Tag: ծառայություն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞նց են որոշվում հաշվապահական ծառայության գները

Ani. Բարև Ձեզ, հարգելիներս: Ինձ հետաքրքիր է, ո՞նց են որոշվում հաշվապահական ծառայության գները, կախված գրանցման տեսակից, հարկման համակարգից, ներմուծում, արտահանումից, հաշիվների քանակից /մարզերի համար/:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Սաթեն. Խնդրում եմ պատասխանեք՝ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Ձեռք է բերել ծառայություն առանց ԱԱՀ՝ 400 000: Ստացել է զեղչ 12,5%: Ինչպե՞ս ձևակերպեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի հերթափոխով ծառայողի աշխատավարձը

Anahit. Անվտանգության աշխատակիցը` հաստիքով հրաձիգ, 2020թ․ հուլիս ամսում 24 ժամյա ռեժիմով ծառայել է 11 հերթափոխ, աշխատաժամանակի տեղեկագրով՝ 11 օր, 264 ժամ և գիշերային 88 ժամ։ Համաձայն ՀՀ ԱՕ 139 և 180 հոդվածների, արդյո՞ք ճիշտ է աշխատած ժամերը հաշվել 184 ժամ / 23 աշխ. օր * 8ժ /, գիշերայինը՝ 72 ժամ, քանի որ հուլիս ամիսը 4.5 շաբաթ է /9 օր առավելագույնը * 8ժ/ և արտաժամյան 32ժամ / 9 * 24ժ = 216 - 184 = 32ժ: Կխնդրեմ Ձեր կողմից հաշվարկ, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվապահական ձևակերպում պետք է տալ

Հայկ. Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. ՍՊԸ-ն կնքել է խորհրդատվական ծառայության պայմանագիր, օրինակ՝ 1 000 000 դրամ արժեքով։ Համաձայն պայմանագրի՝ այդ գումարից 330 000 դրամը վճարում է այդ ՍՊԸ-ն, իսկ մնացած 670 000 դրամը վճարում է «Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկը»՝ տվյալ ՍՊԸ-ի անունից միջազգային վճարային հանձնարարագրով: Հաշվապահական ձևակերպումները տրվել են այսպես՝
  1. դտ 7136 կտ 52131 1 000 000 (համաձայն ինվոյսի),

  2. դտ 52131 կտ 2521 330 000:

Հարց. ինչպե՞ս ձևակերպել 670 000 դրամի վճարումը, երբ այն կատարվել է ՍՊԸ-ին չպատկանող բանկային հաշվից: Կանխավ շնորհակալություն:

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինքնազբաղված անձը առցանց մարքեթինգային ծառայություններ է ցանկանում մատուցել

Նինա․ Բարև Ձեզ: 1. Ինքնազբաղված անձը, ով օնլայն մարքեթինգային ծառայություններ է ցանկանում ապահովել Հայաստանում և դուրս, հարկ պե՞տք է վճարի, թե՞ ազատված է։ 2. Անհատ Ձեռներեցը ի՞նչ հարկ է վճարում։ Պատասխանին զուգահեռ կխնդրեմ աղբյուրներ նշել, որտեղ ավելի մանրամասն կարող եմ ծանոթանալ։ Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ պայմանագիր կնքել սեմինարավարների հետ

Սեմինար անցկացնողները եթե պետք է աշխատեն 4-5 օր (հնարավոր է նաև այդ նույն սեմինար անցկացնողը կրկին անցկացնի սեմինար), արդյո՞ք պետք է ուղարկել գրանցման հայտ։ Եվ այս դեպքում ո՞րը ավելի ճիշտ կլինի՝ կնքել աշխատանքային պայմանագիր, թե՞ ծառայությունների մատուցման պայմանագիր, և վերջինիս դեպքում որպեսզի ամեն մասնակցելու ամսում չկնքվի ծառ. մատուցման պայմանագիրը, ուղղակի այդ պայմանագիրը հիմք վերցնելով՝ կազմել ամեն մասնակցության համար ակտ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում

Գագիկ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ ծառայություններ են մտնում հետևյալի մեջ՝ մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարող է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ

Աստղիկ. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ խորհրդով օգնել․ միկրոձեռնարկատիրականով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ, որպեսզի վերջինս որոշակի ծառայություններ մատուցի, և այդ դեպքում ի՞նչ հաշվարկներ է ներկայացնում կազմակերպությունը, և ի՞նչ հարկատեսակով ու դրույքաչափով է հարկվում գործարքը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Համակարգիչների ծրագրային սպասարկման կետ բացելու համար

Մկրտիչ․ Բարև ձեզ: Ես ցանկանում եմ համակարգիչների ծրագրային սպասարկման կետ բացել և հիմա չգիտեմ՝ ի՞նչ հարկեր եմ մուծելու ամսական և թե տարեկան, և արդյո՞ք ՀԴՄ սարք պարտադիր է, թե՞ ոչ, կխնդրեի ինձ մանրամասն գրեիք: Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հնարավո՞ր է աշխատակիցների հետ կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր

Հերմինե․ Բարև Ձեզ, նախ շնորհակալություն նման հնարավորություն ընձեռելու համար: Հարցս հետևյալն է. մեր արտադարամասի աշխատանքը հիմնականում համարվում է սեզոնային, որովհետև աշխատակիցբերին հիմնականում ընդունում ենք աշխատանքի ժամանակավոր, սեզոնի հետ կապված, պահածոների արտադրանք ենք իրականացնում. հնարավո՞ր է արդյոք այդ աշխատակիցներին ընդունենք ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ քաղիրավական ծառայությունների հիմունքներով։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս նշել ծառայության անվանումը հաշվի մեջ

Աննա․ Բարև ձեզ։ «Թել Սելին» հաշիվ պետք է գրեմ, որպեսզի գումարները փոխանցեն ԱՁ-ի հաշվին: Խնդրում եմ, ասեք՝ պե՞տք է գրեմ ծառայության վճար։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ

Սերգեյ․ Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ: Եթե ծառայությունների մատուցման պայմանագիր եմ կնքում, ապա տալիս եմ աշխատավարձ, այսինքն 23 տոկոսի տակ է ընկնում, արդյո՞ք կարող եմ տեխնիկայի վարձակալության պայմանագիր կնքել և 10 տոկոս ցույց տալ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Կարո՞ղ է պայմանագրային զինծառայողը ԱՁ գրանցել

Դավիթ. Եթե պայմանագրային զինծառայող եմ, ապա կարո՞ղ եմ ԱՁ բացել: Կարո՞ղ եմ ԱՁ բացել 1974թ.-ից շուտ ծնված բարեկամի անունով, սակայն ինքս աշխատացնեմ խանութը, որպեսզի սոց. հարկ չմուծվի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վճարում աղբահանության ծառայությունների դիմաց

Էլիզա․ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մի հարց ունեմ, որ չեմ կարողանում լուծումը գտնել: Հարցս հետևյալն է՝ համայնքապետարանում աղբահանությունը պարտադիր պետք է դնենք «շրջակա միջավայրի պաշտպանություն» դասակարգումով, բայց մեզ մոտ աղբահանությունը կատարում է ֆիզիկական անձը, որի հետ կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր: Հիմա այդ դասակարգումով 4111 հոդվածով կարո՞ղ եմ նրան վճարել: Ուրիշ հոդվածներով չի լինում, քանի որ հաշիվ-ապրանքագիր չկա: Խնդրում եմ, եթե գիտեք, շուտ պատասխանեք: Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ՀԿ-ն իրականացնում է առևտրային գործարք կամ մատուցում է ծառայություն

Արմեն․ Հարգելի գործընկերներ, եթե ՀԿ-ն իրականացնում է առևտրային գործարք կամ մատուցում է ծառայություն վարձատրության դիմաց, իսկ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չի ներկայացրել, արդյո՞ք այդ դեպքում տվյալ գործարքը հարկվում է ԱԱՀ-ով, և այդ մասով պե՞տք է դուրս գրել հարկային հաշիվ։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հերթափոխով ծառայողի շաբաթական ծառայության տևողությունը

Վահրամ. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ ասեք՝ 24 ժամ հերթափոխով ծառայողին կարելի՞ է շաբաթական 72 ժամ ներգրավել ծառայության։ Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրել

Աննա. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը վաճառում և տեղադրում է սարքավորումներ պատվիրատուի մոտ, ինչպես նաև բացի այդ սարքավորումները ծախսվում են տարբեր նյութեր մոնտաժային աշխատանքների ժամանակ: Ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել պատվիրատուին՝ ծառայությա՞ն հաշիվ՝ նշելով «Մոնտաժային աշխատանքներ» այդ հաշվում, թե՞ ապրանքների հաշիվ՝ նշելով «Սարքավորում», «Նյութեր» և առանձին տողով նույն հաշվում՝ «Մոնտաժային աշխատանքներ»: Ինչպե՞ս եք Դուք վարվում նման դեպքերում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվարկի վերաբերյալ

Անի. Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և մատուցում է ծառայություն: Կուզեի իմանալ՝ արդյո՞ք այդ ծառայությունը մատուցող աշխատողի աշխատավարձը կարելի է հաշվել նվազեցումների մեջ շրջ. հարկի հաշվարկը հանձնելուց: Կանխավ շնորհակալ եմ: