Tag: կանխիկ

Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի կանխիկ վճարում

Արեգա․ Հարգելի հաշվապահներ, ես ուզում եմ հասկանալ․ ընդունենք կազմակերպության հուլիս ամսվա վճարման ենթակա ընդանուր աշխատավարձը կազմում է 2 մլն դրամ, բայց յուրաքանչյուր աշխատողի վճարման ենթակա աշխատավարձը չի գերազանցում 300.000 դրամից, այս դեպքում աշխատավարձի վճարումը կարո՞ղ եմ կատարել կանխիկ ՝դրամարկղից։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անկանխիկ գործառնությունների վերաբերյալ

Դավիթ. Հաշվի առնելով անկանխիկ գործառնությունների մասին նոր օրենքի 4-րդ հոդվածը՝ աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում 1 գործարքը ո՞րն է համարվում, եթե ամսվա ընթացքում այդ պայմանագրի շրջանակներում մի քանի անգամ մատուցվում է ծառայություն, առանձին ամսաթվերով, առանձին ակտերով ակտավորվում է և ամեն առանձին ընդունման-հանձնման ակտի համաձայն վճարումը կատարվում է աշխատանքը կատարելուց անմիապես հետո։ P.S. Պայմանագրի մեջ գործարքի գումար նշված չէ, պայմանագիրը 1 տարի ժամկետով է կնքված։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխավճարի հետ կապված

Ռիտա. Բարև Ձեզ։ Ապրանքի վաճառքի դեպքում կարո՞ղ եմ կանխավճար ընդունել անկանխիկ և վաճառքի դեպքում ՀԴՄ խփել, վճարումը նշելով՝ մարում անկանխիկ կանխավճարից։ Նշեմ, որ ապրանքի գինը 1 մլն դրամից ավել է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Pos տերմինալի հետ կապված

Ասյա. Բարև Ձեզ։ Տանից հագուստի վաճառքով զբաղվող ՍՊԸ-ն, որ վաճառքը իրականացնում է նոր սերնդի ՀԴՄ սարքով՝ առաքումով միայն, նույնպես պե՞տք է pos տերմինալի համար բանկին դիմի, քանի որ տուն մարդ չի գալիս, քարտով վճարում չի իրականացվում, վճարումը իրականացնում են կանխիկ՝ ՀԴՄ կտրոնով՝ առաքիչին տալով կամ անկանխիկ ՍՊԸ-ի քարտային հաշվեհամարին փոխանցելով՝ նշելով հդմ սարքում անկանխիկ և այլ վճարային տերմինալ։ Հիմա Ամերիաբանկը ասում է, եթե 300 000 դրամը pos-ի ակտիվացումից հետո չեք ապահովում, ապա տուգանք է 10 000 դրամ։ Իսկ ինչպե՞ս ապահովենք, եթե տուն հաճախորդ չի մոտենում և հետևաբար քարտով վճարում չի լինում pos-ի միջոցով։ Կխնդրեմ, եթե տեղյակ է որևէ մեկը՝ գրեք։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շուկայից ձեռքբերում

Գայանե. Հարգելի հաշվապահներ, կխնդրեմ օգնել այս հարցում. ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով, դրամարկղի այս օրենքը վերաբերվու՞մ է շուկայից արված առևտրին, և արդյո՞ք գնման ակտում նշվելու դեպքում սպասվում է տուգանք։ Շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության տրամադրում

Սամվել․ Հարգելի գործընկերներ, արդյո՞ք․ 1․ Փոխառության տրամադրումը ընկերության կողմից իր մասնակցին պետք է կատարվի անկանխիկ եղանակով 2022թ․ հուլիսի 1-ից հետո 2․ Փոխառության վերադարձը մասնակցի կողմից ընկերությանը պետք է կատարվի անկանխիկ եղանակով 2022թ․ հուլիսի 1-ից հետո
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկի սահմանափակումներ

Մելինե. Բարև ձեզ։ Ունենք Ա/Ձ մթերային խանութ, համաձայն հուլիսի մեկից մտած օրենքի, մատակարարներից ստացված բոլոր ապրանքների դիմաց վճարումը պետք է կատարեմ փոխանցումով չէ։ Այդ դեպքում ինչու՞ են բոլոր առաքիչ-մենեջերները զարմանում և ասում, որ առաջինն եմ, ումից նման բան են լսում: Հիմա ո՞րն է ճիշտը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կանխիկ վաճառք

Արտյոմ․ Շինարարական ընկերությունը իր արտադրամասից վաճառում է բետոնե պատրաստվածքներ՝ ֆիզ. անձին դուրս գրելով հարկային հաշիվ: Ասացեք խնդրեմ՝ հուլիսի 1-ից վճարումը կարո՞ղ է ընկերությունը ստանալ կանխիկ, եթե վաճառքը չի գերազանցում 300 000 ՀՀ դրամը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՊՊԱ պայմանագրի կանխիկ վճարում

Աննա․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ՍՊԸ իր ընկերությն պատկանող տրանսպորտային միջոցներ ԱՊՊԱ անում էր օնլայն եղանակով, աշխատակցի քարտին դրամարկղից մուտքագրվում էր գումար, և քարտի միջոցով արվում ԱՊՊԱ, նշեմ, որ օնլայն ԱՊՊԱ ՍՊԸ հաշվեհամարից չի լինում, հիմա այս կանխիկ գործառույթների հետ կապված նման ձևով ԱՊՊԱ-ն խնդիր չի՞ առաջացնի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարձավճարի կանխիկ վճարում

Արտյոմ․ Ողջույն, խնդրում եմ օգնել․ կազմակերպությունը ֆիզ․ անձից վարձակալում է տարածք, վճարում է կանխիկ՝ եկամտային հարկը պահելուց հետո։ Ասացեք խնդրեմ՝ հուլիսի 1-ից հետո կարո՞ղ է շարունակել վճարել կանխիկ, թե՞ ոչ։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անկանխիկ գործառնությունների մասին օրենք

Հովհաննես․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի հոդված 6 կետ 1 համաձայն «Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից»։ Հարցս հետևյալն է․ եթե կազմակերպությունը գրանցված է Երևան քաղաքում (իրավաբանական հասցե), բայց գործունեություն է իրականացնում մարզերում (գործունեության հասցե), ապա իրավունք ունի՞ աշխատավարձները վճարի կանխիկ եղանակով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկի սահմանափակումներ

Ռուբ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը 2021-ին աշխատել է ԱԱՀ-ով և իր գործունեության համար երկկողմանի գնման ակտով ձեռք է բերել նյութեր, ապրանքներ։ Օրինակ՝ մեկ գործարքի գինը ներառյալ 10% եկամտայինը գնման ակտով կազմել է 300 000: Վճարումը կատարվել է դրամարկղից, վճարելով 270 000 դրամ։ Հարցս վերաբերվում է 3 000 000 սահմանափակմանը։ Այս դեպքում գումարը հաշվարկվում է առա՞նց եկամտային հարկի ելքագրված գումարներով, թե՞ եկամտային հարկը ներառյալ ելքագրումների արժեքը չպետք է գերազանցի 3 000 000-ը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ատամնաբուժարանի գործունեություն

Էմի․ Բարև Ձեզ։ 2022 թվականի փոփոխությունները ինչպե՞ս են ազդելու ատամնաբուժական կլինիկայի վրա, աշխատավարձի և սպասարկման վճարումների հետ կապված բոլոր գործարքները և աշխատավարձի վճարումը կատարվում է կանխիկով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ ՀԴՄ կտրոն տրամադրել

Արթուր. Բարև Ձեզ։ Իդրամով վճարումները ընդունելիս ի՞նչ ՀԴՄ կտրոն տրամադրել։ Ընկերության տնօրենին կարելի՞ է տալ կանխիկ գումար՝ առհաշիվ, մինչև 300 000 դրամ մեքենայի բենզին լցնելու համար, թե՞ ոչ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ ձեռքբերել

Ռաֆայել. ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում։ Արդյո՞ք պարտադիր է (խնդրում եմ՝ օրենքի հղումով) ձեռքբերել հդմ, եթե կատարած ծառայության դիմաց ԱՁ֊ն ֆիզ. անձանց տվյալներով գրում է հաշիվ վավերագիր, իսկ 300 հազար դրամը չգերազանցող գումարը ստանում է կանխիկ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Կանխիկի ստացում մինչև 300 000 դրամ

Արա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ընկերությունը ֆիզիկական անձանց տվյալներով դուրս է գրում հաշվարկային փաստաթուղթ, և գումարը չի գերազանցում 300 000 դրամը, արդյո՞ք չի կարող դա կանխիկ ստանալ, այլ պետք է փոխանցվի միայն հաշվարկային հաշվին։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարձակալություն ֆիզ. անձից

Արմեն. Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ֊ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից, կա վարձակալական պայմանագիր, գիտեմ 10% եկամատային հարկ պետք է հաշվարկել և վճարել, իսկ գումարը վարձակալին կանխիկ վճարելիս` ինչ որ այլ փաստաթուղթ (ակտ) կա՞ ստորագրելու։