
Արտահանման վիճակագրական հաշվետվություն
Գայանե․
Բարև ձեզ։ Կասե՞ք՝ արտահանում եմ արել անցած ամիս, հիմա վիճակագրական հաշվետվությունը ինչպե՞ս հանձնել։

Մրգի արտահանում ՌԴ
Արման.
Փոքր բեռնատար մեքենայով միրգ ՌԴ արտահանելու համար ի՞նչ է պետք։

Ե՞րբ դուրս գրել հաշիվը
Գևորգ․
Հարգելի հաշվապահներ,
ԱՁ-ն տրամադրում է ծառայություն արտասահմանյան կազմակերպությանը (կազմում է հաշվետվություններ) և եկամուտը ստանում է արտարժույթով։ Կազմակերպությունը յուրաքանչյուր հաշվետվության հաշվարկը իրականացնում է առանձին (օրինակ մեկ օրվա ընթացքում հաստատում է 10 փաստաթուղթ, յուրաքանչյուրը 10 դոլարով), սակայն գումարը փոխանցում է անձի էլեկտրոնային հաշվին ամսվա վերջում։
Արդյո՞ք հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել յուրաքանչյուր հաստատման համար, թե՞ հնարավոր է այն դուրս գրել մեկ անգամ (գումարի փոխանցման օրը):

Արտահանում ՌԴ
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել․ տեղական ֆիրման օդային բեռնափոխադրմամբ արտահանել է ապրանքներ ՌԴ, ընդ որում 4 տարբեր հաշիվ/ապրանքագրերի համար կազմվել է 1 ավիաբեռնագիր։ Խնդիրը նրանումն է, որ 2 ապրանքագիրը կազմված են ռուբլով, իսկ 2-ը՝ եվրոյով։ Ես չեմ հասկանում՝ այսպես հնարավո՞ր է իրականացնել արտահանում։ Եվ ԵՏՄ վիճերը ինչպե՞ս տամ, չէ՞ որ պետք է միայն մեկ արժույթ նշվի։ Թե՞ պետք է ամեն ապրանքագրի համար կազմեմ առանձին վիճ, բայց փաստաթղթերում նշեմ նույն ավիաբեռնագիրը։

Ի՞նչ կազմակերպաիրավական ձև ընտրել
Մաշա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս վերաբերում է ՌԴ քաղաքացու կողմից ձեռնարկատիրական գործունեությանը, մասնաորապես՝ կացության քարտ, բանկայն հաշիվ բացելուն, ինչպես նաև ավտոմեքենաների ձեռքբերման և արտահանմանը ԵՏՄ անդամ երկրներ։ Կխնդրեմ, եթե հնարավոր է, ասեք՝ ի՞նչ կազմակերպաիրավական ձև ընտրի և ո՞ր հարկատեսակն է հարմար։

ՍՊԸ ապրանք է արտահանում Եվրոպա
Աննա.
ՀՀ-ում գրանցված ՍՊԸ-ն ապրանք է արտահանում Եվրոպա և Ամերիկա։ Պարտադի՞ր է Եվրոպայում և Ամերիկայում գրանցել կազմակերպությունը։ Եթե այո, ապա ի՞նչ ընթացակարգով է դա արվում։

ԱԱՀ հետ վերադարձ
Նադյա․
Հայաստանյան Իրավաբանական անձը սարքավորումներ է ներմուծելու Եվրոպական երկրներից և, ապա արտահանելու է ՌԴ։ Խնդրում եմ լուսաբանել՝ թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում կարող է իրավաբանական անձը ետ ստանալ ներմուծելիս մաքսազերծման շրջանակներում վճարված ԱԱՀ-ն։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։

Արտահանում վերամշակման համար
Լաուրա․
Բարև ձեզ: ԱՁ-ն իր պատրաստած կավե արձանիկները ուղարկում է ՌԴ՝ արձանիկները ներկելու ու ստեղծագործական այլ աշխատանքներ կատարելու համար: Հաշվառման տեսանկյունից արտահանումը ծառայություն ստանալու համար ի՞նչ ընթացակարգերով է կատարվում։

Արտահանում ՌԴ
Նարեկ․
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ապրանք է արտահանելու ՌԴ, խնդրում եմ ուղղորդել փաստաթղթավորման առումով ի՞նչ փաստատթղթեր պետք է պատրաստել, և պե՞տք է հանձնել վիճակագրական ձևը և հարկային հայտարարաություն, հայտարարագիրը։ Կանխավ շնորհակալ եմ։

Ծառայության արտահանում
Վարդուհի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում. ՏՏ ոլորտում աշխատող կազմակերպությունը ծառայություն պետք է մատուցի ՌԴ, այս դեպքում արդյո՞ք ԱԱՀ-ով հարկվում է գործարքները, թե՞ ոչ։ Եթե կարելի է՝ օրենքի հղումով հուշեք: Կանխավ շնորհակալ եմ:

Արտահանում ՌԴ
Տավրոս.
Եթե արտահանվել է ՌԴ, գնորդը ֆիզ. անձ է և ՀՀ ում հաշվետվություն չի ներկայացվել, բայց առկա է ավիաբեռնագիր և փոստային ծառայության անդորրագիրը, ապա ի՞նչ հետևանք դա կունենա: ՀՀ-ից արտահանողը ԱԱՀ-ով է աշխատում:

Ա/Ձ, թե՞ ՍՊԸ
Մարինա.
Հարգելի գործընկերներ, պետք է բացվի կազմակերպություն, որը զբաղվելու է արտադրությամբ, որը պետք է արտահանվի (հումքը ձեռք է բերելու ՀՀ-ից): Ճիշտ կլինի ՍՊԸ, թե՞ Ա/Ձ հիմնել, և ի՞նչ հարկեր են առաջանալու։
Շնորհակալություն:

Հարկային դաշտի ընտրություն
Արտակ.
Բարև Ձեզ:
Կասե՞ք` օնլայն մարկետ փլեյսը ի՞նչ հարկատեսակով կարելի է աշխատացնել: Կարո՞ղ եմ ԱՁ գրանցեմ, շրջհարկով աշխատեմ: Կամ միգուցե ավելի հարմար բան կա:
Մարկետփլեյսը սեփական ապրանքներ չունի, ամեն ինչ ուրիշ ընկերությունների է պատկանում, այդ թվում՝ արտասահմանյան: Ներմուծում ու արտահանում էլ ենք անում:
Կանխավ շնորհակալություն:

Արտահանման հայտարարագիր
Ռոման.
Բարև ձեզ: Գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Արտահանում է կատարել Ռուսաստան: Արտահանման հայտարարագրի ո՞ր կետում պետք է նշել գործարքը` ԱԱՀ-ով հարկվող, թե՞ ԱԱՀ-ից ազատված:

Տալ արտահանման տուրքի ձևակերպումը
Անի.
Հարգելի հաշվապահներ, եթե ապրանքները ներմուծվում են ՀՀ և արտահանվում ՌԴ, արտահանման տուրքի համար ի՞նչ ձևակերպում է տրվում:

Արտահանում ՌԴ
Հասմիկ.
Բարև Ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ՌԴ ապրանք արտահանելիս ԵՏՄ արտահանման հաշվետվություն պարտավո՞ր է լրացնել: Նախապես շնորհակալություն պատասխանելու համար:

Ապրանքի արտահանում ՌԴ
Ռոման․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ վճարողը ապրանք է արտահանել Ռուսաստան: Տվյալ գործարքը ինչպե՞ս պետք է արտացոլել արտահանման հայտարարագրի մեջ։

ՏՏ ոլորտ
Սոնա.
2020թ-ից կազմակերպությունը ձեռք է բերել հավաստագիր` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու և համապատասխան աջակցություններից օգտվելու համար: 2021թ-ի դեկտեմբեր ամսին կնքելու է պահմանագիր օտարերկրյա ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ՝ ՏՏ ոլորտի ծառայություն մատուցելու նպատակով: Այսինքն` կատարվելու է ծառայության արտահանում:
1.Կազմակերպությունը ընդհանուր հարկման դաշտում հարկվելու՞ է ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով:
2.Կազմակերպությունը 2021թ-ի համար ազատվա՞ծ է շահութահարկից՝ ելնելով ՀՕ Շահութահարկի մասին օրենքի 8-րդ հոդվածից:

Արտահանում ԵՏՄ
Ռոման.
Բարև ձեզ: Եթե շրջանառության հարկ վճարողը արտահանում է ԵՏՄ: Ի՞նչ հարկեր պետք է վճարի:
Եվ ես մեկ հարց. եթե շրջանառության հարկ վճարողը փոխառություն է տրամադրում այլ կազմակերպությանը` ի՞նչ հարկեր պետք է վճարի այդ գործարքի մասով:

Արտահանում ՌԴ
Նելլի.
Բարև ձեզ: Կազմ-ը աշխատում է ԱԱՀ-ով, ապրանք է արտահանել ՌԴ, գրվել է թղթային հաշիվ 30.11.21-ով` արտարժույթով, սահմանը հատել է 03.12.2021-ին: Ինվոյսինգով, ո՞ր օրով պետք է գրվի հաշվարկայն փաստաթուղթ և, ո՞ր օրվա կուրսով:
Շնորհակալություն
Վերջին մեկնաբանություններ