Tag: ավտոտրանսպորտային

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր գումարից է հաշվարկվելու ԱԱՀ

Հայկ Մ. Վաճառել եմ երկու ավտոմեքենա մարտ և մայիս ամիսներին, երկրորդ մեքենայի գինն է 1 600 000դր: Ինձ ծանուցագիր է եկել, որ ես պետք է վճարեմ 20% ԱԱՀ: Բայց չէ՞ որ ես մեքենայի մեջ աշխատել եմ ընդամենը 250 000դր, արդյո՞ք չպետք է հենց 250 000-ի ԱԱՀ-ն վճարեմ, ինչու՞ վճարել 1 600 000-համար, եթե ես պետք է իմ աշխատած 250 000-ի գումարի 20%-ը մուծեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն իրեն պատկանող բեռնատար մեքենայով ապրանքներ է առաքում

Արմեն. ԱՁ-ն իրեն պատկանող բեռնատար մեքենայով ապրանքներ է առաքում տարբեր խանութների: Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ուղեկցող փաստաթղթի հարցը: Գրե՞լ տեղափոխման փաստաթուղթ, հետո որ խանութը ինչ ապրանք որ ցանկանում է, այդ մասով դուրս գրել հաշիվ, թե՞ գրել հաշիվներ, հետո ճշգրտող հաշիվներով ձևակերպել վերադարձը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք մեքենայի բենզինը թույլատրվում է ծախս ճանաչել

Ա. Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող: Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է ավտոմեքենա ներմուծել

Arman Levoni. Բարև ձեզ: Ես անհատ ձեռնարկատեր եմ և իմ ԱՁ-ի կարիքների համար ցանկանում եմ Վրաստանից ներկրել մարդատար ավտոմեքենա: Ես կարո՞ղ եմ չվճարել մաքսազերծման վճարը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ձեռքբերված տրանսպորտային միջոցի ԱԱՀ-ն հաշվանցվում է

Arsine. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ներկայացնում է եռամսյա հաշվետվություն: Ապրիլ ամսին ձեռք է բերել տրանսպորտային միջոց Գերմանիայից և մաքսազերծման ժամանակ վճարել է մաքսային ԱԱՀ: ԱԱՀ հաշվետվության մեջ արդյո՞ք հաշվանցվում է արդեն վճարված ԱԱՀ-ն, եթե այո, ապա հաշվետվության ո՞ր տողում է ներկայացվում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի նոտարական վավերացում

Արմեն. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք մեքենայի վարձակալության պայմանագիրը պետք է նոտարական վավերացում ունենա: Շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը ապրանք է ներմուծում ՌԴ-ից

Հասմիկ. Հարգելի հաշվապահներ, ընկերությունը ապրանք է ներմուծում ՌԴ-ից: Վաճառողը ապրանքը ներմուծելու է ՀՀ, այն տեղադրելու է և նոր միայն հանձնելու գնորդին: Հարցերս հետևյալն են՝ 1. ՀՀ սահմանից մինչև գնորդ ընկերության հասցե տեղափոխման ճանապարհածախսը պե՞տք է ընդգրկել հարկային բազայում, թե՞ ոչ: 2. Ո՞ր օրվա փոխարժեքով է վերահաշվարկվում հարկային բազան՝ ՀՀ սահման հատելու՞, թե՞ ապրանքը հաշվառման վերցնելու: Կանխավ շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվարկ

Anna. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել մեկ հարցով: 2016թ-ին ռուսական կազմակերպությունից տրանսպորտային ծառայության դիմաց ստացել ենք հաշիվ, սակայն այդ գումարը դեռ չենք փոխանցել: Արդյո՞ք պետք է ներկայացնել ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվարկ մինչև փետրվարի 20-ը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոտրանսպորտային միջոցի գույքահարկ

Աննա Պլուզյան. Բարև Ձեզ: Ես իմ սեփական փոխադրամիջոցի 2016 թ-ի տարեկան գույքահարկը վճարել եմ ամբողջությամբ և վերցրել զրոյական տեղեկանք: Տարեվերջին բանկերում տեխզննման կտրոն չլինելու պատճառով ավտոմեքենան տեխզզնում չի անցել: 2017 թ-ին ինձնից պահանջում են տվյալ տարվա ամբողջ գումարը զրոյական տեղեկանք տրամադրելու համար: Արդյո՞ք ես կարող եմ վճարել միայն հունվար ամսվա գումարը, և ինձ տրամադրեն տեղեկանք, որ ես հունվարի 30-ի դրությամբ գույքահարկի պարտք չունեմ: Եթե այո, ապա ո՞ր օրենքով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի մաքսազերծում

Հայկ. Ես Մոսկվայում մեքենա եմ գնել, Mercedes-Benz E 240, 2001 թ. 170 ձ. ու.: Տրանզիտ համարներով: Գործու՞մ է այդ դեպքում մաքսազերծում և եթե այո, ապա ի՞նչ տոկոսադրույքներով և տուրքերով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի հաշվարկ

Հասմիկ. Ինչպե՞ս կարելի է հաշվարկել 1998 թվականի արտադրության մեքենայի գույքահարկը: Մեքենան Ֆորդ էքսպեդիցիոն մակնիշի է, շարժիչի հզորություը 160/218 ԿՎՏ/Ձ.ՈՒ: հաշվարկում եմ տարեկան գույքահարկը ըստ մեքենայի տեսակի. (218*300)+ (218-150*1000)*0.5 = 133 400 դրամ: Խնդրում եմ պատասխանել՝ ճի՞շտ եմ հաշվարկել:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան նվիրատվության դեպքում

258 Garnik. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանման կարգով պատասխանեք. առևտրային ընկերությունը ցանկանում է նվիրատվություն անել մեկ այլ առևտրային ընկերությանը մեքենա: Արդյո՞ք որևէ խնդիր կա այստեղ կամ սահմանափակում, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Նախապես շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կառաջանան հարկային պարտավորություններ ավտոմեքենաների վաճառքից

229 Vaal. Բարև ձեզ: Խնդրում եմ հստակեցնել՝ Եթե ունեմ երկու ավտոմեքենա, երկուսի ձեռքբերման պահից անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, կարո՞ղ եմ արդյոք երկուսը միաժամանակ (առանց մեկ տարվա ընդմիջման) վաճառել առանց ԱԱՀ կամ այլ հարկ վճարելու: Ինչքան հասկացա ԱԱՀ մասին օրենքից` կարող եմ: Միգուցե այլ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով է կարգավորվում, կամ ուղղակի` ԱԱՀ մասին օրենքի 6-րդ հոդվածի թյուրըմբռնման պատճառով է այս հարցը ծագել (խոսքը տվյալ գույքի ձեռքբերմանը, այլ ոչ թե` գործարքի իրականացմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածի մասին է) Շնորհակալություն:
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումներով

207 Արթուր. Բարև ձեզ: Ինձ անհրաժեշտ է հաշվապահական և հարկային տեղեկատվություն և խորհրդատվություն, թե միջազգային և միջշրջանային բեռնափոխադրում իրականացնելու համար ԱԱՀ-ով աշխատող ընկերություն է պետք բացել, թե՞ հաստատագրված վճարով, եթե. 1. Բեռնատար մեքենան սեփական է, 2. Բացվող ընկերությունը հանդիսանալու է միջնորդ բեռի տիրոջ և բեռնափոխադրում իրականացնողի միջև Եթե հնարավոր է հանդիպել և ստանալ մանրամասն անհրաժեշտ և բավարար հաշվապահական և հարկային խորհրդատվությունը անմիջական բանավոր հարց ու պատասխանի միջոցով, ապա կոնտակտ թողեք, ես կկապվեմ Ձեզ հետ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ

Մարիամ Հարությունյան. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ հարկատեսակներով է հարկվում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ՍՊԸ-ն: Տվյալ ՍՊԸ-ն չի գերազանցում 58,5 միլիոնի շեմը (նոր ստեղծված կազմակերպություն է): Ունի 1 հիմնադիր, վերջինս էլ հենց հանդիսանում է ընկերության տնօրենը, այլ աշխատող չունի: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել շտապ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր գումարը կհարկվի շրջանառության հարկով

Կարեն. Հարգելի գործընկերներ, այսպիսի մի հարց. A կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրման միջնորդային գործունեությամբ` հանդիսանում է միջնորդ բեռը տեղափոխողի (բեռի տիրոջ, B) և բեռնափոխադրումներ իրականացնող (C) կազմակերպության միջև: A կազմակերպությունը դուրս է գրում հաշիվ-ապրանքագիր B-ին, ստանում է հաշիվ-ապրանքագիր C-ից, տարբերությունը A-ի եկամուտն է: Շրջանառության հարկով հարկվելու դեպքում A-ի համար ո՞ր գումարը կհամարվի հարկվող եկամուտ` B-ին տրված հաշվի մեջ նշված ամբողջ գումարը, թե այդ գումարի և C-ից ստացված հաշվի մեջ նշված գումարի տարբերությունը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել մեքենայի գույքահարկը

Մհեր. Ինչպե՞ս կարելի է հաշվարկել 2000 թվականի արտադրության մեքենայի գույքահարկը: Մեքենան Mercedes E320 մակնիշի է, տիպարտ 3.199, շարժի հզորություը՝ 224 ձիաուժ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ճիշտ է եկամտային հարկ պահելը

Լուսիկ Այվազյան. Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձանց հետ կնքվել է տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր: Ֆիզիկական անձը ծառայության է մատուցում դրա կառավարման և տեխնիկական շահագործման համար: Աշխատանքներ կատարելուց հետո հաշվարակվել է վարձակալության գումարը համաձայն պայմանագրի, և այդ գումարից հաշվարկվել է եկամտային հարկ: Արդյո՞ք ճիշտ է եկամտային հարկ պահելը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագիր

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ տրամադրել տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագիր ծառայությունների մատուցմամբ և առանց ծառայությունների մատուցման: Կանխավ շնորհակալություն: