Tag: թոշակ

Արդյո՞ք պետք է վճարել ապահովագրավճար

Բելլա.

Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ աշխատողը եղել է ոստիկանության աշխատակից, որտեղ ծառայելուց հետո անցել է թոշակի։ Արդեն իսկ ստանում է անվճար բուժզննումներ և այլն։ Արդյո՞ք նրա համար էլ պետք է վճարվի 4 800 դրամ ապահովագրավճար, եթե նա ունի սոց․ փաթեթ։

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է վճարել ապահովագրավճար

Արդյո՞ք հաշվարկվում է վերջնահաշվարկ

Սյուզաննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք: Պայմանագրային զինծառայողի թոշակի անցնելու և աշխատանքից ազատվելու դեպքում հաշվարկվո՞ւմ է վերջնահաշվարկ։

Կարդալ ավելին Արդյո՞ք հաշվարկվում է վերջնահաշվարկ

ՌԴ քաղաքացու հայտարարագիր

Աննա․

Ամուսինը ՌԴ քաղաքացի է, ով ունի մշտական գրանցում կնոջ սեփականությունը հանդիսացող հասցեում, ունի մշտական գրանցված աշխատանք: Ուզում ենք իմանալ՝ վերջինս հայտարարագիր լրացնելու՞ է, թե՞ ոչ, իսկ եթե այո՝ ՌԴ-ից ստացվող կենսաթոշակը հայտարարագրելու՞ է, թե՞ ոչ: Շնորհակալություն։

Կարդալ ավելին ՌԴ քաղաքացու հայտարարագիր

Թոշակառուն հանդիսանում է ԱՁ

Nara.

Հանդիսանում եմ ԱՁ-ի տնօրեն, ստանում եմ թոշակ, որը ձևակերպել եմ 2 տարի առաջ։ Ուզում եմ վերահաշվարկեն թոշակս։ Online.ssa.am հարթակի վրա ներկայացրել եմ դիմում կենսաթոշակի վերահաշվարկման համար, բայց մերժել են դիմումս։ Մերժման պատճառ՝ Դիմողը վարձու աշխատող չէ։ Բայց ամեն տարի մուծում եմ 60 հազ դրամ սոց ԱՁ-ի կողմից։ Կարո՞ղ եք պարզաբանեք, ԱՁ-ի տնօրենը չի՞ համարվում վարձու աշխատող։

Կարդալ ավելին Թոշակառուն հանդիսանում է ԱՁ

Արդյո՞ք աշխատանքը կարող ենք համարել առանձնապես ծանր

Էմմա․

Բարև ձեզ, հարցս հետևյալն է.

1. Բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ քիմիական (թունանյութեր) պայքարի աշխատանքներ (սրսկում, փոշոտում, բանվորական հեղուկի պատրաստում) կատարող աշխատողներ

Եթե աշխատանքը մասամբ է այս կետին համապատասխանում, այն է. աշխատողն իրականացնում է վերոնշյալներից միայն սրսկումը, բայց ոչ ամեն օր, հիմանականում կատարում է ուղղակի ֆիզիկական աշխատանք: Արդյո՞ք իր կատարած աշխատանքը կարող ենք համարել առանձնապես ծանր: Եթե այո, կարո՞ղ եմ նրա համար սահմանել նորմալ աշխատաժամանակ՝ նշելով աշխատանքի առանձնապես ծանր լինելու փաստը և տարիֆային աշխատավարձի 50 տոկիս հավելումը, ինչպես նաև արդյո՞ք տվյալ աշխատողը համարվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեցող անձ:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատանքը կարող ենք համարել առանձնապես ծանր

Կուտակային կենսաթոշակ ՌԴ քաղաքացու համար

Նարինե․

Բարև Ձեզ։ Եթե անձը ՌԴ քաղաքացի է, սակայն ունի Հանրային Ծառայությունների Համարանիշ ՀՀ-ում, արդյո՞ք նրանից պահված սոցիալական վճարը հետագայում մասնակցում է նրա կուտակային կենսաթոշակի հաշվարկին։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Կուտակային կենսաթոշակ ՌԴ քաղաքացու համար

Կուտակային կենսաթոշակների մասին օրենք

Գոռ․

Բարև Ձեզ։ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում չե՞ն ներառվում միկրոձեռնակատերերը։

Կարդալ ավելին Կուտակային կենսաթոշակների մասին օրենք

Կուտակային կենսաթոշակ

Կարեն․

Ո՞ր դեպքերում է հնարավոր ստանալ կուտակային կենսաթոշակի գումարները նախքան 63 տարեկանը։

Կարդալ ավելին Կուտակային կենսաթոշակ

Կենսաթոշակի հաշվարկ

Արթուր․

Բարև Ձեզ, պատասխանեք խնդրեմ․ համատեղությամբ իրականցված աշխատանքի ժամանակահատվածը կարո՞ղ է հաշվարկվել երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դեպքում։

Կարդալ ավելին Կենսաթոշակի հաշվարկ

Աշխատողի թոշակի ավելացում

Տիգրան․

Ողույն։ Ունենք կենսաթոշակային տարիքի աշխատակից քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող։ Սոց․ ապ․ բաժնում նրան ասել են, որ թոշակի ավելացման համար պետք է 1 ամսով ազատենք ու նորից գործի ընդունենք։ Դա ճի՞շտ է, ու եթե այո, ո՞րն է իմաստը։

Կարդալ ավելին Աշխատողի թոշակի ավելացում

Անձը ցանկանում է անցնել թոշակի

Ավետիս․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ ես 62 տարեկան եմ և ունեմ 38 տարվա աշխատանքային ստաժ, գրանցված աշխատող չեմ, բայց անհատ ձեռներեց եմ։ Կարո՞ղ եմ անցնել կենսաթոշակի, վճարում եմ շրջանառության հարկ և շահութահարկ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Անձը ցանկանում է անցնել թոշակի

Արդյո՞ք կենսաթոշակը հարկվում է

Հովհաննես․

ՀՀ քաղաքացու, ՄԱԿ – ի աշխատակցի, կենսաթոշակը՝ 4- 5 հազ. ԱՄՆ դոլար, եկամտային հարկով հարկվու՞մ է արդյոք:

Կարդալ ավելին Արդյո՞ք կենսաթոշակը հարկվում է

Расчет пенсии

Стаж 32г., 10м., 23д., какая пенсия сегодня?

Կարդալ ավելին Расчет пенсии

Թոշակառու աշխատակցի ազատում

Լիլիթ.

Բարև Ձեզ։ Աշխատակից ունենք կազմակերպությունում աշխատում է 1997թվականի հուլիսի 1-ից, թոշակառու է, դուրս է գալիս աշխատանքից իր դիմումի համաձայն, կասե՞ք քայլերը: Տրվում է և՛ վերջնահաշվարկ, և՛ արձակման նպաստ, թե՞ դրանցից միայն մեկը:

Կարդալ ավելին Թոշակառու աշխատակցի ազատում

Ստացված կրթաթոշակներ

Գրիգոր.

Հիմնադրամը (ԲՈՒՀ) պետ բյուջեից ստանում է անվճար սովորող ուսանողների կրթաթոշակը և ինքը վճարում ուսանողներին: Հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ ստացված և վճաված գումարները պետք է համարել հասույթ և ծախս: Երկու հաշվապահներ տարբեր կարծիքներ ունենք: Եթե այո, ապա ցույց ե՞նք տալիս ԱԱՀ-ի հաշվետվությունում, թե՞ միայն շահութահարկի հաշվետվության «այլ եկամուտներ» և «այլ ծախսեր» տողերում: Խնդրում եմ գրեք նաև հաշվապահական թղթակցությունները: Եթե կան հաշվապահներ, որոնք աշխատում են այդ ոլորտում, խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ստացված կրթաթոշակներ

Տեղեկանքի օրինակ

Արմինե․

Բարև Ձեզ։ Ինձ ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամի Մոսկվայի մարզային վարչությունից գրություն, համաձայն որի պետք է տամ ռուսերենով տեղեկանք տվյալ անձի աշխատած ժամանակահատվածի և աշխատավարձի վերաբերյան։ Կարող եք օգնել՝ ինչպե՞ս գտնեմ այդպիսի տեղեկանքի օրինակ։

Կարդալ ավելին Տեղեկանքի օրինակ

Թոշակի հետ կապված

Արփինե.

Բարև ձեզ։ Ֆիզիկական անձը ոստիկանության աշխատակից է եղել և թոշակի է անցել արտոնյալ պայմաններով` 55 տարեկանում։ Եթե իր անունով ԱՁ գրանցվի և գործունեություն ծավալի, դա թոշակի վրա ինչ-որ կերպ կազդի՞։ Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Թոշակի հետ կապված

Ինչքա՞ն կկազմի ծերության թոշակը

Անահիտ․

Բարև ձեզ, ես կուզենայի իմանալ՝ 47 տարվա աշխատանքային ստաժի դեպքում ինչքա՞ն կկազմի ծերության թոշակը։

Կարդալ ավելին Ինչքա՞ն կկազմի ծերության թոշակը

Կենսաթոշակի տարիք

Սուսաննա․

Բարև ձեզ։ Հարցս այսպիսին է՝ քանի՞ տարեկանից են գնում թոշակի տղամարդիկ և կանայք։

Կարդալ ավելին Կենսաթոշակի տարիք

Կենսաթոշակի հաշվարկ

Ալլա․

Բարև ձեզ։ Ես կուզեի իմանալ՝ 23 և 43 տարվա ստաժ ունենալու դեպքում ինչքան է կազմում ծերության թոշակը։

Կարդալ ավելին Կենսաթոշակի հաշվարկ

Որքա՞ն կկազմի կենսաթոշակը

Աիդա.

Բարև ձեզ: Ես ունեմ 43 տարվա ստաժ, 4 երեխա։ 55 տարեկանից անցել եմ մասնակի մանկավարժական թոշակի, ստացվել եմ 28700 դրամ թոշակ։ Այժմ 63 տարեկան եմ, խնդրում եմ օգնեք ինձ հաշվել իմ թոշակը։

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի կենսաթոշակը

Արձակման նպաստ

Լև.

Աշխատում էի զինղեկ։ Թոշակի անցնելուց հետո 6 ամիս աշխատել եմ։ Ինձ արձակման նպաստ հասնու՞մ է։

Կարդալ ավելին Արձակման նպաստ

Կենսաթոշակի հաշվարկ

Թամարա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Անցել եմ տարիքային թոշակի և ստանում եմ 35 600 դրամ թոշակ, աշխատանքային գրքույկում ունեմ 35 տարվա ստաժ և ունեցել եմ 2 երեխա: Կարծում եմ` սխալ հաշվարկ է եղել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կենսաթոշակի հաշվարկ

Թոշակի բարձրացում

Արամ Հակոբյան.

Բարև Ձեզ։ Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ունեմ 13 տարվա ստաժ և ստանում եմ 29 330 դրամ թոշակ։ Խնդրում եմ ասել, թե կբարձրանա՞ արդյոք թոշակս 2012թ․ հունվարի 1-ից։ Նախապես՝ շնորհակալություն։

Կարդալ ավելին Թոշակի բարձրացում

Կենսաթոշակի հաշվարկ

Հայրապետյան Հասմիկ.

Խնդրում եմ ասեք` 44 տարվա աշխատանքային թոշակի դեպքում ամսական թոշակի չափը:

Կարդալ ավելին Կենսաթոշակի հաշվարկ

Հաշմանդամության թոշակի հաշվարկ

Կիմա.

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ ասեք՝ որքա՞ն կկազմի 13 տարվա աշխատանքային ստաժ ունեցող, 3-րդ կարգի հաշմանդամության թոշակը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշմանդամության թոշակի հաշվարկ

Կենսաթոշակի հաշվարկ

Վարդան Թովմասյան.

2021թ. հունիսին լրանում է 63 տարիս, աշխատում եմ և մինչև հիմա ունեմ 33 տարվա աշխատանքային ստաժ: Որքա՞ն է լինելու իմ կենսաթոշակի չափը:

Կարդալ ավելին Կենսաթոշակի հաշվարկ

Արդյո՞ք տրվելու է արձակման նպաստ

Անահիտ․

Թոշակի անցնելուց հետո աշխատել եմ ևս երեք տարի: Ինձ տրվելու՞ է արձակման նպաստ:

Կարդալ ավելին Արդյո՞ք տրվելու է արձակման նպաստ

Արդյո՞ք անհրաժեշտ է դիմում ներկայացնել

Յանա․

Բարև ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ. եթե կենսաթոշակային տարիքը լրացած աշխատողի պայմանագրի ժամկետը երկարաձգվում է ևս որոշ ժամանակով, մինչև նոր աշխատողի ընդունումը, այդ դեպքում պե՞տք է արդյոք աշխատողը դիմում ներկայացնի մնալու համար, թե՞ համաձայնագիրը բավական է որպես հրամանի հիմք:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է դիմում ներկայացնել