Tag: հաշիվ-ապրանքագիր

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վաճառք կոմիսիոն պայմանագրով

Hermine. Կազմակերպությունը կոմիսիայի պայմանագրով կատարում է ապրանքների իրացում Ըստ ձեզ վաճառվող ապրանքների համար կոմիսիոները ինչպիսի հաշիվ-ապրանքագիր պիտի դուրս գրի և ընդհանրապես արդյոք նա իր անունից պիտի դուրս գրի հաշիվ ապրանքագիր? Նախապես շնորհակալություն բոլոր պատասխանների համար
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ձեռքբերում ՀԴՄ կտրոնով

Մերի. Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում Ա/Ձ-ն Մայիս ամսվա ընթացքում ՀԴՄ կտրոնով ձեռք է բերել օդափոխիչ, ընդհանուր գումարը 580000, դիմացի կողմը ներկայումս հետին թվով չի տալիս ոչ Հ/Ա և ոչ էլ դրամարկղի մուտքի օրդերի անդորագիր, կարող եմ արդյոք տեղեկանք գրել և կցել ՀԴՄ կտրոնին և համարեմ հիմնավոր ձեռքբերում ու ամորտիզացնեմ, կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Էլեկտրոնային հաշիվներ

N.N. Բարև բոլորին: Իչպես արդեն տեղյակ ենք, հուլիսի 1-ից բոլոր ԱԱՀ վճարողները հարկային հաշիվներ են դուրս գրելու միայն հարկային տեսչության կողմից տրված ձևերով կամ էլեկտրոնային տարբերակով: Սակայն այդ օրենքը այնքան էլ պարզ չի ինձ համար. հաշիվ-ապրանքագրերը համարակալված են լինելու հարկայինի կողմից թե վաճառվելու են միայն որպես ձև: Իսկ էլեկտրոնային տարբերակով ինչպես են հաշիվները դուրս գրվելու? Ով որ տեղյակ է, խնդրում եմ պատասխանեք.:)
Accountant.am
Հարց ու պատասխան

Ա/Ձ-ի վերաբերյալ

Սոնյա. Բարև Ձեզ.մի հարց ևս խնդրում եմ ինձ ուղղություն ցույց տվեք,Ա/Ձ-ն եթե ՀԴՄ-ի չեկա վերցրել,և կազմել ենք ֆակտուրա,եթե ՍՊԸ կազմակերպությունա,պետք է պեչատի,ստորագրի?Ա/Ձ-ն ստորագրի? Դա պարտադիր է?կանխավ շնորհակալ եմ........
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե ՍՊԸ-ն ունի մի քանի խանութներ

Մանուշ. Հարգելի կոլեգաներ հարցս հետևյալն է` եթե ՍՊԸ - ն ունի մի քանի մանրածախ խանութներ,գնման հաշիվ ապրանքագրերի մեջ նշվում է ՍՊԸ- ի իրավաբանական հասցեն, թե կոնկրետ խանութի գործունեության հասցեն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք գրվում է հաշիվ-ապրանքագիր

Meri. Բարև Ձեզ ինձ հետաքրքրում է, թե ինչպես է կարգավորվում on-line վաճառքները: Փաստորեն գնորդը տվյալ դեպքում կատարում է վճարում փոխանցելով տվյալ կազմակեպության բանկային համարին, դա կարող է լինել և կազմակերպություն և ֆիզ.անձ, տվյալ դեպքում արդյոք գրվում է հաշիվ ապրանքագիր?
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վաճառված ապրանքը տեղափոխում են ԼՂՀ

Anushik. Մի հարց ունեմ , խնդրում եմ օգնեք ապրանք ենք վաճառում ,որը տեղափոխում են ԼՂՀ արդյոք պետք է հատուկ հաշիվ գրվի, եթե գումարը գերազանցում է 300 000 դրամը Եվ որտեղ կարդամ այդ օրենքի մասին
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Գնումների մասին օրենքի վերաբերյալ

Հռիփսիմե. Բարև ձեզ հարգելի հաշվապահներ, ճիշտն ասած գնումների մասին օրենքն այնքան ծավալուն է, որ կարդալ չեմ հասցնի:Համոզված եմ որ ավելի լիարժեք պատասխան կստանամ ձեզնից:Կազմակերպությունը տարվա ընթացքում ձեռք է բերում 7մլն դրամի դեղորայք`տարբեր կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն, արդյոք ըստ գնումների մասին օրենքի պետք է մրցույթ հայտարարվի , թե ոչ: Մի հարց էլ ունեմ`կազմակերպությունը Ա/Ձ-ին պատվիրել է 296 000 դրամի բլանկներ միայն հաշիվ ապրանքագրի հիման վրա,արդյոք դա բավական է, թե աշխատանքի կատարման պայմանագիր պետք է կնքվեր: Շատ շնորհակալ եմ;
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ

Հասմիկ Ոսկանյան. Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է մի քանի հարց: Կազմակերպություն (ՓՄՁ) զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ: Նույն հասցեում նաև վաճառվում է արտադրանքը: 1.Արդյոք պետք է հաշիվ-ապրանքագիր դուրս գրել արտադրանքը վաճառակետ հանձնելու համար (տեղափոխում)? 2.Եթե ոչ, ապա ինչ պատասխանատվության ես կարող եմ ենթարկվել, եթե մինչ այսօր դուրս եմ գրել հաշիվ-ապրանքագիր և այն գրանցել եմ Առաքման Գրքում? Ես կարծում եմ, որ ամեն դեպքում, ինչ-որ փաստաթուղթ պիտի դուրս գրվի արտադրանքը վաճառակետ հանձնելու համար: Կանխավ Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օտարերկրյա իրավաբանական անձ

Լիլյա. Օտարերկրյա իրավաբանական անձը մեր կազմակերպությանը ներկայացրել է Ծառայությունների մատուցման հաշիվ 1000 գումարով: Խնդրում եմ օգնել` ինչպես հաշվարկեմ ոչ ռեզիդենտի շահութահարկը եւ ԱԱՀ-ն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ-ապրանքագիր օտար լեզվով

Անուշիկ. Հարցս հետեվյալն է, կազմակերպությունը կարող է իր օտարերկրյա գնորդներին տրամադրել օտար լեզվով(անգլերենով, ռուսերենով) գրված հաշիվ ապրանքագիր եվ վարջնական գումարը նշել օտար արժույթով:Կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե ընկերությունը ԱԱՀ վճարող է

Սոնա. Բարև բոլորին, հարցս հետևյալն է. եթե ընկերությունը ԱԱՀ վճարող է, սակայն պետք է հաշիվ-ապրանքագիր ներկայացնի ԱԱՀ-ից օրենքով ազատված կազմակերպությանը(բարեգործական կազմակերպություններ, զարգացման ծրագրեր և այլն) ինչ տեղեկանք պետք է պահանջի այդ կազմակերպությունից, որի հիման վրա նա կարող է հաշիվը տալ առանց ԱԱՀ-ի: Խնդրում եմ նաև ասել որ օրենքի համաձայն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ-ապրանքագրի վերաբերյալ

A.M. Եթե այն ընկերությունը, ում ներկայացվում է հաշիվ ապրանքագիրը, ազատված է ԱԱՀ-ից, արդյոք հաշիվ-ապրանքագիրը կարող է լրացվել սովորական ԱԱՀ-ով հաշվարկվող ապրանքագրերի հերթական համարով, թե առանց ԱԱՀ-ի գործարքների համար դուրս են գրվում այլ փաստաթղթեր: Նաև խնդրում եմ բացատրել կրճատ հաշիվ-ապրանքագրերի կիրառման դեպքերը, և ինչ է այն իրենցի ներկայացնում: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվանցման վերաբերյալ

Gohar. Եթե 2008 թ կանխիկով գումարով ձեռքէ բերվել ԱԱՀ հաշիվ ֆակտուրա, որի գումարը կազմում է 250000 հազար դրամ իրավունք ունեմ այստեղից ԱԱՀ գումարը հաշվանցում անելու թե ոչ:Այսինքն սահմանփակում կա թե ոչ այդ թվականին
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք դուրս գրել ֆակտուրա

Ելենա. Հարգելի հաշվապահներ... Հուշեք խնդրում եմ մի հարցում, կազմակերպությունը կարող է արդյոք դուրս գրել ֆակտուրա , երբ ստացող կազմակերպությունից ներկայանում է ոչ թէ տնօրենը, այլ «Ստացող անձը» կնիքով եւ առանց Լիազորագրի: Արդյո՞ք դա խախտում չէ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եթե Ա/Ձ-ն ապրանք է ձեռք բերում ՀԴՄ կտրոնով

Vahag. Բարեվ ձեզ, Խնդրում եմ մի հարցի պատասխանեք: Եթե ԱՁն ապրանք է ձեռք բերում ՀԴՄ կտրոնով, այդ ՀԴՄ կտրոնների գումարի, կամ ՀԴՄ կտրոն տրամադրողի մասին հարկային տեսչություն տեղեկություններ ներկայացվում է թե ոչ, ՀԴՄ կտրոնի հետ հաշիվ ֆակտուրա չի տրամադրվում, ապրանքի քանակի մասին մասին մենք ենք կից փաստաթուղթ լրացնում? Եվ նաեվ մի հարց ԱՁից երկկողմանի գնման ակտով առանց այլ փաստաթղթի ապրանք ձեռք բերելու դեպքում պետք է տեղեկություն ներկայացնել? Եկամտահարկի եռամսյակային հաշվետվության մեջ որ դեպքում է պետք (Անհատ ձեռնարկատիրոջը վճարված եկամուտներ) տողը լրացնել?
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինտերնետ կայքերի սպասարկման ծառայություն մատուցելու վերաբերյալ

Ruben. Ինձ հետաքրքրումա մի հարց. Եթե իմ կազմակերպությունը, որը գտնվումա և գրանցվածա Հայաստանում ծառայությունա մատւցում Գերմանիա , ինչ առավելագույն հաշիվ ապրանքագիր կարող եմ ուղղարկել արտասահման ??? Ծառայության տեսակը` ինտերնետ կայքերի սպասարկում և հոդվածների պատրաստում: Եվ այս ոլորտը ենթակա է լիցենզավորման թե ոչ ??? Ինչ հարկատեսակով պետքա աշխատեմ ??? ՓՄՁ ? ԱԱՀ ունեմ վճարելու եթե գեազանցում եմ 300000 դրամ հաշիվ ապրանքագիրը ???
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ-ապրանքագրի վերաբերյալ

Նարինե. Բարև Ձեզ, Նախ և առաջ բոլորիս մաղթում եմ հաջող տարվա վերջ )))) Հարց - Մեկ ամսվա ընթացքում կազմակերպությունը որքան գումարի հաշիվ-ապրանքագիր կարող է վերցնել մեկ այլ, սակայն նույն կազմակերպությունից: Կանխավ շնորհակալ եմ: