Tag: կանխիկ

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքում գործարք է բաց թողնվել

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, հարցս դրամարկղային գրքի վարման հետ է կապված։ Եթե երկու ամիս առաջ գործարք է բաց թողնվել և գրքում չի լրացվել, հիմա ինչպե՞ս վարվել։ Ներկայացնեմ իրավիճակը՝ դրամարկղի գիրքը էլեկտրոնային է։ Սակայն երեք ամիս առաջ հանվել էին կանխիկով բոլոր գործարքները, ՀԴՄ-ն, բայց գիրքը չենք փակել։ Դրանից հետո վարկ ենք ստացել կանխիկով և այն դրամարկղ չի մուտքագրվել։ Ինչպե՞ս է ճիշտ վարվել հիմա։ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվարկային հաշվի համալրում

Լիանա.

Բարև ձեզ։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Հիմնադիր-տնօրենը ՍՊԸ-ի հաշվարկային հաշվին ինչպե՞ս կարող է գումար մուտք անել։ 1․ Որպես ներդրու՞մ։ 2․ Անտոկոս փոխառությու՞ն։ 3․ Դրամարկղի գիրք և կանխիկ գործարքներ չունի, կարո՞ղ է համալրում անել։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ստացել է բիզնես քարտ

Ելենա․

Բարև Ձեզ։ Այսպիսի հարց։ ՍՊԸ ունի հաշվարկային հաշիվ և հիմա ստացել է բիզնես քարտ։ Հնարավո՞ր է դրամարկղից գումարի մուտք անել բիզնես քարտի հաշվարկային հաշվին, թե՞ սկզբից հարկավոր է մուտքագրել ՍՊԸ-ի հաշվարկային հաշվին և այնտեղից փոխանցել բիզնես քարտի հաշվին։ Կանխավ շնորհակալ եմ։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխանցում հաշվետու անձին

Աննա․

Բարև Ձեզ, ընկերությունը դրամային հաշվից գումար է առհաշիվ անձին փոխանցել: Հաշվետու անձը կանխիկացրել և տարադրամի փոխանակման կետում կոնվերտացիա է արել, դարձրել է ռուբլի և մուտք է արել ընկերության ռուբլու հաշվին (առհաշիվ գումարի վերադարձ՝ ռուբլով): Խնդրում եմ ասեք՝ խնդիրներ կա՞ն անկանխիկ գործառնությունների մասով։ Ըստ անկանխիկ գործառնությունների մասին օրենքի 3-րդ հոդվածի՝ 1) անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)` կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը). 2) 4) կանխիկ ձևով գործառնություն (վճարում)` սույն օրենքով սահմանված` անկանխիկ չհանդիսացող վճարում. Սա վերաբերու՞մ է արդյոք վերոնշյալ գործարքին։ Կանխավ շնորհակալություն:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադրամը գիրք է վաճառում

Դիաննա.

Հիմնադրամը գիրք է հրատարակում և վաճառում։ Ինչպե՞ս կարելի է ցույց տալ այդ վաճառքը հարկային դաշտում, եթե գնորդը ֆիզ․ անձ է և գնել է կանխիկ եղանակով։ Դրամարկղային գիրք պահելու դեպքում ՀԴՄ պե՞տք է, իսկ ինչպե՞ս ձևակերպել հաշվարկային հաշիվ մուտք անելու համար։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ անհրաժեշտություն

Lilia. Բարև ձեզ, ո՞վ կարող է ասել՝ արդյո՞ք պարտադիր է ունենալ ՀԴՄ, երբ ԱՁ-ն (միկրո) իրականացնում է ավտոմեքենայի սրահի վերանորոգման աշխատանք, թե՞ ֆիզ. անձին հաշվարկային փաստաթուղթ գրենք՝ նորմալ է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կանխիկի սահմանափակումներ

Արտյոմ. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է գյուղ տեխնիկայի ներմուծմամբ և վաճառքով: Գործունեության հասցեն ՀՀ մարզում է: Քաղիրավական պայմանագրի շրջանակներում ունի կնքած 2 պայմանագիր ֆիզ. անձի հետ՝ բեռների դատարկման աշխատանքներ կատարելու: Հարց՝ արդյո՞ք կազմակերպությունը պարտավոր է աշխատանքների կատարման վարձատրությունը կատարել անկանխիկ։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոն ՀՎՀՀ-ով

Վիգեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀՀ Հարկային օրսենսգրքում նշված է, որ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց վարձատրության վճարը հաշվառման դրամարկղային մեթոդով է, այսինքն՝ եթե սեպտեմբեր ամսվա վճարը տրվում է հոկտեմբերին, ապա պետք է հոկտեմբերի եկամտային հաշվարկի մեջ ներառե՞լ։ Ճի՞շտ է։ 2. Ըստ ՀՕ 386 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել գնորդի հվհհ-ով կտրոն: Հարց՝ արդյո՞ք 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կարելի է տալ հվհհ-ով հդմ կտրոն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ վճարում կատարելու վերաբերյալ

Աննա. Հարգելի հաշվապահներ, Եթե ՍՊԸ, որն աշխատում է շրջհարկով, տրանսպորտային միջոց է վրձակալել ֆիզ. անձից, ամսական 20 000 ՀՀ դրամ, կարո՞ղ եմ վճարումը կատարալ կանխիկ` դրամարկղից ելքի օրդերով: Շնորհակալ եմ: 2. «Պետական տուրքի» օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված ավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու համար՝ ոչ կանոնավոր, ՍՊԸ ավտոբուսը վարձակալել է ֆիզ. անձից, հայտարարության մեջ պետք է լրացնի սեփականատիրոջ հաշվառման համարանի՞շը։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի կանխիկ վճարում

Ալլա. Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Երևանում գրանցված կազմակերպությունը իրավունք ունի՞ X համայնքում աշխատանք կատարողին կանխիկով վճարել աշխատավարձ: Օրենքում նշված է, որ 2024թ-ից սկսած է անկանխիկ գործարքնեներն իրականացվելու: Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ վճարման սահմանափակումներ

Նինել. Բարև Ձեզ։ Կարո՞ ղ է արդյոք կազմակերպությունը վարձակալության վճարը վճարել կանխիկ, եթե վարձատուն հանդիսանում է ֆիզ. անձ։ Վարձավճարը ամեն ամիս կազմում է 50 000 ՀՀ դրամ, տարեկան 600 000 ՀՀ դրամ։ Եթե այո, ապա ամբողջ տարվա վճարման 600 000 դրամով չի՞ խախտվում անկանխիկի 300 000 ՀՀ դրամի սահմանաչափը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի վճարման վերաբերյալ

Սուսաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք. 1. Եթե Երևանում գործատուն ունի երկու աշխատող և հունիս ամսվա աշխատավարձը վճարել է անկանխիկ եղանակով, դա օրենքի խախտու՞մ է: 2. Կարո՞ղ տվյալ գործատուն այսուհետև աշխատավարձը վճարել կանխիկ եղանակով: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի վճարում

Ռուզաննա. Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ի իրավաբանական հասցեն ք. Երևանով է, իսկ փաստացի գործունեության հասցեն գ. Առինջն է, ապա հուլիսի 1-ից աշխատողների աշխատավարձը կանխիկով է վճարվու՞մ, թե՞ պարտադիր անկանխիկ, որևէ մեկը պարզաբանում ունի այս հարցի շուրջ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության կանխիկ վերադարձ

Կարինե․ Բարի օր բոլորին։ Կազմակերպության հիմնադիր տնօրենին մինչև 01․07․2022թ․ տրվել է փոխառություն։ Փոխառությունը կարելի է՞ վերադարձնել կանխիկով դրամարկղ, հաշվի առնելով անկանխիկ գործառնությունների մասին օրենքի հոդված 12-ը՝ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա: