
Արդյո՞ք աշխատողը կստանա չօգտագործված արձակուրդի փոխհատուցում
Artur.
Բարև Ձեզ:
Կազմակերպությունում աշխատում եմ 2 տարի 7 ամիս (շաբաթական 5 աշխատանքային օր, լրիվ դրույքով), սակայն մինչ օրս արձակուրդային օրերս չեմ օգտագործել: Այժմ ազատվում եմ աշխատանքից: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար): Լսել եմ, որ 2012թ. օգոստոս ամսից վերջնահաշվարկի ժամանակ հաշվի է առնվում միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը:
Կանխավ շնորհակալություն,
Հարգանքով,
Արթուր

Արձակուրդայինի հաշվարկ
Srbuhy.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ճիշտ հաշվարկել արձակուրդային.
աշխատողը աշխատանքի է ընդունվել 2012թ. հուլիսի 1-ից, աշխատում է 6-օրյա գրաֆիկով, աշխատավարձը 2012թ.-ին պայմանագրով եղել է 70 000 դրամ, 2013 թ.-ից վերահաշվարկելուց հետո 86 000 դրամ է, աշխատողին օգոստոսի 1-ից օգոստոսի 24 ամենամյա արձակուրդ սխալ եմ հաշվարկել, խնդրում եմ կհաշվե՞ք, թե ինչքան է կազմում իր արձակուրդային գումարը, եթե կարելի է քայլերով գրեք հաշվելիս, և գրեք, թե արձակուրդային գումարը երբ է վճարվում:
Կանխավ շնորհակալ եմ:

Միջին աշխատավարձի հաշվարկ
Կարինե.
Ինչպես գիտենք, նպաստի հաշվարկման համար հիմք է հանդիսանում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու ամսվան նախորդած վերջին տասներկուամսյա ժամանակահատվածում աշխատողի համար հաշվարկված եկամուտը: Հարցս հետևյալն է` եթե 12 ամիսների մեջ կա արձակուրդ գնացած ամիս, արձակուրդային գումարն մասնակցու՞մ է միջին աշխատավարձի հաշվարկին:

Արդյո՞ք աշխատողը ունի հետմուծում
Նարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
աշխատողը (ուսուցիչը) ընդունվել է աշխատանքի 01.09.2012թ, 50 օր օգտվել է չվճարվող արձակուրդից, ապա հուլիսին հերթականից (35օր): Ազատվում է՝ 01.09.2013թ.: Հետմուծում ունի՞, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք աշխատողին հասնում է արձակուրդ
Իրինա.
Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանալ` արդյո՞ք ս/թ մարտի 15-ին աշխատանքի ընդունված աշխատողին օգոստոսի մեկով արձակուրդ հասնում է, թե՞ ոչ: Եթե այո, կուզեի իմանալ հաշվարկի ձևը` մանրամասնորեն, եթե ամսական աշխատավարձը կազմում է 66 500 դրամ: Կանխավ շնորհակալություն:

Ազատված աշխատողի արձակուրդային գումարի հետ պահում
Հայկ.
Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.06.2012թ.-ին և սպառել է իր 2012-2013թթ. արձակուրդը, արդյո՞ք իրավունք ունի այս տարվա հուլիսից նորից արձակուրդ գնալու: Եթե այո, ապա սեպտեմբերին աշխատանքից ազատվելուց արդյո՞ք պետք է հետ պահել վճարված արձակուրդային գումարը: Հուսով եմ՝ կօգնեք, շնորհակալ եմ:

Արձակուրդայինի հաշվարկի ժամանակ
nara.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրւմ եմ օգնեք: Արձակուրդայինի հաշվարկի ժամանակ տվյալ տարվա մեջ մեկ ամսվա պարապուրդը ինչպե՞ս է գումարվոմ: Հմարվում է սովորակա՞ն ամիս:

Որքա՞ն կկազմի արձակուրդայինը
Ռուզաննա.
Բարև ձեզ, ես ուսուցչուհի եմ, ստանում եմ ամսական 86990 դրամ: Հուլիսի 1-ից գնացել եմ արձակուրդ: 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ինչքա՞ն կկազմի իմ արձակուրդայինը: Նշեմ, որ 2012-2013 ուստարում ոչ մի փոփոխություն չի եղել աշխատավարձիս:

Արդյո՞ք կվճարվի արձակուրդային
Գալյա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Ուսուցիչը 2012թ. հուլիսի 1-ից օգտվել է իր հերթական ամենամյա արձակուրդից: 2013թ. մարտի 4-ից գտնվում է ֆիզ. արձակուրդի մեջ, որը լրանալուց հետո գտնվելու է փոքր երեխայի խնամքի արձակուրդի մեջ: Ուսուցչի՝ մինչև ֆիզ. արձակուրդ մեկնելը աշխատած 6 ամիսների համար արձակուրդային վճար հաշվարկվելու և վճարվելու՞ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվարկել 2013թ. արձակուրդայինը
Թաթուլ.
Աշխատողի 2012թ. աշխատավարձը կազմել է 60 000 դրամ, 2013թ.` 73 585 դրամ: Աշխատանքային շաբաթը 5 օր է, 2012 թ-ին գնացել է արձակուրդ` մայիսին: Ինչպե՞ս հաշվարկել 2013թ. արձակուրդայինը, եթե նա ցանկանում է հունիսի 1-ին մեկնել արձակուրդ:

Ինչպե՞ս է կատարվում արձակուրդայինի հաշվարկը
Գոհար Վարդանյան.
Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ ինձ օգնել արձակուրդայինի հաշվարկի հարցում:
Աշխատողի ամսական աշխատավարձը կազմում է 126 000 դրամ: Նա օգտվում է իր հերթական 2013 թվականի արձակուրդից, 01.04.2013 թվականից, 20 աշխատանքային և 4 լրացուցիչ օր տևողությամբ: Ինչպե՞ս է կատարվում արձակուրդայինի հաշվարկը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
Նախապես շնորհակալություն:
Արմավիրի մարզի Նոր Արտագերսի գյուղապետարանի գլխավոր մասնագետ
Գոհար Վարդանյան

2013թ. հունվարի 11-ի թիվ 1 պարզաբանում
astxik.
Բարև ձեզ, հարգելի կադրերի աշխատակիցներ և հաշվապահներ: Հաշվետվություններում ինչպե՞ս ենք ներկայացնում արձակուրդային հաշվարկները:
Ինձ թյուրիմացության մեջ է գցել պ-ն Գ.Խաչատրյանի 2013թ. հունվարի 11-ի թիվ 1 պարզաբանումը.
2012թ. արձակուրդայինը ներկայացնել 2012թ. 4 եռ. հաշվետվությամբ, իսկ 2013 այս տարվա հաշվետվությամբ: Ի՞նչ եք կարծում` սա ինչպե՞ս կարելի է բացատրել (աշխատողին ապրիլին տալիս եմ արձակուրդ 2012-2013թթ համար):

Միջին աշխատավարձի հաշվարկ
astxik.
Հարգելի հաշվապահներ, ինձ հուզում է այսպիսի մի հարց` խոսքս միջին աշխատավարձի մասին է: Աշխատողին արձակուրդ եմ տրամադրում 2012-2013թթ համար ապրիլի 8-ից 15 աշխատանքային օրվա հաշվարկով, տվյալ աշխատողը աշխատանքի է ընդունվել 2012թ. հուլիսի 13-ին, ամսական ԱՎՈՒՄ-ը 2012-ին եղել է 60 000, իսկ 2013թ-ի հունվարից` 75 000: Խնդրում եմ հաշվարկել, կանխավ շնորհակալություն:

Որքա՞ն կկազմի աշխատողի վերջնահաշվարկը
Նարինե.
Բարև Ձեզ: Մի հարց ունեմ, ու կխնդրեի պատասխանել դրան: Աշխատողը, որն ընդունվել է աշխատանքի 01.07.2012թ., 5-օրյա աշխատանքային շաբաթով, իր աշխատանքի 8-րդ ամսում` 18.02.2013թ., գնում է ամենամյա արձակուրդի ամբողջությամբ` 20 օր տևողությամբ մինչև 19.03.2013թ.-ը: Նրան վճարվել է մաքուր 35.511 դրամ արձակուրդային (կեղտոտով 46.972 դրամ): Այնուհետև 20.03.2013-ից գալիս է աշխատանքի ու աշխատելով 4 օր` 26.03.13թ.-ին ազատվում է աշխատանքից: Մարտ ամսվա նրա կեղտոտ միայն աշխատավարձը կազմում է 10.200 դրամ: Նրա միջին ամսական աշխատավարձը կազմում է 49.321 դրամ: Ուզում եմ իմանալ, թե որքան կլինի նրա վերջնահաշվարկը ու որքան պետք է նրանից հետգանձում կատարել: Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով` Նարինե:

Ե՞րբ պետք է վճարել արձակուրդայինը
Արթուր.
Բարև ձեզ: Աշխատողին տրամադրել եմ արձակուրդ (20 օր) 01/02/2013-28/02/2013: Կարո՞ղ եք օգնել` ես այդ գումարը ամսի քանիսի՞ն վճարեմ, և այդ գումարը եկամտային հարկի հաշվետվությունում փետրվար ամսում ցույց տա՞մ: Հաշվարկի համար պետք է վերցնել 01/02/2012-31/01/2013 ժամանակահատվա՞ծը: Եվ ես կարո՞ղ եմ տրամադրել ոչ թե 20 օր, այլ 22օր: Շնորհակալություն:

Արձակուրդայինի հաշվարկ նոր փոփոխությունների դեպքում
Narine.
Խնդրում եմ օգնեք` ինչպե՞ս է պետք հաշվարկել արձակուրդային գումարը, եթե արձակուրդը ընկնում է դեկտեմբերի կեսից մինչև հունվարի կեսը ընկած ժամանակահատվածում եկամտային հարկի նոր օրենքի գործածման պայմաններում:

Ինչպե՞ս հաշվարկել արձակուրդայինը
Արման.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք արձակուրդ ձևակերպել: Ես աշխատողին արձակուրդ եմ ուղարկում 01.02.2013թ., վերջին անգամ գնացել էր արձակուրդ 31.12.2011թ: 2012թ. հունվարից-հունիս աշխատավարձը՝ 50 000 դրամ է եղել, հունիսից-դեկտեմբեր՝ 100 000 դրամ, հունվարին՝ 120 000 դրամ, աշխատում է 5-օրյա: Արձակուրդի գումարը ինչպե՞ս հաշվարկեմ, ե՞րբ վճարեմ և եկամտային հարկում ո՞ր ամսում ցույց տամ: Խնդրում եմ, շտապ օգնեք: Շնորհակալություն:

Հերթական արձակուրդի վերաբերյալ
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե աշխատակիցը աշխատանքի է ընդունվել 01.06.2012-ին և ասենք 02.2013-ին գնում է արձակուրդ 20 օրով, ապա սա վերաբերվում է 2012-ին, հետո նա նորից վերցնում է արձակուրդ ասենք 05.2013-ին արդեն 2013-ի համար, և ինչպե՞ս է սա օրենքով կարգավորվում: Այսինքն, դեռ մեկ տարի չաշխատած` նա ստացավ մոտ 2 ամսվա միջին աշխատավարձ: Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատողի արձակուրդայինները չեն վճարվել
Artyom.
Ես 2002 թվականից մինչև 2004 թվականը աշխատել եմ կազմակերպությունում ձուլման արտադրամասում գիշերային ռեժիմով, ու մինչ օրս էլ աշխատած տարիներիս արձակուրդայիններս չեն վճարվել: Խնդրում եմ պատասխանեք, թե ինչպես կարող եմ ստանալ:

2010թ.-ին ինչպե՞ս էր հաշվարկվում արձակուրդային
Վարդ.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` 2010թ.-ին ինչպես էր հաշվարկվում արձակուրդային վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ