
Արդյո՞ք կհաշվարկվի և կվճարվի նպաստ
Լիանա.
Բարև ձեզ, մի հարց ունեմ: Ես աշխատել եմ, մեկ տարի հետո գնացել եմ դեկրետ, հիմա նորից հղի եմ, բայց աշխատանքի չեմ վերադարձել: Դեկրետից դեկրետ գնալիս նպաստ ստանու՞մ են, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Նպաստի հաշվարկ բարդ ծննդաբերության դեպքում
Լուսինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 2011թ սեպտեմբերից գրանցված աշխատող եմ, 2013թ փետրվարի 1-ին պառկել եմ հիվանդանոց վաղաժամ ծննդաբերության համար, ամսի 19-ին փակվել է իմ անաշխատունակության թերթիկը: Որպես ամբուլատոր հիվանդ մեր պոլիկլինիկայում շարունակվել է` բժիշկների ցուցումով, փակվելու է մարտի 19-ին, 20-ից անցնելու եմ դեկրետի: Ինձ մոտ բարդ հղիություն է, խնդրում եմ ձեզ հնարավորին շուտ ասել` որքա՞ն գումար պետք է ստանամ բյոլետենի և դեկրետի համար: Աշխատում եմ 5 օր, իսկ աշխատավարձս` 40000 դրամ է: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք նպաստի գումարը նվազեցվում է շահութահարկի հաշվարկի ժամանակ
helen.
Հարգելիներս, հարցս հետևյալն է, խնդրում եմ արագ արձագանքել. ֆիզ արձակուրդի գումարը շահութահարկում ծախս չեմ կարող չէ՞ համարել և նվազեցնել:

ԱՁ հղիության և ծննդաբերության նպաստ
Զարա.
Բարև ձեզ: Ես Ա/Ձ եմ: 2008թ. օգոստոսից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: Աղջիկս արդեն 4 ամսական է, բայց ես մինչև հիմա չեմ ստացել նպաստի գումարը: Խնդրում եմ, ասացեք` որքա՞ն ժամանակում պետք է վճարում կատարվի:

ԱՁ ցանկանում է վերսկսել գործունեությունը
Արեն.
Բարև Ձեզ:
Կինս անհատ ձեռներեց է, ով դադարեցրել է իր գործունեությունը ընտանեկան խնդիրների պատճառով: Այժմ նա հղիության երրորդ ամսում է, բայց ցանկություն ունի վերսկսելու գործունեությունը: Արդյո՞ք խնդիրներ կառաջանան երեխայի ծնվելուց հետո ֆիզարձակուրդ գնալու և երեխայի խնամքի համար ամսական 18 000-ական դրամները ստանալու հետ:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Անի.
Աշխատողը կազմակերպությունում աշխատել է 2012թ. նոյեմբերի 1-ից և հղիության ու ծննդաբերության արձակուրդ, ըստ բյուլետենի, գնում է հունվարի 31-ից: Ո՞ր ամսվա հաշվետվությունում պետք է ներկայացնեմ նրա նպաստը: Արդյո՞ք խնդիր չի առաջանա, որ չի աշխատել լրիվ 3 ամիս: Եվ այդ արձակուրդի ընթացքում եկամտային հարկ հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Մի հարց էլ` բյուլետեն բերել է 140 օրվա, բայց նա ունենալու է զույգ երեխաներ, այսինքն՝ պետք է հասներ 180 օր: Ինչպե՞ս վարվեմ: Հիմա նշե՞մ ու հաշվարկե՞մ ըստ 140 օրերի, հետո, երբ բերի մնացած 40 օրվա բյուլետենը, վճարեմ տարբերությունը:

Նպաստի հաշվարկ համաձայն նոր փոփոխությունների
Նաիրա.
Հղիության և ծննդաբերության նպաստը 2013թ.-ի փոփոխություններով ինչպե՞ս եք հաշվարկում, որպեսզի հղին չտուժի: Շնորհակալություն:

Նպաստի հաշվարկման ֆայլ
Նաիրա.
Ո՞վ կարող է ինձ տրամադրել հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման ֆայլ:

Նպաստի հաշվարկ փոփոխություններից հետո
Սոնա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ բացատրել, թե այժմ (2013թ.-ից սկսած) ինչպես է հաշվարկվում դեկրետային գումարը, ինչպիսի՞ պահումներ կան, քանի՞ տոկոսով:
Նախօրոք շնորհակալություն, շատ է անհրաժեշտ:

Երեխայի խնամքի նպաստ
Աննա.
Կարո՞ղ է արդյոք անհատ ձեռնարկատերը ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ: Անհատ ձեռնարկատերը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը երեխայի խնամքի համար և վճարում է միայն սոց. վճար:

Աշխատակցի փոխարինում
Աննա.
Բարև Ձեզ: Աշխատում եմ մի կազմակերպությունում անժամկետ պայմանագրով, իսկ այժմ տեղափոխվելու եմ մեկ այլ բաժին (նույն կազմակերպությունում), որտեղ փոխարինելու եմ դեկրետում գտվող աշխատակցի մոտ 8-9 ամիս: Պայմանագիրս փոփոխվել է անժամկետից ժամանակավոր աշխատակցի պայմանագրով: Հարցս հետևալն է` ունե՞մ արդյոք հնարավորություն այս ընթացքում գնալ դեկրետ, և արդյո՞ք կպահպանվի իմ աշխատատեղը:

Ինչպե՞ս է հաշվարկվում միջին աշխատավարձը
Arevik.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասացեք` եթե հղին աշխատել է 2 ամիս և աշխատավարձը 50000 դրամ է կազմել, ապա ի՞նչ գումարով է հաշվարկվում դեկրետային գումարը, նորից 32500 դրամով:

Ե՞րբ է վճարվում նպաստը
Լիլիթ.
Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ` դեկրետայինի գումարը երբ է տրվում, ամբողջությա՞մբ, թե՞ 2 կեսով, և արդյո՞ք մաքուր աշխատավարձից է հաշվարկվում, թե՞ կեղտոտ: Մաքուր աշխատավարձս, որ ստանում եմ, ամեն ամիս կազմում է 126.000 դր:

ԱՁ մեկնում է հղիության և ծննդաբերության արձակուրդ
Մարինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հանդիսանում եմ անհատ ձեռնարկատեր և պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդի: Այդ ընթացքում պետք է աշխատանքի ընդունեմ ինձ փոխարինող աշխատողի:
1. Ինձ հետաքրքիր է, թե ինչպես է հաշվարկվելու իմ դեկրետային նպաստը, եթե ես վճարում եմ ամսական սահմանված հարկ և սոց. վճար: Ամսական եկամուտս մոտ 150 հազար է կազմում:
2. Ինչպե՞ս է կատարվելու ինձ փոխարինող աշխատողին ընդունելու պահը` ես նորից մնալու՞ եմ որպես անհատ ձեռներեց և ինձ համար և աշխատողի համար վճարելու՞ եմ հարկերը, թե միայն անշխատողի համար:

Արդյո՞ք հաշվարկվում է նպաստ
Աննա.
Սիրելի հաշվապահներ, շատ եմ խնդրում, օգնեք ինձ, ինձ համար ձեր պատասխանը շատ կարևոր է: Ես աշխատում եմ, իմ պայմանագրի տեսակը ծառայությունների մատուցման պայմանագիր է: Ես պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդի: Արդյո՞ք ինձ տրվում է նախածննդյան և հետծննդյան նպաստ: Կանխավ շնորհակալ եմ:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Կարինե.
Խնդրում եմ պատասխանել՝ ե՞րբ, քանի՞ ամսականից են գնում ֆիզիոլոգիական արձակուրդ: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչքա՞ն կկազմի հղիության և ծննդաբերության նպաստը
Ա.
Խնդրում եմ, օգնեք, քանի որ ես մասնագետ չեմ: Ես աշխատում եմ կազմակերպությունում 1,5 տարի՝ 70 000 դրամ աշխատավարձով: Հղիության 2-րդ ամսից /մարտի 1-ից/ աշխատավարձը բարձրացրեցին 120 000 դրամ: Խնդրում եմ ասեք` հղիության ո՞ր ամսում են անցնում դեկրետ, և ինչքա՞ն կկազմի հղիության և ծննդաբերության նպաստը: Կանխավ շնորհակալ եմ:

Դեկրետային արձակուրդ գնալու վերաբերյալ
Երանուհի.
Շատ գովելի է նմանատիպ կայքի առկայությունը:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալ իրավիճակը դեկրետային արձակուրդ գնալու վերաբերյալ`
2010-ին ես աշխատում էի երկու կազմակերպություններում: Առաջինը` հիմնական աշխատատեղս էր, որտեղ ձևակերպվեց դեկրետային արձակուրդս և վճարվեց հասանելիք գումարը, իսկ հետո տրվեց երեխայի խնամքի արձակուրդ: Երկրորդ կազմակերպությունում ես պայմանագրային աշխատող էի և պայմանագիրս մինչև 2011 թիվն էր: Այստեղ ես ներկայացրի համապատասխան փաստաթղթի պատճեն և, հավանաբար, ձևակերպվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, բայց նպաստ չեմ ստացել: Բացի այդ իմ պայմանագիրը չի վերանայվել, և ես ավտոմատ զրկվել եմ այս աշխատատեղից: Հարցերս հետևյալն են`
1.Արդյո՞ք ինձ հասնում էր հղիության և ծննդաբերության նպաստ երկրորդ աշխատատեղից:
2.Արդյո՞ք արվում է վերջնահաշվարկ ոչ հիմնական աշխատատեղում պայմանագրային աշխատողի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո:
3.Նման դեպքում արդյո՞ք իրավասու եմ ես պահանջել հետ վերականգնել ինձ աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդից հետո:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Եվա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերիս: Աշխատում եմ երկու կազմակերպությունում: 2008 թվականից առ այսօր աշխատում եմ մի կազմակերպությունում, որտեղից ստանում եմ ամսական 110 000 հայկական դրամ աշխատավարձ: Պարզապես այս կազմակերպությունում ամեն տարվա վերջ (դեկտեմբերին) պայմանագրի ժամկետն ավարտվում է և տարվա սկզբում կնքվում է նորը: Եվ 2011-ի օգոստոսից առ այսօր մեկ այլ` երկրորդ կազմակերպությունում (որպես տնօրեն), որտեղից էլ ստանում եմ 32500 դրամ: Շուտով պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդ: Խնդրում եմ ասեք.
1. Արդյո՞ք ինձ հասնում է հղիության և ծննդաբերության նպաստ
2. Եթե այո, ապա երկու կազմակերպությունից է՞լ, թե՞ միայն մեկից:
3. Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը տվյալ դեպքի համար և ի՞նչ անհրաժեշտ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտեղ
4. Եվ վերջին հարցը - դեկրետային արձակուրդում չեմ ցանկանում երկու-երեք ամսից ավել մնալ: Անհրաժեշտ է աշխատել: Արդյո՞ք կարող եմ դեկտեմբերից դեկրետ գնալու դեպքում ստանալ հասանելիք նպաստը և վերադառնալ աշխատանքիս ենթադրենք երեք ամիս անց` մարտին: Թե՞ կհամարվեմ գործազուրկ, քանի որ հունվարին ինձ հետ նոր պայմանագիր չի կնքվի:
Հարգանքով` Եվա

Անհրաժեշտ ստաժ նպաստ ստանալու համար
Նիկա.
Ողջույն բոլորին: Մի խնդրանք ունեմ: Երեք ամիս է` այս հարցին լիարժեք պատասխան չեմ գտնում: Կա՞ արդյոք օրենքով սահմանված հատուկ ժամանակահատված մի կազմակերպությունում աշխատելու և դեկրետ դուրս դալու` համապատասխանաբար դեկրետային և երեխայի խնամքի նպաստ ստանալու համար: Խնդրում եմ օգնել հիմնավորված պատասխան գտնելու: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ