Tag: հաշիվ-ապրանքագիր

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անձը ծառայության համար և՛ ՀԴՄ կտրոն է ուզում, և՛ հաշիվ-ապրանքագիր

Nune. Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ-ն հարկվում է շրջանառության հարկով: Ֆիզ. անձը ծառայության համար ինձանից և՛ ՀԴՄ կտրոն է ուզում, և՛ հաշիվ ապրանքագիր: Արդյո՞ք ես դրա համար կրկնակի շրջանառություն չեմ տալու: Խնդրում եմ պատասխանեք հնարավորիս շուտ, նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս է դուրս գրվելու հաշիվ-ապրանքագիրը

Արմինե. Ասացեք խնդրեմ, կազմակերպությունը իրականացնում է միջպետական բեռնափոխադրումներ և աշխատում է հաստատագրված վճարով: Մինչև հիմա մենք գրել ենք մատուցված ծառայության դիմաց հաշիվ-ապրանքագիր, հիմա ինչպե՞ս ենք անելու, նորի՞ց հաշիվ ապրանքագիր ենք գրելու, թե՞ էլեկրտոնային ենք դուրս գրելու հաշիվը:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վերադարձի հաշվի մեջ ապրանքի անվանումը փոխված է

209 Arsine. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում և զբաղվում է մեծածախ առևտրով: Կազմակերպության կողմից X խանութին դուրս գրված հարկային հաշիվներում որպես ապրանք դուրս է գրվել օրինակ "Պաղպաղակ բրիկետ": Հետագայում X խանութից վերադարձ է կատարվել և դուրս է գրվել հարկային հաշիվ: Վերջինիս մեջ "Պաղպաղակ բրիկետ"-ի փոխարեն գրվել է օրինակ "Պաղպաղակ բրիկետ վանիլային": Խանութի հետ կապնվել եմ և պատասխանում է, որ իրենց ծրագրային տարբերակում մուտքագրվում է ըստ առանձին համերի, և հետագայում ծրագրից որպես հարկային հաշիվ արտահանել են առանձին համերով և խնդրել են հաշիվները ընդունել: Հարցս հետևյալն է. Եթե խանութի կողմից դուրս գրված հարկային հաշիվը վերոնշյալ "Պաղպաղակ բրիկետ վանիլային" ապրանքով ընդունեմ, արդյո՞ք Կազմակերպությունը հետագայում կարող է խնդիր ունենալ: Ըստ հաշիվների փաստորեն ստացվում է, որ Կազմակերպությունը "Պաղպաղակ բրիկետ վանիլային" ապրանքից չի մատակարարել, սակայն հետ է վերադարձվել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու վերաբերյալ

Arsine. 1. Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: 2016թ-ից հաշիվ-ապրանքագրերը պետք է դուրս գրի էլեկտրոնային եղանակով: Կազմակերպության կողմից ստացված հարկային հաշիվները ստորագրվում են: Արդյո՞ք հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար պետք է ակտիվացվի ստորագրությունը, թե՞ այն արդեն իսկ ակտիվ է ստորագրում է ստացված հաշիվները: 2. Կազմակերպությունը նաև մատուցում է ծառայություններ, սակայն ծառայությունների դուրս գրման էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր չկա: Ինչպե՞ս պետք է վարվել նման պարագայում:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ վճարող կազմակերպությունը վարում է նաև կոմիսիոն հիմունքներով մանրածախ առևտուր

208 Nnn71. ԱԱՀ վճարող կազմակերպությունը վարում է նաև կոմիսիոն հիմունքներով մանրածախ առևտուր և անհատ ձեռներեց չհանդիսացող ֆիզ. անձերից կոմիսիոն պայմանագրի հիման վրա հաշվարկային փաստաթղթով (հաշիվ-ապրանքագիր) ընդունում է մանրածախ ապրանքներ (հուշանվերներ): 2016 թվականի հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ կարգով պետք է դուրս գրի հաշվարկային փաստաթուղթ ԱԱՀ վճարող կոմիսիոները ֆիզ.անձ հանդիսացող կոմիտենտին, և ինչպիսի՞ փաստաթուղթ պետք է ներկայացնի կոմիտենտը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Չի հաջողվում ստորագրել հաշիվ-ապրանքագիրը

Նաթելլա. Ես էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր եմ ստացել ու չեմ կարողանում այն էլեկտրոնային ստորագրել, ինչպե՞ս դա անել, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ հաշիվ-ապրանքագիր պետք է տալ Արցախում գրանցված կազմակերպությանը

lida123. Բարև ձեզ: Իմ կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով, 2016թ-ից հաշիվ ապրանքագրերը ուղարկում եմ էլեկտրոնային ձևով: Հաշիվ-ապրանքագիր եմ տալիս նաև Արցախին, խնդրում եմ օգնել` ինչպիսի՞ հաշիվ-ապրանքագիր պետք է տալ Արցախում գրանցված կազմակերպությանը: Այն գրանցված չէ էլեկտրոնային համակարգում:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթուղթ պետք է ունենա առաքիչը ապրանքը մատակարարելիս

201 Sasun. Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթուղթ պետք է ունենա առաքիչը ապրանքը մատակարարելիս, եթե կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով, և դուրս են գրվում հաշվարկային փաստաթղթեր էլէկտրոնային եղանակով:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք 2016-ի հունավարի 1-ից էլեկտրոնային հաշիվներ պետք է դուրս գրել

KAREN. Բարև ձեզ: Կազմակերպությունը մատուցում է ծառայություններ: Արդյո՞ք 2016-ի հունավարի 1-ից էլեկտրոնային հաշիվներ պետք է դուրս գրել: Իսկ եթե ծառայությունը մատուցված է ֆիզ․ անձա՞նց:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է արտադրությամբ

Astxik. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շնորհավորում եմ 2016թ, ցանկանում եմ առողջություն, և այս տարում ոչ մի օրենքի փոփոխություն չլինի: Հարցս այսպիսին է. ԱՁ-ն զբաղվում է արտադրությամբ, սակայն արտադրության տարրերից մեկը նաև վաճառում ենք, որը հարկվում է առևտրի մասով, սակայն չունենք խանութ, ՀԴՄ, մենք ենք մատակարարում հ/ֆ-ով և գումարը կանխիկ վերցնում ենք, կարո՞ղ ենք այդպես էլ շարունակել, թե՞ ... Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Միևնույն հաշիվ ապրանքագիրը չեղյալ համարելու համար

Tereza. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել` որևէ քանակական սահմանափակում կա՞ միևնույն հաշիվ-ապրանքագիրը չեղյալ համարելու համար: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Մատակարարվող ապրանքի նշանակման վայրի նշումը հաշվի մեջ

228 Nshan4. Կարո՞ղ է որևէ մի ընկերությանը մատակարարվող ապրանքի նշանակման վայրը նշվել այնպիսի հասցե, որի հետ ապրանքը ստացող ընկերությունը իրավական կապ չունի, և հաջորդ հարցս` եթե ամեն դեպքում վերը նկարագրված գործողությունը տեղի է ունեցել, ապա ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ հետագայում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ չունի ձեռքբերման հաշիվ

Alvina. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել, թե ինչպես պետք է վարվել, եթե Ա/Ձ հագուստները բերում է Թուրքիայից և չունի հաշիվ-ֆակտուրա: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կարո՞ղ են արդյոք հաշիվները դուրս գրվել դոլարով կամ եվրոյով

Սառա. Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերություններին: Կարո՞ղ են արդյոք հաշիվները դուրս գրվել դոլարով կամ եվրոյով: Կամ անհրաժե՞շտ է արդյոք նշել թե դոլարով արժեքը` արտասահմանյան ընկերության համար, թե կուրսը և թե դրամով արժեքը:
.ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս

zara. Ապրանքների ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս հիմք ենք ընդունում մաքսային հայտարարագրու՞մ նշված USD կուրսը, թե՞ invoce-ի օրվա կենտրոնական բանկի տված կուրսը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է դուրս գրել հարկային հաշիվ

Գևորգ. Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և արտոնագրային վճարով, ապա մենք կարո՞ղ ենք հարկային հաշիվ կազմել, թե՞ ոչ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը դուրս է գրում հաշիվ-ապրանքագրեր անգլերեն լեզվով

Հարութ. Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը դուրս է գրում հաշիվ-ապրանքագրեր անգլերեն լեզվով ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, արդյո՞ք դրանց կից պետք է ապահովի նաև դրանց հայերեն տարբերակները:
.ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ ուղղումներ պետք է տալ

221 emi. ՀԴՄ-ի սպասարկման հաշիվ-ապրանքագիր եմ ստացել փետրվարին, մատակարարման ամիսը նոյեմբերն է և դեկտեմբեր, որոնք չի ներառվել հաշվարկներում, տրվել է ԱԱՀ հաշվարկ առանց այդ երկու ամսվա մատուցաց ծառայության 6 000 դրամ: Մատակարար կազմակերպությունը ԱԱՀ-ով չի աշխատում: Ինչպիսի՞ ուղղումներ պետք է տամ հաշվարկների և հաշվետվության մեջ (մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով):
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Զբոսաշրջային գործունեություն

209 Emily. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի, որ պատասխանեին զբոսաշրջության ոլորտում աշխատող հաշվապահները: Ա/Ձ սկսել է զբաղվել արտասահմանյան երկրների զբոսաշրջային կազմակերպությունների հետ զբոսաշրջային գործունեությամբ և հյուրանոցներում, հանգստյան տներում տեղեր ամրագրելով: Հարցերս հետևյալն են` 1. Արդյո՞ք պետք է Ա/Ձ-արտասահմանյան երկրներ ուղարկվող պայմանագրերի և հաշիվ-ֆակտուրաների համար համար ձեռք բերի կնիք կամ հակառակ դեպքում պե՞տք է արդյոք գլխավոր պայմանագրերը նոտարով հաստատված լինեն: 2. Արդյո՞ք պետք է պայմանագրերը և հաշիվ-ֆակտուրաները լինեն նաև հայերեն տարբերակով, բացի տվյալ երկրի լեզվով գրվածից: 3.Արդյո՞ք Ա/Ձ չի կարող աշխատել միայն բանկային հաշիվներով և պետք է ունենա ՀԴՄ և բացի ՀԴՄ կտրոնից հաճախորդին տրամադրի հաշիվ-ֆակտուրա ռուսերեն կամ անգլերեն, կամ այն երկրի լեզվով, ուր որ գնում է հաճախորդը: Ա/Ձ դեռ շրջանառության հարկ վճարող է: Եվ վերջում շատ կխնդրեի, որ այս ոլորտում աշխատող հաշվահապներից մեկը իր հեռախոսի համար գրեր, որ հարցերի դեպքում դիմեի, իհարկե եթե կարելի է :)
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվի արտացոլում ԱԱՀ հաշվարկի մեջ

Արփինե. Խնդրում եմ ինձ օգնեք` եթե ես ինչ-որ կազմակերպությունից, որը առանց ԱԱՀ-ի է աշխատում, ստացել եմ հաշիվ, իսկ ես ԱԱՀ-ով եմ աշխատում, և նրա գումարը փոխանցել եմ, ապա իմ ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ցու՞յց եմ տալիս այդ հաշիվը, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն: