Tag: համատեղությամբ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Anush. Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք ՍՊԸ տնօրենը կարող է աշխատել համատեղությամբ: Եթե այո, ապա թե աշխատանքային պայմանագրում, և թե գրքույկի մեջ պե՞տք է նշվի, որ աշխատանքի է անցնում համատեղությամբ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Բավական. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք ինձ, եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ, նա իրավունք ունի՞ արդյոք երկրորդ աշխատավայրից ևս ստանալու նախածննդյան և հետծննդյան արձակուրդայինը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ

Գառնիկ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ ասացեքˋ արդյո՞ք հաշվարկվում է վերջնահաշվարկ համատեղությամբ աշխատողի հետ, և եթե գիտեք, գրեք նաև իրավական հիմքը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն ցանկանում է ընդունել աշխատանքի ուսանողի

Սիլվա. Հարգելի հաշվապահներ, պատասխանեք, խնդրեմ, այս հարցիս: Գործատուն ցանկանում է ընդունել աշխատանքի ուսանողի: Բնականաբար նա պետք է աշխատի օրվա երկրորդ կեսից՝ 19-22-ը` 3 ժամ, քանի որ առավոտյան հաճախում է դասի, իսկ շաբաթ և կիրակի՝ 8 ժամյա աշխատանքային ռեժիմով: Կպահպանվի նաև 2-օրյա հանգիստ: Արդյո՞ք նա պետք է տեղեկանք բերի ԲՈՒՀ-ից և ի՞նչ ձևակերպումով: Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել նրա հետˋ համատեղությա՞մբ, պե՞տք է արդյոք պայմանագրի մեջ նշել ժամերը: Տվյալ դեպքի համար ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը՝ ժամավարձային, գործավարձային, թե՞ դրույքաչափով: Մի խոսքովˋ այն ամենը, ինչ վերաբերում է այս խնդրին: Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսանողիˋ աշխատանքի ընդունում

Անի. Խնդրում եմ հուշեք. եթե հեռակա սովորող ուսանողին ընդունում ենք աշխատանքի, ապա նրա աշխատանքային պայմանագրի մեջ պե՞տք է նշվի, որը աշխատանքը համատեղության կարգով է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տեղեկագիր

Անի. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք լրացնել աշխատաժամանակի տեղեկագիրը համատեղությամբ աշխատողի համար: Եթե աշխատողն աշխատում է միաժամանակ 3 ֆիրմայում, մեկում՝ հիմնական, մյուս երկուսում՝ համատեղությամբ, ապա ինչպե՞ս պետք է լրացվեն 3 ֆիրմաների համար աշխատաժամանակի տեղեկագրերը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք արդինատուրան համարվում է աշխատանք

Վիկտորյա. Մի այսպիսի հարց, հարգելի գործընկերներ... Ցանկանում եմ աշխատանքի ընդունել բժշկի, որը սովորում է արդինատուրայում և իր "պրակտիկան" անցկացնում է հիվանդանոցում: Իր համալսարանում նա գրանցված է աշխատանքային գրքույկով... և հիմա ես չգիտեմ, արդյոք իմ կազմակերպությունում աշխատանքը համարվելու է համատեղությամբ, թե հիմնական: Արդյոք արդինատուրան համարվում է աշխատանք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Marine. Բարև բոլորին, խնդրում եմ ինձ ասեք, արդյոք աշխատողը պետք է ստանա ֆիզ. արձակուրդի վճար ոչ հիմնական աշխատավայրից ևս, այն դեպքում, երբ հիմնական աշխատավայրից ստանալու է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի տեղափոխման համաձայնագիր

Ժաննա. Իմ աշխատողներից մեկը աշխատում է միաժամանակ 5 ֆիրմաներում, որոնցից 3-ում փոխարինում է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող տնօրենին: Արդյոք կարող եմ 2 ֆիրմայով ուղարկել արձակուրդի, իսկ մնացածում կազմել համաձայնագիր արձակուրդի տեղափոխման:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանք

Արթուր Մարտիրոսյան. Խնդրում եմ օգնեք ևս մեկ հարցում: Մեր ընկերության երկու աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, որը համարվել է նրանց հիմնական աշխատանքի վայրը: Նրանք զուգահեռ աշխատել և հիմա էլ աշխատում են նաև մեկ այլ ՍՊԸ-ում` համատեղության կարգով: Խնդրում եմ հուշեք համատեղությամբ աշխատանք կատարելու մասին նշումը աշխատանքային գրքույկում ո՞վ պետք է կատարի` մեր ընկերությունը իր կնիքով, թե ուղղակի մենք ազատենք սովորական, իսկ այնտեղ նշվի, որ ընդունվել են աշխատանքի համատեղության կարգով այսինչ թվականից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Satenik. Խնդրում եմ, պատասխանեք, եթե ես 8 ժամ աշխատում եմ պետական հիմնարկում, կարող եմ ՍՊԸ-ում գրանցվել որպես գլխավոր հաշվապահ, որտեղի՞ց կարող եմ ավելի մանրամասն կարդալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Սաթենիկ. Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատում եմ 2 ընկերությունում համատեղությամբ, գրանցված եմ, և կատարվում են սոց. վճարումները, ինչպե՞ս է հաշվարկվում հղիության թերթիկը: Կարո՞ղ եմ ներկայացնել այն ընկերությունում, որտեղից ավելի շատ աշխատավարձ եմ ստանում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Nano. Հարգելի էքսպերտ, շատ եմ խնդրում օգնել ինձ հետևյալ հարցում. Մեր կազմակերպության աշխատակիցներից մեկը մեկ տարի առաջ համատեղությամբ աշխատում էր նաև բուհում, մեր մոտ հիմնական աշխատող համարվելով: Այս ուս. տարվա վերջ, հուլիսին նա ցանկանում է մեր մոտ լինել համատեղությամբ իսկ բուհում հիմնական աշխատող: Բուհի կադրերի բաժնի աշխատակիցը ինձ ասեց որ աշխատանքային գրքույկը փակեմ: Ես ուզում էի համաձայնագիր կցել պայմանագրին փոխադրելով հիմնական աշխատանքից համատեղումով աշխատանքի համաձայն իր դիմումի: Բայց նույն կադրերի աշխատակիցը պարտադրել էր, որպեսզի ես գրքույկի մեջ գրեմ հետևյալը. Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղության կարգով

Ժաննա. Իմ աշխատողներից մեկը համատեղության կարգով աշխատում է միանգամից 5 ֆիրմաներում:3-ում հղիության և ծննդաբերության արձակուրդ գնացած տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է: Իրավունք ունե՞մ արդձակուրդ ուղարկել մնացած 2 ֆիրմաներից, իսկ այս 3-ում կազմել համաձայանագիր արձակուրդի տեղափոխման:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Ani. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ հաշվարկել աշխատավարձ ազատ գրաֆիկով համատեղության կարգով աշխատողի համար, ընդ որում աշխատանքը սկսված է մայիսի 15-ից: Ինչպիսի՞ հաշվարկ պետք է ես անեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանք

Գևորգ Պապոյան. Խնդրում եմ պատասխանել, հնարավոր է առաջին գործատուի մոտ ունենալ հիմնական պայմանագիր, իսկ երկրորդի մոտ համատեղության պայմանագիր, առանց առաջինին տեղյակ պահելու, սակայն երկրորդ գործատուի մոտ աշխատանք կատարելուց չի տուժում առաջին գործատուի մոտ աշխատանքը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Armine. Բարև բոլորին: Խնդրում եմ եթե կարող եք ինձ օգնել: Եթե աշխատողը համատեղության կարգով աշխատում է մեկ այլ տեղում, ապա հիվանդության բյուլետեն կարո՞ղ է ստանալ բոլոր աշխատատեղերից: