Tag: էլեկտրոնային

Accountant.am
Նորություններ

2022-ի հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը: Ըստ հիմնավորման, սահմանափակումներ են դրվել նաև կանխիկ միջոցների ծախսային և եկամտային մասերի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանափակման պետք է ենթարկվեն հնարավոր խոշոր գործարքները: Ընդ որում՝ այդ սահմանափակումները կրում են աստիճանակարգային բնույթ: Մասնավորապես, նախագծով սահմանվել է, որ ՀՀ տարածքում անձանց միջև 2022 թ. հունվարի 1-ից ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում դրանց դիմաց վճարումը և վճարի ստացումը և այլ գործարքները իրականացվելու են անկանխիկ ձևով՝ աստիճանակարգված ձևով: Ինչպես ծախսային, այնպես էլ եկամտային մասում կանխիկի վրա սահմանափակում սահմանելիս հաշվի է առնվել Երևան քաղաքի և մարզերի միջև ոչ համաչափ զարգացվածության հանգամանքը: Այդ պատճառով անկանխիկ վճարումների վերաբերյալ պահանջները դասակարգվել են ըստ վայրերի և սահմանվել են (Երևան, մարզկենտրոններ, այլ քաղաքային վայրեր) անկանխիկ վճարման պահանջի իրականացման տարբեր ժամկետներ: Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք բոլորը պետք է ունենան նույնականացման քարտ

Լիլիթ. Բարև ձեզ: Ես ցանկանում է մեր գրասենյակում ավելացնել ծառայություն՝ ԱՁ և ՍՊԸ գրանցելու հետ կապված, կան անձինք, ովքեր զբաղվում են և կարող են ուղղորդել։ Ես իմ նույնականացման քարտով կարո՞ղ եմ բոլորին բացել, թե՞ յուրաքանչյուրը պետք է ունենա նույն. քարտ և էլ. ստորագրություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվետվությունների ինքնաշխատ լրացման կարգ

Արթուր․ Հարգելի կոլեգաներ, հարցս վերաբերում է էլեկտրոնային հաշվետվությունների, մասնավորապես ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնաշխատ լրացման կարգին։ Որքանո՞վ է համակարգը ճիշտ լրացնում գումարները հաշվետվության մեջ, արդյո՞ք այն Ձեզ օգնում է հաշվետվությունները լրացնելու ժամաանակ, թե՞ այնուամենայնիվ կատարում եք որոշակի ուղղումներ։ Հետաքրքիր կլինի լսել տարբեր կարծիքներ այս հարցի հետ կապված։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտի լրացում

Սյուզի․ Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգով աշխատողին ազատելու համար միայն աշխատանքային հարաբերությունների ավարտ ամսաթիվը նշում ենք ու գրանցե՞լ ենք տալիս։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ

Սյուզի. Բարև ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ ԱԱՀ և ակցիզ, հարկի միասնական հաշվարկի մեջ ԱԱՀ դեբետ բաժնում արդյո՞ք չպիտի գրվի Ե-ինվոյսինգով ստացված հարկային հաշիվների ընդհանուր գումարը։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առցանց կոսմետիկայի խանութի գործունեության համար

Անի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ կասե՞ք՝ առցանց կոսմետիկայի խանութը ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի։ Ամսական շրջանառությունը 500 000 դրամ։ Ինչպես նաև հնարավո՞ր է աշխատել առանց ՀԴՄ սարքի, կա՞ որևէ առցանց տարբերակ։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Տնտեսական գործունեության տեսակն ընտրելիս

Արման. Բարև ձեզ: Էլեկտրոնային եղանակով Ա/Ձ հայտ լրացնելիս, տնտեսական գործունեության տեսակն ընտրելուց չեմ գտնում այն ինչ գոնե մոտ է իմ կատարած գործունեությանը, այս դեպքերում ի՞նչ անել:
Accountant.am
Նորություններ

ՊԵԿ տեղեկացնում է

📢Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ: 📎Հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N1257-Ն որոշման N3 հավելվածի դրույթները, մինչև ծրագրային համակարգի խնդրի ամբողջական կարգավորումը, հարկ վճարողներին առաջարկվում է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպքում՝ ՀՀ տարածքում ապրանքի մատակարարումը (առաքումը, տեղափոխումը) պարտադիր կարգով իրականացնել թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված) այլ ուղեկցող հաշվարկային փաստաթղթերով։ 📎Նշված փաստաթղթերը պետք է պարունակեն Օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան հաշվարկային փաստաթղթերում ներառվող տվյալները, բացառությամբ՝ հաշվարկային փաստաթղթի սերիայի և համարի: 📎Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման ծրագրային համակարգի խնդիրների վերացման վերաբերյալ հարկային մարմինը կտարածի լրացուցիչ հաղորդագրություն: 📎Հարկ է նկատի ունենալ, որ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանումը վերացնելուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողը նախկինում դուրս չգրված և թղթային կրիչի վրա լրացված ուղեկցող փաստաթղթի փոխարեն էլեկտրոնային եղանակով դուրս է գրում հաշվարկային փաստաթուղթ, որտեղ «Լրացուցիչ տվյալներ» դաշտում նշում է նախկինում դուրսգրման փորձի կատարման ժամանակը (րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարեթիվը), այնուհետև էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում և դուրս է գրում: 📎Հարկային մարմինը հորդորում է խստագույնս առաջնորդվել վերը նշվածով` բացառելով չփաստաթղթավորման դեպքերը և իրացման շրջանառությունների թերհայտարարագրումը:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Լիազորի գրանցում

Միքայել․ Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք․ ԱՁ-ն գրանցվել է, էլեկտրոնային տարբերակով պետք է լիազոր գրանցել մեկ այլ անձի, հնարավո՞ր է արդյոք։ Թե՞ այս պարագայում պետք է ներկայանալ հարկային և թղթային դիմում ներկայացնել։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը ցանկանում է զբաղվել էլեկտրոնային առևտրով

Շուշան. Բարև Ձեզ, ես անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ միկրոձեռնարկատեր եմ և իրականացնում եմ հավելված 3-ով նախատեսված բնակչության պատվերով հագուստի արտադրություն և նորոգում։ Ներկայումս ցանկանում եմ նաև իմ կարած զգեստները վաճառել նաև էլեկտրոնային հարթակներում, որտեղ մարդիկ կմտնեն կգրանցվեն ու օնլայն կգնեն իմ աշխատանքները։ Հարցս հետևյալն է, արդյո՞ք կարող եմ շարունակել լինել միկրոձեռնարկատեր ֆիզ․ անձ։ Ճիշտն ասած իմ հարցի պատասխանը փորձեցի գտնել հարկային օրենսգրքում ու 267-րդ հոդվածում գտա միայն այն, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող լինել էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։ Արդյո՞ք ֆիզիկական անձ միկրոն մտնում է այս կատեգորիայի տակ և ի՞նչ է ասել առքուվաճառք, որ մեկ տեղից առնում և մյուս տեղ վաճառում ես, թե՞ եթե ինքս եմ արտադրում էլի առքուվաճառք է։ Կանխավ շնորհակալ եմ։