Tag: արտարժույթ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխանակման կետի աշխատողի որակավորման վկայական

Karine. Ցանկանում եմ ձեռք բերել փոխանակման կետի աշխատողի որակավորման վկայական, խնդրում եմ օգնեք` որտեղի՞ց ձեռք բերեմ հարցաշար: Եթե կարող եք, ավելի շատ տեղեկություն տվեք մասնակցելու, ձեռք բերելու համար: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծում է կատարել

Արամ. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը ներմուծում է կատարել: Հարցը հետևյալն է` ո՞ր ամսվաթվով` օտարերկրյա կազմակերպության կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրի, թե՞ ներմուծման օրվա փոխարժեքով պետք է ապրանքը մուտք անել պահեստ: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության ստացում արտարժույթով

Հայկ. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը կարող է փոխառություն ստանալ արտարժույթով: Գումարը մուտք է լինելու կազմակերպության արտարժութային հաշիվ անմիջապես փոխառություն տրամադրողից: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտարժույթի փոխարժեքի տարբերությունից եկամուտ

ՄԱՐԻՆԱ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ապրանք ձերք բերելու նպատակով կանխավճար է արվել 01/05/12թ-ին, երբ դոլարին համարժեք կուրսը եղել է 384 դրամ, իսկ ապրանքը մաքսազերցվել է 05/06/2012 թ-ին, այդ ժամանակ կուրսը ԿԲ եղել է 408 դրամ, 35000$ - ի տարբերությունը մեծ գումար է կազմում: Խնդրում եմ ասեք` տարբերություն կազմած գումարը պետք է որպես շահու՞յթ ձևակերպել: Ասեմ նաև, որ ապրանքի ձեռքբերման պայմանագիր չունենք: Դրա համար մուտքագրել եմ հայտարարագրի կուրսով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության ստացում արտարժույթով

Հայկ. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը արտարժույթի դրամարկղ չունի, բայց բանկում հաշիվ ունի, կարո՞ղ է արդյոք հիմնադրից արտարժույթով ներգրավել փոխառություն, և այդ գումարը հիմնադիրը մուտքագրի բանկային հաշվին: Նախապես շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց

Արման. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց, որի համար ստացել է հարկային հաշիվ` առանձնացված ԱԱՀ-ով: Պայմանագիրը կնքվել է արտարժույթով, հաշիվը բնականաբար դրամով է: Համաձայն "ԱԱՀ մասին" օրենքի հաշվանցման ենթակա են ԱԱՀ այն գումարները, որոնց դիմաց առկա է վճարում: Մեր դեպքում վճարում առկա չէ, վճարումները կատարվելու են համաձայն լիզինգի պայմանագրի ժամանակացույցի և արտարժույթով: Հարցը հետևյալն է` որքա՞ն գումար և ի՞նչ կարգով է ենթակա հաշվանցման:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արտարժութային գործարքների ձևակերպում

Հայկ. Դոլարային քաղվածքները տարվա ընթացքում անց են կացվել բանկի քաղվածքում նշված կուրսով: Խնդրում եմ օգնել` ճի՞շտ է, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության ստացում արտարժույթով

Արման. Հարգելի հաշվապահներ, ոչ ռեզիդենտ հիմնադիրը իրավունք ունի՞ փոխառություն տրամադրել արտարժույթով` այլ երկրից փոխանցելով ընկերության հաշվին: Այսինքն ես կարո՞ղ եմ արտերկրից փոխանցած գումարը հիմանդրի կողմից ձևակերպել փոխառություն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույթի կանխիկացում

Արման. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք: Ի՞նչ կարող եմ անել այս դեպքում` ձեռնարկության տնօրենը չիմանալով բանկից արտարժույթ է միանգամից կանխիկացրել $1000, ու նույնիսկ փոխանակման կետի թուղթ էլ չկա, ինչպե՞ս կարող եմ ես այս պարագայում լուծել իմ խնդիրը, և ինչքա՞ն տուգանք է այդ խախտման դեպքում: Իմ կարծիքով միակ տարբերակը այդ գումարը այդ օրվա կենտրոնական բանկի կուրսով մուտք անելն է դրամարկղ:
.ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն վարկ է ստացել բանկից արտարժույթի տեսքով

Վահագ. Բարև ձեզ: Եթե կարելի է մի հարց: ԱՁ-ն վարկ է ստացել բանկից արտարժույթի տեսքով, որը հիմա գտնվում է բանկում արտարժույթային հաշվի վրա: Այդ արտարժույթը անհրաժեշտության դեպքում պետք է կանխիկացվի և դրամի վերածելով` պետք է ապրանք ձեռք բերի Հայաստանի ներսում, իսկ հետո նորից պետք է գնի արտարժույթ և նորից մուտք անի բանկային հաշվի վրա: Ինձ ասացին, որ ես կարող եմ և պետք է արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքների և այդ պահին կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների տարբերության դեպքում առաջացած եկամուտը կամ ծախսը համարեմ ԱՁ-ի համար ծախս կամ եկամուտ, և օրինակ այդ եկամուտը պետք է հարկվի եկամտահարկով, իսկ ծախսը հանվի եկամտհարկի հաշվարկման ժամանակ: Հիմա դա ի՞նչ է նշանակում, որ ես պետք է փոխարժեքներ այդ տարբերությունից առաջացած եկամուտը տարվա վերջում գումարեմ ապրանքի վաճառքից ստացված եկամտին, իսկ ծախսը գումարեմ տարվա ընթացքում կատարված ծախսերին և ա՞յդ կերպ հաշվեմ եկամտահարկը: Թե՞ այդ եկամուտը հարկվում է առանձին եկամտահարկով, օրինակ պետք է նշվի եռամսյակային հաշվետվության մեջ: Եվ նաև ինձ թվում է` պետք չէ արտարժույթի համար վարել դրամարկղի գիրք: ԱՁ-ն ԱԱՀ վճարող չէ և զբաղվում է մանրածախ առևտրով: Բերեմ օրինակ` եթե ես վաճառել եմ 100 դոլար 390-ով, իսկ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքը եղել է 388, ապա ես ստացել եմ եկամուտ 200 դրամ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առհաշիվ գումար տրամադրելու հետ կապված

Սաթեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ պատասխանեք. - Կարո՞ղ եմ կազմակերպության աշխատակցի Ռուսաստան գործուղման համար դրամարկղից կանխիկ առհաշիվ գումար տրամադրել, որը ներառում է օրապահիկ, գիշերավարձ և հետադարձ տոմս: - Եթե առհաշիվ վճարում եմ դոլարին համարժեք դրամ, ապա երբ որ կատարեմ վերջնահաշվարկ, պե՞տք է նաև տվյալ օրվա ԿԲ-ի կուրսով վերագնահատեմ տրված առհաշիվ գումարը, հետո նոր կատարված ծախսերը ԿԲ-ի կուրսով հաշվեմ ու հանեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծված ապրանքների մուտքագրման համար

Սաթեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ պատասխանեք. ներմուծված ապրանքների մուտքագրման համար ինվոյսի ամսաթվով սկղբնական արժեքը հաշվելուց բացի պե՞տք է մաքսային հայտարարագրի բաց թողնման օրվա կուրսով վերագնահատում կատարեմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույթի փոխարժեքների հետ կապված

Սաթեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ֆիրման 01.11.11 գումար է փոխանցում արտերկիր ապրանք գնելու համար: Ինվոյսի ստացման 07.11.11 օրվա դրությամբ ես կատարում եմ վերագնահատում` վճարման ենթակա և փաստացի վճարած գումարների համար: Առաջացած տարբերությունը ձևակերպում եմ 625 կամ 725: Ապրանքը ստանում եմ 14.11.11: Արդյո՞ք ես պետք է ապրանքի արժեքը նորից վերագնահատեմ ապրանքի փաստացի ստացման օրվա կենտրոնական բանկի կուրսով և ստացված գումարի ու վճարած գումարի տարբերությունը գրեմ 625 կամ 725:
.ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպում պետք է տալ

Սաթեն. Խնդրում եմ օգնեք ինձ: Ֆիրմայի դոլարային հաշվից կատարել եմ փոխարկում դրամի: Օրինակ, $7500, որը վաճառքի պահին բանկի կողմից գնահատվում է 2764500 դրամ, բանկը փոխակերպել է դրամի 367 կուրսով և մուտք արել դրամային հաշիվ 2752500 դրամ: Կենտրոնական բանկի միջին փոխարժեքը այդ օրը 364.48 է: Ինչպիսի՞ ձևակերպում պետք է կատարեմ: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքները հիմք ընդունել

Սաթեն. Խնդրում եմ օգնեք ինձ: Մեր կազմակերպությունը գրանցված է ՀՀ-ում և ապրանքներ է ներմուծում ու արտահանում: Իրականացնում ենք ԱԱՀ-ից ազատված 15 հոդված և ԱԱՀ-ով հարկվող գործարքներ: - Դա դասվու՞մ է արտաքին տնտեսական գործունեության դասին, թե՞ ոչ: - Ներմուծման, ինչպես նաև արտահանման ժամանակ ո՞ր օրվա փոխարժեքը հիմք ընդունեմ Մասնավորապես, Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույթի վաճառքի ֆորվարդային պայմանագրերի վերաբերյալ

Ռուբեն. Բարև ձեզ: Ընկերությունը արտարժութային ռիսկը մեղմելու նպատակով կնքում է արտարժույթի վաճառքի ֆորվարդային պայմանագրեր բանկի հետ։ Ֆորվարդային փոխարժեքով արտարժույթը վաճառելիս առաջանում են դրական, ինչպես նաև բացասական տարբերություններ։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք պետք է դրական տարբերությունը շահութահարկի իմաստով ճանաչել եկամուտ, իսկ բացասականը՝ ծախս։ Տարակուսանքի պատճառն այն է, որ շահութահարկի մասին օրենքի 8-րդ հոդվածով կարծես թե արտարժութային գործարքներից դրական տարբերությունը հարկվող եկամուտ չի համարվում, իսկ շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի հրահանգում թվում է, որ այն համարվում է հարկվող եկամուտ։ Ստորև բերված են տարակուսանք առաջացնող տեքստերը․ Քաղվածք շահութահարկի մասին օրենքի 8-րդ հոդվածից․ "Սույն օրենքի իմաստով եկամուտ չի համարվում արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքը." Քաղվածք շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի հրահանգից․ "4.1. Եկամուտների թվին են դասվում, մասնավորապես. ․․․ ը) ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքներից ստացվող եկամուտները." Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ռեզիդենտ կազմակերպությանը ծառայություն է մատուցել

Anna. Բարև բոլորին: Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ռեզիդենտ կազմակերպությանը ծառայություն է մատուցել արտերկրում (նմուշներ են փորձարկել) և ներկայացրել է ինվոյս արտարժույթով, որի դիմաց վճարումը անկանխիկ իրականացվել է համապատասխան արժույթով: Հարցս հետևյալն է. 1. Արդյո՞ք պետք է ձևակերպել ինվոյսը օրվա կենտրոնական բանկի կուրսով, իսկ վճարումը տվյալ բանկի փոխանցած կուրսով: 2. Եվ ինչպիսի՞ հարկեր են առաջանում այս գործարքից: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի արտահանման դեպքում

Անի. Բարև, հաշվապահներ ջան: Երբ ապրանք ես ատահանում, առաքման գրքում գրում ես հայտարարագրի մեջ ֆիքսված կուրսով գինը, թե՞ այն կուրսը, որով ապրանքը դուրս է եկել կազմակերպությունից: Ինձ ասեցին` հատարարարագրի կուրսով դրամով արտահայտված թիվը պետք է ֆիքսվի, բայց հիմա մտածում եմ, որ երևի թե ճիշտ էր այն կուրսով, որ կազմակերպությունից դուրս եկավ: Տարբերությունը չնչին է: Եվ մի հարց էլ հաշիվ-ապրանքագրի հետ կապված. հիմա իմ ձեռքում կա մեր կողմից ներակայացված դոլարով ու ռուսերեն լեզվով ինվոյս, արժե՞ մի հատ էլ հայերեն տարբերակով հանեմ արդեն նույնը դրամային արտահայտությամբ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույթի փոխանակման փոխարժեքի տարբերությունների հետ կապված

Իննա. Հարգելի կոլեգաներ, երբ ՀԾ-ով կատարում ես արտարժութային գործարքներ` արտարժույթի փոխարկում, հաշվի վերագնահատում, ծրագիրը այն ավտոմատ վերագրում է վերագնահատման ժամանակ 725 կամ 625 հաշվին, իսկ փոխարկման դեպքում 714 կամ 614 հաշվին: Հարցս հետևյալն է` արդյո՞ք և 725 և714 հաշիվներն երկուսն էլ ոչ հարկային ծախսեր են, թե՞ միայն 725 հաշիվն է, որ հարկային ծախս չի համարվում: Շնորհակալություն: