Tag: հաշիվ-ապրանքագիր

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության փոփոխություն

Արթուր. Բարև, ես հարկայինում ՀԴՄ գրանցելու ժամանակ դիմումի մեջ գրել եմ համակարգչային ծառայություններ, սպասարկում, այնուհետև ես որոշեցի զբաղվել սարքավորումների աքսեսուարների վաճառքով: Ի՞նչ պիտի անեմ ես, եթե ես դիմումի մեջ չեմ նշել վաճառքի մասին, ու ապրանքս գնելու համար հաշիվ ապրանքագիր պարտադի՞ր է:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/ձ-ն խանութում վաճառում է բանջարեղեն

Յաննա. Հարգելիներս, հարցս հետևյալն է: Ա/ձ-ը խանութում վաճառում է միայն պտուղ բանջարեղեն: Չգիտեմ, դրա հ/ֆ ները ինչպես պետք է արվի, եթե ապրանքների մեծ մասը գնում է գյուղացուց: Բացի դրանից ի՞նչ հարկեր պետք է մուծի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով

Sofia. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել մի հարցում, կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, վերջերս գրանցել եմ ՀԴՄ, իրականացրել եմ ապրանքների վաճառք, գրել եմ Հ/Ա, գրանցել առաքման գրքում, վճարումը կանխիկ է կատարվել, գրել եմ դրամարկղի մուտքի օրդեր, արդյոք ճիշտ եմ արել պետք է ԴՄՕ գրեի, թե ՀԴՄ-ով խփեի: Կանխավ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Վաճառվել են սարքավորումներ

Arpin. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե կարող եք օգնեք: Ֆիզ անձին վաճառել եմ մոտ 3 մլն.դրամի սարքավորումներ: Ի՞նչ փաստաթղթեր պետք է լրացվեն, որպեսզի հարկային տեսակետից ֆիզ. անձը խնդիր չունենա: Ինչպես նաև մեր կազմ-նը: Աշխատում ենք ԱԱՀ-ով, առանց ՀԴՄ-ի: Գրել եմ հ/ա, լրացրել եմ առաքման գրքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահությունը ճիշտ վարելու համար

Nare. Ես կուզենայի իմանալ, կա արդյոք սահմանված գումար, որից բարձր պետք է ներկայացվի հաշիվ-ապրանքագիր և ոչ թե ՀԴՄ կտրոն հաշվապահությունը ճիշտ վարելու համար:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆինանսական վարձակալություն

R.A. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. ԱԱՀ վճարող հանդիսացող կազմակերպությունը 17.09.2010թ. լիզինգով ձեռք է բերել ավտոմեքենա 13.420.000 և 2.684.000 /ԱԱՀ/ ընդհանուր արժեքով և 48 ամիս ժամկետով: Քանի որ մեզ ներկայացված հաշիվ ֆակտուրան տարբերվում է սովորական հաշիվ ֆակտուրայից, որտեղ նշվում են վաճառողը և գնորդը, ուստի ես խճճվել եմ և Ձեր օգնության կարիքն ունեմ: Այն ունի հետևյալ տեսքը` Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող է հանդիսանում

Դավիթ. Բարև Ձեզ, Մի շատ կարևոր հարց ունեմ , խնդրում եմ օգնեցեք. Ա/Ձ ԱԱՀ վճարող է հանդիսանում, իր իսկ հիմնական միջոցի համար (Կամազ մակնիշի բեռնատար) հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել անվադողեր. Արդյոք միայն հաշիվ ապրանգագիրը բավական է, որ եկամտահարկի հաշվարկում ցույց տա որպես ծախս, թե այլ փաստաթղթավորում է պահանջվում` օրինակ , եթե անվադողը իր համար արագամաշ առարկա է` արագամաշ առարկաների շահագործման հանձնման ակտ: Խնդրում եմ նշեք թե ինչ իրավական ակտով է կարգավորվում այդ հարցը: Նաև կխնդրեի ինձ ուղարկեիք անհրաժեշտ փաստաթղթերը` davidbabayan91 շնիկ mail.ru Կանխավ Շնորհակալ եմ.......
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀՀ-ում գրանցված կազմակերպություն

Անահիտ. Հարգելի կոլեգաներ, ըստ Ձեզ, ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ ներմուծող կազմակերպության գործունեությունը համարվում է արտաքին տնտեսական գործունեությանը դասվո՞ղ, թե՞չդասվող, և դրա հետ կապված ինչպե՞ս է որոշվում ներմուծվող ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահը, եթե առկա է ներմուծման երկարաժամկետ պայմանագիր և ամեն ներմուծման հետ պայմանագիր չի լինում ( Invoice-ի ամսաթվո՞վ, թե՞ մաքսային հայտարարագրի ամսաթվով): Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շինանյութի մանրածախ առևտուր

Արթուր. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Նախապես Շնորհակալություն... Ես զբաղվում եմ շինանյութի մանրածախ առևտորվ վարձակալած տարածքում Պետ ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ջ 15.07.2010թ. ՀՎՀՀ-ն ստացել եմ 15.07.2010թ. ՀԴՄ-ն ստացել եմ 02.08.2010թ. այդ օրը տպել եմ առաջին կտրոնը, ունեմ տարածքի վարձակալման պայմանագիր ամսական 300.000դրամ և վարձակալության վկայական 27.07.2010թ. Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի ետ վերադարձ

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը վաճառել է ապրանքներ, դուրս են գրվել հաշիվ-ապրնքագրեր, հիմա մեր գնորդը դրանց մի մասը հետ է վերադարձնում: Խնդրում եմ հուշեք, կարող եմ այդ կազմակերպության հետ փոխհաշվարկ կատարել (իրենք դուրս գրեն հաշիվ վերադարձված ապրանքի համար, և վճարեն միայն տարբերությունը), այսինքն հաշվանցել դեբիտ. պարտքը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվանցում

Emil. Հարգելի կոլեգաներ, բանկը մատուցել է ծառայություն, որի արժեքի մեջ կա նաև ԱԱՀ-ի գումար, բայց հաշիվ ապրանքագիր չի տվել, այլ միայն հիշարար օրդեր է տվել, հարց, ես կարող եմ այդ ԱԱՀ-ի գումարը հաշվանցեմ: Նշեմ նաև, որ հաշիվը խոշոր հաշիվ է, եթե այո, տեղեկությունները լրացնելուց ինչպե՞ս պետք է ներկայացնեմ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշիվ-ապրանքագիր արտարժույթով

Mariam. Արդյոք, ՀՀ ռեզիդենտ կազամակերպությունը կարող է ոչ ռեզիդենտ /Կանադայում գտնվող/ ընկերության տալ դոլարով հաշիվ ապրանքագիր, եթե հաշիվ-ապրքագրով մատուցվել է ծառայություն /իրականացվել է կանադական կազմակերպության կայքի տեստ/ և կանադական կազամակերպությունը իրականացրել է պայմանագրով նշված գումարի ամբողջական կանխավճար: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշիվ-ապրանքագրի ինքնուրույն լրացում

Թերեզա. Բարեվ բոլորին: Եթե ես մատակարարից վերցրել եմ կտրոն եվ ինքս եմ գրել հաշիվ ապրանքագիրը, պետք է այդ մասին եռամսյակային հաշվետվությունում տեղեկություն ներկայացնել հարկային (մատակարարս հարկվում է ԱԱՀ-ով, իսկ ես պարզեցվածով): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման վերաբերյալ

Հովհաննես. Հարցս վերաբերվում է գործուղման ծախսերին:Գործուղման ժամանակ տաքսի սերվիզը տրամադրում է մեքենայի մեջ տեղադրված չափիչ սարքի կտրոնը(օրինակ 10000 դրամի):Բայց չի տալիս հաշիվ ֆակտուրա ,կամ ՀԴՄ: Կառավարության 525 որոշման համաձայն տաքսի սերվիզի չեկը ծախս հիմնավորող փաստաթուղթ չի: Բայց առկա է գործուղման հրաման, գործուղման վկայական: Խնդրում եմ ասացեք, ինչպես վարվեմ այս դեպքում, ասեմ, շատերն են այս խնդրի առաջ կանգնած:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնը որպես ծախսի հիմնավորում

Արփինե. Բարև բոլորին, Ես ուզում եմ հարցնել, ՀԴՄ կտրոնը առանց հաշիվ-ապրանքագրի կարող եմ ծախս համարել թե ոչ, և եթե այո, ապա ծախսի թույլատրելի չափը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կանխիկ գնումների դեպքում

Armen. Բարև ձեզ հարգելի հաշվապահներ: Կանխիկ գնումների դեպքում կարո՞ղ է կազմակերպությունը տալ հաշիվ ֆակտուրա, որին կցել դրամարկղի մուտքի օրդեր: Մի հարց ևս` հ/ֆ կարո՞ղ ենք տալ ֆիզ անձին, թե միայն իրավաբանական անձանց: Շնորակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բենզինի գնման ֆակտուրա

N.N. Հարգելի կոլեգաներ արդյոք կա նման օրենք, որ բենզինի գնման ֆակտուրայում նշված գումարից կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն անկախ այն բանից, որ բենզինի ֆակտուրաներում ԱԱՀ-ն առանձին չի նշվում: Խնդրում եմ նշել, որ օրենքի համաձայն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ-ապրանքագիր օտար լեզվով

Անուշիկ. Կարող է կազմակերպությունը օտարերկրացի քաղաքացուն տրամադրել անգլերեն լեզվով հաշիվ ապրանքագիր, որտեղ գնանշումը կատարված է դոլարով: Շնորակալություն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անհրաժե՞շտ է արդյոք որևէ փաստաթուղթ դուրս գրել

Անուշիկ. Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, կազմակերպության բանկային հաշվին գնորդների կողմից որոնք հանդիսանում են ֆիզ անձ, պարբերաբար գումարներ են փոխանցվում առանց հաշիվ ապրանքագրի, անհրաժեշտ է արդյոք որևէ փաստաթուղթ դուրս գրել: