Tag: արձակուրդ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Մհեր. Բարև ձեզ: Եթե աշխատողը աշխատել է 16․06․2014թ.-ից մինչև 19․03․2019թ., և ստացել է 85 000 աշխատավարձ (կեղտոտ) և տարեկան ունի 28 օր արձակուրդի իրավունք, որքա՞ն կկազմի նրա վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Անուշ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել, փոխարինող աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանալու է մարտի 20-ին: Նա կարո՞ղ է գնալ երեխայի խնամքի արձակուրդ մինչև պայմանագրի ժամկետը լրանալը: Պայմանագրի ժամկետը լրանում է 2020թ.:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը

Լիլիթ. Բարև ձեզ։ Եթե ես աշխատավայրում գրանցվում և աշխատում եմ 5 ամիս, հետո գնում եմ ֆիզ. արձակուրդ, ֆիզ. արձակուրդի համար տրվող գումարը ինչպե՞ս է հաշվարկվում: Աշխատավարձս նվազագույն չափով է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Միշա. Բարև ձեզ։ Եթե աշխատողը աշխատել է 01․09․2018թ.-ից մինչև 01․03․2019թ., և ստացել է 78 000 աշխատավարձ (կեղտոտ) և տարեկան ունի 20 օր արձակուրդի իրավունք, որքա՞ն կկազմի նրա վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզ. արձակուրդի վերաբերյալ

Նարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, ըստ օրենքի՝ համատեղության դեպքում երկու աշխատանքի վայրից էլ ֆիզ. արձակուրդ հասնու՞մ է։ Եվ համատեղության դեպքում կարո՞ղ եմ մի աշխատանքային վայրում գտնվել ֆիզ. արձակուրդում, իսկ մյուսում՝ աշխատել։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչքա՞ն վերջնահաշվարկ պետք է ստանա աշխատողը

Նաիրա. Աշխատողն ունի մոտ 6 տարվա տարբեր տարիների չօգտագործված արձակուրդ և մոտ 50 օր արձակուրդից հետ կանչված օրեր: Աշխատանքից ազատվելիս ինչքա՞ն վերջնահաշվարկ պետք է ստանա: Նշեմ նաև, որ գոյություն ունի Վճռաբեկ դատարանի որոշում, որ մինչև 2005թ. չօգտագործված արձակուրդի դիմաց վերջնահաշվարկ չպետք է վճարել: Ինչքանո՞վ է օրինական վճռաբեկ դատարանի որոշումը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդային ստանալու վերաբերյալ

Էդգար. Ողջույն։ Եթե ես փոխարինող ուսուցիչ եմ, իսկ հիմնական ուսուցիչը վերադառնում է հունիսի 3-ին, էս դեպքում ես արձակուրդային ստանու՞մ եմ։ Նշեմ, որ աշխատում եմ մոտ 1.5 տարի ու նախորդ անգամ հուլիսին եմ գնացել արձակուրդ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Ալինա. Բարև ձեզ։ Խնդրում եմ օրենքի շրջանակներում պատասխանեք ինձ։ Ես 2018թ սեպտեմբերի 1-ից վերադարձել եմ աշխատաքիս երեխայի խնամքի արձակուրդիս 2 տարին լրանալուց հետո։ Անցել է 5 ամիս։ Ես կարո՞ղ եմ 2019 մարտի մեկից մինչև մայիսի մեկը վերցնել երեխայի խնամքի արձակուրդ։ Երեխայիս 3 տարին կլրանա 2019թ սեպտեմբերին։ Խնդրում եմ ասեք` դա օրինակա՞ն է, և օրենքի ի՞նչ կետեր կան։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջնորդություն արձակուրդի չօգտագործված մասը հաջորդ տարի փոխադրելու վերաբերյալ

Անի. Հարգելի կոլեգաներ, Մինչև ե՞րբ կարող է աշխատակիցը միջնորդություն ներկայացնել արձակուրդի չօգտագործված մասը հաջորդ տարի փոխադրելու վերաբերյալ: Կա՞ արդյոք օրենքով սահմանված ժամկետ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում

Քրիստինե. Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք հուշել՝ եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը կրճատել հաստիքը, աշխատանքը բաշխել այլ աշխատակիցների միջև և դրանից հետո նորից համանման հաստիք բացել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակիցը ունի վերջնահաշվարկի իրավունք

Անահիտ. Բարև ձեզ: Գրանցված աշխատող եմ 1 տարի ու 8 ամիս արդեն, աշխատավարձը 70.000 (ֆիքսված), ցանկանում եմ աշխատանքից դուրս գալ, ինձ հետաքրքրում է` վերջնահաշվարկ պահանջելու իրավունք ունե՞մ, և որքա՞ն կկազմի այն: Արձակուրդից օգտվել եմ մեկ անգամ` 7 օրով: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվելու արձակուրդայինի հաշվարկը

Աստղիկ. 2017 թվականի հերթական արձակուրդիցս հետ եմ կանչվել 10 օր շուտ իմ համաձայնությամբ` ելնելով անհրաժեշտությունից: 2018-ին գնալու եմ արձակուրդ իմ 24 աշխատանքային օրվա համար (6 օրյա աշխատանքային ռեժիմ), միևնույն ժամանակ ցանկանում եմ, որ գումարվի նաև նախորդ տարվա չօգտագործածս 10 օրը: Ցանկանում եմ իմանալ` վճարումն ինչպե՞ս է կատարվելու` 24 օրվա համար, թե՞ արդեն 34: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը

Մերի. Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում, վերջին 1,5 տարում գտնվում եմ ֆիզարձակուրդի մեջ, փետրվարին նորից պետք է գնամ ֆիզարձակուրդ: Ինչպե՞ս կհաշվարկվի ինձ հասանելիք գումարը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողին վճարում են արձակման նպաստ

Լաուրա. Եթե աշխատողի (հայեցողական պաշտոն) արձակուրդը ավարտվելուց հետո նրան ազատել են աշխատանքից առանց գրավոր զգուշացման, արդյո՞ք նրան վճարում են արձակման նպաստ: Արձակուրդային վճարվել է: Շնորհակալություն: