Tag: ԱՕ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հետ կապված

Սուրեն. Հարգելի հաշվապահներ, իրավաբաններ, շատ կարևոր մի հարց ինձ համար. խնդրում եմ ասեք, թե աշխ. օրենսգրքում ասվու՞մ է, որ աշխատավարձը վաղեմության ժամկետ չունի: Արդյո՞ք ամենամյա արձակուրդը աշխատավարձ է: Ըստ իմ տրամաբանության դա այդպես է, սակայն ո՞ր օրենքով, կառ. որոշումով կամ իրավական ակտով է այդ ամենը սահմանվում: Խնդրում եմ ստույգ պատասխան իմանալու դեպքում գրել միայն surentsati շնիկ gmail.com կամ զանգահարել 098344389 հեռ. համարին : Ստույգ պատասխանի դեպքում տեղեկատվություն տրամադրողին պարգև 5000 դրամ, առանց կատակի և մինչև 2010 հունվարի 15-ը: Կանխավ շնորհակալություն ուշադրության համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն

Աշոտ. Հարգելի կոլեգաներ, ինձ հետաքրքրում է այսպիսի մի հարց. ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված` առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի քան շաբաթական 36 ժամ: Արդյոք սա վերաբերվում է շինարարությանը: Եվ ընդհանրապես ի՞նչ չափանիշներով /նորմերով, որոշումներով/ պետք է առաջնորդվել այս կետը պարզաբանելիս: Մի հարց էլˋ ի՞նչ համամասնությամբ պետք է լրացվի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը: Խոսքս 36 ժամի մասին է: Խնդրում եմ պատասխանեք: Ինձ համար սա շատ կարևոր հարց է: Հարգանքներով
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փոփոխություններ բյուլետենի հաշվարկի մեջ

Նարինե. Բարև ձեզ, Լսել եմ, որ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել բյուլետենի հաշվարկի մեջ կամ ունենալու են, եթե կոլեգաներից տեղյակ են, խնդրում եմ գրել: Կանխավ շնորակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օրինակից են գրում հրամանը

Սուսաննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, այսքան փոփոխություններից հետո հրամաններից քաղվածք կա՞, եթե ոչ, ապա քանի՞ օրինակից են գրում հրամանը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր

Միքայել. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, կարո՞ղ եք ուղարկել փոփոխված աշխատանքային պայմանագիր, որը համապատասխանում է արդեն փոփոխված ՀՀ Աշխատանքային Օրենսգրքին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում

Համլետ. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. աշխատանքային օրենսգիրքը թու՞յլ տալիս է պահակային ծառայողին ազատել աշխատանքից այն դեպքում, երբ վերացել է տվյալ տարածքում պահակության անհրաժեշտությունը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է հնգօրյա ռեժիմով

Gayane. Բարև Ձեզ, հարգելի գորընկերներ: Խնդրում եմ օգնեք սկսնակիս հետևյալ հարցով: Մեր կազմակերպությունը աշխատում է հինգ օրյա ռեժիմով, աշխատողը գնացել է 2010թ-ի հերթական արձակուրդ, նրա տարեկան ստացած գումարը կազմում է ընդամենը 877000դրամ, ինչպե՞ս եմ հաշվարկելու, գարծակիցը 21-ով թե 30.4-ով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում ոչ աշխատողի մեղքով պարապուրդի վճարումը

Արթուր. Ինչպե՞ս է կատարվում ոչ աշխատողի մեղքով պարապուրդի վճարումը, եթե աշխատողը վարձատրվում է ժամավճարով: Ունենք, ենթադրենք, 10 օր պարապուրդ, համապատասխանաբար 70 ժամ, իսկ ժամային դրույքաչափը պայմանագրով 250 դրամ է: Խնդրում եմ մեկնաբանեք ԱՕ 186-ի 1-ին կետը, մասնավորաբար` միջին ժամային դրույքաչափը, և ինչպես է այդ արժեքը որոշվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անհատական իրավական ակտի օրինակ

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, եթե շատ խնդրեմ, ինձ կուղարկե՞ք անհատական իրավական ակտի օրինակ ohanyanlus1 շնիկ rambler.ru Կանխավ շատ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Վիկտորյա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ շատ շտապ օգնել մեկ հարցում: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 1 տարի առաջ (հին Աշխ. օրենսգրքի համաձայն): Հունիս ամսին ներկայացրել է տեղեկանք հղիության մասին, հոկտեմբերին նրան ծանուցել են 10 օր առաջ, որ պայմանագիրը լրանալու պատճառով լուծում են այն նոյեմբերի 1-ից, նշելով, որ 114 հոդվածը ՆՈՐ ԱՕ վերաբերվում է գործատուի ցանկությամբ աշխ. պայմանագիրը լուծելու արգելքին, և ոչ պայմ. ժամկետը լրանալուն: Թե ինչու են կնքել որոշակի ժամկետով պայմանագիր, դա այլ խնդիր է, ըստ ինձ նույնպես անհիմն: Փաստորեն հղի կինը լրիվ անպաշտպան է համաձայն նոր ԱՕ: Հարցս հետևյալն է` արդյոք ես կարող եմ հիմնվել ԱՕ 84.1 հոդվածի 2 կետինˋ պնդելով, որ նոր օրենքը նվազ բարենպաստ պայման է առաջարկում հին պայմ. կնքած աշխատողին, և ասել, որ ՀԻՆ ԱՕ 117 հոդվածը "Հղի կնոջ երաշխիքները..." ավելի բարենպաստ էին, հետևաբար պահպանում են ուժը տվյալ պարագայում: Նշեմ, որ դեկրետ գնալուն մնացել են հաշված օրեր: Փորձենք միասին օրենքով օգնենք հղի կնոջը ստանալ իր վաստակած գումարները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխությունների հետ կապված

Sona. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, ԱՕ փոփոխություններից հետո արդյոք անհրաժեշտություն կա մինչև փոփոխությունները գրանցված աշխատակիցներին հրաման տալ և գրանցել հրամանագրքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ անելիս

Անի. Խնդրում եմ օգնեք մի հարցում: Աշխատողը աշխատել է ապրիլի 15-ից օգոստոսի 10-ը: Վերջնահաշվարկ անելիս արձակուրդային օրերը հաշվելու եմ նո՞ր ԱՕ-ով, թե մինչև օգոստոս ամիսը բաժին ընկնող օրերինը հնով, իսկ օգոստոսինը նորով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գրանցամատյանի արխիվացում

Լալա Շաբոյան. Խնդրում եմ պատասխանել, թե աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի արխիվացման հրամանի համար ՀՀ ԱՕ ո՞ր հոդվածը պետք է որպես հիմք ընդունել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխություններ

Кристина. Բարև Ձեզ, կարող եք ասել, թե 2010թ. ո՞ր ամսից և ամսի քանիսի՞ց է սկսել գործել նոր աշխատանքային օրենսգիրքը և արդյոք 2007 և 2008թթ. չօդտագորված արձակուրդների հաշվարկը կատարվելու է նոր գործող օրենսդրությամբ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տոնական և հիշատակի օրեր

Վիկտորյա. Հարգելի գործընկերներ, համաձայն ԱՕ փոփոխությունների "Հոդված 156. ՀՀ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը սահմանվում են օրենքով:" Վերջերս գտա "ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ" Ընդունման ամսաթիվը 24.06.2001, որում ոչ աշխատանքային օրերի ցանկը փոքր ինչ տարբերվում է նախկին ԱՕ տրված ցանկից: Արդյոք ԱՕ 156 հոդվածը հղում է կատարում հենց այդ օրենքին, թե կան նաև այլ տարբերակներ: :)
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի ընդունում

Անի. Խնդրում եմ ինձ ասեք, եթե աշխատանքային պայմանագիր այսուհետ կարող ենք չկնքել, ուրեմն հրամանի մի օրինակ անպայման պետք է տանք աշխատողին, հրամանի մեջ էլ պետք է անպայման լինի աշխատողի ստորագրությունը. հակառակ դեպքում աշխատողը փաստացի ապացույց չունի, որ աշխատում է տվյալ հիմնարկում: Հրամանի ձևը փաստորեն պե՞տք է փոխել ու մի օրինակ տալ, խնդրում եմ օգնեք կողմնորոշվեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք խախտում է համարվում

Նանուլ. Խնդրում եմ պատասխանեք ..... Եթե մի հիմնարկ աշխատում է 10-18-ը ,13-14-ը ընդմիջում է, և աշխատում է երկուշաբթիից-շաբաթ , 48 աշխատանքային ժամը չի գերազանցում և ունի 3 աշխատող` տնօրենի հետ միասին, արդյոք դա աշխատանքային օրենսգրքի խախտում է համարվում: