Tag: համատեղությամբ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կհաշվարկվի՞ արդյոք նպաստ նաև այլ գործատուի մոտ

Լիլիթ. Հարգելի մասնագետներ, կխնդրեի՝ օգնեք հետևյալ հարցերի պատասխանները ստանալու հարցում: Նախ ասեմ, որ գտնվում եմ հղիության 3-րդ ամսում՝ 10-րդ շաբաթում, և աշխատում եմ այս տարվանից նոր ստատուս ստացած Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամում: 1. Ցանկանում եմ համատեղության կարգով ընդունվել աշխատանքի ԱՁ-ի մոտ: Կհաշվարկվի՞ արդյոք ֆիզ. արձակուրդային գումար նաև այդ աշխատատեղից, և եթե այո, ապա ինչպե՞ս: 2. Մեր համալսարանի՝ հիմնադրամ դառնալու փաստը ի՞նչ փոփոխություններ է առաջացնում հղիության հետ կապված գործառույթներում: Շնորհակալ եմ :)
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակիցը իրավունք ունի աշխատել համատեղությամբ

Կարինե. Եթե աշխատակիցը աշխատում է ոչ պետական հաստատությունում, նա իրավունք ունի՞ համատեղության կարգով աշխատել ուսումնական հաստատությունում: Խնդրում եմ, եթե հնարավոր է, շտապ պատասխանեք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի մեջ քանի՞ ժամ պետք է գրվի աշխատաժամանակը

Անժելա. Հարգելի կոլեգա, ուսուցիչը աշխատում է համատեղությամբ, հիմնական դպրոցում 18 ժամ, մյուս դպրոցում 10 ժամ, տաբելի մեջ քանի՞ ժամ պետք է գրվի աշխատաժամանակը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. վճարի հետ կապված

Վաղարշակ. Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ. եթե աշխատում են 2 վայրում` մեկը համատեղությամբ, իսկ մյուսը հիմնական, սոց. վճարումը կատարում են երկու աշխատավայրերից, թե՞ միայն մեկից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է` ՍՊԸ-ի Տնօրենը լինի համատեղությամբ

Մարգարիտա. Բարև ձեզ: Ցանկանում էի տեղեկանալ. 1. Արդյո՞ք հնարավոր է` ՍՊԸ-ի Տնօրենը լինի համատեղությամբ: 2. Արդյո՞ք ՍՊԸ-ի տնօրենը կարող է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի, ով իր աշխատողը չէ` իր փոխարեն բանկային գործարքներ կատարելու համար: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք տնօրենը կատարել գլխավոր հաշվապահի պարտականությունները

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. կարո՞ղ է արդյոք ընկերության տնօրենը կատարել նաև գլխավոր հաշվապահի պարտականությունները` անկախ ընկերության աշխատակիցների թվից: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվի արձակուրդային գումարը

Մերի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, շտապ է. 1. Եթե դպրոցի աշխատողը աշխատում է համատեղությամբ` որպես փոխտնօրեն (հիմնական աշխ.) և ուսուցիչ, ինչպե՞ս հաշվարկել արձակուրդայինը: Արդյո՞ք այն կհաշվարկվի միայն հիմնական աշխատանքի համար` 25 օր, թե՞ առանձին` 25 օր հիմնականի համար և 35 օր ուսուցչի: 2. Եթե աշխատողը գտնվել է չվճարվող արձակուրդում, արդյո՞ք այդ ամիսը ներառվում է միջին աշխատավարձի հաշվարկում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կուտակային վճարի հետ կապված

Marina Sahakyan. Բարև Ձեզ, ես աշխատում եմ համատեղությամբ: Մի կազմակերպությունում աշխատում եմ որպես տնօրեն, իսկ մյուսում համատեղությամբ այլ աշխատանք եմ կատարում: Իմ ղեկավարած կազմակերպությունում ես չեմ հաշվարկում և չեմ պահում իմ կուտակայինը, իսկ մյուսում` առայժմ հաշվարկվում է (աշխատավարձն առանձնապես բարձր չէ): Արդյո՞ք հնարավոր է մի կազմակերպութունում պահել կուտակային կենսաթոշակ, իսկ մյուս կազմակերպությունում`ոչ: Եվ մի հարց ևս. սկսած ս.թ. հունվարի մեկից ես փաստացի ոչ պահել, և ոչ էլ փոխանցել եմ կուտակայինը, այլ փաստացի ստացել եմ իմ աշխատավարձն ամբողջությամբ, սակայն հարկային ձև 86-ում ավտոմատ ցույց է տրվել, որ այն հաշվարկվել է: Խնդրում եմ պարզաբանել, թե կուտակայինի օրենքի փոփոխությունից հետո ես պե՞տք է իրականացնեմ հաշվարկների ճշգրտումներ, թե ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս և ի՞նչ կարգով ես պետք է իրականացնեմ ճշգրտումներ, և առհասարակ ի՞նչ պետք է անեմ: Միաժամանակ առաջարկում եմ վերոհիշյալ հարցերի պարզաբանումները տեղադրել ձեր կայքում, որպեսզի հասանելի լինի բոլորին: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողները ստանում են երկու տարբեր աշխատավարձեր

Վարդուհի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի խնդրի առաջ եմ կանգնել: Հույս ունեմ` կկարողանաք ինձ օգնել: Կազմակերպությունն ունի երկու բանկային հաշիվներ, համատեղությամբ աշխատողներ, որոնք ստանում են երկու տարբեր աշխատավարձեր առկա երկու տարբեր հաշվեհամարներից: Եկամտային հարկը հաշվարկելիս ստացվում է 120 000 դրամը գերազանցող գումար: Օրինակ` մի աշխատավարձը կազմում է 115 000 դր, իսկ երկրորդը` 100 000 դր: Եկամտային հարկ` (215 000 - 120 000) * 26 % + 29 280: Ինչպե՞ս կատարել մաքուր աշխատավարձերի փոխանցումը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Արման. Խնդրում եմ օգնեք, թե ինչպես պետք է հաշվել հղիության և ծննդաբերության նպաստի համար ամսական միջին աշխատավարձը: Վարձու աշխատողը ընդունվել է աշխատանքի համատեղության կարգով 2011թ-ին հունվարի 15-ին: 15/11/2013 մինչև 12/12/2013 գտնվել է վճարովի արձակուրդում: 13/12/2013 մինչև 31/01/2014 գտնվել է արձակուրդ իր հաշվին: 2014թ.ապրիլի 10 գնալու է ֆիզ արձակուրդ: Ամսական աշխատավարձը կազմում է 70 000 դրամ: Ո՞ր ամիսները և որ եկամուտները հաշվարկեմ վերջին 12 ամիսների համար, որպեսզի պարզեմ ամսական միջին աշխատավարձը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարիք կա կնքելու համատեղությամբ աշխատանքային պայմանագիր

Սուսաննա. Բարև Ձեզ, ես աշխատում եմ որպես գործավար, իսկ կադրերի բաժնի աշխատակցի ազատումից հետո նաև համատեղությամբ կադրերի բաժնի տեսուչ միևնույն հիմնարկությունում: Ներքին հրամանով գործավարի հիմնական աշխատավարձի հետ ստանալու եմ նաև հավելավճար ԿԲ տեսուչի աշխատավարձի 50 տոկոսի չափով: Հարցս հետևյալն է. 1. արդյո՞ք կարիք կա կնքելու համատեղությամբ աշխատանքային պայմանագիր (երկրորդը) միևնույն հիմնարկությունում երկու գործ համատեղելու պայմանով, եթե ոչ, ապա օրինական ձևակերպման կարգը ինչպիսի՞ն է 2. կա՞ որևէ սահմանապակում համատեղության դեպքում աշխատավարձի չափի հետ կապված: Կարելի՞ է արդյոք երկրորդ աշխատանքի համար վճարել ոչ թե 50 տոկոս, այլ 90 տոկոս: 3. այս դեպքում օրենքով թույլատրվու՞մ է ութժամյա աշխատաժամանակում համատեղել միևնույն ձեռնարկությունում մեկ անձի կողմից երկու աշխատանքների կատարումը Կանխավ շնորհակալություն: Հարգանքներով` Սուսաննա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իրավունք ունի՞ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ կատարելու

Artur. Բարև ձեզ: Կազմակերպությունը իրավունք ունի՞ աշխատանքային պայմանագրում. 1) նշված վարձատրությունը հաստիքից դարձնել ժամավարձային, համաձայնագրի հիման: 2) համատեղության կարգով նշանակել մեկ ուրիշ պաշտոնի, աշխատավարձը նշել ժամավարձային, համաձայնագրի հիման վրա: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը մեկնում է արձակուրդ

Նելլի. Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը գնալու է հղիության և մայրության արձակուրդ, արդյո՞ք պարտադիր է, որ նա դա ձևակերպի այն ընկերությունում, որտեղ պայմանագիրը քաղաքացիաիրավական է: Թե՞ օրենքը դա չի պարտադրում: Որովհետև հստակ օրենքում գրված է, որ հիմնական և համատեղության կարգով աշխատելու դեպքում պետք է ձևակերպի: Խնդրում եմ հիմնավորել առաջինի դեպքում: Քանի որ նա երեք տեղում էլ առկա է` հիմնական, համատեղության կարգով և քաղաքացիաիրավական պայմանագրով, առաջին և երկրորդ տեղերում պատրաստվում է ձևակերպել, իսկ երրորդում` ոչ: Որքանո՞վ է դա օրինական: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատողի լրացուցիչ պարտականությունների նշանակում

Արման. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ շտապ օգնեք: Ես կարո՞ղ եմ գրանցել մեկ աշխատանքային պայմանագիր ու համաձայնագիր և նշել մեկ դրույք: Օրինակ՝ ընդունել աշխատանքի որպես տնօրեն՝ 5 ժամ աշխատանքային գրաֆիկով, և համատեղության կարգով նշանակել կոսմետոլոգ՝ 1 ժամ աշխատանքային գրաֆիկով, աշխատավարձը՝ 100 000 դրամ: Եթե դա սխալ է, ապա ինչպե՞ս կարող եմ դա գրանցել, որ 100 000 դրամ աշխատավարձը չգերազանցի: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը աշխատում է 3 աշխատավայրերում

Ռայա. Հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք ասել, եթե աշխատողը ունի հիմնական աշխատանք, համատեղությամբ աշխատանք, և մեկ այլ ընկերությունում էլ քաղ. իրավական պայմանագրով է աշխատում, հղիության և ծննդաբերության արձակուրդ վերցնելու դեպքում ՀՀ օրենքով 3 տեղից էլ պե՞տք է ձևակերպվի արձակուրդը և վճարվի: Առանձնապես հետաքրքիր է քաղ. իրավականի դեպքում: Խնդրում եմ հղել հոդվածը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ընտրել ֆոնդեր և ֆոնդի կառավարիչ

Տիգրան. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ: Ես հանդիսանում եմ ՍՊԸ-ի փոխտնօրեն համատեղության կարգով, նաև աշխատում եմ մեկ այլ տեղ, վարում եմ այդ ՍՊԸ-ի հաշվապահությունը: Խնդրում եմ ասեք` 5% պարտադիր կուտակային վճարը երկու տեղից էլ պե՞տք է փոխանցվի: Եվ եթե կարող եք, ասեք` ինչպե՞ս եմ ֆոնդեր և ֆոնդերի կառավարիչներ ընտրում: Նախօրոք շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակցին հասնում է անաշխատունակության նպաստ

Կարինե. Բարև, սիրելի հաշվապահներ: Հարցս այսպիսին է` աշխատողը համատեղությամբ, սակայն 3 ամիս փորձաշրջանով, սեպտեմբերի 5-ին ընդունվել է աշխատանքի, սեպտեմբերի 24-27-ի համար ներկայացրել է անաշխատունակության նպաստի թերթիկի պատճենը: Խնդրում եմ, ասացեք` իրեն հասնու՞մ է այդ նպաստը, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ

Հերմինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել. միևնույն գործատուի մոտ համատեղությամբ աշխատողին մեկ աշխատանքից ազատելու դեպքում հասնու՞մ է վերջնահաշվարկ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է շարունակել ռուսական աշխատանքային գրքույկը

Արսինե. Հարգելի հաշվապահներ, 1. Արդյո՞ք կարող ենք շարունակել ռուսական աշխատանքային գրքույկը, 2. Եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ և պետք է գնա ֆիզ. արձակուրդ, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը ստանում է մե՞կ աշխատավայրից, թե՞ երկու աշխատավայրերից էլ` համապատասխան աշխատավարձի հիման վրա հաշվարկ կատարելով: Կանխավ շնորհակալություն: