
Թղթակցող ի՞նչ հաշիվ գրել
Arman.
Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ օգնեք` ՍՊԸ հաշվարկային հաշիվը գտնվում է արգելանքի տակ, կատարել եմ մեկ այլ բանկից եկամտային հարկի վճարում, ստացել եմ անդորրագիր: Դրամարկղի ելքի օրդերում թղթակցող ի՞նչ հաշիվ գրեմ: Շնորհակալություն:

Գումարի կանխիկացում
Էմմա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես ունեմ մի հարց` կանխիկացրել եմ գումար չեկային գրքույկով գործատուին փոխառության հետ վերադարձի համար: Արդյո՞ք գումարը անհրաժեշտ է մուտք անել դրամարկղ մուտքի օրդերով, այնուհետև ելքի օրդեր կազմել վճարելու ժամանակ: Նախապես շնորհակալություն:

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված
Ալբերտ.
Հարգելի հաշվապահներ, դրամարկղային գիրքը լրացնելիս արդյո՞ք կարելի է մեկ էջի վրա լրացնել ամբողջ տարվա մուտքի և ելքի օրդերները, դրանք այդքան էլ շատ չեն, ամեն ամիս մեկ կամ երկու փաստաթուղթ:

Ի՞նչ տուգանք է նախատեսված
Էմմա.
Հարգելիներս, խնդրում եմ օգնեք: Ես սկսնակ եմ: Դրամարկղային գիրքը լրացնելիս մի քանի ամսվա դրամարկղի ելքերը և մուտքերը լրացրել եմ մեկ էջի վրա: Դա սխա՞լ է: Ի՞նչ տուգանք է նախատեսված: Կանխավ շնորհակալ եմ:

Որքա՞ն գումար ելքագրել մեկ ելքի օրդերով
Narine Movsisyan.
Կազմակերպության հաշվետու անձը ՀԴՄ կտրոններով մեկ ամսվա ընթացքում կատարել է 1250000 դրամի գնումներ, ներկայացրել է առհաշիվ հաշվետվություն: Գումարը ի՞նչ չափով կարելի է ելք անել դրամարկղից, այսինքն մեկ ելքի օրդեր կարելի՞ է կազմել 1250000-դրամի չափով, թե՞ պետք է այն 300000-ի բաժանել, ըստ այդմ էլ կազմել մի քանի ելքի օրդերներ: Կանխավ շնորհակալություն:

Գումարի դուրսգրում առանց առհաշիվ գումարների հաշվետվության
Նառա.
Հարգելի կոլեգաներ, ես չեմ կազմում առհաշիվ փաստաթղթեր, այլ միանգամից ՀԴՄ կտրոնի հիման վրա կազմում ելքի օրդերներ: Որպես խախտում ի՞նչ պատասխանատվություն կա այս պարագայում: Շնորհակալ կլինեմ շուտ պատասխանելու դեպքում:

Ֆիզ. անձը լիազորագրի հիման վրա կատարել է վճարումներ
Նանա.
Ֆիզ. անձը լիազորագրի հիման վրա կատարել է վճարումներ ընկերության անունից, չի հանդիսանում ընկերության աշխատակից: Տվյալ դեպքում ինչպե՞ս պետք է կատարել այդ գումարների վճարումը նրան: Նա պե՞տք է զեկուցագիր ներկայացնի ընկերության տնօրենին ու առհաշիվ գումարների մասին հաշվետվություն: Ելքի օրդերի վրա պե՞տք է անպայման նշվի նրա անձնագրային ու սոց. քարտի տվյալները, թե՞ ոչ: Պե՞տք է լիազորագրի օրինակը կցել գործերին: Կանխավ շնորհակալ եմ:

Գումարի ելքագրման վերաբերյալ
Հայկ.
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն դրամարկղի գիրք չի վարում, այս դեպքում աշխատավարձի վճարումը կամ այլ ելքերը ի՞նչ փաստաթղթով կարող է կատարվել: Կանխավ շնորհակալություն:

Դրամարկղային գրքի գործառնություններ
Lina.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, եթե հաստատագրված հարկ վճարելու համար դրամարղային ելքի օրդերով ելք է եղել 300.0 դրամ գերազանցող գումար, արդյո՞ք դա համարվում է սահմանափակումների խախտում:

Կազմակերպությունը փոխառություն է ստացել
Գուրգեն.
Բարև Ձեզ:
Կազմակերպությունը որպես փոխառություն ֆիզ. անձից ստացել է 2 մլն դրամ: Ասացեք խնդրեմ, կա՞ արդյոք իրավունք այդ չափի գումարը մուտքագրել դրամարկղ և որոշակի ժամանակ անց նույն չափի գումարը դրամարկղից վերադարձնել ֆիզ. անձին (մուտքի և ելքի օրդերներ): Եթե ոչ, ապա ինչպիսի՞ սահմանափակումներ են սահմանված օրենքով: Շնորհակալություն:

Ավել վճարված գումար
Սվետլանա.
Բարեվ ձեզ: Հարգելի կոլեգաներ, ես հայտնվել եմ մի իրավիճակում, որտեղ ճիշտ ելքը չեմ գտնում: Մայիս ամսին ես 3 աշխատողի արձակուրդային եմ տվել, և գումարը ինչպես հարկն է 3 օր առաջ դուրս եմ գրել ելքի օրդերով դրամարկղի գրքից: Այս ամսին բացահայտել եմ, որ ծրագիրը սխալ կերպով է հաշվել մեկ աշխատողի եկամտահարկը, և դրա հետևանքով ես դրամարկղից մոտ 3000 դրամ ավել եմ ելքագրել: Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս կարող եմ ես այս իրավիճակից դուրս գալ: Իհարկե, դրամակղի գրքում ուղղակի չեմ կարող այդքան էջ սխալ համարել և գրել ճիշտը: Ստուգման ժամանակ եթե բացահայտվի այդ թյուրիմացությունը, ի՞նչ է սպասվում ինձ: Ո՞ր հոդվածը որպես խաղտված կարձանգրեն հարկային տեսուչները: Խնդրում եմ պատասխանեք, ինձ շատ է հարկավոր ձեր խորհուրդը:

Ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ
Անի.
Հարգելի հաշվպահներ, կազմակերպությունը պետք է գումար մուտքագրի բանկ, սակայն դրամարկղում գումար չունի: Տնօրենի կողմից նշված գումարը մուտքագրվել է դրամարկղ, դրամարկղից էլ համապատսխան ելքի օրդերով ելք է արվել և մուտքագրվել բանկային հաշվին: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ և ի՞նչ ձևակերպում պետք է տալ դրամարկղ մուտքագրված գումարի գծով:

Դրամարկղային ելքի օրդերի լրացման հետ կապված
Sabina.
Ապրիլ ամսվա աշխատավարձը կազմում է 60.000 ՀՀ դրամ(26 օրվա համար), ֆիզ. արձակուրդ տրված է 26.04.11-12.09.11: Ամսի քանիսի՞ն ես դրամարկղից ելքի օրդեր գրանցեմ աշխատավարձի և ֆիզ. արձակուրդի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Կանխիկ վճարում ապրանքի դիմաց
Arpine.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, եթե կազմակերպությունը հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել ապրանք և վճարումը կատարել է կանխիկ ձևով իր աշխատակցի միջոցով (եթե չեմ սխալվում` միանգամից դիմացի կազմակերպության աշխատակցին վճարում ցույց տալու դեպքում նրա անձնագրային տվյալներն են պետք), այս դեպքում դրամարկղի ելքի օրդերում վճարման հիմքը և նպատակը տողում պե՞տք է գրել հ.ֆ, թե՞ դիմացի կազմակերպության մուտքի անդորրագրի տվյալները: Եվ ի՞նչ ձևակերպում պետք է տալ:

Դրամարկղային մուտքի և ելքի օրդերներ
Գայանե.
Բարև ձեզ:
Ձեզ գրում եմ խնդրանքով ինձ տրամադրել մուտքի և ելքի օրդերների անգլերեն և հայերեն ձևերը կամ որևէ կայք խորհուրդ տալ, որտեղից կարող եմ գտնել: Կանխավ շնորհակալություն:

Դրամարկղային գրքում գրանցումներ կատարելու վերաբերյալ
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, հունվարի 10-ով դրամարկղից ելք է եղել, և փակել են այդ ամիսը այդ մեկ գործարքից հետո, և այլևս ոչ մի գործարք տեղի չի ունեցել, և ոչ էլ գրանցել են: Խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ եմ արդյոք նոր էջից նորից հունվար ամսով ելք կատարեմ:

Լրացվու՞մ է արդյոք ելքի օրդեր
Կարինե.
Բարև ձեզ, հարցս հետևյալն է. ես աշխատում եմ գրավատանը, կցանկանայի իմանալˋ հաճախորդին գրավի դիմաց գումարը տրամադրելիս ելքի օրդեր լրացվու՞մ է, թե՞ ոչ, և տոկոսները վճարելիս մուտքի օրդեր կազմվու՞մ է արդյոք: Յուրաքանչյուրը քանի՞ օրինակ:

ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առևտրով
Արփինե.
Բարի երեկո բոլորին:
ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, դրամարկղային գիրքը լրացնելուց դրամարկղային մուտքի և ելքի օրդերները պարտադիր պետք է լրացվի և դրամը դրամարկղ մուտք լինելու դեպքում թղթակցող հաշվը կարո՞ղ եմ գրել 6111:
Կանխավ շնորհակալ եմ...............

Եթե կազմակերպությունը գործարքներ է իրականացնում ՀՀ դրամով և արտարժույթով
Մելինե.
Եթե կազմակերպությունը գործարքներ է իրականցնում ՀՀ դրամով, եվ արտարժույթով, պահում է 2 դրամարկղային գիրք, ինչպես է կատարվում մուտքի եվ ելքի օրդերների համարակալումը. Յուրաքանչյուր արժույթինը տարվա սկզբից սկսվում է 1-ին համարից, թե տարվա սկզբից համարակալվում է 1-ից, բայց ոչ յուրաքանչյուր գրքի համար, այլ ըստ ամսաթվերի հերթականության, նայած թե որ արժույթով երբ է գործարք կատարվել

Հիմք հանդիսացող փաստաթուղթ
Դիանա.
Բարև Ձեզ
Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում. ելքի օրդերին կցվում է ՀԴՄ կտրոն կամ ուրիշ հիմք հանդիսացող փաստաթուղթ:
Շնորհակալություն
Վերջին մեկնաբանություններ