Tag: էլեկտրոնային հաշիվ

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ-ապրանքագրի դուրսգրում էլեկտրոնային եղանակով

Նարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ` ինչպե՞ս կարող եմ հաշիվ-ապրանքագիր գրել էլեկտրոնային եղանակով, կանխավ շնորակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է հաշիվը չեղյալ ճանաչել

220 Arsine. Հարկային հաշվում ապրանքի անվանումը սխալ է գրվել: Արդյո՞ք պետք է հաշիվը չեղյալ ճանաչել: Եթե այո, ապա տվյալ դեպքը ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման հավելված 4-ի` հարկային հաշիվների չեղյալ ճանաչման կարգի ո՞ր կետին է համապատասխանում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է էլեկտրոնային հաշիվ դուրս գրել

Hayk. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել՝ շրջանառության հարկով աշխատող ընկերությունը ոչ ռեզիդենտին ծառայություններ մատուցելիս արդյո՞ք պետք է հաշիվը էլեկտրոնային եղանակով ուղարկի:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ոչ ռեզիդենտին դուրս գրվող հաշիվ

215 Արա Ա. Հարգելի գործընկերներ, մինչև վերջերս ոչ ռեզիդենտին դուրս էինք գրում թղթային հաշիվ, քանի որ կար նաև համապատասխան գրություն-պարզաբանում, որ. "...մինչև այլ հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համապատասխան ծրագրային փոփոխությունների ներդրումը "e-invoicing" համակարգում, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին մատուցվող ծառայությունների մասով կարող են դուրս գրվել թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված)՝ այլ ուղեկցող փաստաթղթեր՝ առանց նշելու ստացողի ՀՎՀՀ-ն": Հիմա "e-invoicing" համակարգում ավելացվել է առանց ՀՎՀՀ նշելու էլեկտրոնային հաշիվ դուրս գրելու հնարավորությունը: Արդյո՞ք դա այդ "այլ հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համապատասխան ծրագրային փոփոխությունների ներդրումն" է, և արդյո՞ք այսուհետ (և ընդհանրապես՝ երբվանի՞ց) պետք է դուրս գրել 2 հաշիվ, մեկը՝ ոչ ռեզիդենտի մայրենի լեզվով և արտարժույթով, մյուսը՝ էլեկտրոնային, հայերեն, դրամով:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ո՞ր դեպքերում են լրացվում էլեկտրոնային գրքերը

Կարեն. Հարգելի գործընկերներ, "Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր" ծրագրում կա "Էլեկտրոնային գրքեր" բաժին: Ո՞ր դեպքերում են լրացվում էլեկտրոնային գրքերը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլ. ստորագրության տարեկան սպասարկման վճարը փոխանցելու համար

Tatev. Բարև, հաշվապահներ ջան: Ինձ անհրաժեշտ է ԷԿԵՆԳ ի հաշվեհամարը էլ. ստորագրության տարեկան սպասարկման վճարը փոխանցելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գյուղատնտեսական մթերքների արտահանում

Աննա. Բարև ձեզ: Շտապ է, եթե կարող եք` օգնեք: 1.ՍՊԸ կողմից գյուղատնտեսական մթերքների արտահանումը դեպի Ռուսաստան լիցենզավորումը պարտադի՞ր է: 2.Շահութահարկը քանի՞ տոկոսով է հարկվում 3.Վիճակագրությաւն հաշվետվություն պե՞տք է ներկայացնեմ 4. e-Invoicing ծրագրով էլեկտրոնային փաստաթղթեր բաժնում առաքման փաստաթուղթ գրանցում են գյուղտնտեսական արտահանման ժամանակ Շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք կազմակերպությունը իրավունք ունի թղթային հաշիվ-ապրանքագիր տրամադրելու

255 Arsine. Կազմակերպությունը ձեռք է բերել ավիատոմս, որի դիմաց տրամադրվել է թղթային հաշիվ-ապրանքագիր: Արդյո՞ք վերջինս իրավունք ուներ թղթային տրամադրելու, թե՞ պետք է էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ տրամադրեր:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

e-Invoicing ծրագրի սևագրերի հետ կապված

Սաթիկ. Հարգելի գործընկերներ, լինելով e-Invoicing ծրագրի օգտագործող` նկատել եմ հետևյալ խնդիրը. հաշվարկային փաստաթղթեր ստեղծելիս և պահպանելով սևագրերում, հետագայում այլ համակարգչից մուտք գործելիս, սևագրեր բաժինը դատարկ է լինում: Նշեմ, որ այն համակարգչից, որում ստեղծվել է սևագիրը, այդ խնդիրը չկա: Կցանկանայի իմանալ, թե ինչումն է խնդիրը: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս է դուրս գրվելու հաշիվ-ապրանքագիրը

Արմինե. Ասացեք խնդրեմ, կազմակերպությունը իրականացնում է միջպետական բեռնափոխադրումներ և աշխատում է հաստատագրված վճարով: Մինչև հիմա մենք գրել ենք մատուցված ծառայության դիմաց հաշիվ-ապրանքագիր, հիմա ինչպե՞ս ենք անելու, նորի՞ց հաշիվ ապրանքագիր ենք գրելու, թե՞ էլեկրտոնային ենք դուրս գրելու հաշիվը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գնորդը չի ստորագրել հարկային հաշիվը

Սերգեյ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք. Իմ ֆիրմայի կողմից դուրս է գրվել ապրանքների մատակարարման հարկային հաշիվ, սակայն գնորդ ընկերությունը հրաժարվում է այն ստորագրել ինձ համար անհայտ պատճառով, ավելի ճիշտ չեմ կարողանում կապ հաստատել: Արդյո՞ք հարկային հաշիվը անվավեր է ճանաչվում, թե՞ ինչ որ ժամանակ անց համարվում է ստորագրված, և գնորդի վրա ընկնում է վճարելու պարտականություն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու վերաբերյալ

Arsine. 1. Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: 2016թ-ից հաշիվ-ապրանքագրերը պետք է դուրս գրի էլեկտրոնային եղանակով: Կազմակերպության կողմից ստացված հարկային հաշիվները ստորագրվում են: Արդյո՞ք հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար պետք է ակտիվացվի ստորագրությունը, թե՞ այն արդեն իսկ ակտիվ է ստորագրում է ստացված հաշիվները: 2. Կազմակերպությունը նաև մատուցում է ծառայություններ, սակայն ծառայությունների դուրս գրման էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր չկա: Ինչպե՞ս պետք է վարվել նման պարագայում:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ վճարող կազմակերպությունը վարում է նաև կոմիսիոն հիմունքներով մանրածախ առևտուր

208 Nnn71. ԱԱՀ վճարող կազմակերպությունը վարում է նաև կոմիսիոն հիմունքներով մանրածախ առևտուր և անհատ ձեռներեց չհանդիսացող ֆիզ. անձերից կոմիսիոն պայմանագրի հիման վրա հաշվարկային փաստաթղթով (հաշիվ-ապրանքագիր) ընդունում է մանրածախ ապրանքներ (հուշանվերներ): 2016 թվականի հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ կարգով պետք է դուրս գրի հաշվարկային փաստաթուղթ ԱԱՀ վճարող կոմիսիոները ֆիզ.անձ հանդիսացող կոմիտենտին, և ինչպիսի՞ փաստաթուղթ պետք է ներկայացնի կոմիտենտը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Չի հաջողվում ստորագրել հաշիվ-ապրանքագիրը

Նաթելլա. Ես էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր եմ ստացել ու չեմ կարողանում այն էլեկտրոնային ստորագրել, ինչպե՞ս դա անել, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ հաշիվ-ապրանքագիր պետք է տալ Արցախում գրանցված կազմակերպությանը

lida123. Բարև ձեզ: Իմ կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով, 2016թ-ից հաշիվ ապրանքագրերը ուղարկում եմ էլեկտրոնային ձևով: Հաշիվ-ապրանքագիր եմ տալիս նաև Արցախին, խնդրում եմ օգնել` ինչպիսի՞ հաշիվ-ապրանքագիր պետք է տալ Արցախում գրանցված կազմակերպությանը: Այն գրանցված չէ էլեկտրոնային համակարգում:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթուղթ պետք է ունենա առաքիչը ապրանքը մատակարարելիս

201 Sasun. Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթուղթ պետք է ունենա առաքիչը ապրանքը մատակարարելիս, եթե կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով, և դուրս են գրվում հաշվարկային փաստաթղթեր էլէկտրոնային եղանակով:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք 2016-ի հունավարի 1-ից էլեկտրոնային հաշիվներ պետք է դուրս գրել

KAREN. Բարև ձեզ: Կազմակերպությունը մատուցում է ծառայություններ: Արդյո՞ք 2016-ի հունավարի 1-ից էլեկտրոնային հաշիվներ պետք է դուրս գրել: Իսկ եթե ծառայությունը մատուցված է ֆիզ․ անձա՞նց:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք էլեկտրոնային հաշիվները պետք է պարտադիր ստորագրել

235 Lyudmila. ԱԱՀ-ով եմ աշխատում, հարցս հետևյալն է. 2015-ին ստացված հարկային հաշիվները պարտադիր էլեկտրոնային պե՞տք է ստորագրել, թե՞ ոչ, եթե գիտեք` շտապ արձագանքեք և համապատասխան օրենքին կամ որոշումանը հղում արեք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱԱՀ ենթակա է հաշվանցման

Arsine. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: 30.06.2015-ին ստացվել են հարկային հաշիվներ, որոնց էլեկտրոնային վավերացումը կատարվել է 02.07-ին: Կարո՞ղ եմ արդյոք տվյալ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ը հաշվանցել 2-րդ եռամսյակի հաշվետության մեջ: