
Արդյո՞ք կցվում է ՀԴՄ կտրոն
Կարո.
Ասացեք խնդրեմ, հաշիվ-ապրանքագրի հետ արդյո՞ք կցվում է ՀԴՄ կտրոն, թե՞ ոչ:

Բացակայում են ՀՄ ձեռքբերման փաստաթղթերը
Մարինե.
Հարգելի կոլեգաներ, պատասխանեք խնդրում եմ հետևյալ հարցին. ՍՊԸ-ի տնօրենը, որը նաև հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիրը, արտերկրից ձեռք է բերել հիմնական միջոց (ավտոբուս), որի համար ֆակտուրա կամ հաստատող այլ փաստաթուղթ չունի, առկա են միայն մաքսատան փաստաթղթերը: Ավտոբուսը ձեռք է բերվել տնօրենի անձնական միջոցներով: Խնդրում եմ ասացեք` ինչպե՞ս գնահատեմ հիմնական միջոցը և ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ տամ:

Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ
Նարե.
Հարգելի հաշվապաներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ: Ես գիտեմ, որ պետք է ծագման սերտիֆիկատ, պայմանագիր և հաշիվ-ապրանքագիր: Քանի որ հաշիվները ստանում եմ թղթային, ես պե՞տք է այդ հարկային հաշիվը լրացնեմ և գրեմ 0% ԱԱՀ վճարող: Եվ ինչքան գիտեմ, նաև պետք է նշվի քաշը ապրանքի: Բացի այդ մաքսային մարմինը ինչպե՞ս է որոշում ապրանքի արժեքը: Ես պե՞տք է ներկայացնեմ ինքնարժեքի հաշվարկ, թե՞...

Հարկային հաշվի և հաշիվ-ապրանքագրի տարբերությունը
Արայիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ գրել, թե ինչ տարբերություն հարկային հաշվի և հաշիվ-ապրանքագրի միջև: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի
Հայկուհի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Հացի արտադրամասից ամեն օր հաց է մատակարարվում (առաքվում) կազմակերպություններին: Ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի, քանի՞ հատ (կազմակերպությունների թվով), և այդ ուղեկցող փաստաթուղթը կարո՞ղ է լինել հենց հաշիվ-ապրանքագիրը:

Նվազեցվող ծախս ձևակերպելու համար
Դավիթ Ասատրյան.
Համաձայն ՀՀ կառավարության 525 որոշման ծախսը հիմնավորող փաստաթուղթ է համարվում հարկային հաշիվը և հաշիվ-ապրանքագիրը: Հարց. Ասացեք խնդրեմ, բենզինի ձեռք բերման հաշիվը բավարա՞ր է արդյոք նվազեցվող ծախս ձևակերպելու համար: Խնդրում եմ պատասխանել այո կամ ոչ:

Ինչպե՞ս պետք է կատարվի վճարումը
Հաշվապահ.
Մթերային խանութը ԱԱՀ վճարող կազմակերպությունից ձեռք է բերել ապրանք, կազմակերպությունը դուրս է գրել հաշիվ ապրանքագիր: Ինչպե՞ս պետք է կատարվի վճարումը: Արդյո՞ք պարտադիր է, որ խանութը բանկում ունենա հաշվարկային հաշվեհամար կազմակերպության բանկային հաշվին փոխանցում կատարելու համար:

Նորաբաց հագուստի խանութ
Գայանե.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ես 3 ամիս առաջ բացել եմ հագուստի խանութ, ներկրել եմ 5 մլն դրամի ապրանք, շրջանառությունս կազմել է 2 մլն 5 հարյուր հազար դրամ, ունեմ 3.5 մլն-ի հաշիվ-ֆակտուրա: Հիմա հարկային տեսուչները ինձանից պահանջում են 2 մլն 5 հարյուր հազար դրամ շրջանառությունից բացի ներկայացնել նաև ներկրված 5 մլն ապրանքի հաշիվ-ֆակտուրա: Հակառակ դեպքում սպառնում են տուգանել 5 մլն դրամի 30 տոկոսի չափով: Ճի՞շտ են արդյոք նրանք: Եթե ճիշտ են, ապա ստացվում է, որ 5 մլն-ի ապրանքը վաճառելուց հետո ես նորից հարկ պիտի մուծեմ:
Հարց 2-րդ. Արդյո՞ք հարկային տեսուչը իրավունք ունի նոր (3 ամիս առաջ) բացված խանութում ստուգումներ կատարել (հաշիվ-ֆակտուրա, ապրանքի հաշվում, ստուգում, եկամտի հաշվում և այլն ): Կանխավ շնորհակալություն:

ԼՂՀ – ում գրանցված ընկերությունից ստացված հաշիվների վերաբերյալ
Վահե.
Արդյո՞ք կա որևէ պաշտոնական պարզաբանում Լեռնային Ղարաբաղում գրանցված ընկերության կողմից ներկայացված հաշիվ ապրանքագրերի` ՀՀ-ում կիրառման հետ կապված: Շնորհակալություն:

Հաշիվ-ապրանքագրի և հարկային հաշվի տարբերությունը
Ինգա.
Խնդրում եմ օգնեք հասկանալ` կա՞ արդյոք տարբերություն հաշիվ-ապրանքագրի և հարկային հաշվի միջև իրավական առումով:

Հարկային հաշիվ դուրս գրելու հետ կապված
Հայկուհի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել գտնելու օրենք, որոշում կապված այն հարցի հետ, որ եթե հաց եմ մատակարարում կազմակերպությանը ամեն օր, ապա պե՞տք է հաշիվ գրեմ ևս ամեն օր, նույնիսկ մեկ հացի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Ո՞ր դեպքում պետք է տրամադրվի հարկային հաշիվ
Արմեն.
ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է: Խնդրում եմ պատասխանեք, թե կազմակերպություններին կամ ֆիզ. անձանց ծառայություն մատուցելիս ո՞ր դեպքում պետք է տրամադրվի հարկային հաշիվ, հաշիվ-ապրանքագիր կամ միայն ՀԴՄ կտրոն, և ո՞ր դեպքում է պարտադիր ՀԴՄ կտրոնի տրամադրումը:

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ռեզիդենտ կազմակերպությանը ծառայություն է մատուցել
Anna.
Բարև բոլորին:
Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ռեզիդենտ կազմակերպությանը ծառայություն է մատուցել արտերկրում (նմուշներ են փորձարկել) և ներկայացրել է ինվոյս արտարժույթով, որի դիմաց վճարումը անկանխիկ իրականացվել է համապատասխան արժույթով: Հարցս հետևյալն է.
1. Արդյո՞ք պետք է ձևակերպել ինվոյսը օրվա կենտրոնական բանկի կուրսով, իսկ վճարումը տվյալ բանկի փոխանցած կուրսով:
2. Եվ ինչպիսի՞ հարկեր են առաջանում այս գործարքից:
Նախապես շնորհակալ եմ:

Շինանյութի վաճառք իրականացնելու համար
Դավիթ.
Բարև ձեզ, հարգարժան հաշվապահներ, խնդրում եմ խորհուրդ տաք: ԱՁ եմ, ունեմ սննդի խանութ, ունեմ բանկային հաշիվ և կնիք: Կարո՞ղ եմ շինանյութի վաճառք իրականացնեմ նույն ԱՁ-ով: Եթե այո, ինչպե՞ս եմ դա կատարում և ձևակերպում հարկայինում: Ձեռքբերումներս հաշիվ-ապրանքագրով են: Որևիցե գիրք պե՞տք է գրանցումների համար: Սա իմ էլեկտրոնային հասցեն է, գրեք, խնդրեմ, կանխավ շնորհակալ եմ: d19742004 շնիկ mail.ru

ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով
Վահագն.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք մի հարցի, եթե ԱՁ-ն ԱԱՀ-ով չի հարկվում և ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով, որտեղ բնակության վայրի հասցեն գրված է ԱՁ-ի բնակության վայրը, իսկ առաքման վայրը նույնպես գրված է բնակության հասցեն, և ոչ թե այն խանութի հասցեն, որտեղից ԱՁ-ն պետք է վաճառի ձեռք բերված ապրանքը: Դա արդյո՞ք սխալ է, թե՞ ԱՁ-ն կարող է իր ձեռք բերված ապրանքը վաճառել տարբեր հասցեներում գտնվող խանութներից անկախ նրանից` հաշիվ ապրանքագրում ինչ հասցե է գրված, մանավանդ, որ ԱՁ-ն հասույթի գիրք չի վարում, քանի որ չի հարկվում ԱԱՀ-ով:

Կազմակերպությունը ապրանքներ է գնել խանութներից
Անժելա.
ԱԱՀ վճարող կազմակերպությունը շին. աշխատանքներ իրականացնելու համար ապրանքներ է գնել խանութներից, որոնց համար չունի հ.ֆ., այլ միայն կտրոններ, և այդ ապրանքները միանգամից տարվել են շին. հրապարակ ու օգտագործվել այնտեղ: Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունից բացի ի՞նչ փաստաթղթեր է պետք կազմել, որպեսզի ևˊ հաշվապահական, ևˊ հարկային հաշվառման պահանջները բավարարված լինեն: Պե՞տք է արդյոք գնման ակտ կամ այլ փաստաթղթեր կազմել:
Կանխավ շնորհակալություն:

Ապրանքի արտահանման դեպքում
Անի.
Բարև, հաշվապահներ ջան: Երբ ապրանք ես ատահանում, առաքման գրքում գրում ես հայտարարագրի մեջ ֆիքսված կուրսով գինը, թե՞ այն կուրսը, որով ապրանքը դուրս է եկել կազմակերպությունից: Ինձ ասեցին` հատարարարագրի կուրսով դրամով արտահայտված թիվը պետք է ֆիքսվի, բայց հիմա մտածում եմ, որ երևի թե ճիշտ էր այն կուրսով, որ կազմակերպությունից դուրս եկավ: Տարբերությունը չնչին է: Եվ մի հարց էլ հաշիվ-ապրանքագրի հետ կապված. հիմա իմ ձեռքում կա մեր կողմից ներակայացված դոլարով ու ռուսերեն լեզվով ինվոյս, արժե՞ մի հատ էլ հայերեն տարբերակով հանեմ արդեն նույնը դրամային արտահայտությամբ: Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը ցանկանում է անհատույց ապրանք տրամադրել մանկատանը
Արթուր.
Խնդրում եմ պատասխանեք, եթե հնարավոր է, շտապ: Կազմակերպությունը ցանկանում է անհատույց ապրանք տրամադրել մանկատանը: Ինչպե՞ս պետք է կատարվի, ի՞նչ հաշիվ դուրս գրեմ: Աշխատում ենք ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:

ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով
Վահե.
ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով, որի գումարը կազմում է մոտ 900000 դրամ, և որի դիմաց նա վճարել է կանխիկ ամբողջ գումարը, ես գիտեմ, որ օրենքով կանխիկ վճարումների գծով ԱՁ-ի համար սահմանափակումներ չկա, եթե նա ապրանքը ձեռք է բերել հարկային հաշվով, բայց ԱՁ-ն վարում է դրամարկղի գիրք, չնայած նրան, որ ԱՁ-ն դրամարկղի գիրք չի վարում օրենքով: Ի՞նչ եք կարծում, այս դեպքում օրենքի խախտում է այն, որ ապրանքի դիմաց վճարված 900000 դրամ գումարը միանգամից ելք արվի դրամարկղի գրքից: Եվ նաև մի հարց, կարո՞ղ եմ արդյոք դրամարկղի գիրքը լրանալու դեպքում նոր դրամարկղի գիրք չվարել:

Ապրանքի արտահանում
Nazeli.
Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և դժվարանում եմ այս հարցում: Ուզում ենք արտահանում կատարել Ռուսաստանի Դաշնություն: Խնդրում եմ պարզաբանել, արտահանման ժամանակ, երբ ԱԱՀ-ով չենք ուղարկում և դուրս ենք գրում սովորական հաշիվ, ի՞նչ հիմքի վրա ենք պահանջում պետությունից ԱԱՀ և ի՞նչ կարգով է այն կատարվում, ինչպե՞ս է արտացոլվում ԱԱՀ հաշվետվության մեջ: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ