
E-invoicing ծրագրի հետ կապված
Տաթև․
Բարև ձեզ: ՈՒզում եմ e-invoicing-ով ստեղծել սևագրեր հմտանալու համար, սակայն չունեմ ՀՎՀՀ և գաղտնաբառ, ինչպե՞ս կարող եմ մուտք գործել։

Հաղորդագրություն e-invoicing ծրագրում
Անի․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ եթե e-invoicing ծրագրում հաղորդագրություն է բերում, որ ունենք չեղարկման ենթակա հաշիվ՝ ի՞նչ է պետք անել։ Շնորհակալություն։

Հաշվի՝ հետին ամսաթվով դուրսգրում
Լուսինե․
Բարև Ձեզ։ Արդյո՞ք կարող ենք հարկային հաշիվը ետին ամսաթվով դուրս գրել։

Հաշիվ ոչ ռեզիդենտին
Ռուզաննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ռեզիդենտ կազմակերպությունը կարո՞ղ է ապրանքի մատակարարման հաշիվ դուրս գրել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը e-invoicing-ով։ Թեժ գծից ասեցին՝ կարող ես, բայց ես ուզում եմ լսել ձեր կարծիքը և հիմնավորումը։ Կանխավ շնորհակալ եմ։

Հաշվի մատակարարման ամսաթիվ
Gegham Bagrazyan.
ՀՈԱԿ-ը աղբահանության իրականացնելու համար լիցենզիա ստանալու համար կնքել է պայմանագիր փորձաքննություն իրականացնող կազմակերպության հետ 1 800 000 գումարի չափով 2021թ-ի հոկտեմբերին, բայց աշխատանքների մի մասն է ավարտել, և չի կազմվել ակտ, չեն ներկայացրել հաշիվ ապրանքագիր, չնայած մենք կանխավճար ենք փոխանցել 2021-ի հոկտեմբերին 900 000դրամ, խնդրում եմ օգնեք․ կարո՞ղ են արդյոք 2022թ-ի փետրվարին հաշիվ ներկայացնել՝ մատակարարման ամսաթիվը 2021թ-ի դեկտեմբերով, և ի՞նչ չափով կարող ենք ծախսագրել 2021թ-ով։

Ջնջված հաշիվ
Անի․
Հարգելի գործընկերներ, եթե դիմացի կողմը հաշիվ է դուրս գրել սխալ գումարով և հրաժարվում է փոխել գումարը, մենք ջնջել ենք այդ հաշիվը էլեկտրոնային հաշիվների e-invoicing ծրագրում, էլի ինչ-որ անելիքներ ունե՞նք այս կապակցությամբ, թե՞ ոչ։ Շնորհակալություն նաԽապես։

Հարկային դաշտի ընտրություն
Ջեմմա.
Բարև Ձեզ։
Հարգելի հաշվապահներ,
ԱՁ եմ պատրաստվում բացել և աշխատել Wildberries-ի հետ։ ԱՁ-ն ունենալու է տարածք, որտեղ Wildberries-ը ուղարկելու է հաճախորդի պատվերները։ ԱՁ-ն կապ չի ունենալու հաճախորդի Wildberries-ին վճարվող գումարի հետ, միայն ամեն վաճառքից ստանալու է որոշակի տոկոսային գումար, որը ավտոմատ կերպով փոխանցվելու է ԱՁ-ի հաշվեհամարին։ Այսպիսով իմ եկամուտը ձևավորվելու է այդ տոկոսային գումարից։ Խնդրում եմ ինձ հուշել և ուղղորդել՝ ի՞նչ հարկման դաշտում եմ աշխատելու, ինչպե՞ս պետք է հաշիվ դուրս գրեմ Wildberries-ին (իրենից ստացած եկամուտը ցույց տաալու համար), որը հանդիսանում է ոչ հայաստանյան կազմակերպություն։

ՀԿ-ն ծառայությունների մատուցման հաշիվ պետք է գրի
Արուսյակ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հասարակական կազմակերպութունը ծառայության մատուցման էլ. հաշիվ պետք է դուրս գրի ըստ ծրագրի: Խնդրում եմ ասել` ի՞նչ հարկ կառաջանա:

Արտահանում ՌԴ
Նելլի.
Բարև ձեզ: Կազմ-ը աշխատում է ԱԱՀ-ով, ապրանք է արտահանել ՌԴ, գրվել է թղթային հաշիվ 30.11.21-ով` արտարժույթով, սահմանը հատել է 03.12.2021-ին: Ինվոյսինգով, ո՞ր օրով պետք է գրվի հաշվարկայն փաստաթուղթ և, ո՞ր օրվա կուրսով:
Շնորհակալություն

Չհաստատված էլեկտրոնային հաշիվներ
Էլեն.
Բարև բոլորին: Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով, հոկտեմբեր ամսվա ստացված հաշիվները ստորագրված չեն եղել, բայց ներառվել են հաշվետվության մեջ: Խնդրում եմ, կասե՞ք` ի՞նչ հարկային պատասխանատվության է ենթարկվելու: Նախապես շնորհակալ եմ պատասխանելու համար:

Հաշիվ վավերագիր արտահանման դեպքում
Սաթեն.
Խնդրում եմ պատասխանեք. ԵՏՄ ապրաքի արտահանման դեպքում էլեկտրոնային հաշիվ վավերագրի դուրս գրումը պարտադիր՞ է, թե՞, կարող ենք միայն счет-фактура գրել:

e-invoicing ծրագրի ներբեռնում
Արսեն.
Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք` ինչպե՞ս կարող եմ ներբեռնել e-invoice ծրագիրը էլեկտրոնային հաշիվների համար: Նախորոք շնորհակալություն:

Հաշիվ վավերագիր
Անի.
Հարգելի հաշվապահներ ջան, եթե ԱԱՀ աշխատող ենք, բեռնափոխադրությամբ ենք զբաղվում: Ասվում է, որ հարկային հաշիվ կարող ենք չգրել: Արդյո՞ք դա վերաբերվում է նաև հաշիվ վավերագիր (ծառայությունների մատուցման, աշխատանքներ կատարման), հաշիվներ դուրս գրմանը նույնպես:

Հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր
Անահիտ.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ ֆիզ. անձին, ապա հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր է դուրս գրելու: Եվ արդյո՞ք լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան եկամտային հարկի կամ շահութահարկի գծով: Արդյո՞ք ԱԱՀ-ն /եթե հարկային հաշիվ է դուրս գրվում/ հաշվանցման ենթակա է:

E-invoicing ծրագրի մուտք
Տիգրան.
Արդեն մի քանի օր է փորձում եմ e-invoicing համակարգ մուտք գործել և ուղարկել հաշվարկային փաստաթուղթ, մինչդեռ համակարգը չի ճանաչում ինձ: Խնդրի հետ կապված զանգահարել եմ թեժ գիծ, որտեղ ինձ ասեցին՝ խնդիրը տեխնիկական է, բայց լուծում չի ստացվում դեռևս: Բոլոր գործողությունները ըստ e-invoicing համակարգի կատարվել են, բոլոր գործառույթները նշվել են իմ կողմից, հանդիսանում եմ օգտվող և լիազոր էլեկտրոնային համակարգում, մինչդեռ կրկին չի հաջողվում է մուտք գործել: Խնդրում եմ օգնել:

Հաշվի մատուցման ամսաթիվ
Լիաննա.
ՍՊԸ-ն օգոստոս ամսին մատուծաց ծառայության համար (ՀԿ-ին) հաշիվ-վավերագիր դուրս չի գրել։ Կարող է արդյո՞ք այսօր դուրս գրել՝ մատակարարման ամսաթիվ նշելով օգոստոսի 31-ը։

Ինչպե՞ս ձևակերպել ճշգրտված հաշիվը
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, եթե ստացված էլեկտրոնային հաշիվը մուտք է արվել ՀԾ համակարգ և հետո այդ հաշիվը ճշգրտվել է, ապա ինչպե՞ս ձևակերպել ճշգրտված հաշիվը: Շնորհակալ եմ:

Հարկային հաշիվների սերիա-համար
Սրբուհի․
Բարև ձեզ։ Հնարավո՞ր է հարկային հաշիվներում սերիայի կրկնություն լինի։

ՊԵԿ տեղեկացնում է
📢Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ:
📎Հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N1257-Ն որոշման N3 հավելվածի դրույթները, մինչև ծրագրային համակարգի խնդրի ամբողջական կարգավորումը, հարկ վճարողներին առաջարկվում է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպքում՝ ՀՀ տարածքում ապրանքի մատակարարումը (առաքումը, տեղափոխումը) պարտադիր կարգով իրականացնել թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված) այլ ուղեկցող հաշվարկային փաստաթղթերով։
📎Նշված փաստաթղթերը պետք է պարունակեն Օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան հաշվարկային փաստաթղթերում ներառվող տվյալները, բացառությամբ՝ հաշվարկային փաստաթղթի սերիայի և համարի:
📎Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման ծրագրային համակարգի խնդիրների վերացման վերաբերյալ հարկային մարմինը կտարածի լրացուցիչ հաղորդագրություն:
📎Հարկ է նկատի ունենալ, որ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանումը վերացնելուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողը նախկինում դուրս չգրված և թղթային կրիչի վրա լրացված ուղեկցող փաստաթղթի փոխարեն էլեկտրոնային եղանակով դուրս է գրում հաշվարկային փաստաթուղթ, որտեղ «Լրացուցիչ տվյալներ» դաշտում նշում է նախկինում դուրսգրման փորձի կատարման ժամանակը (րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարեթիվը), այնուհետև էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում և դուրս է գրում:
📎Հարկային մարմինը հորդորում է խստագույնս առաջնորդվել վերը նշվածով` բացառելով չփաստաթղթավորման դեպքերը և իրացման շրջանառությունների թերհայտարարագրումը:
Վերջին մեկնաբանություններ