
Վերջնահաշվարկի կատարում
Արմինե.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես մարզադպրոցի հաշվապահ եմ: Մարզիչս փետրվարի 7-ին ազատվել է աշխատանքից: Հիմա ես նրան պետք է վճարեմ հունվարի աշխատավարձ + փետրվարի 7օրվա աշխատավարձ + վերջնահաշվարկ: Վերջնահաշվարկը հաշվելիս, եթե 1 ամսվան հասնում է 2.5օր արձակուդային, ապա փետրվարի 7 օրվան ինչքա՞ն արձակուրդային օր հաշվեմ: Խնդրում եմ շտապ պատասխանեք:

Եկամտահարկի հաշվարկ
Ella.
Եթե աշխատողին վճարել են ամսվա վերջում աշխատավարձ 31/01/11, և այդ օրը աշխատողը գրում է ազատման դիմում, և ազատման հրամանը տրվել է 31/01/11, ես ինչպե՞ս և ե՞րբ կարող եմ վճարել չօգտագործված արձակուրդի գումարը, որ հունվար ամսվա եկամտահարկը շեղում չտա: Ես աշխատավարձից արդեն գանձել եմ եկամտահարկ, ես կարո՞ղ եմ եկամտահարկ հաշվարկել չօգտագործված արձակուրդի գումարից: Շնորհակալ եմ:

Ի՞նչ ձևակերպում պետք է տալ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ ձևակերպում պետք է տալ հաշվային պլանով (դտ/կտ) ամենամյա հերթական արձակուրդի գումարին: Օրինակ՝ աշխատակիցը արձակուրդի գնացել է 01-28.02.2010թ. , արձակուրդայինը վճարվել է 29.01.10թ.` Դտ.229.1 - Կտ.251.1- X , 28.02.10թ.-ով տրվել է հետևյալ ձևակերպումները՝
Դտ.713.1 - Կտ.527.2- X / հաշվարկում/
Դտ.713.1 - Կտ.525.1- X / գործ.սոց./
Դտ.527.2 - Կտ.525.1- X / 3 % սոց./
Դտ.527.2 - Կտ.229.1- X / աշխատավարձի գծով Դ.Պ. մարում/
Խնդրում եմ ասեք, արդյո՞ք ճիշտ են տրվել ձևակերպումները:
Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդը
Մուշեղ.
Պայմանագրային աշխատողի համար ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդը, եթե պայմանագիրը 1 տարով է կնքված:

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Տաթև.
Հարգելի հաշվապահներ, բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հաշվել ֆիզ. արձակուրդը ՀՀ աշխ. օրենսգրքի վերջին փոփոխություններից հետո:
Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք պետք է հաշվարկել արձակուրդային
Լուսինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը 01.09.2010-30.09.2010 արձակուրդի մեջ է եղել, որից հետո 2 ամիս աշխատել է, դեկտեմբերին հիվանդի խնամակալության համար իր հաշվին արձակուրդ է վերցրել, իսկ 2011թ. հունվարի 11-ից ազատման դիմում է գրել: Այս 2 ամիսների համար արձակուրդային պե՞տք է հաշվարկել, թե՞ ոչ: Սեպտեմբերին արձակուրդայինի հաշվարկ կատարվել է: Կանխավ շնորհակալություն:

Վերջնահաշվարկի կատարում
Լուսինե.
Ես Երևանի քաղաքացի եմ, և դեկտեմբերի 29-ին դուրս եմ եկել աշխատանքից, որտեղ աշխատել եմ 2 տարի, և այդ տարիների ընթացքում չեմ ստացել արձակուրդային: Սակայն մեր կազմակերպությունը, որը հանդիսանում է ՍՊԸ, հրաժարվում է վճարել իմ վերջնահաշվարկըˋ ասելով, որ նման բան գոյություն չունի, չնայած այն բանի, որ ես գրանցված եմ եղել: Խնդրում եմ ասեք, ու՞մ դիմեմ, որպեսզի կարողանամ լիարժեք տեղեկանալ, արդյոք ունեմ ես այդ իրավունքըˋ պահանջելու ինձ հասանելիք վերջնահաշվարկը, թե՞ ոչ:

Աշխատավարձի հետ կապված
Սուրեն.
Հարգելի հաշվապահներ, իրավաբաններ, շատ կարևոր մի հարց ինձ համար. խնդրում եմ ասեք, թե աշխ. օրենսգրքում ասվու՞մ է, որ աշխատավարձը վաղեմության ժամկետ չունի: Արդյո՞ք ամենամյա արձակուրդը աշխատավարձ է: Ըստ իմ տրամաբանության դա այդպես է, սակայն ո՞ր օրենքով, կառ. որոշումով կամ իրավական ակտով է այդ ամենը սահմանվում: Խնդրում եմ ստույգ պատասխան իմանալու դեպքում գրել միայն surentsati շնիկ gmail.com կամ զանգահարել 098344389 հեռ. համարին : Ստույգ պատասխանի դեպքում տեղեկատվություն տրամադրողին պարգև 5000 դրամ, առանց կատակի և մինչև 2010 հունվարի 15-ը: Կանխավ շնորհակալություն ուշադրության համար:

Վերջնահաշվարկ կատարելիս
Արթուր.
Ի՞նչ եք կարծում, եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի և ազատվել ընդամենը 2 ամիս հետո, ապա վերջնահաշվարկ կատարելիս նրան արձակուրդայինի գումար վճարվում է, թե ոչ, չէ որ նրա աշխատանքային 6 ամիսը դեռ չի լրացել:

Երբ վճարվում է վերջնահաշվարկ
Արտյոմ.
Սիրելի հաշվապահներ, ասացեք խնդրում եմ, երբ որ աշխատողին ազատելիս վճարվում է վերջնահաշվարկ, որը ներառում է չօգտագործած արձակուրդայինը և տվյալ ամսվա չվճարված աշխատավարձի գումարները, հարկումը կատարելիս դրանք պե՞տք է առանձին հարկել, թե պետք է գումարել իրար, ստանալ 1 համախառն եկամուտ ու նոր հարկել:

Արձակուրդային գումարի հաշվարկ
Արմինե.
Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում.
Եթե աշխատողը 2010թ. մարտի 2-ին ընդունվել է աշխատանքի և նոյեմբերին ցանկանում է գնալ արձակուրդ, մարտ ամսին նա չի աշխատել ընդամենը 1 օր, ես պե՞տք է այդ ամիսը համարեմ ոչ լրիվ աշխատած և հանեմ միջին ամսականի հաշվարկից, թե՞ միգուցե կարելի է անտեսել այդ 1 օրը: Շնորհակալություն:

Կազմակերպությունը աշխատում է հնգօրյա ռեժիմով
Gayane.
Բարև Ձեզ, հարգելի գորընկերներ:
Խնդրում եմ օգնեք սկսնակիս հետևյալ հարցով: Մեր կազմակերպությունը աշխատում է հինգ օրյա ռեժիմով, աշխատողը գնացել է 2010թ-ի հերթական արձակուրդ, նրա տարեկան ստացած գումարը կազմում է ընդամենը 877000դրամ, ինչպե՞ս եմ հաշվարկելու, գարծակիցը 21-ով թե 30.4-ով: Կանխավ շնորհակալ եմ:

Արձակուրդայինի գումար
Մանուշ.
Բարև Ձեզ, ես աշխատում եմ հաշվապահ Տեղական ինքնակառավարման մարմիններում, ունեմ աշխատող, որը ընդունվել է աշխատանքի 01.01.2010թ., ես ուզում եմ հաշվարկեմ արձակուրդային գումար այս աշխատողի համար, ուզում եմ իմանամ, նրան պետք է հաշվարկեմ 12 ամսվա համար, թե ոչ, եթե նա աշխատել է 10 ամիս: Եթե 10 ամիս պետք է հաշվեմ, ինչպե՞ս:
Կանխավ շնորհակալություն:

Արձակուրդ ուղարկելու համար
Արևիկ.
Խնդրում եմ, ներառեք նաև աշխատավարձի հաշվարկ, արձակուրդային, նաև ֆիզ ուղարկելու համար ի՞նչ հաշվարկներ են պետք:

Չօգտագործված ամենամյա արձակուրդի փոխհատուցում կատարելիս
Հերմինե.
Բարև ձեզ:
Հարցս ավելի շատ ուղում եմ ՀԾ աշխատակիցներին:
Հետևյալ բլոգում ՀԾ աշխատակից Գրիգոր Մակիչյանը բացատրեց, թե ինչպես կատարել վերջնահաշվարկ ՀԾ հաշվապահ համակարգում:
Այդ ձևով չօգտագործված ամենամյա արձակուրդի փոխհատուցում կատարելիս համակարգը այդ փոխհատուցման գումարը չի տեղադրում սոց. վճարների հաշվետվության մեջ և տեղադրում է եկամտահարկի հաշվետվության մեջ 9-րդ տողում:
Հարկային տեսչությունում պնդում են, որ այդ գումարը չպիտի գրվի եկամտահարկի 9-րդ տողում, այլ վերջին` այլ եկամուտներ տողում, քանի որ սոց.-ի 13` հաշվարկված ԱՎՈՒՄ, և եկամտահարկի 9` եկամուտներ, տողերը չեն կարող իրարից տարբեր լինել:
Հարցս հետևյալն է` ի՞նչ հիմք ունի «Հայկական ծրագրերը» վերոհիշյալ հաշվետվությունները այդ ձևով լրացնելու:

Վերջնահաշվարկ անելիս
Անի.
Խնդրում եմ օգնեք մի հարցում: Աշխատողը աշխատել է ապրիլի 15-ից օգոստոսի 10-ը: Վերջնահաշվարկ անելիս արձակուրդային օրերը հաշվելու եմ նո՞ր ԱՕ-ով, թե մինչև օգոստոս ամիսը բաժին ընկնող օրերինը հնով, իսկ օգոստոսինը նորով:

ԱՕ փոփոխություններ
Кристина.
Բարև Ձեզ, կարող եք ասել, թե 2010թ. ո՞ր ամսից և ամսի քանիսի՞ց է սկսել գործել նոր աշխատանքային օրենսգիրքը և արդյոք 2007 և 2008թթ. չօդտագորված արձակուրդների հաշվարկը կատարվելու է նոր գործող օրենսդրությամբ:
Կանխավ շնորհակալ եմ:

Արձակուրդայինի հաշվարկման համար
Դավիթ Ասատրյան.
Արդյոք ՀՀ պետական եկամուտների նախարարի 16 ապրիլի 2001 թվականի N 02/456 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 25 կետի 18-րդ օրինակը կարող է հանդիսանալ հիմք ողջ հանրապետությունում արձակուրդայինի հաշվարկման համար:

Բյուլետենի հաշվարկման ժամանակ
Նատալի.
Խնդրում եմ ինձ ասեք՝ բյուլետենի հաշվարկման ժամանակ, եթե նախորդ 3 ամիսներից 1-ի ընթացքում աշխատողը գտնվել է ամենամյա արձակուրդում, ապա միջին ամսականը որոշելիս ավելի ճիշտ կլինի՞ վերցնել 2 լրիվ աշխատած ամիսների դրույքաչափերը և ավելացնել արձակուրդում գտնված ամսվա դրույքը՝ բաժանած տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվով՝ բազմապատկած տվյալ ամսում աշխատած օրերի թվով՝ ավելացրած արձակուրդայինի 1/12-ը, թե՞ ավելի նպատակահարմար է 3 ամիսների դրույքները գումարել, ստացվածը բաժանել 3 ամիսների աշխատած օրերի թվին և բազմապատկել 30,4-ով: Եթե հնարավոր է խնդրում եմ մանրամասնել, թե որ դեպքում է պետք բաժանել աշխատանքային օրերի թվին և որ դեպքում՝ օրացուցային: Ես օգտվել եմ Ժամանակավոր անաշխատունակության մասին ՀՀ օրենքից, եթե կան նաև այլ նյութեր խնդրում եմ նշել: Նախապես անչափ շնորհակալություն:

Եթե աշխատողը ազատվում է ամսվա վերջին օրը
Հասմիկ.
Եթե աշխատողը ազատվում է ամսվա վերջին օրը, նրա վերջնահաշվարկը կարելի՞ է անել ամսի 1-ով, այսինքն՝ հատուցումը արձակուրդայինի հաշվարկել ազատման հաջորդ օրը: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ