Tag: արձակուրդային

Հերթական արձակուրդի վերաբերյալ

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե աշխատակիցը աշխատանքի է ընդունվել 01.06.2012-ին և ասենք 02.2013-ին գնում է արձակուրդ 20 օրով, ապա սա վերաբերվում է 2012-ին, հետո նա նորից վերցնում է արձակուրդ ասենք 05.2013-ին արդեն 2013-ի համար, և ինչպե՞ս է սա օրենքով կարգավորվում: Այսինքն, դեռ մեկ տարի չաշխատած` նա ստացավ մոտ 2 ամսվա միջին աշխատավարձ: Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատողի արձակուրդայինները չեն վճարվել

Artyom.

Ես 2002 թվականից մինչև 2004 թվականը աշխատել եմ կազմակերպությունում ձուլման արտադրամասում գիշերային ռեժիմով, ու մինչ օրս էլ աշխատած տարիներիս արձակուրդայիններս չեն վճարվել: Խնդրում եմ պատասխանեք, թե ինչպես կարող եմ ստանալ:

2010թ.-ին ինչպե՞ս էր հաշվարկվում արձակուրդային

Վարդ.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` 2010թ.-ին ինչպես էր հաշվարկվում արձակուրդային վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Շնորհակալություն:

Դրամական հատուցում չօգտագործված արձակուրդի համար

Աշոտ.

1996թ. նոյեմբերից աշխատել եմ համայնքի ղեկավար, այդ ընթացքում արձակուրդից օգտվել եմ 2 անգամ` 2003 թվականին և 12 օր 2011 թվականին: Նոյեմբերին կատարվելու է վերջնահաշվարկ: Ուզում եմ իմանալ` կարո՞ղ եմ ստանալ չօգտագօրծված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում բոլոր տարիների համար, այսինքն` 14 ու կես տարվա համար:

Միջին աշխատավարձի հաշվարկ

Arevik.

Բարև Ձեզ:
Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ: Արդյո՞ք տարվա կտրվածքով միջին աշխատավարձը հաշվելիս պետք է հանել այն 20 օրվա դիմաց ստացած գումարը, որ աշխատողը եղել է հերթական արձակուրդում:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է արձակուրդայինի վերահաշվարկ կատարել

Հասմիկ.

Եթե աշխատողը աշխատել է 6 ամիս, ապա գնացել է 20 օր արձակուրդ` 1 տարվա համար նախատեսված, այնուհետև արձակուրդից վերադառնալուց հետո ազատվել է աշխատանքից, արդյո՞ք արձակուրդայինի վերահաշվարկը պարտադիր է, և եթե չկատարվի վերահաշվարկ, ապա ի՞նչ կլինի: Կանխավ շնորհակալ եմ:

Ուսուցիչը ներկայացրել է հիվանդաթերթիկ

Lilu.

Եթե ուսուցիչը ներկայացրել է ծննդաբերության թերթիկ, կարո՞ղ եմ 140 օրը լրանալուց հետո վճարել իր հերթական արձակուրդը:

Համատեղությամբ աշխատողների ամենամյա արձակուրդը

olivia.

Արդյո՞ք համատեղությամբ աշխատողներին հասնում և վճարվու՞մ է ամենամյա հերթական արձակուրդը, և քանի՞ տեղից:

Արձակուրդայինի վճարում

Shahen Tovmasyan.

Հարգելի հաշվապահներ, հարգելի ընթերցող, ես սովորական աշխատող եմ Ա/Ձ մոտ որպես համակարգչային դիզայներ: Խնդրում եմ ինձ օգնեք գտնել հարցիս պատասխաները:

Արձակուրդ գնալուց ո՞վ է վճարում իմ արձակուրդայինը` Ա/Ձ, թե՞ պետությունը: Եթե իմ աշխատավարձը կազմում է 50.000 դրամ, ապա արձակուրդայինի չափը ինչքա՞ն կլինի: Խնդրում եմ Ձեզ պատասխանել նամակիս, եթե հնարավոր է` գրեք ինձ իմ emailin shahen շնիկ inbox.ru

Անչափ շնորհակալություն:

Աշխատանքային գրքույկում ժամանակաշրջանը պակաս է նշվել

Էմմա.

Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես աշխատել եմ հագուստի խանութում մոտ 5 տարի (11.09.2007 – 31.05.2008թթ. և 01.09.2008 – 15.03.2011թթ.) և միայն 16 օր եմ արձակուրդ գնացել, որի համար էլ, ցավոք, չի վճարվել արձակուրդային վճար: Աշխատանքից իմ կամքով ազատվելուց հետո պարզվեց, որ իմ աշխատանքային գրքույկում նշված է, որ տվյալ խանութում աշխատել եմ ընդամենը 4 ամիս: Այս պահին, բնականաբար, չեմ աշխատում այդ խանութում, արդեն 1 տարուց ավել է: Խնդրեմ, ասեք, ի՞նչ կարող եմ անել:

Ինչպե՞ս կատարել պահումները

Աղավնի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողը գնացել է արձակուրդ մայիսի 4-ից, արձակուրդայինը կազմել է 100000/21*20=95238դր., իսկ աշխատավարձը մայիս ամսվա երկու օրվա համար 100000/20*2=10000դր: Խնդրում եմ պատասխանեք, սոց-ի և եկամտահարկի հաշվարկները կատարվում են առանձի՞ն (այսինքն 10000-ից եկամտահարկ չպիտի պահվի և ապահովադրի սոց. չպիտի հաշվարկվի), թե՞ հաշվարկները կատարել եկամուտների հանրագումարից, այսինքն՝ 105238-ից: Կանխավ շնորհակալ եմ:

Տնօրենը մեկնում է արձակուրդ

Արաքս.

ՍՊԸ-ում կա 2 գրանցված աշխատող` տնօրեն և պահակ, տնօրենի արձակուրդի մեկնումը ինչպե՞ս է կատարվում: Գիտեմ` հիմնադրի թույլտվությամբ: Նրա բացակայության ժամանակ ո՞վ է փոխարինում նրան` թեկուզ վճարումներ անելու համար: Ո՞վ է հաշվարկում արձակուրդայինը: Ինչպիսի՞ գործողություններ կարելի է անել նման դեպքերում:

Աշխատակիցը գնում է արձակուրդ

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգենեք, իմ հարցը հրատապ է: Մեր կազմակերպության աշխատակիցը գնում է արձակուրդ և նա վերջին 12 ամիսների ընթացքում ստացել է մեծ գումարի օգնություն: Միջին հաշվելու համար ինչպե՞ս պետք է վարվեմ նրա օգնության գումարի հարցում, 1/12 պե՞տք է հաշվեմ, թե՞ ոչ: Շատ շնորհակալ կլինեմ շուտ արձագանքների համար:

Նպատակային արձակուրդի տրամադրում

Նաիրա.

Ես աշխատում եմ բյուջետային հիմնարկում և ընտրությունների հետ կապված ունեմ կառավարության որոշում աշխատակցին տրամադրել նպատակային արձակուրդ: Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում` արդյո՞ք նպատակային արձակուրդը վճարվում է, և եթե այո` ո՞ր օրենքի ո՞ր հոդվածով:

Կուտակված արձակուրդային օրերի տրամադրում կամ փոխհատուցում

Լիլի.

Բարև ձեզ: Շատ եմ խնդրում, ինչքան հնարավոր է շուտ պատասխանեք, և շատ շնորհակալ կլինեմ: Հարցս հետևյալն է: Աշխատողը ազատվում է աշխատանքից իր դիմումի համաձայն: Նա ընդունվել է 1995թ. և մինչ օրս արձակուրդ չի գնացել: Ինչպե՞ս է կատարվում վերջնահաշվարկը: Քանի տարվա արձակուրդային պետք է հաշվարկենք, և եթե չի ազատվում, այլ ուզում ենք բաց թողած արձակուրդները տրամադրել ու ամեն ինչ կարգի բերել, ապա դա ինչպե՞ս կարող ենք անել: Գումարային հատուցումը քանի՞ տարվա է տրվում, իսկ հանգիստ ինչքա՞ն: Եվ տուգանքներ կա՞ն, թե՞ ոչ: Իսկ աշխատողի բողոքի դեպքում ի՞նչ կարող է լինել: Նախապես շատ շնորհակալ եմ:

Արձակուրդային գումարը մեծ է վերջնահաշվարկից

Արմինե.

Հարգելի կոլեգաներ, եթե աշխատողս արձակուրդից անմիջապես հետո ազատվել է աշխատանքից, և արձակուրդայինը վերջնահաշվարկից շատ է եղել, ինչպե՞ս ետ պահեմ տարբերությունը, եթե նա այլևս չի աշխատում մեր դպրոցում:

Արձակուրդի հաշվարկ

MM.

Բարև Ձեզ: Խնդրում եմ մի հարցի շուրջ ուղղություն ցուցաբերել: Եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի 02/02/11թ-ին և վճարվում է արձակուրդային 03/12թ-ին, ետ հաշվարկը կատարելիս կոնկրետ ո՞ր ամիսները պետք է ներառվեն, որովհետև 02/02/11-02/02/12 ժամանակահատվածը ստացվում է 13 ամիս, այսինքն միջին աշխատավարձ հաշվարկելու համար ո՞ր ամիսների ԱՎՈՒՄ-ները ներառեմ: Կանխավ շնորհակալություն:

Արձակուրդի մեկնում 20 օր ուշացումով

Ն.

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը աշխատանքի է ընդունվել 27.01.2011, արձակուրդի է գնում 15.02.2012: Արդյո՞ք խնդիր կառաջանա, որ նա չի գնում հենց 27.01.2012, այլ 20 օր ուշացումով: Եվ արձակուրդայինը հաշվարկելուց պետք է վերցնենք 27.01.2011-27.01.2012 հաշվարկված ԱՎՈՒՄ, ու ըստ դրա հաշվարկենք արձակուրդայինը, թե՞ 01.02.2011-01.02.2012: Շնորհակալություն:

Եթե հաշվարկվում է արձակուրդային

Հելեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` եթե հաշվարկվում է արձակուրդային, և այն պետք է վճարել աշխատողին արձակուրդ գնալուց 3 օր առաջ, ապա ինչպե՞ս է հաշվարկային տեղեկագրում գրանցվում փաստացի գումարը, որ վճարվել է, և աշխատավարձի հաշվարկում յուրաքանչյուր ամսվա համար հասանելիք գումարը աշխատավարձ + արձակուրդային, ասենք եթե արձակուրդը ընկնում է երկու ամիսների միջև:

Աշխատողը արձակուրդ է գնում

Ն.

Բարև: Աշխատողը արձակուրդ է գնում մարտ ամսի 15-ից: 3 օր առաջ հաշվարկե՞մ ու վճարեմ արձակուրդ ու աշխատավարձ մարտ ամսվա սկզբի մի քանի օրերի աշխատածի համար, թե՞ սպասեմ գա, նոր մարտի աշխատած օրերը հաշվարկեմ ու նոր վճարեմ: