Tag: էլեկտրոնային հաշիվ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վաճառք հաշվարկային փաստաթղթով

Երվանդ. Շրջ. հարկով հարկվող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ ֆիզ. անձին վաճառել ապրանքներ ըստ հաշվարկային փաստաթղթի և ստացված հասույթի դիմաց տրամադրելու դրամարկղային մուտքի օրդերի անդորրագիր:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշիվների դուրսգրման հետ կապված

Աննա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան։ Արդյո՞ք կարող է անձը գրանցված չլինելTaxservice-ում, բայց իր քարտով դուրս գրել e-invoicing-ով հարկային հաշիվներ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշիվ վավերագիր, թե՞ հարկային հաշիվ

Արմեն. Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն համարվում է միկրոձեռնարկության սյուբեկտ։ ՍՊԸ-ին մատակարարած ապրանքի համար պահանաջել են e-invoicing-ով հաշվի ֆակտուրա։ Հարցս հետևյալն է. հիմա ես e-invoicing համակարգում հաշվարկային փաստաթղթեր բաժնից պետք է ընտրեմ ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր, թե՞ հարկային հաշիվներ բաժնից ապրանքների մատակարարման հարկային հաշիվ։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տեղափոխման փաստաթուղթ

Մարգարիտա. Բարև Ձեզ: Մեր խմորեղենի արտադրամասը և ընդհանուր հումքի պահեստը գտնվում է մեկ հասցեում, իսկ սրճարանը այլ հասցեում: Խնդրում եմ պատասխանեք` ամեն օր թխվածքը արտադրամասից սրճարան տեղափոխելու համար պե՞տք է e-invoicing-ում տեղափոխման փաստաթուղթ լրացնեմ, թե՞ պարտադիր չէ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծում ՀՀ սահման

Արևհատ. Հարգելի հաշվապահներ, ոչ ԵՏՄ երկրից ապրանք է ներմուծում ՀՀ սահման և անմիջապես վաճառում է ՌԴ կազմակերպության։ Հարց՝ փաստաթուղթ պե՞տք է դուրս գրեմ՝ հաշիվ վավերագիր, տեղափոխման հաշիվ, թե՞ հարկային հաշիվ։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի շեմի գերազանցում

Գեղամ. 2022թ.-ի հունիսի 14-ից 115մլն շեմը գերազանվել է 8մլն դրամով, 14-ից գրվել է դիմում՝ ԱԱՀ վճարող դառնալու համար, սակայն նույն 14.06.22-ին գերազանցված 8մլն դրամի համար գրվել է առանց ԱԱՀ-ի հաշվարային փաստաթուղթ։ Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ ճշտել, չեղյալ անել 8մլն և գրել հարկային հաշիվ կամ ի՞նչ պետք է արվի։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Չստորագրված էլ. հաշիվներ

Աննա. Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է. եթե աշխատողիը գրանցված է Tax Servis համակարգում և E-invoicing-ով հաշիվներ է գրում և ստորագրում, բայց պայմանագիրը աշխատանքային չեն ստորագրում, դա ի՞նչ հետևանք կարող է ունենալ։ Այսինքն՝ պայմանագրի չստորագրվելու պատճառը ի՞նչը կարող է լինել։ E-invoicing-ով գրված հաշիվների վերաբերյալ կարո՞ղ է պատասխանատվություն առաջանալ աշխատողի մոտ։ Միայն կնիքը, կազմակերպության կողմից դրված, ստորագրության հավասա՞ր է, թե՞ ոչ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր դեպքում է դուրսգրվում ինքնահաշիվ

Նատա. Բարև ձեզ։ Ես ունեմ երկու հարց. 1) եթե հայկական կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտին` ինչպե՞ս գրել invoicing։ 2) Ո՞ր դեպքում է դուրս գրվում «ինքնահաշիվ»: Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ներմուծում 3-րդ երկրից

Լիլիթ․ Բարև ձեզ։ Երրորդ երկրից ՍՊԸ_ով ապրանք ենք ներմուծել՝ պլոմբանյութերի փորձանմուշներ (դեղագործական)։ Արդյո՞ք դրոշմապիտակի հաշվետվություն պետք է ուղարկեմ և ի՞նչ է նշանակում ինքնահաշիվ դուրս գրել, ինչպե՞ս են անում։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՀԾ-ում ստացված հաշիվների ձևակերպում

Էլինա. Հարգելի հաշվապահներ, սկսնակ եմ, խնդրում եմ օգնեք։ Նախապես ասեմ, դիմել եմ ՀԾ սպասարկում։ Հարցս հետևյալն է. ինչպե՞ս են ցույց տալիս ՀԾ-ում մատակարարի անունից դուրս գրված հաշիվները։ Ի՞նչ քայլեր պիտի անեմ, որ ծրագրում դուրս գրված հաշվի ԱԱՀ համընկնի ձև 260-ի հաշվարկի հետ։ Ես ստացած հաշիվներս նեմուծել եմ ինվոյսինգից և դրանց հիման վրա ձևավորել եմ "ստացած ծառայություն" և մատակարարի անունը, որը հաշիվը ներմուծելուց իմ կազմակերպության անունն է, փոխեցի մատակարարի անունով, բայց ԱԱՀ-ի հաշվարկը չի համընկնում։ Նկարագրած գործողությունը ձևավորում է 260-ի հաշվարկի դեբետները 18-րդ վանդակի։ Ինչպե՞ս ձևավորել 10 վանդակի կրեդիտները։ Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սխալ դուրսգրված հարկային հաշիվ

Քրիստինե․ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պետք է անել, երբ շրջ.հարկով աշխատող ԱՁ-ն սխալմամբ ԱԱՀ-ով հարկային հաշիվ է ուղարկել: Կարելի՞ է չեղարկել և հետո հաշվարկային հաշվով ուղարկելուց գրել չեղարկված հաշվի փոխարեն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջհարկի հաշվետվություն

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, շրջհարկի հաշվետվության 232 ձևի մեջ հանրային սննդի հետ կապված 6 բաժնում 6.4 կետում լրացվում է միայն e-invoicing-ով ստացված հաշիվների մասով, թե՞ կարելի է նաև ֆիզ. անձից վարձակալությունն էլ ներառել:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Խորհրդատվական ծառայություն

Մարգարիտա․ Բարև Ձեզ: ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն պատրաստվում է խորհրդատվական ծառայություն մատուցել օտարերկրյա կազմակերպությանը և ֆիզ. անձանց: Խնդրում եմ պատասխանեք` էլեկտրոնային փաստաթուղթ պետք է դուրս գրվի, թե՞ ոչ, ի՞նչ փաստաթղթավորում է հարկավոր, և հարկեր կգոյանան, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ վավերագիր

Ելենա. Բարև Ձեզ։ Հաշիվ վավերագիր եմ լրացնում արտասահմանյան կազմակերպության համար, նշել եմ «ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ» կետը։ Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը հայերենով լրացրել եմ։ Սակայն «Ծառայության մատուցման ծավալի և վճարման գումարի հաշվարկը» աղյուսակը չեմ կարողանում լրացնել՝ համակարգը չի թողնում։ Ի՞նչն է պատճառը, ի՞նչ պետք է անել։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

E-invoicing ծրագրի հետ կապված

Դիանա․ Բարև ձեզ։ Ի՞նչ-որ մեկը գիտի ինչից ա, որ e-invoicing-ում հարկային հաշիվներ բաժնից ոչինչ չի լինում լրացնել, չի բացում առհասարակ մնացած դուրս գրված հաշիվներ և այլ բաժիններ լինում ա բացել, ծրագիրը ջնջեցի և նորից ներբեռնեցի, սակայն չկարգավորվեց։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Պե՞տք է գրել հարկային հաշիվ

Գայանե․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք այս հարցում։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով։ Ունենք դիսպենսերներ, որոնք անհատույց տալիս ենք հիվանդանոցներին։ 1․ Պե՞տք է գրեմ հարկային հաշիվ։ 2․ Խնդրում եմ՝ գրեք հաշվապահան ձևակերպումերը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է հաշիվ գրել

Անի․ Բարև Ձեզ: ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցել Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որի դիմաց վճարել է ոչ ռեզիդենտը: Պարտքը մարվել է, սակայն Արտարժույթի կուրսի տատանման հետևանքով առաջացած վնասը փակելու նպատակով ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ցանկանում է գումար փոխանցել: Հարցը. Հաշիվ պե՞տք է գրել, թե՞ ոչ: Ինչպիսի՞ հարկեր կառաջանան։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ հաշվետվության ճշգրտում

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, իմ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, հաշիվ է ստացել աշխատանքների կատարման 2021թ. սեպտեմբեր ամսին մեկ այլ կազմակերպությունից, հաստատել է այդ հաշիվը սեպտեմբերին, սակայն այդ կազմակերպությունը դեկտեմբերին իր դուրս գրած հաշիվը չեղարկել է` սխալ գրված բովանդակության պատճառով, և նույն գումարի չափով հաշիվ է դուրս գրել, նշելով մատակարարման օրը սեպտեմբերին: Ինչպե՞ս վարվել ԱԱՀ հաշվետվության հետ: ՀԾ-ում ինչպե՞ս ձևակերպել: Շնորհակալ եմ: