
Եկամտային հարկի վերադարձ
Կարեն․
Բարև Ձեզ։Կխնդրեմ օգնեք։ Ընկերությունը 2018 թվականից մինչև հիմա ունի 150 մլն չբաշխված շահույթ։ Եթե 2023 թվականի փետրվար ամսին ընկերությունը որոշում է հայտարարել շահաբաժինների վճարման մասին և 150 մլն դրամը ցանկանում է դեկտեմբեր ամսին վճարել։ Եթե նշված գումարը վճարի բաժնետերին, իսկ բաժնետերը այդ գումարը ներդնի ընկերության կանոնադրական կապիտալում, կարո՞ղ է ընկերությունը հետ ստանալ շահաբաժնի վճարումից առաջացած եկամտային հարկը։

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն
Արտակ․
Բարև Ձեզ։ Կխնդրեի օգնել հետևյալ հարցում՝ եթե ՌԴ ֆիզիկական անձը ՀՀ ֆիզիկական անձին գումար է փոխանցում, արդյո՞ք ՀՀ ֆիզիկական անձի համար առաջանում է եկամտային հարկի պարտավորություն։

Եկամտային հարկ վարձավճարից
Կարեն․
Բարև Ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն կամ ԱՁ-ն ֆիզ․ անձից վարձակալել է տարածք։ Այս դեպքերում ո՞վ է վճարելու եկամտային հարկը, և քանի՞ տոկոս։ Ո՞ր հոդվածով առաջնորդվել։

Շահաբաժնի վճարում
Կարեն․
Բարև Ձեզ։ Ընկերությունը բաժնետերին վճարել է 500 000 ՀՀ դրամ շահաբաժին։
Հարց 1․ Եկամտային հարկի հաշվարկի մեջ պե՞տք է հետ հաշվարկ կատարեմ, այսինքն գրեմ 526 315 ՀՀ դրամ, որից 5 տոկոսը՝ 26 315 ՀՀ դրամը եկամտային հարկ վճարեմ։
Հարց 2․ Ճիշտ կլինի՞ հաշվապահական ձևակերպումները․
Դ․տ 529 Կ․Տ 252 526 315
Դ․տ 713 Կ․տ 524 26 315

Շահաբաժնի եկամտային հարկի վերադարձ
Կարեն․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը 2023 թվականին հունվարի 25-ին շահաբաժինների բաշխման մասին որոշում է ընդունել, որը կազմել է 15 000 000 ՀՀ դրամ։ Եթե այդ գումարը այս ամիս վճարեմ ֆիզ․ անձին, որից 5 տոկոսը պահում կատարեմ և վճարեմ պետությանը որպես եկամտային հարկ, որը կազմում է 750 000 ՀՀ դրամ, այնուհետև 750 000 ՀՀ դրամը բաժնետերը մուտքագրի բանկային հաշվին որպես կանոնադրական կապիտալի ավելացում, պետությունը ետ կվերադարձնի՞ այդ գումարը։

Վարձավճարի հաշվարկ և փոխանցում
Հեղինե․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք կողմնորոշվել։ Իրավաբանական անձը տարածք է վարձակալել ֆիզ․ անձից, կնքվել է պայմանագիր 19.10-ից, այն պայմանավորվածությամբ, որ եկամտային հարկը վճարելու է իրավաբանական անձը։ Վարձակալության վճարը պետք է փոխանցվի մինչև 25-ը։ Ժամկետը հաշվարկելիս ճի՞շտ է հաշվել և փոխանցել ամսվա 19-31, փոխանցել այդ ժամանակահատվածի գումարը, հետո 1-30, թե՞ 19.10-19.11.23:

Շահաբաժնի կանխավճար
Կարեն․
Բարև Ձեզ։ Ընկերությունն ունի 2 000 000 ՀՀ դրամի չվճարված շահաբաժին։ Կարո՞ղ է հիմա 2 500 000 ՀՀ դրամ վճարի, որից 500 000 ՀՀ դրամը ձևակերպի կանխավճար։ Այս դեպքում պե՞տք է 500 000 ՀՀ դրամը նույնպես 5 տոկոսով հարկվի։

Աշխատավարձը սխալ է վճարվել
Էլինա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Խնդիրը հետևյալն է ՝ աշխատողի համար 2020 թվականին հանձնվել էր 206 857 անվանական աշխատավարձ , եկամտային հարկը 10 տոկոս ՝ 20 685 ։ 2023-ին պարզվում է, որ պիտի հարկվեր 23 տոկոս։ Լրացուցիչ ստուգելուց պարզվում է, որ աշխատավարձը 2020-ին պիտի հանձնվեր 148 993՝ 206 857-ի փոխարեն ։ Իրավունք չունեմ պակաս ցույց տալու, քանի որ 3 տարին անցել է։
Ինչպե՞ս պիտի ցույց տամ ՀԾ-ում հարկային պարտավորության ավելացում 2020 թվականի համար 2023 թվականին։ Արդյո՞ք պիտի գնամ հետ և ուղղեմ 2020 թվականի գրանցումները, թե կա ինչ-որ թղթակցություն, ըստ որի նախորդ ժամանակաշրջանի ճշտում է կարելի կատարել 2023ի մեջ ։ Կանխավ շնորհակալ եմ։

Մրգի և բանջարեղենի ձեռքբերում
Անահիտ․
Եթե ապրանքը ձեռք է բերվել ֆիզ․ անձից, և պետք է գրվի գնման ակտ ձեռք բերման համար, քանի՞ տոկոս հարկ է առաջանում, խոսքը վերաբերվում է միրգ ու բանջարեղեն գյուղացուց ձեռք բերելու մասին։

ԱՁ շահաբաժին
Հագելի հաշվապահներ, չե՞ք ասի` ԱՁ-ն շահաբաժին ստանում է, թե ոչ։ Եվ եթե ստանում է, եկամտային հարկը 5%՞ է։

Գործունեության դադարեցում
Հովհաննես․
Բարև ձեզ։ Մոտ երեք տարի է վարձակալությամբ տվել ենք բնակարան ՆԳՆ աշխատակցի և մուծել հարկեր 10%-ի չափով: Դրա համար բացել ենք ՀՎՀՀ հաշիվ, այժմ որոշել ենք դադարեցնել վարձակալության պայմանագիրը, քանի որ վարձակալը ազատում է բնակարանը, ուստի և կասեցնել ՀՎՀՀ հաշիվը: Խնդրում եմ պատասխանեք՝ ի՞նչ անհրաժեշտ փաստաթուղթ է պետք ներկայացնել ՊԵԿ ՀՎՀՀ հաշվեհամարը փակելու համար:

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ
Վազգեն․
Բարև ձեզ։ ԱՁ-ն աշխատում է միկրոյի դաշտում։ Իրականացնում է սառույցի արտադրման գործունեություն։
Հարց 1․ Միկրոսուբյեկտը շուկայից ձեռքբերման համար պարտավո՞ր է վճարել 20 տոկոս եկամտային հարկ։
Հարց 2․ Եթե այո, ապա եթե ԱՁ-ն փաստացի ջուրը, որն օգտագործում է սառույցի պատրաստման համար, վերցնում է իրեն պատկանող տան ջրագծից, այս դեպքում ունե՞նք 20 տոկոսի խնդիր, թե՞ ոչ։

Արդյո՞ք կազմակերպությունը հանդիսանում է հարկային գործակալ
Աննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով, ֆիզ․ անձից վարձակալել է տրանսպորտային միջոց, այս դեպքում․
1․ ՍՊԸ հանդիսանու՞մ է հարկային գործակալ
2․ Որպես հարկային գործակալ պե՞տք է ֆիզ․ անձից պահի գումարի 10% և վճարի բյուջե

Լողավազանի աբոնեմենտի նվիրատվություն
Շուշանիկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ պատասխանել հարցիս: Խնդիրը հետևյալն է` ընկերությունը մի անձի համար գնում է լողավազանի աբոնեմենտ, որը նրա աշխատակիցը չէ: Այսպես ասած՝ ընկերության կողմից ինչ որ նվեր: Ի՞նչ օրենքով է կարգավորվելու այդ աբոնենտի գումարը տվյալ ընկերությունը: Արդյո՞ք կարող է եկամտային հարկ առաջանա, և արդյո՞ք կարող է շահութահարկի գծով ծախս ճանաչվել ընկերության կողմից: Կանխավ շնորհակալ կլինեմ պատասխանի համար։

Եկամտային հարկի վերադարձ հիփոթեքային վարկի դեպքում
Հովիկ․
Բարև Ձեզ: Ինձ ասեք խնդրում եմ՝ եթե ես կազմակերպությունում աշխատում եմ քաղաքացիաիրավական պայմանագրով, իմ ստացած աշխատավարձից եկամտային հարկ առաջանու՞մ է արդյոք, որը կկարողանամ օգտագործել հիփոթեքային վարկ վերցնելիս, եթե այո, ապա քանի՞ տոկոսն է կազմում աշխատավարձի։ Շնորհակալություն։

Արդյո՞ք կենսաթոշակը հարկվում է
Հովհաննես․
ՀՀ քաղաքացու, ՄԱԿ - ի աշխատակցի, կենսաթոշակը՝ 4- 5 հազ. ԱՄՆ դոլար, եկամտային հարկով հարկվու՞մ է արդյոք:

Ձեռքբերում ֆիզ. անձից
ՋՈՒԼԻԱ.
Բարի երեկո, հարգելի հաշվապահներ։ Շրջհարկի դաշտում աշխատող Ա/Ձ-ն առք ու վաճառքի պայամանագրով ապրանք է գնել ֆիզ. անձից, տվյալ գործարքը հարկվում է 10% եկամտային հարկով, և արդյոք ֆիզ. անձին վճարված եկամուտների մասով համարվում եմ հարկային գործակալ։ Ի՞նչ անել, որպեսզի հետագայում խնդիր չառաջանա նաև ֆիզ. անձի համար։

Շուկայից ձեռքբերում շրջ. հարկ վճարողի կողմից
Հայկուհի․
Բարև Ձեզ, խնդրում եմ օրենքի հղում տալ՝ որտե՞ղ կարդամ, որ շրջանառության հարկ վճարողները շուկայից ձեռքբերման ժամանակ եկամտային հարկով չեն հարկվում։

Ֆիրմային անվանման գրանցում
Հայկուհի․
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ եթե ֆիրմային անունը գրանցենք հիմնադիր տնօրենի անունով, կազմակերպության կողմից անունը օգտագործելու համար կարո՞ղ ենք կազմել անհատույց օգտագործման պայմանագիր, այդ դեպքում եկամտային հարկ կառաջանա՞, թե՞ ոչ: Շնորհակալ եմ։

Ինքնահաշիվ գրելու պարտականություն
Աննա․
Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը ծրագրավորման ծառայություն է ստանում ՌԴ ռեզիդենտ ֆիզիկական անձից, պե՞տք է գրել ինքնահաշիվ, և արդյո՞ք եկամտային հարկի վճարման պարտականություն առաջանում է `որպես հարկային գործակալ։
Վերջին մեկնաբանություններ