրաժեշտ անել, ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ. Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ: Ընկերությանը պատկանող մեքենան վթարի է ենթարկվել, որից հետո ընկերությունը ստացել է հատուցման գումար ապահովագրական ընկերության կողմից՝ բանկային փոխանցումով: Այդ գործարքը ինչպե՞ս պետք է ձևակերպել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք այս տարի ևս պետք է աշխատել շրջանառության հարկի դաշտում

Հայկ. Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնել, շտապ է: Եթե ՍՊԸ-ն 2020թ. աշխատել է շրջհարկով, իրականացնում է մաքրման ծառայություններ՝ N81210 գործուն. տեսակով, միաժամանակ ունի երկու ավտոլվացման կետեր՝ G45204, որոնցից մեկում կա ՀԴՄ, իսկ մյուսը՝ "Լվա ինքդ" մետաղադրամով աշխատող: 2020թ. համար "Լվա ինքդ" ավտոլվացման կետում հասույթը ինքնուրույնաբար հաշվել ենք և ներկայացրել շրջհարկի հաշվետվության մեջ: Հարցս հետևյալն է. այս տարի նույնպե՞ս պետք է աշխատել շրջհարկի դաշտում, 2020թ. շրջանառությունը չի գերազանցում 24 մլնը: Եվ 2-րդ հարց. պարտադիր է "Լվա ինքդ" ավտոլվացման կետում ունենալ ՀԴՄ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել մեքենա

Մելինե. Բարև Ձեզ: Եթե կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել մեքենա 2021 հունվարին՝ պե՞տք է հանձնի 163 ձևը հաշվետվություն 2022թ-ին, թե՞ հունվար ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում 10%-ով հարկվելը բավարար է:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա

Սուրեն. Բարև Ձեզ: Մեր կազմակերպությունը ձեռք է բերում ավտոմեքենա ֆիզիկական անձից։ Հարց 1։ Խնդրում եմ ասեք, դրա համար հաշիվ ապրանքագիր անհրաշե՞շտ է։ Հարց 2։ Ի՞նչ ձևով է հաշվարկվելու և վճարվելու ֆիզիկական անձի եկամտային հարկը։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի գույքահարկի վերաբերյալ

Անի. Բարև Ձեզ: Իմ մեքենան հայկական պետ. համարանիշով գտնվում է ՌԴ-ում: Հնարավո՞ր է այնտեղից վճարել գույքահարկը, եթե այո, ապա ինչպե՞ս։ Կանխավ շնորհակալություն: