Tag: դրամաշնորհ

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՀԿ-ն ստացել է դրամաշնորհ

Գոհար. Հարգելի գործընկերներ, եթե ՀԿ-ն ստացել է դրամաշնորհ, ապա ինչպե՞ս է կատարվում դրա հաշվառումը, ծախսերի բախշումը և ընդհանրապես այդ հարցի հետ կապված որոշակի խորհուրդներ կամ ուղեցույց որտեղի՞ց կարող ենք ստանալ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ հաշվառման առանձնահատկություններ

Գոհար. Հարգելի կոլեգաներ, եթե հասարակական կազմակերպությունը ստանում է դրամաշնորհ, ինչպե՞ս կարելի է հաշվառումը վարել, ինչպիսի՞ առանձնահատկություններ կան, կամ ինձ կարո՞ղ եք գրականություն ցույց տալ, որպեսզի կարողանամ օգտվել: Եվ հաջորդ հարցը: Եթե ՀԿ-ին գումար են տվել, ենթադրենք էլի դրամաշնորհի նման, միջոցառում կազմակերպելու համար, ասենք "տոլմայի օր", ինչպե՞ս կարող եմ ծախսեր ցույց տալ, չէ՞ որ ոչ մի գյուղացի գյուղատնտեսական մթերք գնելու համար ՀԴՄ չի տալիս, կամ խուսափում է իր անձնագրային տվյալներն ինձ ասելու, կամ ասենք մասնակիցներին հատկացնում ենք երթուղային տաքսիներ միջոցառման վայր հասնելու համար: Խնդրում եմ օգնել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը դրամաշնորհ է ստացել

Ինգա. Բարև ձեզ: Ցանկանում եմ ճշտել` կա՞ արդյոք օրենք կամ հրաման, որի համաձայն դրամաշնորհ ստանալու դեպքում տվյալ ընկերությունը ազատվում է ստացված դրամաշնորհի դիմաց ավելացված արժեքի հարկ վճարելուց: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կրթամշակութային հասարակական կազմակերպություն

Արամ. Բարև Ձեզ, հարգելի ֆինանսիստներ և հաշվապահներ: Գրանցել եմ կրթամշակութային հասարակական կազմակերպություն, գործունեությունս մտադիր եմ իրականացնել հիմնականում դրամաշնորհային ծրագրերի միջոցով: Ցանկանում եմ տեղեկանալ` հաշվապահական ինչ գործառույթներ պիտի իրականացնեմ, ինչ հարկեր պիտի մուծեմ, ինչպիսի օրենսդրություն է պետք իմանալ, որ հարկատեսակների մասով և այլն: Ներող կլինեք, եթե հարցադրումներս շատ սիրողական են: Նոր եմ սկսում: Կանխավ շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում

Տիգրան. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ տեղեկացնել` հասարակական կազմակերպությունը տարեկան ինչ հաշվետվություններ է ներկայացնում: Եթե ստացել է դրամաշնորհ, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ-ն աշխատում է դրամաշնորհներով

Karine. Բարեվ բոլորին: Ես սկսնակ եմ, խնդրում եմ օգնեք: ՀԿ-ն աշխատում է դրամաշնորհներով, ունի աշխատանքային և քաղիրավական պայմանագրով աշխատողներ: Ի՞նչ պետք է անի, եթե ժամանակավոր դադարեցվում է դրամաշնորհումը, որպեսի այդ ընթացքում ազատվի հարկերից, և ինչպե՞ս: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Սոնա. Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք պատասխանել իմ հարցին: Հասարակական կազմակերպությունը դրամաշնորհ է ստացել: Այդ միջոցներով աշխատողներ է ընդունել: ՀԿ-ն ազատված է ԱԱՀ-ից: Ինչպիսի՞ հաշվետվություններ պետք է ներկայացնել Հ/Տ բացի սոց. վճարների և եկամտահարկի հաշվետվություններից: