
Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև
Վարդան.
Բարև ձեզ: Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև, և տնտեսվարողի կողմից դրա առկայությունը չապահովելու դեպքում ի՞նչ պատժամիջոց է նախատեսված: Շնորհակալություն:

Ինչպե՞ս կազմել գնման և կատարողական ակտեր
Սոնա.
Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս պետք է կազմել գնման ակտ և կատարողական ակտ, և արդյո՞ք պարտադիր է կնիքով:

Միակողմանի գնման ակտի վերաբերյալ
Վարդուհի.
Բարև ձեզ: Միակողմանի գնման ակտերը ծախսերի մեջ մտնու՞մ են, թե՞ ոչ: Խնդրում եմ օրենքի հղումը, եթե գտնեք:

Արդյո՞ք միակողմանի գնման ակտից պահվում է եկամտային հարկ
Տաթև.
Խնդրում եմ ինձ ասել` միակողմանի գննման ակտից եկամտային հարկ պահվու՞մ է: ԱՁ-ն զբաղվում է ծաղկի վաճառքով:

Միակողմանի գնման ակտի վերաբերյալ
Meri.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` շուկայից ապրանք ձեռք բերելու դեպքում հնարավո՞ր է ձևակերպել միակողմանի գնման ակտ, եթե այո, ապա տվյալ դեպքում շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն բացի շրջհարկից ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի:

Միակողմանի գնման ակտի հետ կապված
Արմեն.
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք "միակողմանի գնման ակտ" հասկացությունը այլևս ուժի մեջ չի լինելու 2014թ. հոկտեմբերի 1-ից հետո` օրենսդրական փոփոխությունների կիրառման արդյունքում: Նախապես շնորհակալություն:

Գնման ակտի լրացման վերաբերյալ
ANNA.
Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս են կազմում և լրացնում գնման ակտը: Եվ եթե կա ձևը, ուղարկեք խնդրեմ anna030491 շնիկ mail.ru հասցեին:

Ապրանքների ձեռքբերումը հիմնավորված չէ փաստաթղթով


“Եկամտային հարկի մասին” օրենքի հոդված 10-ի 7-րդ կետ
Հռիփսիմե.
Հարգելի հաշվապահներ, շատ կարևոր է ձեր կարծիքը` արդյո՞ք "Եկամտային հարկի մասին" օրենքի հոդված 10-ի 7-րդ կետը (11% եկամտային հարկ) վերաբերվում է նաև ծառայություններին, և եթե այո, ապա ինչպիսի՞ ակտով այն պետք է գրանցել (միակողմանի գնման ակտում գրված է միայն նյութական արժեք): Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք առաջանում է 11 % եկամտային հարկի պարտավորություն
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
եթե կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ, ապա հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռք բերված ապրանքի կամ հումքի համար 11 % եկամտային հարկ վճարու՞մ է արդյոք կազմակերպությունը: Խնդրում եմ նաև նշել օրենքն ու համապատասխան հոդվածը: Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց
Արթուր.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը շուկայից գնման ակտով ձեռք է բերել հիմնական միջոց՝ 100 000 + 11 000 եկամտային հարկ: Այս 11 000 եկամտային հարկը արդյո՞ք միացվում է հիմնական միջոցի ինքնարժեքին, թե՞ դիտվում է որպես ժամանակաշրջանի ծախս: Նախապես շնորհակալություն:

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը
Արամ.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հարկվում է շրջանառության հարկով: Համաձայն "Շրջանառության հարկի" մասին օրենքի տվյալ հարկատեսակով աշխատող կազմակերպությունները ազատվում են շուկայից ձեռքբերման դեպքում որպես հարկային գործակալ 11 տոկոս եկամտային հարկ պահելու պարտավորությունից: Հարց. այս դեպքում արդյո՞ք պարտադիր է գնման ակտերի կազմումը: Ի՞նչ կտա գնման ակտի առկայությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը: Նախապես շնորհակալություն:

Շուկայից ձեռքբերում կատարելու դեպքում
Ani.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Շրջանառության հարկի դեպքում, եթե շուկայից ձեռք բերում է արվում, ապա ի՞նչ հարկեր են առաջանում: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:

Չհիմնավորված ծախսերի արտացոլում
Վարդուհի.
Բարև Ձեզ: Ես լրացրել եմ շահութահարկի պարզեցված հաշվարկ, որում համախառն եկամտից նվազեցվող ուղղակի ծախսերում ցույց չեմ տվել վառելիքի ձեռք բերման գումարը, քանի որ այն ձեռք եմ բերել գնման ակտով, և ոչ մի ուրիշ հիմնավոր փաստաթուղթ չի կցվել դրամարկղի ելքի օրդերին: Եվ քանի որ միայն գնման ակտով կատարված ծախսը համարվում է չհիմնավորված ծախս, ապա շահութահարկի հաշվարկում այն որպես ծախս չի ճանաչվում: Հարցս հետևյալն է. հաշվեկշռուվ ո՞ր տողում ցույց տամ չհիմնավորված ծախսերը:

Ֆիզ. անձից ձեռք է բերվել 600 հազար դրամի ապրանք
Սուրեն.
Բարև ձեզ: Ես ֆիզիկական անձից գնել եմ 600 հազար դրամի ապրանք առանց փաստաթղթի, ինչպե՞ս կարող եմ կազմել դրա գնման ակտը, և արդյո՞ք կարող եմ միանգամից 600 հազար դրամի կանխիկ ապրանք ձեռք բերել, նախապես շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել
Lilit.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ես զբաղվում եմ մեծածախ առևտրով: Շրջանառությունը փոքր է` ամսական 50 000-100 000 դրամ: ՀԴՄ չեմ տպում, ապրանքը գնում եմ շուկայից երկկողմանի գնման ակտով և հանձնում խանութներին Հ/Ֆ-ով: Խնդրում եմ ասեք` ամսական, եռամսյակային և տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել:

Երբ շուկայից գնման ակտով ապրանք է ձեռք բերվել
NAIRA.
Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է` երբ շուկայից գնման ակտով ապրանք է ձեռք բերվել, որի դիմաց վճարվել է 11% եկամատահարկ, կասե՞ք ինձ` այս դեպքում ապրանքի ինքնարժեք որ թիվն է հաշվարկվում` առա՞նց եկամտահարկի, թե՞ եկամտահարկով:
Նախապես շնորհակալություն:

Գնման ակտում նշվող ապրանքի գին
hayk.
Հարգելի հաշվապահներ, ձեր օգնությունն է պետք. արդյո՞ք գործում է ինչ-որ կարգ կամ օրենք` կապված գնման ակտի գների հետ: Օրինակ, եթե ես գնման ակտով գնում եմ համակարգիչ, ու վաճառողի հետ պայմանավորվում ենք գնման ակտում գրել շատ ցածր գին, ասենք 5000 դրամ, արդյո՞ք խնդիր կառաջանա:

Գնման ակտի լրացման հետ կապված
Նանա.
Հարգելիներս, եթե կազմակերպության աշխատակիցը շուկայից ապրանքներ է ձեռք բերում, գնման ակտի վրա նրա անձնագրային տվյալները պե՞տք է լրացնել, թե՞ ոչ: Եվ ընդհանրապես, բացի չափման միավոր, քանակ, գին, գումարից, ո՞ր վավերապայմաններն են պարտադիր լրացվում գնման ակտում: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք պետք է 11 % եկամտահարկ պահել
Հայկ.
Հարգելի կոլեգաներ, ռեստորանի համար շուկայից գնել եմ գյուղմթերք և կազմել եմ գնման ակտ, արդյո՞ք 11 տոկոս եկամտահարկ պետք է պահեմ, թե՞ ոչ:
Վերջին մեկնաբանություններ