Tag: ԱՏԳ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՏԳ կոդի հետ կապված

Ալեքս. Բարև Ձեզ: Կազմակերպության ապրանքը եկել է Հայաստան: Ինվոյսի մեջ գրված է այլ ԱՏԳ կոդ, /481920000/ դեկլարացիայի մեջ այլ ԱՏԳ, /48211000/: Մաքսազերծելու համար որի՞ն են առաջնահերթություն տալիս:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՏԳ կոդի հետ կապված

Ալեքս. Բարև Ձեզ՞ Կազմակերպությունը համաձայն չէ ներմուծված ապրանքի ԱՏԳ կոդի հետ և ցանկանում է բողոքարկել: Ինչպե՞ս պետք է դա անել: Մեկ հարց ևս՝ վաճառող կազմակերպությունը նշել է այնպիսի ԱՏԳ կոդ, որը առկա չէ ԱՏԳ ԱԱ-ում՝ ինչպե՞ս վարվել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՏԳ կոդը չնշելու օրենքը գործում է նաև 2021թ. համար

Հասմիկ. Բարի օր, հարգելի կոլեգաներ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Մի հարցով կարո՞ղ ենք ինձ օգնել: 58 350 000 դրամ շրջանառության դեպքում ՀԴՄ կտրոնի վրա ԱՏԳ կոդը չնշելու օրենքը գործու՞մ է նաև 2021թ. համար: Եթե դժվար չի հղում կտաք ՀՕ հոդվածի վրա: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որտեղից ձեռք բերել ԱՏԳ կոդերի ցանկը

Հարգելի հաշվպահներ, կարո՞ղ եք ինձ ծառայությունների ԱՏԳ կոդերի ցանկ տալ։ Ինձ անհրաժեշտ է հանրային սննդի ոլորտում ՀԴՄ կտրոնի վրա արտացոլվող ՍՊԱՍԱՐԿՈՒՄ 10% ծառայութան ԱՏԳ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել վիճակագրական արժեքը

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կասեք՝ ինչպե՞ս հաշվարկել ԵՏՄ-ից մի բեռնափոխադրման 8 տարբեր ԱՏԳ ունեցող ապրանքների վիճակագրական արժեքը վիճ. հաշվետվության մեջ լրացնելու համար, և ի՞նչ գործակցով բաշխել բեռնափոխադրման ծախսը 8 ԱՏԳ-ի համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը ապրանք է ներմուծում

Լուսինե. Բարև ձեզ: Ընկերությունը ներմուծում է հատակամաքրիչ, մաքրող հեղուկ և լաթ, որոնք և վաճառում է որպես մեկ հավաքածու: Նշված հավաքածուն հայտարարագրվում է դրոշմապիտակավորման ոչ ենթակա ԱՏԳ կոդով: Սակայն միջի հեղուկը առանձին ներմուծելու դեպքում հայտարարագրվում է դրոշմապիտակավորման ենթակա կոդով և օրենքին համապատասխան վերագրվում և դրոշմապիտակավորվում է: Ինչպե՞ս պետք է վարվել նման դեպքում համապատասխան հավաքածուի հետ: Արդյո՞ք պետք է առանձին վերագրել միջի հեղուկը և դրոշմապիտակը փակցնել տուփի վրա: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՏԳ ԱԱ ծածկագրեր

Մարիամ. Բարև ձեզ, շատ մեծ խնդրանք, հարգելի հաշվապահներ, եթե ստորև նշված ապրանքներ ներմուծում եք խնդրում եմ ուղարկել matevosyan.mariam13 շնիկ gmail.com էլ. փոստին ԱՏԳԱ կոդերը հնարավորինս շտապ, կանխավ շնորհակալություն. միջին արևածաղկի սերմեր՝ բոված, աղով միջին արևածաղկի սերմեր՝ բոված, անալի խոշոր արևածաղկի սերմեր՝ բոված, աղի խոշոր արևածաղկի սերմեր՝ բոված, անալի ձավար բլղուր հաճար հնդկաձավար (գրեչկա) ոսպ բրինձ թայլանդական բրինձ դեղին բրինձ կլոր կոտրած գարուխ Չորացված միրգ
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր ամսաթվի միջին փոխարժեքով հաշվարկել ինքնարժեքը

216 Նարինե. Համաձայն "Շահութահարկով հարկման նպատակով արտարժույթով արժութային գործարքները հաշվառելու վերաբերյալ" 22.03.2010թ-ի N 4 պաշտոնական պարզաբանման 4-ի ա կետի արտաքին տնտեսական գործունեությանը դասվող գործարքների շրջանակներում ռեզիդենտի կողմից ձեռքբերված ապրանքների և պարտավորությունների սկզբնական (ձեռքբերման) արժեքները որոշվում են մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահին (այլ ոչ թե` ներմուծված ապրանքների մաքսային մարմիններում հայտարարագրման օրը) միջին փոխարժեքից ելնելով: Արդյո՞ք սա չի նշանակում, որ անկախ ինկոթերմս-ից, սեփականության իրավունքը ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահը ինվոյսի դուրս գրման ամսաթիվն է, և բոլոր դեպքերում ինքնարժեքը պետք է հաշվարկվի ինվոյսի ամսաթվի միջին փոխարժեքով:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի շահութահարկի վերաբերյալ

Աշոտ. Բարձ Ձեզ, եթե հնարավոր է` կխնդրեի պատասխանել հետևյալ հարցիս: Կարդալով ոչ ռեզիդենտների շահութահարկի հրահանգը` պարզ է դառնում, որ եթե ոչ ռեզիդենտը մեր կազմակերպությանը ծառայություն է մատուցել ՀՀ-ից դուրս, ապա այդ ծառայության համար մեր կողմից վճարված եկամուտը չի համարվի հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտ (քանի որ ծառայությունների մատուցման վայրը ՀՀ-ն չէ) և չի հարկվի շահութահարկով: Սակայն հրահանգում բերված օրինաներում որպես հայաստայան աղբյուրներից ստացված եկամուտ համարելու համար դիտարկվում է Հայաստանից վճարում կատարած լինելու հանգամանքը: Անկեղծ ասած` ես չեմ կողմնորոշվում` որ հանգամանքը պետք է հիմք ընդունել, ծառայության մատուցմա՞ն վայրը, թե վճարմա՞ն վայրը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք իրականացվում է ԱՏԳ

Սաթեն. Խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունն ապրանքներ է ներմուծում Հայաստան Չինաստանից: Ինվոյսում առանձին տողերով նշվում են ապրանքի արժեքը և տեղափոխման արժեքը: Տեղափոխումը կատարվում է DHL-ի կողմից: Մաքսային հայտարարագրում որպես ներմուծող նշվում է մեր կազմակերպության անվանումը: - Արդյո՞ք իրականացվում է արտաքին տնտեսական գործունեություն - Շահութահարկ պե՞տք է պահեմ ոչ ռեզիդենտից
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքները հիմք ընդունել

Սաթեն. Խնդրում եմ օգնեք ինձ: Մեր կազմակերպությունը գրանցված է ՀՀ-ում և ապրանքներ է ներմուծում ու արտահանում: Իրականացնում ենք ԱԱՀ-ից ազատված 15 հոդված և ԱԱՀ-ով հարկվող գործարքներ: - Դա դասվու՞մ է արտաքին տնտեսական գործունեության դասին, թե՞ ոչ: - Ներմուծման, ինչպես նաև արտահանման ժամանակ ո՞ր օրվա փոխարժեքը հիմք ընդունեմ Մասնավորապես, Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Մանրամասն